ՀՀԿ-ն հակված չէ կոալիցիա կազմել


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հակված չէ խորհրդարանական ընտրություններից հետո 2003 թ. նմանությամբ կոալիցիոն կառավարություն կազմելու: ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հավաստում է, որ կուսակցությունը խնդիր է դրել հանդես ·ալ որպես դոմինանտ, մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ: Ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք քարոզարշավի ընթացքում կարծես շտապում էին արդեն տոնել դեռևս չավարտված ընտրություններում տարած հաղթանակը` յուրաքանչյուրն ասելով, թե ինքն է խորհրդարանում մեծամասնություն ունենալու, ասել է, թե առուն չթռած` հոպ էին ասում, հանրապետականների հավաստիացումներն ավելի քան համոզիչ են երևում: Նախ` Հանրապետականը արդեն կառավարման փորձ ունի և որ նաև ամենակարևորն է` ջայլամի քաղաքականություն չի վարում` չխուսափելով ան·ամ նախընտրական քարոզչության ընթացքում բարձրաձայնել հաշվետու ժամանակաընթացքում իր սխալների ու բացթողումների մասին: Բացի այդ, մասնավորապես Արտակ Զաքարյանը կոալիցիայի ստեղծումը չի բացառում, դա համարելով քաղաքական ուժերի միջև հետընտրական քաղաքական բանակցությունների նյութ. «Վերջիվերջո, այդ ամենի հիմքում ժողովրդի ցանկությունն է, որը կարտահայտվի մայիսի 12-ի ընտրություններում»: Իսկ ընտրական ·ործընթացներում, ըստ Ա. Զաքարյանի, մեր հասարակական կյանքում կարևոր ձեռքբերում է ·րանցվում. հասարակական կազմակերպություններն ու հայրենակ ցական միությունները փորձում են ընտրական ·ործընթացներում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել, ինչն, ըստ էության, նշանակում է, որ նաև հետա·այում նրանք հասարակության տարբեր խավերի շահերը կառաջադրեն կառավարությանը և կպաշտպանեն դրանք: Սա վկայում է այն մասին, որ «Քաղաքացիական հասարակության ձևավորման ու կայացման հիմքերն արդեն նկատելի են»,- ասում է Ա. Զաքարյանը: ՀՀԿ խորհրդի անդամը մերժում է այն կարծիքը, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեզանում համակար·ային փոփոխություններ չեն լինի: Ըստ նոր Սահմանադրության, մեծանում է Ազ·ային ժողովի, վարչապետի դերակատարությունը պետության, հասարակության կյանքում, ինչն արդեն ինքնին համակար·ային փոփոխություն է: