Սեփական որոգայթի զոհը


Էստրադայի աստղ Սոֆյա Ռոտարուն առժամանակ առաջ պահանջում էր կալանավորել իր տնօրինուհուն` Օլգա Կոնյախինային` թե իբր նա սնանկացրել է իրեն` Ռուսաստանում հյուրախաղերից գոյացած պատկառելի գումարը յուրացնելով (300 հազար եվրո) : Հիմա սակայն Ռոտարուն ինքը կարող է քրեական պատասխանատվություն կրել: Երգչուհին վարձել է ճանաչված փաստաբան Հենրի Ռեզնիկին` իր շահերը դատարանում պաշտպանելու համար: Եվ, իհարկե, դիմել է դատախազություն, որտեղից էլ հետաքրքրվել են, թե ինչպես է նա այդքան մեծ հոնորարներ ստացել: Եվ, ինչպես ասում են` «կծիկը քանդվել» է: Դիցուք, Սոֆյա Միխայլովնայի մեկ համերգն արժեցել է 30 հազար եվրո, մինչդեռ ֆինանսական փաստաթղթերում նշվել է 200 հազար ռուբլի: Քննիչները փորձել են պարզել նաև, թե գոնե իրենց փաստաթղթերում նշված գումարից Ռոտարուն հարկեր վճարե՞լ է, արդյոք: Սակայն երգչուհին խուսափում է նրանց պարզաբանումներ տալ: Նրա որդին միայն ասել է, որ մայրը վատառողջ է և բուժվում է Յայլթայում: Նրա խմբի անդամներից մեկն էլ ակնարկել է, թե Ռոտարուն «հիվանդացել» է` երբ իմացել է, որ իրեն որոնում են օրենքի պահապանները: