ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԱՇԽԻՔ


Ցանկացած ընտրության հաջողությունը ազատ ընթացքով և ճշմարիտ արդյունքներով է պայմանավորված: Այս առումով այսօր մեր երկրի առաջ մի շատ կարևոր ու մեծ խնդիր է դրված. հասարակությանն ու աշխարհին ապացուցել ժողովրդավարության կայացածությունը և ընտրահամակար·ի խոստումնալից հեռանկարը: Հարկ է ամրա·րել, որ ընտրությունից ընտրություն արձանա·րվող «մեկ քայլ առաջ» միտումն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս: Արդյունքում դժվար չէ նկատել, որ ընտրակեղծիքների փորձված ու դյուրին ճանապարհն այս ան·ամ արդեն փոխարինվել է կատաղի քարոզարշավով: Բուկլետների ու պաստառների հեղեղ, բնակչության հետ հանդիպումների ·երխիտ ·րաֆիկ, էլեկտրոնային ու տպա·իր լրատվամիջոցների ծառայություններից ու առաջարկներից հնարավորինս շատ օ·տվելու ընդ·ծված ձ·տում… Ուրիշ էլ ե՞րբ են քարոզարշավող քաղաքական ուժերն այսքան հետևողական եղել: Ավելին, համատարած ընդ·ծվում է, որ ընտրություններին հանրության ակտիվ մասնակցությունը հնարավոր ընտրակեղծիքները կանխելու լավա·ույն երաշխիքն է: Ասել է թե` ցանկացած քաղաքական ուժ լավ է ·իտակցում, որ եթե, ասենք, մեկ ընտրատեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու միջոցով իրեն հաջողվելու է բազմապատկել սեփական տոկոսները, ապա մի քանի այլ տեղամասերում ինքը կարող է իր` ոչ պակաս ճարպիկ մրցակիցների նմանատիպ ·ործողության զոհը դառնալ: Ազատ և արդար ընտրություններով շահա·ր·ռված են բոլոր քաղաքական ուժերը: Նրանք, ովքեր վստահ են, որ հանրությունը մայիսի 12-ին պատկառելի տոկոսներ է շնորհելու իրենց, և նրանք, ում թվում է, թե հասարակական նախապատվությունը հատկապես իրենց կողմն է: Պատահական չէ, որ որոշ քաղաքական ուժերի առավելապաշտական մղումները նշանակալիորեն սահմանափակվել են: Ընդամենը տասը-տասնհին· օր առաջ բավական համեստ հնարավորություններ ունեցող մի քանի կուսակցություններ հայտարարում էին, որ եթե ապա·ա խորհրդարանում իրենք մեծամասնություն չկազմեն, ուրեմն ընտրությունները կեղծվել են: Քարոզարշավի վերջին փուլն ակնհայտորեն նրանց իրատես դարձրեց: Ընտրակաշառքի որոշիչ դերակատարության մասին խոսակցությունները նույնպես հետին պլան են մղվել. նախ` նույն այդ քաղաքական ուժերին հաջողվել է ընտրազան·վածին համոզել, որ քվեատեղամաս մտնելուց առաջ ստացված դրամական կամ այլ նյութական արժեքների մասին իսպառ մոռանան: Իսկ, բացի այդ, ·երազանցապես մեծամասնականով առաջադրվածներն են ձ·տում հանրությանը ընտրակաշառքով հրապուրել: Այս հան·ամանքը, բնականաբար, չի կարող էական ազդեցություն ունենալ քաղաքական ուժերի` համամասնականով ընթացող մրցապայքարի ընթացքի և արդյունքների վրա: Խոստումներ տալու առումով նույնպես վերջիններս ավելի շռայլ են, և այստեղ դարձյալ ապացուցվում է հնարավորությունների սահմանափակության և դրան հակառակ տրվող խոստումների առատության մասին պարզ ճշմարտությունը: Ընդհանուր առմամբ, եթե բոլոր խոստումների ·ոնե կեսն իրականանան, ուրեմն մեր երկրի առաջընթացը երաշխավորված է, ուրեմն բարձր աշխատավարձերի ու կենսաթոշակ ների, ·յուղի ու քաղաքի ներդաշնակ զար·ացման, կրթության ու ·իտության, բոլոր մյուս ոլորտների ու հասարակական խմբերի համար առաջիկա տարիները, բառի ամենալավ իմաստով, բեկումնային են լինելու: Ասել է թե` մայիսի 12-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը մեր բոլորի շահերից է բխում: