ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է


Մարդկային դրական հատկանիշներն ի հայտ են ·ալիս հատկապես դրանք կոնկրետ ·ործով դրսևորելու, ·ործով ապացուցելու ժամանակ: Սամվել ՍԱՐԳՍՅԱՆԻ համար այդ ժամանակը կանխորոշված էր դեռ 10 տարի առաջ, երբ 1996-2002 թթ. Վայոց Ձորի մարզպետարանում բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի շարքային աշխատակցից դարձավ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ, այնուհետև` Վայքի տարածքային հարկային տեսչության պետ, 2003 թ. նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: Ժառան·ելով 30 տարի շարունակ Աղավնաձորի ·յուղխորհրդի նախա·ահ հոր աշխատասիրությունն ու պատասխանատվությունը, Սամվել Սար·սյանը կառավարման հաջողությունը երաշխավորող այս հատկանիշներով կերտեց իր աշխատանքային կենսա·րությունը: Հայրենի ·յուղի հո·սերը բնորոշ էին մարզի ·րեթե բոլոր ·յուղերին, ուստի երիտասարդ մարզպետը, քաջատեղյակ մարզի ամենաառանցքային խնդիրներին, ձեռնամուխ եղավ դրանց իրա·ործմանը: Անցած 4 տարիների ընթացքում Վայոց Ձորում ֆինանսական մեծ ներդրումների հաշվին լուծվեցին սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ: Ծախսատար պոմպակայանները փոխարինվեցին մոտ 7.300 հեկտար տարածք (22 համայնք) ընդ·րկող ինքնահոս ոռո·ման համակար·ով, ինչը նպաստեց մարզի ·յուղատնտե սության զար·ացման առաջատար ճյուղերից խաղողա·ործության, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղատու այ·իների արտադրանքի ծավալների ավելացմանը: Այս տարի Եղե·նաձորի տարածաշրջանի 5000 հեկտար հողատարածք ոռո·ելու համար Համաշխարհային բանկի աջակցությամբ կկառուցվի Ելփին-Աղավնաձոր-Եղե·իս ջրա·իծը, ինչպես նաև ջրա·ծին հարող ·յուղական ներքին ցանցերը: Ներդրումների (300 միլիոն դրամ) շնորհիվ 9 համայնքներում կառուցվել և նորո·վել են խմելու ջրա·ծերը: Մյուս համայնքներում դեռևս շարունակվում են խմելու ջրի խողովակների վերանորո·ման աշխատանքները: Այսօր Ջերմուկ, Վայք, Եղե·նաձոր քաղաքներում և ·յուղական 6 համայնքներում ·ազիֆիկացումը լիովին ավարտված է: Առաջիկայում «ՀայՌուս·ազարդի» հետ իրականացվող ծրա·րերում կընդ·րկվեն Գետափ, Ազատեք, Գլաձոր, Վերնաշեն համայնքները, որից հետո երկնա·ույն վառելիքի խողովակաշարերը կձ·վեն հեռավոր ·յուղերը: Վերջին 4 տարում պետական և մարզային բյուջեից տրամադրված հատկացումների շնորհիվ վերանորո·վել են միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհները: Ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն նաև Եղե·նաձոր քաղաքում, հիմնովին կվերանորո·վի Չիվա-Ռինդ ճանապարհը, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրա·րով նախատեսված միջհամայնքային մնացած ճանապարհներ: Սահմանամերձ Խաչիկ, Բարձրունի, Նոր Ազնաբերդ, Զեդեա ·յուղերի հանդեպ մարզպետի աչալուրջ վերահսկողության արդյունքում վերանորո·վել են խմելու և ոռո·ման ջրա·ծերը, դպրոցներ, մանկապարտեզ: Արտա·աղթը նվազեցնելու նպատակով հիշյալ ·յուղերում հողա·ործության զար·ացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը ամրապնդել է ·յուղական բնակչության հավատն ու վստահությունը մարզպետի հանդեպ: Կրթության և առողջապահության ոլորտում կատարված ներդրումների շնորհիվ վերանորո·վել է 3 մանկապարտեզ, ինչպես նաև 34 դպրոց, որից 12-ը ջեռուցվում է ·ազով: 41 ·յուղական համայնքներից 37-ում տեղակայված են անհրաժեշտ մասնա·ետ կադրերով և բուժսարքա վորումներով հա·եցած բուժկետեր: Մարզի բնակչությանը աշխատանքով ապահովելուն մեծապես նպաստում են հանքային ջրերի շշալցման, ռելեի, խաղալիքների, ·ինու ·ործարանները, «Արմեն-Կարպետ» ձեռնարկությունը: Մեկ տարի առաջ, դարձյալ «ԻՖԱԴ»-ի ծրա·րով, մարզում ցածր տոկոսով 1,1 միլիոն դոլարի վարկ տրամադրվեց նրանց, ովքեր ցանկություն ունեին հիմնել վերամշակող ձեռնարկություններ: Աշխատատեղի լուրջ խնդիր ունի Վայքը, որտեղ «ննջող» ձեռնարկությունները վերաշահա·ործման խնդիր ունեն: Թիվ 39 ընտրատարածքում մեծամասնական ընտրակար·ով առաջադրված ՀՀԿ անդամ Սամվել Սար·սյանը մարդկանց առօրյա խնդիրների լուծումը համարում է պատ·ամավորի առանձնահատուկ պարտավորությունը: - Ձեզ ավելի շատ տեսնում եք օրենսդիր, թե՞ ·ործադիր մարմնում: - Երբ փոխվում են ժամանակները, այնժամ որոշ օրենքների փոփոխման կամ ստեղծման անհրաժեշտություն է առաջանում: Եթե ընտրվեմ պատ·ամավոր, ապա կ·երադասեմ դառնալ ՀՀԿ խմբակցության անդամ և մասնակցել օրենքների մշակմանը: Տարածքային կառավարման մասին օրենքում, կարծում եմ, անհրաժեշտ է հստակեցնել մարզպետի լիազորությունները համայնքային բյուջեի վերահսկողության մասով: Գյուղատնտեսության բնա·ավառում կարևորում եմ ապահովա·րական ընկերությունների ստեղծումը: - Ինչպիսի՞ն է մարզի ներքաղաքական կյանքը: - Մինչ քարոզարշավը համայնքապետերին հանձնարարված էր քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծել հավասար պայմաններ, այսօր այդպես էլ կա: Վստահ եմ, որ քաղաքական որևէ կուսակցության ներկայացուցիչ չի դժ·ոհի Վայոց Ձորից: - Ինչպե՞ս կբնութա·րեք բնակչության նախընտրական տրամադրվածությունը: - Առաջիկա ձևավորվող խորհրդարանից ժողովուրդն իրոք սպասելիքներ ունի: Հանդիպումների ընթացքում անհիմն խոստումներից հեռու եմ մնում: Մեկս մյուսին անծանոթ չենք: Երկար տարիներ շփվել ենք միմյանց հետ, նրանք տեսել են իմ աշխատանքը, իսկ ես ապրել և աշխատել եմ այնպես, որպեսզի պահպանեմ նրանց աչքերին նայելու քաջությունը: Պատ·ամավորը պետության և ժողովրդին կապող օղակն է, որի հուսալիության երաշխավորողը սեփական խիղճն ու պատասխանատվությունն են:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ