«...Կերտելու մեր երազած Հայաստանը»


Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ . ՀՀԿ փոխնախագահ Նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածը կարևոր շրջափուլ էր նաև ներկուսակցական զարգացումների առումով: Հանրապետական կուսակցությունն այսօր զանգվածային կուսակցություն է: Կուսակցության անդամների թիվն ավելացել է ավելի քան հինգ անգամ և գերազանցում է 135 հազարը: Այսօր մենք ունենք 61 տարածքային կազմակերպություն և ավելի քան 1600 սկզբնական կազմակերպություն: Մինչդեռ 2005 թ. վերջին կուսակցությունն ուներ 26 հազար անդամ, 740 սկզբնական կազմակերպություն: Մենք չենք տառապում մեծ թվերի պաշտամունքով: Սակայն, միաժամանակ չենք ցանկանում արհեստական խոչընդոտներ ստեղծել կուսակցությանն անդամակցելու ցանկություն ունեցողների ճանապարհին: ...Խորհրդարանական ընտրությունները մեզ համար առանձնահատուկ էին նաև այն պատճառով, որ հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ այդ ընտրությունները ճանաչվեցին լավագույնը և առաջին անգամ` միջազգային չափանիշներին համապատասխանող: Այս հանգամանքը առանձնահատուկ նշանակություն ունի թե արտաքին և թե ներքին քաղաքական զարգացումների տեսակետից: Մենք, որպես այդպիսի ընտրությունների արդյունքում խորհրդարանում լիակատար մեծամասնություն ստացած քաղաքական ուժ, պետք է բարձր գնահատենք երկրում ժողովրդավարության զարգացման տեսակետից այս կարևոր ձեռքբերումը և ամեն ինչ անենք, որ նախագահի առաջիկա ընտրությունները զերծ լինեն այս անգամ դրսևորված առանձին թերություններից և հաստատեն, որ ժողովրդավարական չափանիշներին բավարարող ընտրությունների անցկացումը Հայաստանում դառնում է ավանդույթ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ առաջիկա րնտրությունները լինեն ազնիվ և քաղաքակիրթ քաղաքական պայքարի օրինակ: Գաղափարների ու ծրագրերի պայքարի օրինակ: Ցավոք, արդեն իսկ նկատելի են դրսևորումներ, որոնք չեն տեղավորվում այդ շրջագծում: Ամենացավալին այն է, առավել հաճախ նման քայլերի են դիմում նրանք, ովքեր սիրում են վերամբարձ դատողություններ անել ազնիվ և արդար քաղաքական պայքարի մասին: Խորհրդարանական րնտրություններից առաջ չարագուշակ հայտարարություններ էին արվում, որ ապագա խորհրդարանը բաղկացած կլինի բազմաթիվ մանր բեկորներից ու կթաղվի ներքին հակասութ յունների մեջ: Երբ հանրապետականները ստացան Ազգային ժողովի ձայների կեսը, ոմանք տագնապ հայտարարեցին` իբր ձևավորվում է միակուսակցական խորհրդարան, ձև անելով կամ չիմանալով, որ բացարձակ անհեթեթություն է հինգ խմբակցություն ունեցող խորհրդարանի վերաբերյալ նման որակումը: Անիմաստ աղմուկը հազիվ դադարեց` մի շարք եվրոպական երկրների ընտրություններում նմանատիպ արդյունքներ գրանցվելուց հետո, հիմա էլ փորձում են հասարակությանը ահաբեկել, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետականի թեկնածուի հաղթանակի դեպքում կխախտվի հակակշիռների ու զսպումների համակարգը, իբր մոռանալով, որ այն սահմանվում է ոչ թե կուսակցությունների, այլ իշխանության թևերի միջև: ...Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նենգափոխումները այս նախընտրական շրջանում մեր որոշ ընդդիմախոսների համար պայքարի միակ հնարավորությունն են: Այդ ենթատեքստում չեմ կարող չանդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթին, որում ներկայացված են դատողություններ երեք հարցի վերաբերյալ, ներքին սոցիալ-քաղաքական իրավիճակ, հոկտեմբերի 27-ի ողբերգություն, Դարաբաղյան խնդիր: Ելույթի ուսուցողական տոնին, առարկություններ չհանդուրժել որակումներին ու պիտակավորումներին, ինչպես նաև սարսափազդու ներկայի և անհուսալի ապագայի նկարագրությունների մասին չարժե խոսել, քանզի մեր հասարակությունը հոգնել է թեկուզ և ճարտար ձևակերպված, սակայն անառարկա խոսքից: Եթե ոմանք հույսը դրել են այն բանի վրա, որ հասարակությունը կարճ հիշողություն ունի, ապա, կարծում եմ, կարճ ժամանակ անց փայլուն հնարավորություն կունենան համոզվելու, որ այս անգամ էլ են սխալվել: …Մենք վստահ ենք, որ Նախագահի ընտրությունները ոչ թե մեր երկիրը կգլորեն տասը տարի ետ, այլ նոր դուռ կբացեն երկրի զորացման ու մեր քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար: Մենք հիանալի հնարավորություններ ունենք խորհրդարանական ընտրություններում կուսակցության շարունակական հաջողությունների համապատկերում ակնկալելու միանգամայն տրամաբանական և վստահ հաղթանակ առաջիկա Նախագահի ընտրություններում ևս` որպես մի նոր հնարավորություն` կերտելու համար մեր երազած Հայաստանը: Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆ.ՀՀԿ նախագահի կազմակերպչական հարցերով տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր - Մենք դեռևս 10 տարի առաջ ենք ստանձնել երկրի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու պատասխանատվությունը: Խորհրդարանական ընտրություններում հաղթանակը մեզ առավել պարտավորեցնում է, և մեր թիմը առաջիկա հինգ տարիներին ևս պետք է շարունակի գործել իր որդեգրած սկզբունքներով: Հերթական համագումարում առաջադրելով ՀՀ նախագահի մեր թեկնածուին, համոզված ենք, որ հասարակությունն, իր վստահության քվեն տալով ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին, «այո°» կասի երկրում բարեփոխումների շարունակական գործընթացին, ինչի վկայությունը 2008-ի պետական բյուջեի 2,5 միլիարդ դրամով ավելացումն է: Մենք իբրև պահպանողական գաղափարախոսության կրողներ, իբրև երկրում կայունության երաշխավորներ, համոզված ենք, որ հետագա տասը տարիները ևս պետության զարգացման, ժողովրդի բարօրության ու երկրի բարգավաճման վերելքն են նախանշելու: Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆ. ՀՀԿ խորհրդի անդամ, Կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր - Հայաստանի Հանրապետական կուսակցության անցած ուղու գնահատականը գործադիրում և օրենսդիրում ներկայացվածությունն է: Պետության հանդեպ ստանձնած պարտավորությունով էլ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրությունների, և գիտակցաբար ընտրություն է կատարել` ՀՀ Վարչապետ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին առաջադրելով ՀՀ Նախագահի թեկնածու: Դրա համար մենք ունենք քաղաքական անհրաժեշտ ներուժ, ունենք ռեսուրսներ: Իսկ ամենակարևորը` անբեկանելի հավատ և վստահություն մեր թեկնածուի բարձր մասնագիտական կարողությունների հանդեպ: Պաշտոնյա, ով տասնյակ տարիներ լինելով պետական ծառայության մեջ, մշտապես առանձնացել է պետական մտածելակերպով, դեպի մարդը, դեպի գործը ունեցած իր անմնացորդ նվիրումով: Հենց այս գործոններն էլ մեզ համար հիմք հանդիսացան պատասխանատու որոշում կայացնել: Եվ դա առավել պարտավորեցնում է մեր կուսակցությանը` հայ ժողովրդին և Հայաստան երկրին սրտացավորեն ծառայելու: ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար - Ազգային ժողովի ընտրություններից հետո ՀՀԿ-ն ձևավորեց բացարձակ մեծամասնություն և դա տրամաբանորեն նպաստեց, որպեսզի Նախագահի ընտրություններում առաջադրենք մեր թեկնածուին: Մեր որդեգրած քաղաքականությունը այսպիսին է. իշխանությունն ինքնանպատակ չէ, և այն պետք է նպատակաուղղել ի նպաստ պետության կայացման ու զարգացման: Մենք հասկանում ենք, որ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ` թե ներքին, և թե արտաքին: Երկրի մարտահրավերները դիմակայելու մտայնությամբ էլ մենք որոշ քաղաքական ուժերի հետ գնացինք համագործակցության ճանապարհով: Այն գիտակցությամբ, որ քաղաքական ուժերը պետք է գնան ոչ թե շահարկելու և աղմկելու ճանապարհով, այլ գերնպատակ համարեն երկրի կայունացումն ու հզորացումը: Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Կուսակցության կանոնադրության համաձայն, համագումարն իրավազոր Է իրականացնել կանոնադրական փոփոխություններ, ինչը մեր կուսակցության պատմության ընթացքում իրականացվել Է տարբեր համագումարներում: Յուրաքանչյուր դեպքում առաջարկված կանոնադրական փոփոխությունները բխել են տվյալ ժամանակահատվածում կուսակցության գործունեության խնդիրներից, և հիմնականում նպատակաուղղվել են առավել ճկուն և արդյունավետ դարձնելու ներկուսակցական աշխատանքներն ու կուսակցության կառավարման հետ կապված խնդիրները: Վերջին տարիներին, մասնավորապես նախորդ համագումարից հետո մինչ այժմ ընկած ժամանակահատվածում մեծ թվով քաղաքացիներ անդամագրվել են ՀՀԿ-ին, կառուցվածքային առումով ձևավորվել են նոր սկզբնական կազմակերպություններ: Կուսակցությունն այսօր ունի 10 մարզային, 61 տարածքային, 1600-ից ավելի սկզբնական կազմակերպություններ` 135.00-ից ավելի անդամներով: Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում Է 5 հիմնական գաղափարա-քարոզչական, քաղաքական, կազմակերպչական, տնտեսական, գործարարության աջակցության հանձնաժողովներում, ինչպես նաև կառուցվածքային առումով աշխատանքները համակարգվում են կանանց, երիտասարդական, մարզական խորհուրդներում: Այսօր ունենալով Է°լ ավելի ընգրկուն շարքեր, կայացած խոշոր կառուցվածքային և տարածքային կազմակերպություններ, մենք խնդիր ունենք կանոնադրական որոշ փոփոխություններով ապահովել կուսակցության հետագա կառավարման արդյունավետ մեխանիզմները, ամրապնդել ներկայացուցչական և կոլեգիալ սկզբունքով կառավարման մարմնի դերը որոշումների կայացման գործում, սահմանել նոր գործառույթների իրականացման օղակները, ամրագրել կուսակցության ղեկավար մարմինների իրավասությունների և պարտավորությունների շրջանակները, սահմանել գործառույթներից բխող մեխանիզմները: Կուսակցության խորհուրդը բոլոր տարածքային և մարզային կառույցներին առաջարկել Էր քննարկել նշված խնդիրները և հանդես գալ համապատասխան առաջարկություններով: Ներկայացված առաջարկները քննարկելով, կուսակցության խորհուրդը դրանք հանրագումարել և ի մի Է բերել` տալով իրավական անհրաժեշտ ձևակերպումներ: Համագումարն հաստատեց առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, ինչը կնպաստի` ՀՀԿ այնուհետ առավել արդյունավետ գործունեությանը£