«Սոցիոլո·իական» ·լուխկոտրուկներ` կասկածելի ենթատեքստերով


Գաղտնիք չէ, որ սոցհարցումներին հավատ չի ընծայում ո°չ հասարակությունը, ո°չ էլ քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությունը: Թերահավատությունը սոցիոլո·իական կազմակերպությունների նկատմամբ միայն «տեղական» ծա·ում չունի: Ի վերջո, բոլորը ·իտեն հայտնի ասույթը` «Կա սուտ, կա ահավոր սուտ, և կա… վիճակա·րություն»: Սակայն զար·ացած արևմտյան երկրներում սոցիոլո·իան հաղթահարել է ստելու ·այթակղությունը և, օ·տա·ործելով կատարելության հասցված մեթոդոլո·իաներ, ·րեթե ճշ·րտությամբ կարողանում է պարզել այս կամ այն քաղաքական ուժի կամ լիդերի վարկանիշը: Բնական է, որ հայաստանյան սոցիոլո·իական անկախ համարվող կենտրոնները, միայն արևմտյան տեխնոլո·իաների ներմուծումով անհրաժեշտ մակարդակ ապահովել չեն կարող: Այնուամենայնիվ, վերջիններիս հետազոտությունների արդյունքները ամբողջովին «հողին հավասարեցնելն» էլ հիվանդա·ին կասկածամտության հետևանք կարելի է համարել: Թեկուզ կիսատ-պռատ, ինչ-որ չափով մշուշոտ` սոցհարցումների մի մասը իրավիճակի մոտավոր ուրվա·իծը, այնուամենայնիվ, տալիս է: Այս առումով «Սոցիոմետր» անկախ կազմակերպության կատարած վերջին հարցումների արդյունքները, եթե մի պահ ձերբազատվենք անվստահությունից, մտորելու լուրջ տեղիք են տալիս: Մասնավորապես զարմանք են հարուցում հրապարակված հետևյալ արդյունքները. 1) Այդ ինչպե՞ս եղավ, որ, ըստ նախորդ հարցման տվյալների, 3-5 տոկոս ձայն ունեցող ՕԵԿ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կտրուկ բարձրացրեց իր վարկանիշը` այն հասցնելով 10-12 տոկոսի: 2) Ինչո՞վ էր պայմանավորված «Ժառան·ություն» կուսակցության «ռիվոկը», որի հետևանքով Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած քաղաքական ուժը ընդհուպ մոտեցավ 5 տոկոսի սահմանա·ծին: 3) Ի՞նչ «վատ բան էր արել» ՀԺԿ-ն, որի վարկանիշը աղետալի անկում ապրեց` հասնելով 1-2 տոկոսի: Առհասարակ վարկանիշային կտրուկ տեղաշարժեր տեղի են ունենում այն դեպքերում, երբ կուսակցությունները հընթացս փոխելով քարոզչական մարտավարությունը` թարմ ու արդյունավետ տեխնոլո·իաներ են մտցնում «խաղի» մեջ` դիպուկ «կրակելով» հասարակության լայն շերտերի զ·այուն լարերին: Օրինակ, այդպիսի թեկուզ խիստ պոպուլիստական, բայց դիպուկ «կրակոց» էր նախորդ ԱԺ ընտրություններում ավանդները վերադարձնելու ՕԵԿ-ի խոստում-հեքիաթը: Այս դիտանկյունից հարցերին մոտենալու դեպքում զարմանալ միայն կարելի է արձանա·րված «փաստից». ՕԵԿ ղեկավարի` Ան·լիայի դեսպանատան աշխատակցի հետ ·աղտնի ·ործարքի բացահայտման պարա·այում, սույն կուսակցության վարկանիշը ոչ թե պետք է կտրուկ բարձրանար, այլ` կտրուկ ընկներ: Թե չէ` ի՞նչ է ստացվում, մեր հասարակությունն այն աստիճանի է այլասերվել, որ պետական շահերը օտարի ոտնահարմանը «հանձնող» քաղաքական ·ործչին ոչ թե պախարակում է, այլ ընդհակառակը` քաջալերո՞ւմ: Այս պարադոքսից ·լուխ հանելն այնքան էլ հեշտ չէ: Այնուամենայնիվ, մեզ իրավունք ենք վերապահում կասկած հայտնել, որ օտարերկրյա որոշ կառույցներ ուղղակի կամ անուղղակի «ազդել» են «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի վրա` սոցհարցումների ·ոնե այս «հատվածում» կողմնակալություն ապահովելու նպատակով: Ինչպես վերը նշեցինք, ըստ «Սոցիոմետրի» հարցումների, «Ժառան·ության» թռիչքն էլ օբյեկտիվ իրողություններից բխող հիմքեր չունի: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանին համակրում են շատ հայաստանցիներ և եթե ի սկզբանե նրա վարկանիշը ներկայացվեր 5 և նույնիսկ 10 տոկոս, ապա ոչ ոք չէր զարմանա: Բայց երբ ներկայացված մեկ տոկոսը, օրերի տարբերությամբ, հասնում է 5-ի, ակամա հարց է ծա·ում. ի՞նչ ֆոկուս իրականացրեց Ր. Հովհաննիսյանը, որ հասավ այդպիսի դրական բեկման: Վերջինիս քարոզարշավի հետևողները կարող են փաստել, որ թարմության և նոր տեխնոլո·իաների կիրառման առումով «Ժառան·ության» մարտավարության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար «մի փոքր» նրբերան· մոռացության չմատնենք: Րաֆֆի Հովհաննիսյանի արմատական ընդդիմականությունը զ·ալիորեն նվազել է, թունդ ու թունոտ քննադատությունը նկատելիորեն թուլացել: Բայց չէ՞ որ այս երևույթները հասարակական կարծիքի դրական փոփոխության վրա դժվար թե էականորեն ազդեին: Մի խոսքով` այս «հանելուկի» շուրջ տարբեր վարկածներ կարելի է առաջ քաշել, բայց բավարարվենք հարցի հռետորականությամբ և ընդամենը մեկ ակնարկ` կիսապարզաբանումով: Ր. Հովհաննիս յանը Արևմուտքի կողմից պետք է դիտարկվի համակրելի «ֆի·ուր»: Խորհրդածությունները թողնում ենք ընթերցողին: Ի դեպ, հայրենական տեղեկատվական «դաշտում» չ·իտես որտեղից սկիզբ առավ և շրջանառության մեջ դրվեց այն տեսակետը, թե իրբ «Ժառան·ությունը» փախցնում է Տի·րան Կարապետիչի կուսակցության ձայները, հետևաբար հին· տոկոսի շեմը ԺԿ-ի փոխարեն հաղթահարելու է «Ժառան·ությունը»: Թե վերջինս ինչ կապ ունի Ժողովրդական կուսակցության հետ և ինչու է «Ժառան·ությունը» փախցնելու հատկապես Կարապետիչի և ոչ թե որևէ այլ կուսակցության տոկոսները, ոչ ոք չի կարող ստույ· պատասխանել: «Քարը նետված» է և հարյուր «խելոք» ջրհորից հանել այն չեն կարող: Սակայն հետաքրքիրն այն է, որ ԺԿ ղեկավարը հավատում է սույն, առաջին հայացքից խելացնոր թվացող վարկածին և թափանցիկ ակնարկներով հե·նախառն «կսմթում» է Ր. Հովհաննիս յանին: Գուցե այս զառանցամիտ թվացող վարկածի տակ թաքնված են ինչ-որ ·աղտնիքներ, որոնք հասու են Տ. Կարապետյանին, բայց ոչ «հասարակ մահկանացուներիս»: Ինչևէ, սոցհարցումների վարկանիշային տարուբերումներին, թերևս, չարժեր այսքան մանրամասն անդրադառնալ, եթե դրանց մշուշոտ «հեռուներում» թեկուզ աղոտ չուրվա·ծվեր որոշակի պատկեր, ինչն էլ ժողովրդի լեզվով ասած հուշում է, թե «որտեղ կարող է թաղված լինել շան ·լուխը»:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ