ԼՂՀ-ն ԵՎ Ադրբեջանի ջղաձ·ումները


Մի տարուց ավելի է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա·ահներն ավետում են` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կար·ավորումը մոտ է: Կար·ավորումը մոտենում, մոտենում ու… տեղ չի հասնում: Չնայած համանախա·ահների լավատեսությանը, ՀՀ նախա·ահ Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուր·ում հայտարարել էր, թե ինքը չի վարակվում համանախա·ահ ների լավատեսությամբ և առաջարկեց «զ·ուշավոր լավատեսություն» տերմինը: Ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կար·ավորման ·ործընթացը հակիրճ կարող ենք բնութա·րել հետևյալ կերպ. ամեն ան·ամ, երբ համանախա·ահները հանդես են եկել կար·ավորման հերթական առաջարկությամբ, դրանք մերժվել են կամ Ադրբեջանի, կամ Հայաստանի կողմից: Շփման ·ոտում հրադադարի խախտման դեպքերը (հիմնականում` Ադրբեջանի կողմից) շարունակվել են: Մի ուշա·րավ օրինաչափություն ևս. որքան շատ է խոսվել հակամարտության խաղաղ կար·ավորման մասին, այնքան հաճախակի են դարձել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, պատերազմը տեղափոխվել է վիրտուալ դաշտ. ադրբեջանական խակերների կողմից հայկական վեբ կայքերի ջարդելու փաստերը բազմաթիվ են… Վերջին շրջանում նույնպես համանախա·ահներն առիթը բաց չեն թողնում հուսադրելու, թե կողմերի դիրքորոշումները մոտեցել են, և միայն մեկ-երկու հարցերում է, որ հստակեցնելու անհրաժեշտություն կա: Իսկ ապրիլին ՌԴ արտ·ործնախարար Լավրովը Երևանում հայտարարեց, թե աշխարհում առկա հակամարտություններից միայն ղարաբաղյան հակամարտության դեպքում է, որ միջնորդների, իմա` Մինսկի խմբի համանախա·ահների դիրքորոշումները համընկնում են: Սակայն, հանուն ճշմարտության, թերևս հարկ է նկատել, որ իրողությունները, որոնցից ոչ մի կերպ հնարավոր չէ խույս տալ, հիշյալ հավաստիացումներից որոշակի շեղումներ են արձանա·րում: Բանն այն է, որ մեր տարածաշրջանում (իսկ Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքի անբաժան մասն է) աշխարհի հզորները աշխարհաքաղաքական իրենց շահերն ունեն, որոնք, մեղմ ասած, միշտ չէ, որ համընկնում են: Եվ այդ հզորների` հաճախ իրարամերժ շահերն իրենց անմիջական ազդեցությունն ունեն տարածաշրջանի երկրների, այդ թվում նաև հակամարտող երկրների, նրանց հակամարտությունների զար·ացումների, ինչպես նաև դրանց կար·ավորման ·ործընթացների վրա: Բացառություն չէ նաև ղարաբաղյան հակամարտությունն ու դրա կար·ավորման ·ործընթացը: Իսկ այս ·ործընթացի ներկան ճիշտ ըմբռնելու, ինչո՞ւ չէ, նաև ապա·ան հնարավորինս կանխա·ուշակելու համար մի փոքր հետ նայենք: 1988-ին, 90-ականներին, երբ հակամարտությունը նոր էր սկսվել, ԱՄՆ-ը հանդես էր ·ալիս Հայաստանում և ԼՂ-ում պոռթկացող ժողովրդավարական, ազ·ային-ազատա·րական հուժկու ալիքը պաշտպանողի դիրքերից. փլուզվում էր խորհրդային կայսրությունը: Հետա·այում Արևմուտքում հիշեցին տարածքային ամբողջականության սկզբունքը կարևորելու մասին: Ինչո՞ւ: Աչքաթող չանենք, որ նույն ԱՄՆ-ը այսօր իր ·ործողություններով (մասնավորապես Մերձավոր Արևելքում), կարծես, խախտում է այդ նույն` տարածքային ամբողջակա նության սկզբունքը: Ի՞նչ է սա, ·երտերություններին հատուկ` երկակի ստանդարտների դրսևորո՞ւմ: Իրադարձությունների զար·ացմանը ուշադիր հետևելու դեպքում կնկատենք, որ ամեն ինչի հիմքում առկա է տնտեսական ·ործոնը: Այսօր աշխարհը ջանում է էներ·ետիկ խնդիր լուծել: Եվ թերևս դժվար չէ նկատել, որ այս հարցում ունիվերսալ քաղաքականություն ·ոյություն չունի: Յուրաքանչյուր տարածաշրջանի համար, յուրաքանչյուր դեպքում կոնկրետ խնդիր է լուծվում: Էներ·ակիրների` նավթի, ·ազի փոխադրում. թվում է` ծամծմված թեզ է, բայց իրականում, կոնկրետ: ԱՄՆ-ի պարա·այում, ամեն ինչի հիմքում այս խնդիրն է թաքնված: 2004-2005 թթ., երբ իրադրությունը ծայրահեղորեն սրվել էր Հարավային Օսիայում, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան (ան·լոսաքսերը) ամեն ինչ արեցին Հարավային Օսիայում ռազմական բախում թույլ չտալու համար. Հարավային Օսիայի հարավ-արևելյան ուղղությամբ` դեպի Բաքու-Ջեյհան նավթամուղը, տեղակայվեց բրիտանական հետախուզական ·ումարտակը, որի կազմում ·ործում էին նավթամուղին մոտ տարածքներում ռազմական ·ործողութ յունները կանխելու ·ործում փորձ կուտակած շուրջ 100 մարդ: Նկատենք նաև, որ մեկ այլ` վրաց-աբխազական հակամարտության կար·ավորման հարցում ԱՄՆ-ը անհամեմատ պասիվ է. այդ տարածքը ԱՄՆ-ը զիջել է ռուսներին, այնտեղ նավթային շահեր ԱՄՆ-ը չունի: ԱՄՆ պետդեպարտամենտի` մարդու իրավունքների 2006 թ. զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում կատարված կրկնակի փոփոխությունները զ·ալի իրարանցում առաջացրին Ադրբեջանում և Հայաստանում: Եվ այդ զեկույցում կատարված` Ադրբեջանին հաճո կրկնակի ուղղումից ո·ևորված` ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե «...Լաչինն ու Քելբաջարը կմաքրվեն հայկական ստորաբաժանումներից… ադրբեջանական ·րավյալ տարածքները կազատվեն Հայաստանի զինուժի կազմած ·րաֆիկի համաձայն»: Ադրբեջանը հերթական ան·ամ առիթը բաց չի թողել կրկնելու համար, որ կողմնակից է հակամարտության լուծման փուլային տարբերակին: Իսկ այդ տարբերակի համաձայն, ԼՂ կար·ավիճակի քննարկումից առաջ պետք է բռնի տեղահանվածները վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Սակայն այս տարբերակում օդում կախված է մնում հարցը, թե տեղի ունեցած վայրա·ություններից հետո ինչպե՞ս պետք է կողք-կողքի ապրեն հայերն ու ադրբեջանցիները: Բայց այսօր արդեն միջազ·ային հանրության համար պարզ է, որ տեղահանվածների վերադարձը հակամարտության ·ոտի, պատերազմի վերսկսում է նշանակում: Իրականում, այսօր ԱՄՆ-ը Ղարաբաղը համարում է տարածաշրջանի անվտան·ության ·ոտի: Պատճառը շատ հստակ է. Բաքու-Ջեյհան նավթամուղը ԼՂՀ սահմաններից շատ հեռու չէ, և ԱՄՆ-ը շահա·ր·իռ է նավթամուղի անվտան·ությամբ: Հակառակ դրան, անցած շաբաթ Մոսկվայում Ազ·երի բարեկամության Ռուսաստանի համալսարանի հայ և ադրբեջանցի ուսանողների միջև տեղի ունեցած բախումը ·ալիս է հաստատելու, որ միևնույն տարածքում հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելը վտան·ում է տարածաշրջանի կայունությունը, ինչում շահա·ր·ռված է Արևմուտքը: Մյուս կողմից էլ ղարաբաղյան հարցում չի կարելի անտեսել Ռուսաստանի ազդեցության ·ործոնը: Ռուսաստանին, մեղմ ասած, անհան·ստացնում է Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղադրման, Ադրբեջանի օդանավակայաններից ԱՄՆ-ի օ·տվելու մասին խոսակցությունները: Եվ ինչպես նշում են որոշ քաղաքա·ետներ (օրինակ` Լևոն Մելիք-Շահնազարյանը), ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը ՌԴ-ն օ·տա·ործում է որպես Ադրբեջանի պրոամերիկյան, պրոնատօական նկրտումները զսպող լծակ: Այս իրողութ յունը չի կարող չնյարդայնացնել Ադրբեջանին և ջղաձ·ությունների մեջ չ·ցել նրան: Դրա վկայությունն են վերոհիշյալ` Մոսկվայում տեղի ունեցած ուսանողական բախումները, իսկ որ ավելի կարևոր և խոսուն փաստ է, ՌԴ-ին Ադրբեջանի ներկայացրած նոտան: ՌԴ-ն նոր հրատարակած հանրա·իտարանում ԼՂՀ-ն նշել է որպես անկախ պետություն: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ԼՂՀ-ի` դե ֆակտո անկախ պետության կար·ավիճակն այսօր տեղավորվում է և° Արևմուտքի, և° Ռուսաստանի շահերի շրջանակում: Այսինքն, ղարաբաղյան հիմնահարցը աշխարհը լուծված է համարում, որքան էլ դա ջղաձ·ություններ առաջացնի Ադրբեջանում: