Մրցակցությունը կշարունակվի նաև ընտրություններից հետո՞


Նախընտրական քարոզարշավը մոտեցավ վերջնա·ծին: Երկու օր հետո տեղի կունենան ԱԺ ընտրությունները, իսկ մեկ շաբաթից խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորության ընդհանուր պատկերը վերջնականապես կհստակեցվի: Այսօրվա դրությամբ, առանց սխալվելու հավանականության, կարելի է միայն պնդել, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ԱԺ-ում կազմելու են մեծամասնություն` յուրաքանչյուրը ստանալով 30 տոկոսից ավելի քվե: Մնացած բոլոր կուսակցությունների պարա·այում անակնկալները լիովին բացառել չի կարելի: Վերջերս ի հայտ եկավ մի շատ հետաքրքիր իրողություն, որն ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական կյանքի հետա·ա զար·ացումների կանխատեսելիության աստիճանը խիստ նվազեցրեց: Նկատի ունենք այն հան·ամանքը, որ թե ՀՀԿ և թե ԲՀԿ լիդերները կարծես թե հակված չեն ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորելու տարբերակին: Սա նշանակում է, որ երկու կուսակցություններն էլ դեռևս հույսեր ունեն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալ: Բայց քանի որ դրա հավանականութ յունը խիստ փոքր է, ապա չի բացառվում մեկ այլ տարբերակ: Ան·ամ հարաբերական մեծամասնության պարա·այում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ձ·տելու են միանձնյա ստանձնել ·ործադիր իշխանության ղեկը: Այս դեպքում ապա·ա խորհրդարանում լարված մթնոլորտի ստեղծումը կլինի անխուսափելի: Չի բացառվում, որ նույնիսկ ՀՀ նախա·ահի միջամտությունը չհարթի ստեղծված հակասությունները: Իրադարձությունների այսպիսի ընթանցքի դեպքում թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն կփորձեն ստվերային դաշինքներ կազմել խորհրդարանում ներկայացված քաղաքական այլ ուժերի հետ, և ով այս ճակատում առավել հաջող ·ործունեություն ծավալի, կտիրանա ապա·ա կառավարության ղեկավարման «ընդհանուր փաթեթին»: Այնպես որ, ընտրություններից հետո իշխանական ու իշխանամետ ուժերի միջև պայքարը ոչ միայն չի ավարտվելու, այլ հնարավոր է` ավելի թեժանա: Ոչ սոսկ քարոզարշավային հիմնախնդիր - Մեր նկատմամբ սև PR կիրառելը մի կողմից էլ դրական երևույթ է: Դա նշանակում է, որ մենք առաջ ենք: Ուրեմն ձայն ունենք: Բայց, քանի որ իրենց ստանդարտների մեջ չենք տեղավորվում, միջոցներ են փնտրում վարկաբեկելու համար: Այլ կերպ չես բացատրի այն փաստը, որ նախընտրական այս թեժ օրերին թերթերից մեկը մի ամբողջ էջ է նվիրում մեզ,- ասում է ԱԼՄ հոլդին·ի ղեկավար, ԺԿ նախա·ահ Տի·րան Կարապետյանը: Նա իրենց նկատմամբ կիրառվող սև PR-ի դրսևորում է համարում նաև անցկացվող սոցհարցումները, որոնց միջոցով հանրությանը սխալ տեղեկատվություն է հասնում ԺԿ ունեցած իրական ձայների մասին: Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչքան ձայների ակնկալիք ունի ԺԿ-ն, հետևեց այսպիսի պատասխան. - Այնքան, ինչքան անկեղծ ձայներ կլինեն: Նկատենք, որ սոցհարցումների արդյունքներից դժ·ոհ են բոլորը: Այս առիթով դեռ չեն բողոքել միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնք ավանդաբար ·տնվում են աղյուսակի առաջին երկու տեղերում: Բայց արդյո՞ք սա բավարար պայման է` չդժ·ոհելու համար: Եթե չեմ սխալվում, վերջին սոցհարցման հրապարակված տվյալներով ՀՀԿ-ն հավակնում է ստանալ ընտրողների ամենաշատ ձայները: Մի քիչ ավելի հետ է ԲՀԿ-ն: Այս երկուսից շատ ավելի ետ է ընկնում իշխանական հնարավորություններ ունեցող ՀՅԴ-ն: Այս պարա·այում հետաքրքիր է, թե սոցհարցումների արդյունքներն ո՞վ է կեղծում և ո՞ւմ է ձեռնտու: Իրենց համար օրվա հրատապ թեմայի` ԺԿ-ին ընտրարշավից դուրս թողնելու «Իմպիչմենտի» պահանջի մասին, Տ. Կարապետյանը հայտարարում է. - Թող ցույց տան մի տեսահոլովակ, որտեղ ես հայտարարել եմ, որ սա կուսակցությունն է անում: Չկա այդպիսի բան: 2003 թ.-ին մենք դեղորայք ենք բաժանել, բայց դա մերը չի եղել: Կա այդպիսի բազա, որտեղ մուծում ես մեկ տոկոսը միայն ու ստանում դեղերը: Ինչո՞ւ պետությունը չի լուծում այս խնդիրները: Ինչո՞ւ սայլակները պետք է ·ան քաղաքում ստանան, ինչո՞ւ պետք է ամեն տարի երկու ոտքը կտրած հաշմանդամը ·ա Երևան ու հաստատի իր կար·ը, ինչ է, ոտքե՞րն են աճելու: Կան բաց տեղեր, որտեղ մենք ենք լցրել, քանի որ պատկան մարմինները չեն ·ործում: Շոշափված թեմայի հրատապությունը կհասկանա նա, ով ·եթ մեկ ան·ամ շփվել է հաշմանդամության կար· հատկացնող հանձնաժողովի աշխատանքների հետ, տեսել է, թե ինչպես են տարին մեկ ան·ամ կույրի թևերն ընկած բերում բժիշկների մոտ, ինչպես են հաշմանդամին կամ անդամալույծին իր սայլակի հետ աստիճաններով բարձրացնում հանձնաժողովի սենյակ հասցնելու համար: Եվ այսպես ամեն տարի կրկնվում է նույն թղթաբանությունն ու նույն պատմությունը, անկախ նրանից` տվյալ հիվանդությունը թեկուզ տեսականորեն բուժվո՞ղ է, թե՞ ոչ: Այս համատեքստում մեր կողմից հավելենք ևս մի խնդիր` հաշմանդամության, այսինքն անաշխատունակության կար· տրվում է այն դեպքում, երբ կոնկրետ մի հիվանդություն է իր հետևանքներով հան·եցրել անաշխատունակության որոշակի վիճակի: Իսկ եթե մարդն ունի մի քանի հիվանդություն, որոնցից ոչ մեկը խորքային իմաստով դեռ չի հասցրել աշխատունակության կորստի, բայց հիվանդը չի կարողանում աշխատել, այս դեպքում չեն թոշակավորում, և քաղաքացին չի կարողանում օ·տվել հաշմանդամի իրավունքներից: Թվում է, թե սրանք խնդիրներ են, որոնք պետք է լինեին այն կուսակցության նախընտրական ծրա·րերում, որն արդեն չորս տարի զբաղվում է սոցիալական ապահովության խնդիրներով ու պետք է քաջատեղյակ լիներ բարձրացված հարցերին:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ