Հրատարակվել է


Թուրքիա. անվտանգության ու պաշտպանության համակարգի հիմնախնդիրներ ՀՀ նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կողմից հրատարակվել է վերլուծական նյութերի անդրանիկ ժողովածուն` հայերեն և ռուսերեն տարբերակներով£ Գրքում ընդգրկված են Թուրքիայի անվտանգության, ռազմական համակարգի և ռազմաքաղաքական խնդիրների վերլուծական ուսումնասիրություններ, որոնք հիմնված են ժամանակակից տեղեկատվական վերլուծական բազայի վրա£ Մանրամասն ներկայացված են թուրքական հանրապետության ազգային անվտանգության, պաշտպանության հայեցակարգերն ու ռազմավարա կան գնահատումները, անվտանգության կառույցները, զինված ուԺերը, ռազմաարդյունաբերության և ԶՈՒ արդիականացման ռազմավարական ծրագրերը, հատուկ ծառայությունները£ Ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը, զարգացման հեռանկարներն ու դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության խնդիրների հիման վրա£ Ի դեպ, ժողովածուն նախատեսված է ոչ միայն մասնագետների, այլ նաև Թուրքիայի անվտանգության, ռազմաքաղաքական խնդիրներով հետաքրքրվող լայն շրջանակների համար£ Պատահական չէր, որ գրքի շնորհանդեսի ընթացքում հնչած ելույթներում կարևորվեց ոչ միայն կատարված աշխատանքը, այլև հետագա նմանատիպ աշխատությունների կենսակոչման անհրաժեշտությունը. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. գեներալ-գնդապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - Ուշարժան է, որ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը առաջին հերթին անդրադարձել է տարածաշրջանի սպառնալիքների կիզակետ հանդիսացող Թուրքիայի հանրապետութ յանը£ Այսպիսի աշխատությունը անհրաժեշտ է բոլոր գերատեսչություններին, առաջին հերթին` պաշտպանության համակարգին£ Ցանկալի կլիներ, որ փորձագետներն ու վերլուծաբաններն իրենց հետազոտությունների արդյունքում եզրակացություններ կատարեին` հանդես գալով առաջարկություններով£ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. Գեներալ-մայոր Ռազմական հետազոտությունների ինստիտուտի պետ ¬ Շնորհավորելով գրքի համահեղինակներին, ցանկանում եմ ընդգծել նմանատիպ վերլուծական ինստիտուտների կարևորությունը և հուսով եմ, որ նմանատիպ աշխատությունները հնարավորություն կընձեռեն ձևավորելու մի համակարգ` հնարավորինս դյուրին դարձնելով միջպետական համագործակցությունների ընթացքում ճիշտ կողմնորոշվելը£ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «Հայոց ցեղասպանության» թանգարան ինստիտուտի տնօրեն ¬ Կարևորում եմ մեզանում գործող հետազոտական ինստիտուտների ապակենտրոնացման միտումը£ Գնահատելի է հատկապես այն, որ այդ կենտրոնները ոչ թե մրցում են իրար հետ, այլ փոխլրացնում միմյանց£ Կարծում եմ, որ ճանաչողական բնույթ ունեցող այս հրատարակությունը կնպաստի իրադրությանը լուրջ գնահատական տալուն և ճիշտ որոշումներ կայացնելուն£