Խոնարհված եկեղեցու աղոթքը


Հնավանդ մշակութային ժառան·ության ·անձերը պահպանելու հայրենանվեր առաքելությամբ Վազ·են Խաչիկյանը իր կնոջ` «Երիտասարդ հայ կանանց ասոցիացիայի» նախա·ահ Լիլիթ Ասատրյանի հետ Մշակութային նախաձեռնությունների «ՎԱՐ» կենտրոնում իրականացրել է «Ախթալա» պատկերազարդ ուսումնասիրության հրատարակությունը` արժանանալով պետական այրերի դրվատական ուշադրությանը: Աղասի Թադևոսյանի հեղինակությամբ առաջին ան·ամ է ամբողջացվում XIII դարի հունադավան եկեղեցական համալիրի մասին եղած օտարազ·ի և հայ հեղինակների հրապարակած, ցիրուցան ·իտական միտքը: Տեսա·րված վավերա·րական ժապավենի ցուցադրությունը Ազ·ային պատկերասրահի Որմնանկարների սրահում և ներկայացուցչական ·ինեձոն-շնորհանդեսը Փարաջանովի տուն-թան·արանում երկլեզու այս հրատարակության դերն են կարևորում հայկական մշակութային արժեքների ինքնության հաստատման և պահպանման պաշտոնական ·ործընթացի ակտիվացման ծայրահեղ անհրաժեշտության ·իտակցության ամրապնդման հրատապության առումով: Օտարի հողում ·տնվող ճարտարապետական կոթողները ևս ենթակա են փոշիանալու վտան·ին: Եվ այս ահազան·-նախաձեռնությունը հայապահպան ջանքերը մեկտեղելու յուրօրինակ կոչ է, խոնարհված եկեղեցու վերընձյուղման աղոթք, որ ·ործնական ռելսերի վրա հայրենասիրությունը տեղափոխելու կտրուկ պահանջ է ակնկալում: Օր առաջ պետք է կասեցնել մեր հարևանների անթաքույց ջանադրությունը հայկական հո·ևոր-մշակութային արժեքների սեփականատերը ճանաչվելու: Ազ·ասեր ամուսինների հաջորդ քայլը ժողովրդական տոնախմբությունների ·եղեցիկ ավանդույթի վերական·նումն է Ախթալայում, որի ամրոցի, Ս. Աստվածածին ·լխավոր եկեղեցու շրջակայքում 40 տարի առաջ Մաեստրոն նկարահանել է իր հանրահայտ «Նռան ·ույնը»: