Խաղալիքներ ու խամաճիկներ


ԱԻՄ նախա·ահ Պարույր Հայրիկյանի պնդմամբ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները «ո°չ վճռորոշ նշանակություն կարող են ունենալ, ոչ էլ բախտորոշ: Սրանք կարելի է նմանացնել սովետական տարիներին տեղի ունեցող Գերա·ույն խորհրդի ընտրություններին, որոնք որևէ բան չէին փոխում»: Մինչդեռ, ընդհանրապես ընտրությունը, ըստ Պ. Հայրիկյանի, «…մի ·երա·ույն նպատակ պիտի դներ բոլորի առջև. փոխել այն, ինչ որ կա»: Իսկ այսօր ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը և դրանց ղեկավարները, ինչպես համոզված է ԱԻՄ առաջնորդը, ազ·ային քաղաքական կուսակցություններ չեն ու ազ·ին օ·տակար լինելու նպատակ չեն հետապնդում: «Ինչ-որ բան իսկապես կարող էր փոխվել,- ասում է Պ. Հայրիկյանը,- եթե նրանք, ովքեր իսկապես մտածում են հայ մարդու մասին, հայ մարդկանց հավաքականության, Հայաստանի բնակիչների մասին, նրանք այդ միասնական մտահո·ությանը համապատասխան դիրքորոշում հանդես բերեին»: Սակայն քաղաքական դաշտում հայտնի դեմքերը ոչ թե Հայաստանում իրավիճակը դեպի դրականը փոխելու, այլ որպես քաղաքական ուժեր կայանանալուն ձ·տող անձինք են: Նրանք բոլորը` և° իշխանության մեջ ·տնվողները, և° ընդդիմադիրները, «մեր ազ·ի համար վճռորոշ փուլում եղել են մեկ այլ կողմում ու իրար հետ, նույն թիմում էին»: Օրինակ. Արտաշես Գեղամյանը կոմկուսի պատասխանատուներից էր, Ստեփան Դեմիրճյանը նույնպես կոմկուսի ակտիվիստներից էր, Արթուր Բաղդասարյանը` կոմսոմոլի ակտիվիստ: Նրանք «ժամանակին եղել են նույն համակար·ում և իրենց շատ լավ են զ·ացել»: Պ. Հայրիկյանը չմոռացավ նշել, որ ի տարբերություն այդ մարդկանց, երբ ինքը և Անդրանիկ Մար·արյանը, Ստեփան Զատիկյանը, Աշոտ Նավասարդյանը մտել են ազ·ային-ազատա·րական պայքարի մեջ, 18-19 տարեկան հասակում արդեն լուրջ ·ործիչներ էին: Այսօր լրջորեն խոսել ընտրությունների և դրանց միջոցով երկրում ինչ-որ բան փոխելու մասին հնարավոր չէ, երբ քաղաքական ուժերը ընդամենը ·նում են խորհրդարանում մի քանի տեղ փախցնելու կամ որպես քաղաքական միավոր կայանալու նպատակով: Մինչդեռ, բոլորի ·երա·ույն նպատակը պետք է լիներ ընտրությունների միջոցով փոխել այն, ինչ որ կա: Մի որոշ ժամանակ առաջ քաղաքական մի քանի ուժեր փորձել են ստեղծել միասնական պայքարի համակար·ող խորհուրդ, Պ. Հայրիկյանն էլ, որպես այդ ասպարեզում փորձառու ·ործիչ, արել է իր առաջարկությունները, սակայն… Ըստ Հայրիկյանի, բոլորովին հարկ չկար, որ բոլոր կուսակցությունները առանձին-առանձին մտնեին ընտրապայքարի մեջ` այդպիսով տարրալուծելով ուժերը: Դրա փոխարեն, Հայրիկյանը ·տնում է, որ վերոհիշյալ` համակար·ող խորհուրդը պետք է կոչով հանդես ·ար` քվեարկեք միասնաբար հանդես եկող, օրինակի համար, 4-5 կուսակցություններին, մյուսներն էլ այդ 4-5-ի հետ են: Եթե այդպես լիներ, մարդիկ կհասկանային, որ ·ործ ունեն Հայաստանի, ազ·ի ճակատա·րով մտահո· ուժերի հետ: Իսկ այսօր… «ավելի վատ լինել չի կարող Հայաստանի ներկա պայմաններում. եղած ուժերը ազ·ային չեն, այլ չկայացած, կայանալուն ձ·տող, հավակնութուններով ·երծանրաբեռնված մարդկային հավաքականություններ: Դա ինձ համար ակնհայտ է»,- ասում է ԱԻՄ առաջնորդը, ավելացնելով: որ այդպիսիք պարզապես սեփական նպատակների, հավակնությունների ձեռքին խաղալիքներ ու խամաճիկներ են: