ՀՀ պաշտպանության նախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ զեկույցը ՀՀ Ազգային ժողովի երեկվա նիստում


Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2006 թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գործունեության հիմնական նպատակն է հանդիսացել զինված ուժերի մշտական մարտական պատրաստականության և մարտունակության համապատասխան վիճակի պահպանումը` մարտական գործադրման համար պատրաստ և սարքին վիճակում գտնվող սպառազինությամբ, տեխնիկայի, զինամթերքի, ռազմատեխնիկական գույքի և նյութական պաշարների անհրաժեշտ քանակությամբ: ՀՀ 2006 թ. պետական բյուջեից այդ նպատակի իրականացմանն ուղղված խնդիրների լուծման համար նախատեսվել է 75.299,9 մլն դրամ, որի նկատմամբ փաստացի հատկացումները կազմել են 100%: Վերը նշված հատկացումների 82,7%-ը ուղղվել են ընթացիկ, իսկ 17,3%-ը` կապիտալ ծախսերին: 2005 թ.-ի նկատմամբ նշված հատկացումներն աճել են 16,7%-ով, որի 60,4%-ը ուղղվել է ընթացիկ, իսկ 39,6%-ը` կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: 2006 թ.-ի ուսումնական տարում շարունակվել է զորքերի մարտական պատրաստականության կատարելագործման գործընթացը, որը նպատակաուղղված է եղել առաջադրված մարտական խնդիրները պատշաճ մակարդակով և հաջողությամբ կատարելուն: 2006 թ._ի ընթացքում, համաձայն զինված ուժերի պատրաստության պլանի, անցկացվել են նախատեսված օպերատիվ և շտաբային պատրաստության բոլոր միջոցառումները: Մարտական հերթապահությունը ճիշտ կազմակերպելու և անձնակազմի կենցաղը բարելավելու համար զորամասերի պաշտպանական տեղամասերի մարտակարգերում կատարվել են մեծածավալ աշխատանքներ: Ինժեներական կառույցների կատարելագործման նպատակով փորվել են 15 կմ հակատանկային վտս-ճանապարհներ, 32 կմ հակատանկային փոսեր, սարքավորվել են 13 կմ պաշտպանիչ հողաթմբեր, կառուցվել և վերանորոգվել են համապատասխանաբար 74 և 184 կացարաններ, կառուցվել են 37 կմ նոր ռազմական ճանապարհներ: Սյունիքի մարզում ականազերծվել և տեղական իշխանություններին է հանձնվել 21,5 հա հողատարածք: Սպառազինության ծրագրով միջոցներն ուղղվել են զորքերը մարտական և զորահավաքային պատրաստության վիճակում պահելուն, որը ենթադրում է սարքին տեխնիկա, ապահովվա ծություն զինամթերքով, համալրող մասերով, սարքավորումներով և այլ ծախսային նյութերով: 2006 թ.-ին ձեռք է բերվել մոտ տարբեր նշանակության զենքեր, նոր ավտոմոբիլային տեխնիկա: Հրթիռներով և տարբեր նշանակության զինամթերքով ապահովվածությունը 2005 թ.-ի համեմատ աճել է 17%-ով: Աշխատանքներ են տարվել զրահատեխնիկան, սպառազինության միջոցներր և ավտոտեխնիկան սարքին վիճակում պահելու ուղությամբ. նորոգվել և տեխնիկական սպասարկման են ենթարկվել մոտ 18000 միավոր ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք: 2006 թ.-ին հատուկ պետպատվերի սահմաններում ընդլայնվել է ՀՀ զինված ուժերի ավտոմատացված կառավարման համակարգը, ներդրվել է քաղաքացիական ավիացիայի ռադիոլո կացիոն տեղեկատվությունը ՀՕՊ կառավարման համակարգում ընդունելու համալիր, մշակվել է նոր օպտիկա-էլեկտրոնային համակարգ, մշակվել և փորձարկվել է թվային ռադիոռելեային կայանը և այլն: Կատարելագործվել է ՀՕՊ կառավարման համակարգը: Իրականացվել են մարտական դիրքերի սարքավորման, հրամանատարական կետերի վերասարքավորման և հագեցման աշխատանքներ: Հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի ստորաբաժանումները, կապի և ավտոմատ կառավարման համակարգը մարտական պատրաստականության վիճակում պահելուն ուղղված ծախսերն աճել են 10-15%-ով: Ի հաշիվ արդիական տեխնիկական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև մասնագետների կատարելագործման, առանձնապես զարգացել են զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և հատուկ նշանակության հետախուզության հնարավորությունները: 2005 թ.-ին անձնակազմին հատկացվող օրաբաժնի սննդային արժեքը 1 մարդուն 1 օրվա հաշվարկով կազմում էր 3787 կկալ, 2006 թ.-ին նշված ցուցանիշը կազմել է 3824 կկալ: Առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի ապահովման նորմայի սննդային արժեքը 2005 թ.- ին կազմում էր 4036 կկալ, իսկ 2006 թ.-ին դարձել է 4162 կկալ: Հաշվի առնելով առաջին գծում անձնակազմի կերակրման կազմակերպման առանձնահատկությունները և հակաթոքախտային պայքարի շրջանակներում անհրաժեշտ սննդային ռացիոնը, 2006 թ.-ին մշակվել է առաջին գծի անձնակազմի կերակրման սննդատեսակների նոր չափաբաժին, որտեղ ընդգրկվել են անհատական փաթեթավորմամբ հարուստ սննդատեսակներ: Զգալի աշխատանք է տարվել անձնակազմի` իրային ունեցվածքով ապահովման, կենցաղային պայմանների բարելավման, նյութական արժեքների ապահովման, պահեստային պաշարների ստեղծման, զինվորական համազգեստի և իրային միջոցների պարագաների որակի բարձրացման, նոր տեսակների արտադրության կազմակերպման ուղղությամբ: Զինված ուժերի իրային ունեցվածքի 90%-ը արտադրվում է ՀՀ-ում: Զորքերի ապահովումն իրային ունեցվածքով և հատուկ հանդերձանքով իրականացվել է 100 %-ով: Ռազմաարդյունաբերական ոլորտում 2006 թ.-ի ընթացքում կատարվել են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի (գույքի), ներհանրապետական արտադրանքի գնումների պետական պատվերները: Իրականացվել են ՀՀ զինված ուժերի ավտոմատացված կառավարման համակարգի ընդլայնման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ստեղծման աշխատանքներ: Ռազմաբժշկական համակարգը, ի շնորհիվ նոր ձեռքբերումների, հագեցվել է նորագույն բժշկական սարքավորումներով: 2006 թ.-ին բյուջեի հատկացումների հաշվին իրականացվել են կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բուժօգնության և փորձաքննության գծով պետպատվերի իրականացման աշխատանքներ, ինչպես նաև այլ բժշկական ծառայություններ: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բուժսպասարկումը քաղաքացիական բուժհաստատություններում կազմակերպելու համար բյուջեից հատկացվել է 250.000.000 դրամ: Ծախսերի բավարար չափաբաժին է հատկացվել ռազմական կրթությանը. ՀՀ ՊՆ ռազմաոաումնական հաստատությունների համար ձեռք է բերվել ուսումնական գույք, գրականություն, լաբորատոր սարքավորումներ և համակարգչային ժամանակակից տեխնիկա: Երկրի զինված ուժերի մարտունակության ապահովման առաջնահերթ գործոններից է զորքերի բնակավորման պատշաճ պայմանների ապահովումը: Այսօր ստեղծված են զինծառայության կանոնակարգային պահանջներին համապատասխան նոր ժամանակակից կառույցներ` բոլոր անհրաժեշտ պայմաններով: Դրա վառ ապացույցը կապիտալ ներդրումների տարեցտարի աճի փաստագրումն է. եթե կապիտալ շինարարության մասով 2005 թ.-ին հատկացվել է 5.179,4մլն դրամ, ապա 2006 թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 6.214, մլն դրամ: Մշակույթի և արվեստի միջոցներով բարոյական վեհ հատկանիշներ ձևավորելու, ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու, անձնակազմի հանգիստը և ժամանցը բովանդակալից դարձնելու նպատակով 2006 թ.-ի ընթացքում Պաշտպանության նախարարության բյուջետային միջոցների հաշվին իրականացվել են մի շարք միջոցառումներ` նվիրված ՀՀ պետական և ազգային տոներին, Հայոց բանակի և զինված ուժերի առանձին զորատեսակների կազմավորման օրերին, Մեծ Հայրենականում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձնե րին: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՀՀ անկախության և զինված ուժերի կազմավորման 15-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները: Իրականացվել է անվճար տեղափոխում` շուրջ 2500 պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների ու հարազատների տեսակցությունը հեռավոր և սահմանամերձ զորամասերում կազմակերպելու նպատակով: Որոշակիորեն բարելավվել է սոցիալ-կենցաղային վիճակր. լուծվել են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բազմաթիվ խնդիրներ, զգալի աշխատանք է տարվել նրանց բնակարանային պայմանների բարելավման, ֆինանսական, բժշկական սպասարկման և հանգստի կազմակերպման ուղղությամբ: Սոցիալական ոլորտի գծով 2006 թ.-ի րնթացքում հնարավորություն ենք ունեցել միջինը 10%-ով ավելացնելու զինծառայողների դրամական բավարարման վճարումների և աշխատողների աշխատավարձերի չափերը, զինծառայողների բնակտարածքների վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցման չափը 2005 թ.-ի համեմատ ավելացել է մոտ 50%- ով` մոտեցնելով կառավարության կողմից սահմանված չափերին: Զգալի առաջընթաց կա բնակարանաշինության ոլորտում, մինչև 2006 թ. շահագործման է հանձնվել 242 բնակարան, որոնք հիմնականում կառուցվել են 1999-2000 թթ.: 2006 թ.-ին համակարգում սկսվեց բնակարանաշինության մեծածավալ գործընթաց` բազմաբնակարան շենքերի կառուցմամբ: Բնակարանաշինությանը հատկացված 3.985.000.000 դրամով շահագործման է հանձնվել 491 բնակարան: Այսօր պաշտպանության նախարարության գերակա խնդիրն արդեն կառուցված օբյեկտներում կոմունալ-կենցաղային առավել բարեհաջող պայմանների ապահովումն է: Այս առումով կառուցված և վերակառուցված օբյեկտները կահավորվում են ժամանակակից կահույքով, որի համար հատկացված գումարը 2005 թ.-ի 303,0 մլն դրամի դիմաց 2006 թ.-ին կազմել է 427,6 մլն դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացված են ամբողջությամբ: 2006 թ.-ին ՀՀ կառավարության որոշման համաձայն բնակարան ձեռք բերելու համար 315 զոհված (մահացած) և հաշմանդամ զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների հատկացվել է բյուջեով նախատեսված 1.789,000.000 դրամ գումար 2005 թ.-ին այդ ուղղությամբ ծախսված 789,2 մլն-ի փոխարեն: 2007 թ.-ին նախատեսված է 3.000.000.000 դրամ և հետագայում այս գործառույթը շարունակական բնույթ կունենա: Բյուջետային միջոցների հաշվին հաշվետու ժամանակաշրջանում դրամական օգնություն է տրվել զոհված /մահացած/, անհայտ կորած, ինչպես նաև հաշմանդամ զինծառայողների 8286 ընտանիքների` մոտ 135 մլն դրամի չափով: ՀՀ զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի պատրաստականության ծրագիրը հիմնականում կատարվել է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտունակ են և պատրաստ կատարելու առաջադրված մարտական խնդիրները: Հրաժարվե՞լ վերամիավորման որոշումից ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանի հավաստմամբ` դաշնակցությունը կարևորում է հատկապես տնտեսական ծրագրերը և առաջիկայում նախապատրաստվում է ներկայացնել 21 օրենսդրական նախաձեռնություն: ՀՅԴ-ն առաջնահերթ է համարում հատկապես պետական տուրքի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը, ինչը բացառում է «օդի փող» կոչված հարկատեսակը, որը «կիրառվում է մեկ էլ աֆրիկյան մի երկրում»: Մեկ այլ օրինագծով առաջարկվում է ազատություն տալ արհմիություններին, չի անտեսվել նաև օրենքից դուրս գործող և «խնդիրներ ստեղծող» թիկնապահներից ազատվելու, ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելու, երկքաղաքացիության և բազմաթիվ այլ խնդիրներ: Սակայն այդ ինչպե՞ս է պատահել, որ, տարիներ շարունակ լինելով ԱԺ-ում, ՀՅԴ-ն չի անդրադարձել այս խնդիրներին: Կարելի է ենթադրել, որ այս ծրագրերի հեղինակները ՀՅԴ նորաթուխ պատգամավորներն են, իսկ երկու-երեք ժամկետ «պատգամավորած» վետերանները կամ հավես չեն ունեցել այս խնդիրները օրենսդրորեն կարգավորելու, կամ պարզապես սեփական մաշկի վրա չեն զգացել դիցուք` օդի հարկի ծանրությունը, ծախսատար թիկնապահների անհարկիությունը, արհմիությունների խաղից դուրս վիճակը, տնտեսության մեջ ստվերների սեթևեթանքը: Դե, իսկ երկքաղաքացիությունը դրական բազմաթիվ փաստարկներով հանդերձ` ներպետականից մինչև միջազգային նշանակության, հստակեցումների կարիք ունի: ՀՅԴ խմբակցության ներկայացուցչին մտահոգում է ևս մի հանգամանք` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, ոչ նրա համար, որ վաղաժամ է պահանջը, այլ որովհետև ԼՂ-ի հարցի լուծման լավագույն տարբերակը վերամիավորումն է Հայաստանին: «Չէ՞ որ այն մեր հայրենիքի մի մասն է»: - Այն, որ այսօր մարտավարական իմաստով մենք Ղարաբաղը ներկայացնում ենք որպես անկախ հանրապետություն, որ նա պետք է մասնակցի բանակցային գործընթացին, դա արդեն զիջում է: Եթե վաղը պարզվի, որ Մինսկի գործընթացը իրեն սպառել է, մենք պետք է ոչ թե ճանաչման խնդիր բարձրացնենք, այլ Հայաստանի մաս ճանաչելու խնդիրը, նամանավանդ, որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը նման որոշում ունի: Հարց է առաջանում, եթե Ր. Հովհաննիսյանի նախաձեռնությունը անցնի խորհրդարանում, ի՞նչ է, վերամիավորման այդ որոշումից հրաժարվո՞ւմ ենք: Ներքաղաքական դաշտում կատարվող վերադասավորումները «հետախուզող» կուսակցությունը կարծես չի ցանկանում խորանալ տարածաշրջանում զարգացող դեպքերի հորձանուտում և կարծես չի պատկերացնում իր հայրենաշունչ որոշման հետևանքները: Իսկ գուցե թե մի շնչով «ծովից ծով Հայաստան» ունենալու տենչով տոգորված` չեն էլ զգում ոտքի տակի հողը: