«Թիվ 1 ահաբեկիչը» մեղադրում է


Անցած ուրբաթ Սպիտակ տանը ստացվել էր Ուսամա բեն Լադենի ելույթի տեսաերիզի պատճենը, որով, իբր, թիվ 1 ահաբեկիչը հանդես է գալու 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 6-րդ տարելիցի առթիվ: Ինչպես հաղորդում է ՀԼԸ «ծՏՉՏրՑՌ»-ն` հետազոտողները հաստատել են, որ ձայնն, իրոք, բեն Լադենինն է, և տեսագրությունն էլ կատարվել է այս ամռանը: Նա ուղղակի սպառնալիք չի հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին: Ահաբեկիչը խոսում է երկրագնդի ջերմաբարձրացման, բնակարանների գների և խելահեղ հարկերի ու պարտքերի աննախադեպ աճի, ինչպես նաև Աֆրիկայում սովի ու աղքատության մասին: Այս ամենը նա համարում է սարսափելի հակադարձումը գլոբալ համակարգի: Ահաբեկիչը միաժամանակ ամերիկացիներին կոչ է անում ընդունել իսլամը` դա համարելով իրաքյան պատերազմը դադարեցնելու ճանապարհներից մեկը: Մոլորակի գլոբալ տաքացման համար նա մեղադրում է խոշոր կորպորացիաներին. - Ամբողջ մարդկության կյանքը վտանգված է համաշխարհային ջերմաբարձրացմամբ, որը գերազանցապես խոշոր ձեռնարկությունների արտանետումների արդյունք է: Եվ մարդկանց դեմ այդպիսի անամոթ հարձակում կատարելով հանդերձ, Արևմուտքի առաջնորդները, հատկապես Բուշը, Բլերը, Սարկոզին և Բրաունը, մարդկային մտավոր ներուժի հանդեպ աղաղակող անհարգալիրությամբ խոսում են քաղաքացիական իրավունքներից ու ազատություններից,- ասվում է ձայնագրության մեջ: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի անուններ հնչեցնելը հուշում է, որ տեսագրությունը կատարվել է այս տարի` մայիսից հետո: Բայց ահա Նահանգներում բեն Լադենին չեն հավատացել. ներքին անվտանգության հարցերով ԱՄՆ Նախագահի խորհրդական Ֆրենսիս Բաունսենդը հայտարարել է, որ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման առաջնորդն անօգնական է: Նրա խոսքերով` Ուսաման միայն ունակ է սպառնալիքներով տեսաերիզներ ուղարկել: Ներկայումս ԱՄՆ հատուկ ծառայությունները թիվ 1 ահաբեկչից ստացված տեսաերիզն ուսումնասիրում են այլ ասպեկտով` տեղեկանալու նրա առողջության, գտնվելու վայրի մասին կամ ասվածի մեջ ենթատեքստ գտնելու ուղղությամբ: Առաջիկայում ահաբեկչական գրոհի մասին ակնարկներ չի հայտնաբերված: