Հայերով ու Հայաստանով հիվանդները


Հայաստանագար Ադրբեջանի արտգործնախարարը զարմանք է հայտնել պաշտոնական Թեհրանին` Հայաստանին բնավ չվերաբերող մի հայտարարության առնչությամբ ու հետն էլ նշել, թե Հայաստանին ռուսական զենքի մատակարարման հարցը դեռ չի քննարկվել: Իրանի հայտարարությունը վերաբերում էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարելիք այցին: Մասնավորապես` Թեհրանն այդ առիթով դատապարտել է Ադրբեջանին` նրա այդ քայլը որակելով որպես հարգանքի բացակայություն իսլամական աշխարհի հանդեպ: Իրանը նաև Ադրբեջանին կոչ է արել` փակելու Իսրայելի դեսպանատունը: Էլմար Մամեդյարովն էլ խնդրել է` չխառնվել անկախ պետության քաղաքականությանը և ի ցույց դնել իրենց «մեծահոգությունը» առ այն, որ Ադրբեջանը Իրանին պահանջներ չի ներկայացնում` այնտեղ հայկական պատվիրակությունների շքեղ ընդունելության համար: Արհեստավարժ ամբոխավարը նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև «զենքային բախմանը»` ասելով, որ` - ԱԳՆ-ն շարունակելու է ուսումնասիրել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման հարցը: