Նվեր ՐԱՖՖԻ Ե ր գ
Չէ´, ինչո՞ւ հարբած... Պարզապես գինի էր ու շատ էր... և ամեն անգամ քո կենացն էր, և ամեն անգամ դու չէիր լսում: Պարզապես տարածություն էր.... որ հարկավոր էր... խմել:
Չէ´, ինչո՞ւ հարբած... Պարզապես գինի էր ու շատ էր... և ամեն անգամ քո կենացն էր, և ամեն անգամ դու չէիր լսում: Պարզապես տարածություն էր.... որ հարկավոր էր... խմել:
Ու ծնվել էր բալենին արշալույսի կարմիր պտուղներից ու երջանիկ էր, որ ոչ ոք չի պոկոտում իր մատղաշ տերևները, որ ոչ ոք չի ծալծլում իր նրբիկ թևերը ու... երջանիկ էր... Ու երջանիկ էր, որ ամեն առավոտ արևը խառնում էր վարսերը, ու առվակը` զովացնում ծնկները... ու երջանիկ էր, որ հեռու տեղից ոտքով ճանապարհ կտրած մարդիկ ներկեցին իրենց շուրթերն արշալույսի կարմիրից շառագունած իր պտուղներով ու համբուրվեցին ստվերում:
Առածներն ու ասացվածքները ժողովրդական իմաստնության հայելին են, որոնցում արտացոլվում է ազգային ոգին ու փիլիսոփայությունը, նրա բարոյական չափանիշներն ու փորձառությունը: Տպագրվող ճապոնական այս ասույթներն ասվածի վկայությունն են:
Կուսակցական դաշտի խոշորացման ու ամբողջացման առումով ՀՀԿ¬ն ու ԲՀԿ¬ն կարծեք թե մագնիսի դեր են ստանձնել: Հատկապես` միայնակ գոյատևելու հույսը կորցրած կուսակցությունների և հավատընծա քաղուժ որոնողների համար:
ՀԵՏԶՀԵՏԵ ավելի ընդգծված քայլերով խոշոր բիզնեսի խոշոր եկամուտներից հարկային մուտքերն ապահովելու հարցում գործադիրի խոստումները որոշակի արդյունքներ են գրանցում: Պետեկամուտների կոմիտեի կողմից նախորդ տարվա առաջին խոշոր հարկատուների հազարյակի ամփոփումը բավական տպավորիչ տոկոսներ է արձանագրում` հօգուտ երկրի առաջատար տնտեսվարողների:
Նախընտրական պայքարը մշտապես զուգորդվում է տարատեսակ սոցիոլոգների հայտնությամբ: Որքան էլ քաղուժերն ու հանրությունն անտարբերությամբ և վերապահումներով վերաբերվեն հայկական սոցիոլոգիայի ներկայացուցիչների հրապարակած թվերին ու տոկոսներին, այսուհանդերձ, անբարյացակամ վերաբերմունքը չի խանգարում նրանց` առիթ որոնել` իրենց ասելիքը հրամցնելու:
Հայ¬թուրքական առևտրային հարաբերություններն էլ սառեցվել են: Հաստատվում են տեղեկությունները, որ մաքսատուրքի կրկնակի թանկացման պատճառով մեր հանրապետությունն այլևս հարևան երկրից հագուստի ու կոշիկի տեսականի չի ներկրում:
ՎՐԱՍՏԱՆԻ մասին խոսելիս, իհարկե, չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ նրա ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն ու նրա թիմին հաջողվեց ոչ երկար ժամանակահատվածում երկրի ներքին կյանքի կարևոր ոլորտներում նկատելի բարեփոխումներ իրականացնել:
Եգիպտական հեղափոխության քամիները հասել են Ադրբեջան: Ադրբեջանական ընդդիմությունն ընդվզում է` պահանջելով ապամոնտաժել Բաքվի արվարձաններից մեկում տեղադրված` Եգիպտոսի նախագահի արձանը:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանում այդ կառույցի նախագահ, թուրք Մևլութ Չաուշօղլուին հաջողվեց բյուրոյով անցկացնել մի որոշում, որի համաձայն վերսկսվելու են Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Արդեն հայտնի է այդ ենթահանձնաժողովի նոր ղեկավարի անունը` իսպանացի պատգամավոր, բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Հորդի Խուկլա ի Կոստա:
Բարեփոխումների ընթացքին ժողովուրդը հետևում է: Մի մասը ուշադրությամբ և որոշակի ակնկալիքներով, մյուս մասը, որը ցավոք մեծամասնություն է կազմում` անտարբերությամբ, «աչքի պոչով», քանզի խիստ թերահավատ են և հույս չունեն, թե դրանք կհանգեցնեն շոշափելի դրական արդյունքների:
Բերենք մեկ կոնկրետ օրինակ, թե ինչպես բարեփոխումներին միտված, բայց սխալ ընտրված մեխանիզմը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի: Առողջապահութ յան ոլորտին կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում:
Նշանառուն «Ալ¬Քաիդա»¬ն է. ահաբեկիչները նաև «միջուկային սեպտեմբերի 11» են նախապատրաստում: «Ալ¬Քաիդան», փաստորեն, նորից իրադարձությունների կիզակետում կարող է հայտնվել:
Երբ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը հայտարարեց, որ ուրախ է ԱԼՄ¬ի փակման կապակցությամբ, Տիգրան Կարապետյանը արձագանքեց. «Եթե հրեաներն ուրախ են, ուրեմն ես շատ ճիշտ ուղու վրա եմ: Ես էլ ուրախ եմ, որ նրանք են ուրախ»:
Տավուշի մարզի Նավուր գյուղից է ազատամարտիկ, մարտական շքանշանի ասպետ Սպարտակ Հարությունյանը: Նրա պատանեկությունը մեր ազգային հերոսների` Անդրանիկի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Նժդեհի հերոսական սխրանքների պատմություններով է ներծծված:
Նիկոլայ և Զաբել Սահակյանների` ավանդույթներով հարուստ ընտանիքն ապրել է Մարտակերտի հիասքանչ Թալիշ գյուղում: Ունեին չորս դուստր, և երբ 1955 թ. ապրիլի 28-ին ծնվեց Վալերիկը, ցնծություն ու բերկրանք ապրեցին, որ օջախի ծուխը չի մարի:
Իհարկե, այսօր մարքսիզմի դասականներին հղում անելն ընդունված չէ: Մանավանդ որ մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ ինքներս չենք կարողանում կողմնորոշվել, թե գաղափարական կամ տնտեսական ինչ դիրքորոշումներ ենք ընդունել, գերակա դարձրել:
Այս տարի լրանում է հայոց հրաշակերտ Անիի հիմնադրման 1050-ամյակը: Հայաստանում և Սփյուռքում փետրվարի կեսերից մեկնարկելու է միջոցառումների շարք` այդ թվում` Անիին նվիրված գիտաժողովներ, հեռուստածրագրեր, փաստավավերագրական ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրումներ:
Ինչպես տեղեկացրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի առաջնախաղն արդեն «սարերի հետևում» չէ. շուտով օպերային արվեստի սիրահարներն առիթ կունենան ունկնդրելու այս ինքնատիպ երաժշտադրամատիկական ստեղծագործությունը, որի բեմադրությունը նվիրվում է կոմպոզիտորի 90-ամյակին, չնայած հոբելյանական միջոցառումներն անց են կացվել անցած տարի… Օպերայի բեմադրությունն այժմ իրականացնում է բեմադրիչ Արամ Սուքիասյանը, ով հայտնի է ռոք-օպերաների բեմադրություններով:
«Լոռվա ձոր» հասարակական կազմակերպությունն ու «Փյունիկ» միությունը շարունակում են իրենց մշակութային արշավները` այժմ էլ հյուրընկալվելով Վայոց ձորում, ուր բացվեց հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:
Հալեպի «Համազգայինի» թատերախմբում այս օրերին լարված աշխատանքներ են ընթանում: Ինչպես մեզ տեղեկացրեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմադրիչ Դավիթ Հարությունյանը, վաղուց իր գործունեությունը դադարեցրած թատերախմբում ինքը բեմադրում է Արթուր Էդար-Հարությունյանի «Մեր մեղքը» տրագիկոմեդիան, որով ձգտում է նոր որակ հաղորդել Հայաստան-Սփյուռք մշակութային կապերին:
ԿԱՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հայ թատերական ռեժիսուրայի այսօր արդեն ավագ սերնդի ներկայացուցիչներից է, մեծ կենսագրության տեր անձնավորություն, ով վերջին տարիներին բեմադրություններ է իրականացնում միայն Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` հնարավորություն չունենալով հանդես գալ արհեստավարժ բեմերում... - Դուք Ձեր ստեղծագործական կենսագրությունը սկսել եք 1970-ական թվականներին, մեր թատրոնի համար` բարենպաստ ժամանակներում:
Նորվեգիայի օրենսդիրն արդեն հայտարարել է, որ Նոբելյան մրցանակի է ներկայացրել ՎիկիԼիկսը: 1 մլն 600 հազար դոլար արժողությամբ այդ մրցանակին ՎիկիԼիկսի թեկնածությունն առաջադրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ 26-ամյա պատգամավորը:
Փետրվարին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կլինեն թեժ օրեր: Այստեղ անց է կացվելու Erots 2011 փառատոնը, որն ավանդական է դարձել:
Եգիպտոսում ընդդիմադիրները պաշտպանության միջոցներ են ձեռք բերել ուղտերի և տանկերի դեմ: Կահիրեի բնակիչներն արդեն վարժվել են իրենց գլխավերևում պտտվող ուղղաթիռներ, փողոցներում` տանկեր և ամբոխի մեջ մխրճվող ձիեր ու ուղտեր տեսնելուն:
Ինչպես հաղորդում է ԲԻ-ԲԻ-ՍԻ-ն, Նյու Յորքում շարունակում են պայքարը ծխելու դեմ: Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել այն օրինագծին, որով արգելվում է ծխել այգիներում, պուրակներում, Թայմս-պուրակի լողափին:
Իր քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով Միացյալ Նահանգները զորք կմտցնի Ադրբեջան. այս համոզմունքն են հայտնել ինչպես Նահանգների բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչները, այնպես էլ Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներն ու արտգործնախարարության պատասխանատուները:
Չինաստանն ու Միացյալ Նահանգները վերջին տարիներին զբաղված էին իրար դեմ հրահրվող «աստղային պատերազմներով»: Սակայն պարզ է դարձել, որ երկու երկիրն էլ հետևողականորեն պատրաստվում են պատերազմի` յուրաքանչյուրն իր հերթին «կարգի բերելով» ռազմական տնտեսությունը և պատերազմի համար նախադրյալներ ստեղծելով:
Բրիտանացիներն անհանգստացած են, հանդես են գալիս հոդվածներով ու հեռուստաբանավեճերով. իրականանում են բուլղարացի գուշակ Վանգայի կանխատեսում ները, ըստ որոնց, աշխարհը զրկվում է մեղվաընտանիքներից` մարդկությանը զրկելով այնպիսի հրաշալի քաղցրեղենից, ինչպիսին մեղրն է, որը նաև ունի բուժիչ հատկություններ:
ԽՍՀՄ կրկնակի հերոս, տիեզերագնաց-օդաչու Վլադիմիր Ակսյոնովը վերջապես բացահայտել է աշխարհի առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի մահվան պատճառները: 1968 թվականի մարտի 27-ին Ակսյոնովը Գագարինի հետ գտնվում էր Չկալովի անվան օդանավակայանում և անցնում էր բուժզննություն: