Աշնան վերջին օրը` ձմռան հայելի


Ըստ ժողովրդական նախանշանի` եթե նոյեմբերի 30-ին օրն արևոտ է, ուրեմն ձմեռն էլ պայծառ կլինի, բայց` ցուրտ: Իսկ եթե աշնան վերջին օրն ամպամած է` տաք ձմեռ է սպասվում: Ժողովրդական իմաստնությունը հուշում է նաև, որ այդ օրվա տեղումներն առաջիկա երեք ամիսների համար առատ ձյուն են կանխատեսում: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բերքին, ապա հարկավոր է զննել գետերը ծածկած սառույցը. եթե դրա մակերեսը մուգ է` ուրեմն հողը բերքառատ կլինի: