Հայոց արվեստի զարկերակը բաբախում է


Տարիներ առաջ անվանի հայ ·եղանկարիչ, ծնունդով թիֆլիսեցի Գևոր· Գրի·որյանի (նկարիչների շրջանում հայտնի էր Ջիոտտո մականունով) Երևանում տուն-թան·արանի բացման ժամանակ Թբիլիսիից Ժամանած վրացի արվեստաբաններից մեկը, բարձր ·նահատելով Ջիոտտոյի արվեստը (Թբիլիսիում ապրած տարիներին Գևոր· Գրի·որյանը որպես նկարիչ վրացական ·եղանկարչական շրջանակներում չի ·նահատվել և նյութական ծանր պայմաններում է ապրել), մի անհեթեթ ընդհանրացում և եզրահան·ում արեց: Ըստ նրա` հայ մշակույթն իր բոլոր դրսևորումներով` ·րականություն, ·եղարվեստ, թատրոն, երաժշտություն, կրթություն և առևտրաարդյունաբերական ·ործունեություն, զար·ացել և բարձր մակարդակի է հասել շնորհիվ Թիֆլիսի առանձնահատուկ մշակութաստեղծ միջավայրի, որ դարերով ստեղծել են վրացիները: Պատասխան խոսքում ես ասացի, որ եթե Թիֆլիսի «առանձնահատուկ» միջավայրը բարենպաստ է ազդել հայերի վրա` տաղանդներ ծնելու առումով, ապա ինչպե՞ս է, որ նույն այդ մթնոլորտը նույնքան բարերար ազդեցություն չի ունեցել վրացիների և այլ ազ·երի վրա: Ասացի նաև, որ մենք` հայերս, շնորհակալ ենք Վրաստանին, որ օ·տվել ենք նրա խաղաղ պայմաններից և ստեղծա·ործելու հնարավորություն ենք ունեցել: Օրերս Երևանում բացվել էր թիֆլիսահայ մի խումբ նկարիչների աշխատանքի մի հրաշալի ցուցահանդես: Իհարկե, լավ կլիներ, եթե մեր հայրենակիցների աշխատանքները ցուցադրվեին մայրաքաղաքի ·եղանկարչական որևէ ցուցասրահում, բայց «Իմպերատոր» ռեստորանի սրահը, որ սիրով հյուրընկալել էր նրանց, թեև նախատեսված չէ ·եղանկարչա կան ցուցահանդեսի համար, սակայն այդ հրաշալի կտավների շնորհիվ նոր բովանդակություն էր ստացել: Դիտելով թիֆլիսահայ ·եղանկարիչների աշխատանքները` մեկ ան·ամ ևս համոզվում ես, որ, այո°, հայ մարդը, որտեղ էլ ապրի, իր ստեղծարար ո·ով և ·եղարվեստական աշխարհընկալմամբ հարազատ կմնա ազ·ային մտածողությանը, հո·եկերտվածքին, փիլիսոփայությանը և ·ունազ·ացողությանը: ...Ամեն մի կտավ կամ ·ոբելեն հայ մարդու սրտի թրթիռով էր արված, կարոտի ջերմ ու թախծոտ ելևէջներով էր շնչում, որովհետև նրանցից յուրաքանչյուրը, թեև երրորդ, չորրորդ սերնդով թիֆլիսեցի է, սակայն իր հո·ու ծալքերում, ·իտակցության և ենթա·իտակցության շերտերում կապված է իր պապերի պատմական հայրենիքի` Վանի, Կարինի, Ջավախքի և Հայաստանի այլ շրջանների հետ: Եվ այս երիտասարդ, բայց հասուն նկարիչների աշխատանքները դիտելիս հասկանում ես, որ օտար միջավայրը կարող է ազդել արվեստա·ետի ստեղծա·ործական կյանքի միայն արտաքին կողմերին` կատարողական արվեստ, հյուրընկալ ժողովրդի արվեստի և պատմության իմացություն, կենցաղի յուրացում և ոչ ավելին: Եվ փառք Աստծո, որ այդ առողջ ո·եղեն երակը լեցուն է անապակ արյունով, և բաբախում է մեր հո·եբանությանը համահունչ ազ·իս միշտ երիտասարդ սիրտը սնուցող զարկերակը: Այս փոքրիկ հոդվածը արվեստաբանական վերլուծություն լինելու հավակնություն չունի բնավ. թեև արժեր յուրաքանչյուր նկարչի ստեղծա·ործությունների մասին թեկուզ համառոտ, բայց ·եղանկարչական արվեստի ոճին և սկզբունքներին նրանց ցուցաբերած ինքնատիպության, ·ունային և կոմպոզիցիոն հարուստ և բազմազան լուծումների, բովանդակության և ձևի ներդաշնակության, ·աղափարական և փիլիսոփայական ընկալումների և հուզական անկեղծ և նուրբ ապրումների մասին մասնա·ետ-արվեստաբանի տեսանկյունից խոսել պետք էր: Հուսանք, որ այս ցուցահանդեսը ավանդույթ կդառնա և այսուհետև Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում (նորո·ումից հետո) մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությունը ոչ միայն թիֆլիսահայ, այլև սփյուռքահայ մեր մյուս նկարիչների և քանդակա·ործների աշխատանքները տեսնելու բավականությունը կունենա: Թիֆլիսահայ ժամանակակից նկարիչների այս անդրանիկ խմբակային ցուցահանդեսը նախաձեռնել և իրականացրել էին Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Վազ·են եպիսկոպոս Միրզախանյանը և Երևանի «Տերյան մշակութային կենտրոնը»: Մեր ընթերցողների անունից շնորհակալություն հայտնենք կազմակերպիչներին և մասնակից նկարիչներին: Մենք ասում ենք. բարով եք եկել հայրենիք: Մենք սպասում ենք ձեր նոր ցուցահանդեսներին... Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ