ՀԵՔԻԱԹԻ ԿԱՆՉՈՎ


ԸՆԴԼԱՅՆԵԼՈՎ Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի անցյալ տարվա նախաձեռնության սահմանները` Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը (նախագահ` Արմեն Սաֆարյան) սեպտեմբերի 6-11¬ը Դսեղ գյուղում անցկացրեց տիկնիկային թատերարվեստի միջազգային փառատոն£ Տեղի ընտրությունը հիմնավորված էր մի քանի նկատառումներով£ Նախ, գավառային մշակութային կյանքի աշխուժացման «Սորոս»¬ի հիմնադրամի հատուկ ծրագրի ֆինանսական աջակցությունն ապահովելու£ Ապա, ինքնուրույն ու թարգմանական բազմաթիվ հեքիաթներով և պատմվածքներով հայ մանուկների համընդհանուր ճանաչումն ու սերը վայելող Մեծ լոռեցու անգերազանցելի գրական ժառանգության պարզ ու խորունկ գոհարների հմայքը վերստին հաստատելու£ Հայ տիկնիկային թատերարվեստի նահապետ Երվանդ Մանարյանի սրտառուչ բարեմաղթանքով մեկնարկած բացօթյա տոնախմբութ յունը, շնորհիվ մեր տիկնիկային թատրոնի վաստակաշատ արտիստներ Գրիգոր Հակոբյանի և Ռոբերտ Սարգսյանի հնարամիտ ու անմիջական ուղղորդման, սովորական համերգային ելույթաշարից վերաճեց հանրահայտ հեքիաթային հերոս-հերոսուհիների կերպարանափոխված մանուկների ձևավորած գունագեղ կախարդական կենդանի գոբելենի` զվարթ երգ ու պարով, խինդ ու ծիծաղով լցնելով հայկական բնաշխարհի այս գողտրիկ դղյակի չնաշխարհիկ լռությունը£ Գույնզգույն փուչիկներով զարդարուն Թումանյանի արձանի շրջակայքից ուրախ առլեկինների աննկատ առաջնորդությամբ տարածվելով դեպի տուն¬թանգարան, այնուհետև «ներխուժելով» նախկին ակումբի մասնակի վերանորոգված շենքի դահլիճ£ Վարագուրված բեմի վրա երևում է Հովհաննես Թումանյանին ներկայացնող ու հեղինակային նրա դերը ստանձնած դերասան Արմեն Բարսեղյանը£ Հաղթահարում է ձայնային տեխնիկայի անլիարժեքությունը, փոխշփման մեջ մտնում թատերական հանդիսատեսին հարիր պահվածքի մասին որևէ մոտավոր գաղափար անգամ չունեցող դահլիճի հետ և ազդարարում Դսեղի նորաստեղծ տիկնիկային թատրոնի անդրանիկ ներկայացման մասին£ Իր շնորհալի սաների մասնակցությամբ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Թումանյանը գերմաներեն լեզվով բեմադրել էր «Կիկոսի մահը»£ Հանրածանոթ հեքիաթի ընկալմանն ամենևին չէր խանգարում օտարալեզու խոսքը£ Տիկնիկավար աշակերտները դրվատելի հաջողությամբ առաջակալ վարագույրի (շիրմա) հետևից կազմակերպում էին իրենց տիկնիկ-հերոսների բեմական անցուդարձը ըստ սյուԺետային գծի£ Փառատոնի «տանտերերի» այսօրինակ նախապատրաստվածությունը հույս ներշնչեց երեխաների մշակութային (գեղագիտական) դաստիարակության կարևորությունը գնահատողներին, որ ամենախուլ բնակավայրում նույնիսկ նվիրյալների բարի կամքով ու աշխատասիրութ յամբ կարելի է հրաշքներ գործել ի նպաստ ազգի արժանապատիվ վաղվա օրվա£ (Հնարավո՞ր է արդյոք ներկայիս մտավորականության կարող ուժերի պետականորեն մեկտեղմամբ հասնել համակողմանի արդյունավետության£) Այնուհետև «Հեքիաթի օր» փառատոնը իր խաղացանկի երկու մնայուն բեմադրություններով իմաստավորեց Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը£ «Սուտլիկ որսկանը» ներկայացման ընթացքում ակնհայտ դարձավ ակումբի դահլիճի ու բեմի, մեղմ ասած, անհամապատասխանությունը թատրոնական անխափան ելույթների համար£ Այդուհանդերձ դերասանախումբը` Նաիրա Հակոբյանը, Ինգա Զահալյանը, Սուսաննա Սարգսյանը «սուտլիկ որսկաններ» Արշակ Պողոսյանի, Գրիգոր Հակոբյանի և Ռոբերտ Սարգսյանի փորձառու համբերատարությամբ ու մանկասեր պրոֆեսիոնալիզմով չնվազեցրին ներկայացման աշխույժ հետաքրքրությունը, հեքիաթային գրավչությունը£ Տեսարանից տեսարան ավելի անկառավարելի դարձող դահլիճը չնսեմացրեց հաջորդ ներկայացման համանման արժանիքները£ Ներողամիտ նվիրումով հեքիաթասացներ Գրիգոր Հակոբյանն ու Ռոբերտ Սարգսյանը, կենսախինդ հումորով նորովի ուշագրավ մատուցեցին բեմադրիչ Անդրանիկ Գամջյանի 20-ամյա վաղեմությունից չգունազրկված «Դում-դում իմաստունը և անգետները» ներկայացումը` հրաշալի տիկնիկների մի ամբողջ վառվռուն «համաստեղության» փոխնիփոխ խաղարկմամբ£ Երեկոյան տոնական հրավառությամբ ավարտվեց փառատոնի առաջին օրը£ Անհասկանալի պատճառներով, «Հեքիաթի օր»¬ի կազմակերպիչները չէին նախատեսել ռուսական, ուկրաինական, լիտվական և հայկական մյուս 9 տիկնիկային թատերախմբերի ելույթների մասսայականացումը զանգվածային լրատվամիջոցների կողմից£ Կարևորելով փաստը միայն և անտեսելով ընդհանուր վերլուծական ընդգրկուն անդրադարձը, մասնագիտական գնահատականը£ Կարելի էր գեթ կազմակերպել Լոռու մարզի Դսեղին մերձակա բնակավայրերի մանկահասակ երեխաների կոլեկտիվ դիտումները£ Կարծում եմ, այդպիսով անհամեմատ արդարացված կլիներ գավառներում մշակութային աշխուժություն (ուզում էի ասել` «զարթոնք», բայց ներկա պարագայում դա չափազանց բարձրագոչ կհնչեր) առաջացնելու նախասահմանված գերխնդիրը£ Ինչևէ£ Հուսանք, որ «Հեքիաթի օր»¬ի «լիիրավ» մասնակիցներից մեկնումեկը կկիսի մասսայական ընթերցողի հետ իր ամբողջական անմիջական տպավորությունները` դրանցից հարկավոր եզրակացությունների հանգելով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ