Ռուսաստանն անհողդողդ է


- Անհեռանկար են փորձերը` ուժով ընդդիմանալ, որ Հարավային Օսիան ու Աբխազիան իրենք որոշեն իրենց ճակատագիրը: Ինչպես նաև Ռուսաստանին ճնշելը` որպեսզի նրան ստիպեն փոխել այդ հանրապետությունների ինքնորոշումը ճանաչելու որոշումը,- ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գ. Կարասինը: - Այդ դեպքում մենք պարզապես ինքներս մեզ տևականորեն կդատապարտենք ոչ կառուցողական հակամարտության, ինչի վերջնարդյունքում կտուժեն Անդրկովկասի բոլոր բնակիչները,- հավելել է նա: Դիվանագետը նաև պարզաբանել է, որ միջազգային հանրության խնդիրն է` Վրաստանին, Հարավային Օսիային և Աբխազիային օժանդակել, որպեսզի այդ պետությունները քաղաքական նորմալ երկխոսություն վարեն` քաղաքական-իրավական նոր պայմաններում` իրենց ժողովուրդների զարգացման նպատակով: Նույն նիստում Միացյալ Նահանգներն ու Սլովենիան պնդել են Վրաստանում ԵԱՀԿ առաքելությունը շարունակելու անհրաժեշտությունը. - Դա անհրաժեշտ է` երկրի կայունության համար,- հայտարարել է Սեմուել Ժբոգարը:-…Ամերիկան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կարծում է, որ ԵԱՀԿ առաքելությունը պետք է լինի Վրաստանում, այլ ոչ թե առանձին Հարավային Օսիայում ու Աբխազիայում: - Ակնհայտ է, որ առանց Ցխինվալիի համաձայնության, մոնիտորինգային առաքելության աշխատանքն անհնարին կլինի Հարավային Օսիայի տարածքում: Եվ դա քաջ հայտնի է: Այդպես է գրված Եվրոպական անվտանգության խարտիայում,- հիշեցրել է Գր. Կարասինը: