ԲՀԿ ղեկավար, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ողջունում է ստվեր


- Լրագրողներդ անձամբ կարող եք համոզվել, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր օբյեկտներում տարին մեկ անգամ ստուգումներ անցկացվում են: Մեր ձեռնարկությունների բոլոր տնօրեններին զգուշացված է, որ իրենք պետք է ռեալ աշխատեն և իրենք էլ պատասխան տան յուրաքանչյուր թերության համար: Մենք բացի ճիշտ աշխատանքից ոչինչ չենք հանձնարարում: Ինչ վերաբերվում է ստվերի նվազեցմանը, ապա կարծում եմ, որ հարկային դաշտի պատասխանատուները ավելի մեծ խստապահանջություն պիտի դրսևորեն խոշոր գործարարների, քան փոքր և միջին բիզնեսի հանդեպ: Եթե փոքր և միջին ձեռնարկատերերի արտադրությունների շրջանառությունը մեծանա, այդ ժամանակ թող հարկային նույն սկզբունքը կիրառվի նաև նրանց հանդեպ: