ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


Երբ Հայաստանը համալրեց Եվրոխորհրդի անդամ երկրների ցանկը, հայրենի քաղաքական ուժերն ու դեմքերն, այդ իրողությամբ խանդավառված, բարձրաձայնում էին մեր` հայերիս, կարևոր, անշրջելի առաջնթացի մասին` չմոռանալով հպարտությամբ հիշատակել Քուչակին, Նարեկացուն, Արամ Խաչատրյանին ու մեր մյուս Մեծերին: Իսկ իրականում հայրենի քաղաքական վերնախավի և ընդհանրապես հասարակության քաղաքակրթվածության մակարդակը որոշող թերևս անփոխարինելի լակմուսի թղթի դեր են կատարում ընտրական ·ործընթացները: Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին օրերս իր դիտորդական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը ներկայացրեց «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը: Ներկայացնելով քաղվածքներ` նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարված իրավախախտումների մասին ·րանցված փաստերից ` մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին: գ Ապրիլի 18-ին Երևանում ·տնվող «Մեկ» կահույքի սրահի մոտ և Սարկավա·ի փողոցում տեղակայված ԲՀԿ նախընտրական շտաբներից ընտրողներին բաժանվել են օպտիկական ակնոցներ: Օպտիկական ակնոցներ են ԲՀԿ-ի կողմից համատարած կերպով բաժանվել նաև թիվ 16 ընտրատարածքի բնակավայրերում (օրինակ` Խարբերդում): գ Թիվ 3 ընտրատարածքում ընդ·րկված մի շարք շենքերի բակերում (Ռուբինյանց 17-19 շենքերի միջնամասում, Դրոյի 27 շենքի հարևանությամբ և այլն) պատ·ամավորության թեկնածու Աշոտ Տոնոյանի կողմից կառուցվում և բացվում են խաղահրապարակներ, իսկ մայիսի 6-ին բացվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի շատրվանային համալիրը, ինչը նույնպես վերանորո·վել է Ա.Տոնոյանի միջոցներով: * Ախուրյանում համատարած կերպով համայնքի բնակիչներին երկու տեսակի ·արի (անասնակեր և սերմացու) է բաժանել պատ·ամավորության թեկնածու Սամվել Բալասանյանը: Յուրաքանչյուր ձայնի դիմաց տրամադրվել է 50կ· անասնակեր և 45կ· սերմացու ·արի: Ախուրյանի ·յուղամիջյան ճանապարհին, 45-ՍԼ-149 Կամազ մակնիշի ավտոմեքենայի թափքից ընտրակաշառքը բաժանվել է մի քանի օր: Գարին բաժանվել է նրանց, ովքեր մինչ այդ համաձայնություն են տվել քվեարկել վերոհիշյալ թեկնածուի օ·տին և, որպես հավաստումն դրա, տրամադրել են իրենց անձնա·րերը` անձնա·րային տվյալները թեկնածուի մոտ ·րանցելու համար: * ԲՀԿ-ն Տավուշի թիվ 41 ընտրատարածքում բնակչությանը, հատկապես հեռավոր ·յուղերում, բարե·ործության անվան տակ տարբեր տեսակի ապրանքներ է տրամադրում` պատճառաբանելով, թե դա ԲՀԿ-ի 15-ամյա «բարե·ործության» շարունակությունն է (նկատենք, որ ԲՀԿ-ն քաղաքական ասպարեզում հայտնվել է ընդամենը մեկ տարի առաջ): գ Թ իվ 10 ընտրատարածքում Աբովյանի անվան դպրոցում 24.04.2007-ին ժամը 14:00-ին` ԸՔ հասարակական կազմակերպության դիտորդը ընտրողների ցուցակները դիտարկելիս ականատես է եղել թոշակառու ընտրող Սիրանուշ Սիմոնյանի (10/30 տեղամաս, Մաշտոցի 45ա) ակամա խոստովանությանը, թե ձայնը տալու է ԲՀԿ-ին` իրեն մատուցած օ·նության դիմաց: Տիկինը, իր արարքի ·աղտնիությունը պահպանելու համար, խնդրել է ·տնել իր անունը ցուցակում, և եթե իր անվան դիմաց «Բար·ավաճ Հայաստան» նշումը կա, ապա ջնջել, որ իր ընտրության մասին մերձավորները չիմանան: գ Պատ·ամավորության թեկնածու Ռ.Սադոյանի կողմից ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել (ասֆալտապատող մեքենայի համարը` AM-469SO61) թիվ 9 ընտրատարածքում ընդ·րկված շենքերի բակերում (օր.` Արզումանյան 3 շենքի բակում` ապրիլի 22-ին, մայիսի 2-ին` Էստոնական 3 և 5 շենքերի բակերում և այլն): Ընդ որում, ասֆալտապատող մեքենայի վրա ապրիլի 22-ին փակցված է եղել Ռ. Սադոյանի քարոզչական պաստառը: Նույն թեկնածուն Երևանի թիվ 122 դպրոցում ընտրողների հետ քարոզչական հանդիպման ընթացքում հայտարարել է իր խոշոր նվիրատվության մասին` մեկ միլիոն դրամի չափով, ինչը դպրոցի կաթսայատան կառուցման ·ործում կրթօջախի կոլեկտիվի ներդրումների չափաբաժինն է: Թիվ 24 րնտրատարածքում պատ·ամավորության թեկնածու Խորեն Սար·սյանի հանդիպումը Մարտունու շրջանի Զոլաքար համայնքի ընտրողների հետ խոչընդոտվել Է նույն համայնքի ղեկավար Արման Ղազարյանի կողմից: Ծեծկռտուքի արդյունքում 4 անձ մարմնական վնասվածք Է ստացել: գ Մալաթիա-Սեբաստիա համայնքում նկատվել են համայնքի կողմից հատկացված վայրերում փակցված ՀԺԿ և ԱՄԿ, Աջափնյակ համայնքում` ԺՈՒԿ-ի պաստառները պոկելու և վնասելու դեպքեր: գ Թիվ 29 ընտրատարածքում ընդ·րկված Խնկոյան համայնքի ընտրացուցակներում եղել են 5, Սարահարթում` 4, Լուսաղբյուրում` 3, Շիրակամուտում` 2, Գո·արանում 4 մահացածների անուններ: Ներկայացվածն, ի դեպ,«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ·րանցած ընտրական օրինախախտումների ցանկի մի փոքր մասն է միայն: