Հոբելյանական համերգաշարի առաջին ակորդը


Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունն իր 75¬րդ տարեդարձը նշանավորում է հոբելյանական համերգաշարով, որը եզրափակվելու է գալիք մայիսին ծրագրված երաժշտական միջազգային մարաթոնով£ Այն երաժշտական բազմամյա ընտանիքի յուրատեսակ հրապարակային հաշվետվությունն է երաժշտասեր հասարակայնությանը, քանզի նպատակ է հետապնդում վերստին հնչեցնել իր գանձանակի հարուստ պարունակությունը կազմող բոլոր արժեքավոր ստեղծագործությունները£ Ընտանեկան հոբելյանին իր համերգային ընծան է մատուցել տասնամյակների հարուստ կենսագրություն ունեցող` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վաստակավոր կոլեկտիվը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան)£ Ալեքսանդր Սպենդիարյանի «Էնզելի»¬ի կախարդիչ հնչյունները ողողել էին Արամ Խաչատրյան կիսադատարկ համերգասրահը հոգևոր լիցքերով, որոնց ջերմությունը աննկատ ավելացավ Երվանդ Երկանյանի «Նահատակների հրապարակը Բեյրութում», Գրիգոր Եղիազարյանի «Ոսկե ձկնիկի պարը» («Սևան » բալետից), Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»,Ղազա րոս Սարյանի «Հայաստան» (պաննո) երաժշտական կտավների ներշնչված կատարումներով (դիրիժոր` Կարեն Դուրգարյան) և շռնդալից կիզակետին հասցվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների սիրված դրվագներով£ Արդյո՞ք անկարելի է հավուր պատշաճին մասսայականացնել մշակութային կարևոր միջոցառումները… Մնում է հուսալ, որ համերգաշարի առաջին զրնգուն ղողանջները կփոխանցվեն հոբելյանական հաջորդ նախաձեռնություններին, որոնց հոգեհմա թովչանքին լեփլեցուն սրահներում հաղորդակից կլինեն բազում երաժշտասերներ£