«Եգիպտոսը տանջողներն ու Ամերիկայի գործակալները ողջունում են Օբամային»
Այս վերնագիրն է կրում «Ալ-Զահիբ» խմբավորման պատրաստած 12 րոպեանոց կինոժապավենը, որը Ալ-Զավահիրիի դիմումն է` ուղղված եգիպտոսցիներին: Այման ալ-Զավահիրին մեկն է «Ալ-Քաիդա»-ի ղեկավարներից և Բարաք Օբամայի` Եգիպտոս կատարելիք այցից առաջ ձայներիզով տարածել էր իր դիմումը, ուր մասնավորապես ասված էր. - Նրա (Օբամայի) արյունոտ ուղերձները հասել ու հասնում են մուսուլմաններին, և դրանք հնարավոր չէ թաքցնել հասարակական միջոցառումներով, փարիսեցիական այցերով ու պերճաշուք բառերով: Ահաբեկչական կազմակերպության 2-րդ դեմքն ընդգծել է նաև, որ այն եգիպտացիք, ովքեր սպասում են Օբամայի այցին, «Ամերիկայի ստրուկներն» են, Եգիպտոսը վերածում են «տառապանք ների միջազգային հենակետի» և նպաստում Գազայում պաղեստինցիների շրջափակմանը: Եգիպտական ծագում ունեցող Ալ-Զավահիրին կոչ է արել` զգուշանալ Օբամայից` «այն հանցագործից, որը եկել է` խարդախ ճանապարհով ստանալու այն, ինչին չկարողացավ հասնել` երբ մոջահեդները տապալեցին Ամերիկայի խաչակրած արշավանքը Իրաքում, Աֆղանստանում ու Սոմալիում» (տեղեկացրել է Agence Franse-Presse-ը` հղում կատարելով SITE Inteligence Group-ին):