ՎՆԱՍԱԲԵՐ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ

5 միլիարդ դոլարը միգուցե ոմանց կարողության մի մասն է ընդամենը£ Հավանաբար ավելի մեծ թիվ կկազմեն այն մեծահարուստները, որոնց ունեցվածքը ոչ հեռու ապագայում նույնպես նման` աստղաբաշխական փողածավալներով կչափվի… Շարքային հայաստանցու համար 5 միլիարդ դոլարն այնքան անպատկերացնելի գումար է, որ եթե նույնիսկ դոլարը դրամով փոխարինենք և նշված գումարաչափն էլ ևս 380 անգամ նվազեցնենք, միևնույն է, այն անիրականանալի երազանքների շարքում կմնա£ Այսուհան դերձ, այդքան գումարով օլիգարխն, իհարկե, մեծամեծ գործեր կձեռնարկի£ Սովորական մահկանացուներն էլ, եթե գոնե այդչափ դրամ ունենային, միգուցե, կհամարձակվեին փողն «աշխատեցնելու», շահույթ ստանալու ու մի փոքր ավելի բարեկեցիկ ապրելու մասին մտածել… Սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամը վերջնականապես հաստատեց, որ բարեկեցիկ ապրելուն հանրությունը դեռ էլի պետք է սպասի£ Իսկ ֆինանսները բազմապատկելու, տնտեսությունը զարգացնելու և արդյունքում ճգնաժամի հաղթահար ման ուղղությամբ ևս մի քայլ կատարած լինելու նպատակով, օրերս փորձ արվեց նոր շունչ հաղորդել հայ¬ռուսական այն մոռացվող ծրագրին, որը Հայաստանում կառուցվելիք 2-րդ ատոմակայանի շինարարությամբ պետք է սկզբնավորվեր£ Առաջին հայացքից (մանավանդ կառույցի ատոմակայան լինելու փաստն անտեսելու դեպքում) ամեն ինչ սովորականի պես հրաշալի կարող է թվալ£ Մինչև 2016 թվականը շարունակվելիք հերթական լայնածավալ շինարարության մեկնարկն է շուտով ազդարարվելու, հարյուրավոր մարդիկ աշխատատեղերով են ապահովվելու, հարկեր են հավաքագրվելու և այլն£ Դե իսկ եթե ամեն ինչ նախանշվող հունով ընթանա, և վեց տարի հետո նոր կառույցը պատրաստ լինի, այն, ասենք, էլիտար կոչվող շենքերի նման կիսաբնակեցված ու մասամբ անպետք կառույցի չի վերածվի£ Ավելին, ձեռնարկությունն իր բուն նշանակությամբ աշխատելով` շարունակելու է վերոնշյալ խնդիրները լուծել, ինչպես նաև գործող ատոմակայանից մոտ երեք անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել£ Այս պարագայում նույնիսկ, ի տարբերություն համանման մյուս ձեռնարկությունների, գործարքի պայմանները նախորդների նման անհավասար չեն. 50-50 չափաբաժինն ամենայն հավանականությամբ կարող է գոհացնել թե° հայկական և թե° առավել ևս ռուսական կողմին£ Համանման մյուս կառույցներում, որքան հայտնի է, մենք այդքան մասնաբաժին էլ չունենք, և այս պարագայում հավասար համամասնության պահպանումը միգուցե առայժմ հեռավոր թվացող 2016¬ից հետո էլ պահպանվի£ Բայց մինչև ապագայում լինելիքի մասին ենթադրություններ անելը, անդրադառնանք ամենակարևոր այն խնդրին, որը չի կարող անտարբեր թողնել ատոմակայանի վտանգավոր հետևանքները պատկերացնողներին… Եվ իրոք, մեր երկրի ինչի՞ն է պետք հերթական վնասաբեր ձեռնարկությունը, երբ Հայաստանը բարեբախտաբար ոչ միայն էլեկտրաէներգիայի պակաս չունի, այլ նաև ավելի մատչելի գնով, քան հանրապետության ներսում, հարևան Վրաստանին էլ է հոսանք վաճառում£ Հեռանկարում չի բացառվում, որ նաև Թուրքիան այս առումով մեր գործընկերը դառնա£ Սակայն նախքան նոր ատոմակայան ունենալու մասին լուրն էլ, հայրենի էներգետիկները հավատացնում էին, որ գործողի հնարավորությունները լիովին բավարարում են մեր մյուս հարևանի հետ գործակցություն ապահովելու հարցում նույնպես£ Մնում է ենթադրել, որ հայ¬ռուսական նոր «պրոյեկտի» գաղտնիքը հետո միայն պետք է բացահայտվի£ Մանավանդ որ բացի սեղմ լրատվությունից, առայժմ ավելին չի էլ ասվում, իսկ շինարարության ավարտի մասին բավական հեռավոր ժամանակահատված է նախանշվում£ Այսուհանդերձ, մի հետաքրքիր ենթադրություն այս օրերին ակամայից քողազերծել են նաև ռուսական լրատվամիջոցները. թերթերից մեկն անկեղծացել է, թե նոր ատոմակայան կառուցելու համաձայնության դիմաց Ռուսաստանը խոստացել է` որոշել գազի վաղօրոք հայտարարված 200 դոլար արժենալիք սակագինը նվազեցնել 180¬ի£ Նման խոշորածավալ գործարքի դիմաց սա, իհարկե, փոխհատուցման բավական էժան տարբերակ է մեզ համար ու բավական շահութաբեր` ռուսական կողմի համար£ Մանավանդ, որ չկա երաշխիք, թե գազի նոր սակագնի վերաբերյալ առաջիկա ապրիլի 1¬ից գործելիք սակագնային թռիչքաձողը «եղբայրական» Ռուսաստանը ե՞րբ կորոշի նորից բարձրացնել£ :

2010¬Ը հանգուցալուծման տարի՞...

Աթենքում կայացած` ԵԱՀԿ նախարարների խորհրդի ընդունած հայտարարությունից դատելով, կարելի է ասել, որ միջազգային հանրությունը ջանում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում գալիք` 2010 թվականին ակտիվացում արձանագրվի£ «Այսօր ամբողջ տարածաշրջանում խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա կառուցելու հնարավորություն է ստեղծվել»,¬ մասնավորապես նշված է հայտարարության մեջ£ Չնայած` արտգործնախարարներ Լավրովի, Քուշների և պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի` Հայաստանին ու Ադրբեջանին հասցեագրված կոչում տարածքային ամբողջականության հետ միաժամանակ կարևորվում է նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, սակայն ԼՂՀ¬ում չեն շտապում ոգևորվել այն մտքից, թե հնարավոր է, որ առաջիկայում Ղարաբաղը դառնա բանակցային կողմ£ Հատկապես, որ ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծիք է հայտնել, թե իրական քայլերի բացակայության պարագայում Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ պետք է հանդես գան ձևով` հնչեղ, բայց դատարկ բովանդակությամբ հայտարարություններով£ Գուլուզադեի այս կարծիքին, թերևս, շատ ավելի համահունչ է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի պարզաբանումը£ Ըստ այդմ` «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում Բաքվի կառուցողական քաղաքականությունը հիմք կստեղծի հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության համար` ապահովելով Ադրբեջանի կազմում ԼՂ¬ի ինքնակառավարումը»£ Ահա թե ինչպես են Ադրբեջանում հասկանում (ավելի ճիշտ` մեկնաբանում) հակամարտութ յան խաղաղ կարգավորումը` տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների համատեղմամբ£ Իսկ ավելի պարզ ու ազնիվ լինելու պարագայում, պետք է նշել, որ ադրբեջանցիները պարզապես ցանկանում են Լեռնային Ղարաբաղին վերադարձնել նախկին` ապօրինաբար Ադրբեջանի կազմում լինելու` հայաթափման հեռանկարով կարգավիճակը, ինչին հայերը, բնականաբար, դեմ են£ Մենք արյան գնով ազատագրել ենք հայրենիքի կորուսյալ մի հատվածը` լեռնային Արցախը, այլևս չենք համակերպվի այն վերստին և այս անգամ արդեն անդառնալիորեն կորցնելու պարտադրանքի հետ£ Ակնհայտ է, որ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ միջազգային հանրության (ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի) ջանքերն իրականում պայքար է` աշխարհի ուժային կենտրոններ` Ռուսաստանի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների միջև£ Նպատակն էլ հասկանալի է` տարածաջրջանում առավել հաստատվել, տարածաշրջանն իրենց ազդեցությանը ենթարկել, այն իրենց աշխարհաքա ղաքական նկրտումներին ծառայեցնել£ Իսկ թե այդ ամենն ինչպես կանդրադառնա այնտեղ ապրող, իրենց նիստն ու կացը և մշակույթն ունեցող ազգերի ճակատագրի վրա, աշխարհի հզորներին քիչ, շատ քիչ, կամ էլ ընդհանրապես չի հետաքրքրում£ Դրա ամենավառ ապացույցը ոչ վաղ անցյալում Նախիջևանում հայկական գերեզմանատան, համաշխարհային մշակույթի մաս հանդիսացող` հայկական խաչքարերի հանդեպ ադրբեջանական վանդալիզմի նկատմամբ բացարձակ անտարբերությունն էր… Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարածաշրջանում առավելության են ձգտում թե° Ռուսաստանը, թե° Արևմուտքն ու Ամերիկան£ Ներկայումս Ադրբեջանին ռուսական բացահայտ սիրաշահումները նախևառաջ հակամարտության գոտում սեփական խաղաղարարների ներկայությունն ապահովելն է£ Հանգամանք, որը չի կարող աննկատ մնալ նույնատիպ նպատակներ հետապնդող նրա մրցակիցներից, որոնք նույնպես ու բնականաբար այստեղ ինքնահաստատվելու հեռահար ծրագրեր կունենան£ Ավելին, հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստան-Ադրբեջան այս նոր սիրախաղը չի կարող հարատև լինել, որովհետև դա գրեթե այսրոպեական է. Այս պահին Թուրքիայից խռոված Ադրբեջանը կուզենա ցույց տալ, թե ինքն այլ մեծ տերության հովանավորյալը կարող է լինել, իսկ Ռուսաստանը նաև նոր սիրաշահումով փորձում է հզորացնել իր ռազմական ներկայությունը Հարավկովկասում£ Սակայն, մանավանդ ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի վճռական դիրքորոշումը պետք է որ կողմերից և ոչ մեկին հույսեր չներշնչի, թե նենգախաղերով հնարավոր է զիջումներ կորզել£ Այսպես թե այնպես, 2010¬ը կարծես, իրոք հանգուցալուծման տարի կլինի. գոնե քաղաքական համակրանք¬հակակրանքները ճշգրտելու¬հստակեցնելու առումով£ :

Ոմանց համար` ցավալի, բայց` օրինաչափ

Ենթադրությունները հետզհետե իրականության են վերափոխվում£ Եթե նախորդ տարեվերջին արժանահավատ էր թվում պնդումը, թե Լևոն Տեր¬Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը անշեղորեն դեպի փակուղի է գնում, ապա «անհասկանալի» իրավիճակն (որ ներկայում գերիշխող է դարձել այս ճամբարում) ըստ ամենայնի անցանկալի վերջնակետին հասած լինելու մասին է առավելապես վկայում£ Ընդհանուր առմամբ վերջին շրջանում գերիշխող դարձած այս տեսակետին հավելվում է նաև, թե Լ. Տեր¬Պետրոսյանի` Նախագահի ընտրություններին հաջորդող շրջանի պայքարը նույնպես կատարյալ անհաջողությամբ եզրափակվեց, իսկ այս ամենն ամրագրող հանրահավաքներն աստիճանաբար ավելի ու ավելի անհավանական դարձրին իշխանության հասնելու հույսը£ Հետաքրքիր զուգադիպությամբ և դեռ ամենասկզբից նման վերջնարդյունքն անուղղակիորեն ու ոչ բացահայտ կերպով ընդունում էին նաև հենց իրենք` դեռևս նոր¬նոր ձևավորվող ընդդիմադիր ձևաչափի ղեկավարները£ Եվ որքան էլ նրանց կարծիքները համապատասխան քարոզչամեքենայի հրապարակումներում նախկինի նման առատ լինեն, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ եթե այն ժամանակ արմատականների վերջնագրերը պարզապես իշխանափոխությանը մնացած իբր ինչ¬որ ժամերի¬օրերի լուրեր էին «ավետում», ապա ներկայում դրանք պարունակում են ամեն ինչ` բացի իրենց գերխնդրից£ Այն հիմնախնդիրը, ինչի շուրջ ձևավորվեց Կոնգրեսը, հիմա փաստորեն նրբորեն շրջանցվում է£ Հետևաբար, եթե փողոցներն ու հրապարակները դատարկ են, ուրեմն տեսարանների բացակայությունը ինքնաբերաբար, բայց արդեն առանց ՀԱԿ¬ի մատուցման, հացի խնդրով պետք է «փոխհատուցվեն»£ Արդյունքում` հիմա արդեն նույն բողոքավոր ընտրազանգվածի համար ներկայիս բյուջետային քննարկումները և նվազագույն աշխատավար ձի կամ կենսաթոշակի հաջորդ տարվա դրույքաչափն ավելի կարևոր է, քան ցանկացած անպտուղ հանրահավաք£ Փաստորեն, իշխանափոխության խոստմամբ զանգվածներին առավելագույնը մի քանի ամիս կարելի է սնել£ Սակայն, երբ պարզ է դառնում, որ այդ սնունդը հանրահավաքային արևածաղկի նման ավելի շատ ասֆալտն է աղտոտում, քան մարդկանց կերակրում, բնականաբար, առաջ է գալիս նորմալ սնվելու անհրաժեշտության և կորսված ժամանակի դառնացնող զգացողությունը£ Այս առումով ժամանակն ակամայից իշխանության օգտին աշխատեց, քանի որ ինչքան էլ նորացված առաջնորդի հնարավորությունների հանդեպ վստահությունը միասնական երգ ու պարով դրսևորվեր, միևնույն է, երաժշտաշոուի ժամանակավոր տրամադրությունները շատ չանցած` խոստումների գործնական դառնալիք սպասումներով էին եզրափակվելու£ Իսկ նախորդող շրջանն ընդամենը աննկատ կերպով լցվող համբերության բաժակի պարունակության իսպառ դատարկմանը պետք է ծառայեր, ինչն արմատականներին վերջապես ուշքի էր բերելու` անպարունակ բաժակի առաջացրած ձայնային ուժգին արձագանքներով… Այդ է պատճառը, որ ՀԱԿ առաջնորդն այլևս ոչ թե զանգվածների, այլ Եղիազար Այնթափցու իմաստությանն է ապավինում£ Մինչդեռ, հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի ներխուժմամբ, Հայաստանում հաստատ բազմապատկվել է այն մարդկանց թիվը, ովքեր վստահաբար գործունյա ընդդիմության հետևից կգնային£ Այսուհանդերձ ՀԱԿ¬ը, միաժամանակ թե հաջորդաբար` բոլոր ճակատներում տանուլ տվեց£ Երկխոսելու, հանրահավաքներում առաջադրվող փրկարար ծրագրերը իշխանություններին պարտադրելու առաջարկները նախ արմատականների ագրեսիվ հակադարձումներին, ավելի ուշ էլ կրավորական վերաբերմունքին արժանացան£ Հենց նման մոտեցումն է, թերևս ենթադրել տալիս, որ կառուցողական հորջորջվող ծրագրեր, ամենայն հավանականությամբ, երբևէ գոյություն չեն էլ ունեցել£ Բացի այդ, փակուղային իրավիճակը, ինչպես նաև քաղաքական սեզոնի աննկատ փակումը (էլ չասած` Կոնգրեսի ներսում թափ առած ներկուսակցական գզվռտոցը) արդեն իսկ զրոյացրել են այս միավորի ակտիվ գործունեություն ծավալելու բոլոր հույսերն ու հնարավորությունները£ Ուստիև բոլորովին էլ պատահական չէ, որ ՀԱԿ հերթական պատահական ձեռնարկումը հենց Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ է կազմակերպվում£ Այն ոչ միայն Մարտի 1¬ից հետո ձերբակալվածների հանդեպ համարժեք վերաբերմունք արտահայտելու` տարին մեկ անգամ ընձեռվող հնարավորություն է, այլ միաժամանակ (թեկուզ ինքնաբերաբար) ամփոփում է այն վիրավորանքն ու դժգոհությունը, որ հանգամանքների բերումով բաժին հասավ երբևէ իշխանության ձգտած այս անհետացող քաղաքական միավորին£ :

Հա՞ որ...

ԺԱՄԱՆԱԿԻ ընթացքում հետաքրքիր կերպարանափոխությունների են ենթարկվում հայրենի քաղգործիչները£ Իսկ ամենաբուռն կերպով սեփական հայացքները վերանայած ների շարքում «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը թերևս առաջատարներից է£ Նա ինքն իր մասին օրերս հիշեցրեց, երբ հայտնի դարձավ, որ քաղաքականության ոլորաններում մոլորված Մամիկոնիչն արդեն 60 տարեկան է դարձել£ Նրա հոբելյանն, իհարկե, առանձին անդրադարձի կարիքը չէր ունենա, եթե չպարզվեր, որ կարդալ-գրել սիրող այս մարդն ինքն իրեն նվեր է արել և ծննդյան օրվա առթիվ բավական ուշագրավ` «Հայացք ապագային» վերնագրով հերթական գիրքն է հրապարակել£ Նրանք, ովքեր հասցրել են ծանոթանալ նորահայտ հրատարկությանը, ասում են, թե այստեղ ամփոփվել են միայն այն հոդվածներն ու ելույթները, որոնցում հեղինակն անխնա կերպով գովերգում է իշխանություններին£ Ինչ խոսք, Ազգային Միաբանության նախագահը դեռ երկու տարի առաջ է բացահայտորեն հրաժարվել իր ընդդիմադիր կեցվածքից, բայց իր ակտիվ գործունեության ընթացքում էլ նա չէր հանդուրժում մյուս ընդդիմադիրներին£ Ժամանակին իր հիմնական գործընկեր Ստեփան Դեմիրճյանին 2003 թ. նախագահի ընտրություններից հետո նա մեղադրում էր քվեարկության արդյունքները կեղծելու, Արամ Զ. Սարգսյանին` ՀՀՇ¬ի հետ այն ժամանակ գոյություն չունեցող համագործակցության համար£ Եվ ընդհանրապես, այդ տարիներին Մամիկոնիչը շատ էր խոսում երկրի ուր որ է կործանվելու, ինչպես նաև ինչ¬որ խորհրդավոր մահափորձերի նախապատրաստման ու այլևայլ կասկածելի գործարքների թեմաներով£ Իհարկե, մարդն ինքն է ընտրում իր քաղաքական հայացքները, գրելիք հոդվածների ուղղվածությունը և մյուս նման հարցերը£ Եվ հիմա այնքան էլ չարժե կարևորել, թե «դհոլ» լինելու մեղադրանքն ավելի հեշտ է հերքե՞լը, թե՞ անտեսելը£ Պարզապես ընտրազանգվածն է ափսոս, որ հոբելյաններից ու նորանոր գրքերից առաջ Ա. Գեղամյանից ու մյուսներից մարդկային մի պարզ զգացողություն` ազնվություն է ակնկալում£ Իսկ այս գործչի պարագայում նոր ճամբարափոխությունները երբեք էլ չեն բացառվում. ընդդիմադիրների հետ «յոլա չգնացող» ընդդիմադիրը առանց մեծ ախորժակի իշխանամետ (առավել ևս` պետականամետ) էլ լինել չի° կարող£ ԱՐՏԱՇԵՍ Գեղամյանը գուցե հիմա էլ է շատ սիրում թոշակառուներին, բայց վերջին շրջանում նրանց այնքան էլ հաճախ չի հիշում£ Մինչդեռ թվերը, որոնք ոչ թե ինչ¬որ ընդդիմադիր գործիչների, այլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից են հրապարակվում, իսկապես անհանգստացնող են£ Այնպես է ստացվել, որ ներկայում աշխատող ամեն մի քաղաքացու մեկ կենսաթոշակառու է «բաժին ընկնում»£ Ավելին, աստիճանաբար վերջիններիս շարքերն են սկսել համալրել երկրորդ համաշխարհայինից հետո ծնված մեր հայրենակիցները£ Իսկ այս պարագայում հայտնի է, որ այդ շրջանում Հայաստանում ծնելիության բարձր տոկոս է արձանագրվել£ Իր հերթին աշխատանքի շուկան ներկայում համալրել են փորձում 90-ականներին ծնվածները, և, ինչպես հայտնի է, այդ տարիներին էլ վերևում հիշատակված գործընթացը լրիվ հակառակ ուղղությամբ է զարգացել£ Հետևաբար, աշխատողների ու թոշակառուների թվի այսօրվա հավասարեցումից չարժե շատ տխրել. ըստ կանխատեսումների` առաջիկայում վերջիններիս բանակն ավելի բազմամարդ է դառնալու£ ՃԳՆԱԺԱՄԻ թողած դառը հետևանքներն աստիճանաբար բազմապատկվում են£ Հիմա էլ հոգեբաններն են հավատացնում, թե սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումն աղանդների բարգավաճմամբ է ուղեկցվում£ Նման ոչ մխիթարական տեղեկության հետ միաժամանակ նաև պարզ դարձավ, որ այդպիսի այլանդակ կառույցները նախորդ տարիներին արդեն իսկ հասցրել են իրենց ծուղակը գցել մեր շուրջ 300 հազար հայրենակիցների£ Մոտավոր հաշվարկներով փաստորեն մեր հանրապետության ամեն մի տասներորդ քաղաքացին աղանդավոր է£ Եվ եթե հաշվի առնենք, որ գործին տեղյակ մարդկանց հավաստմամբ այս շրջանում նրանց թիվն է°լ ավելի մեծ արագությամբ է բազմապատկվում, կարելի է պատկերացնել, թե մի քանի տարի հետո վիճակագրությունը որքան աղետալի թվեր է հրամցնելու£ :

Օբամա-Էրդողան հանդիպմանը հաջորդած հայտարարությունները

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամա- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան հանդիպման ընթացքում երկու ղեկավարները անդրադարձել են նաև հայ - թուրքական երկխոսությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Մեդվեդևի խոհերը` Ալիևի այցից հետո «Գազի բերած, նավթի տարած» «Ոչ մի Կոնդոլիզա, ոչ մի Օբամա, միայն Մեդվեդև» Ըստ ադրբեջանցի կենդանաբանների` սև լուսանների դարաշրջանն ավարտված է, եկել է սպիտակ արջերի ժամանակը£ Հուսադրող կանխանշա՞ն Ինչպես երևում է` հայաստանցիներիս կյանքը շուտով «գունավորվելու» է, թե չէ այս ճգնաժամային սև օրերին Վարչապետը չէր այցելի Կարմիր բլուր£ Հանրային հեռուստատեսությունը` արմատական ընդդիմադիրներին «Օրանժի» գովազդի նմանությամբ - Տրամադրում ենք եթեր` մինչև տարեվերջ ամեն օր ցանկացած ուղղությամբ առաջին րոպեն անխոչընդոտ հայհոյաբանելու£ Ռ. Քոչարյանի հակակիրների երկակի զգացումները - Որ մեր բասկետբոլիստուհիները հաղթեցին թուրքերին` դա լավ է, բայց այդ մարզաձևը ուրիշ տհաճ հիշողություններ է արթնացնում£ Ռեալիզմը` սահմանափակ, սահմանները` միշտ փակ Ըստ իշխանամետ հոգեբանների` դաշնակցական չեն դառնում, դաշնակցական ծնվում են` ՍԱՀՄԱՆԱՓԱԿ հեռուստատեսությամբ ու ԱՆՍԱՀՄԱՆ երազներով£ Ինչպես միշտ` մեկը գումարենք, երկուսը` պահենք մտքում Ըստ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ մեկ քայլ առաջընթաց է արձանագրվել£ Ինչպես միշտ` երկու հետքայլ «պահվում» է մտքում£ Բոլորը հայերի գործակալներն են Նախկինում ադրբեջանցիները պնդում էին, թե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին Ռուսաստանի գրպանումն է£ Հիմա արդեն, Եվրանյուզի աղմուկ հանած ռեպորտաժից հետո` Բաքվի մարազմատիկ մամուլն այդ բանալու «կոպիան» հայտնաբերել է Ֆրանսիայի նախագահի սեյֆում£ «Եվրանյուզ» հեռուստաընկերության պատասխանը Բաքվին - Եթե ցույց ենք տալիս Բակո Սահակյանին և ներքևում գրում ենք ոչ թե ԼՂՀ նախագահ, այլ` ինչ որ ուրիշ բան, դա նույնն է, թե ցուցադրենք օրինակ, Ի. Ալիևին և գրենք` ապաչիների առաջնորդ Վինետուն£ Ի. Ալիևի ուշացած երգը Ռ. Հախվերդյանի երգի մոտիվներով Իսկ Ղարաբաղը մի թռչուն է, թելով կապված մեր սրտերից, Թելը պոկվում է, նա թռչում է ու ազատվում է մեզանից£ Ճակատագրով` «ազատածինները» Արդարադատության նախարարությունից պարզաբանում են, որ արդեն երկրորդ անգամ բանտից փախած ցմահ բանտարկյալներին գտնելն ու ետ վերադարձնելն իմաստ չունի. միևնույն է կրկին փախչելու են£ «Հումանիստ» բանտապահներն էլ չաջակցեն. «այլմոլորակայինները» կան ու կան£ Եվ թող «աջդ» լինի մեզ ընդմիշտ պահապան Ըստ իշխանությունների` նախաձեռնողական արտաքին քաղաքականության մեխանիկան հետևյալն է. Պարզում ես ձախ ձեռքդ, աջդ` բռունցք արած մեջքիդ հետևում պահում£ Եթե ձախդ հանկարծ օդում կախված մնա, այնժամ «գործի» ես դնում աջդ£ Թուրքերի ականջը` խուլ… Էնպես որ` չհամեմատվեք Եթե Հայաստանում ոչխարներն են դառնում սահմանախախտ-մաքսանենգ` արտերկրի մաքսանենգները, իհարկե կմկկան£ :

Հույսը ժողովրդի հիշողության լիակատար կորստի վրա՞ է

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակեց հերթական մի հայտարարություն, որն այս անգամ նվիրված էր Աթենքում ԵԱՀԿ Նախարարների Խորհրդի նիստում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առթիվ ընդունված փաստաթղթին:

ԼՐԱՀՈՍ

u Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Լատվիայի Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Անպայման` ՆԱՏՕ, բայց ոչ հիմա

Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պոռոշենկոն Հյուսիսատլանտյան դաշինքին լիարժեքորեն անդամագրվելու ողջախոհ ժամկետ է համարել 1-2 տարին£ - Ես գտնում եմ, որ դա (ՆԱՏՕ¬ին ինտեգրվելը-խմբ.) կարելի է իրականացնել 1-2 տարվա ընթացքում` եթե կա քաղաքական կամք և հանրության ցանկությունը. եթե առկա է հասարակական աջակցություն քաղաքական գործիչներին, ովքեր զբաղվելու են դրանով. եթե կա հստակ ու ճշգրիտ քաղաքական լրատվություն,¬ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերել է ԼվՑպՐՒՈՍր գործակալությունը£ Բրյուսելում, Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ավարտից հետո Պոռոշենկոն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալն ինքնանպատակ չպետք է լինի. - Նպատակը պետք է լինի բարեփոխումների անցկացումը, կենսամակարդակի բարելավումը£ Ես գտնում եմ, որ այստեղ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարելավենք իրավիճակը երկրում, այլ ոչ թե ինչ¬որ մեկի թույլտվությունը ստանանք` ինչ¬որ գործողությունների համար,¬ ասել է նախարարը£ Օրեր առաջ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել նաև գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն` «Նաշա Ուկրաինա» կուսակցության համագումարում տեղեկացնելով, որ վաղաժամ է համարում ՆԱՏՕ ընդունվելու համար հանրաքվե անցկացնելը£ :

Այո, Յուչշենկոն դեմ է հանրաքվեին

Նա կարծիք է հայտնել, որ ժողովուրդը պետության անվտանգության մասին իր հարցերի պատասխանը չի ստանա ո°չ ըՇՁ¬ի ղեկավար Յուլյա Տիմոշենկոյից, ո°չ Տարածքների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչից£ - Հենց որ նա (Տիմոշենկոն-խմբ.) հաղթի, երկրորդ քայլը լինելու է հանրաքվեն£ Ես համոզված եմ` դա պետք չէ անել,¬ ընդգծել է Յուշչենկոն` հավելելով, որ ուկրաինացի հանրությանն այսօր տեղեկատվություն է անհրաժեշտ£ Յուշչենկոն «մոռացել» է, բայց բոլորն են հիշում, որ ոչ շատ առաջ նա միալար պնդում էր ՆԱՏՕ¬ի անդամ դառնալու անհետաձգելիությունը£ Բայց հիմա, երբ երկրի նախագահի ընտրարշավում նրա վարկանիշն ամենացածրն է, հանկարծ հակառակ կարծիք է հայտնում` թե անհրաժեշտություն չկա դեպի ՆԱՏՕ շտապել, և դրա համար նախ երկիրը պետք է առաջնորդվի ազգային հետաքրքրություններով£ Ի ԴԵՊ` ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսեն էլ իր հերթին բացասաբար է արտահայտվել Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության առնչությամբ. - Արդյո՞ք նրանք պատրաստ են` հիմա միանալ£ Ո°չ£ Անդամության պայմանները բավական խիստ են` ինչպես քաղաքական ու ժողովրդական ստանդարտների, անդամակցության հասարակական աջակցության տեսակետից, այնպես էլ համապատասխան բարեփոխումների ամբողջականության առումով. դիցուք` պաշտպանության արդիականաց ման ոլորտում£ Դրանց իրագործումը, ինչպես Վրաստանում, այնպես էլ Ուկրաինայում, չի կարող տեղի ունենալ և տեղի չի ունենա մի ակնթարթում£ :

Դեմքով դեպի Արևելք

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական հետաքրքրություններում, իսկապես արմատական փոփոխություններ են արձանագրվում£ Եվ առաջնահերթ վերանայումների շարքում ասիական առաջատար պետությունների հետ հարաբերություններն են£ Դրա լավագույն ապացույցներից Բարաք Օբամայի շրջայցն էր տարածաշրջանի երկրներ և դրան հաջորդած` Հնդկաստանի առաջնորդի այցը Վաշինգտոն£ ԱՄՆ¬ը Հնդկաստանին գերժամանակակից միջուկային տեխնիկա է վաճառում և խոստանում է ինֆրակառուցվածք ստեղծել, որով կարողանա փրկել ամերիկյան տնտեսութ յան որոշ ճյուղեր£ Միաժամանակ անխուսափելի է համարվում հարաբերությունների վերաակտիվացումը` Նահանգների Ռազմավարական հին դաշնակից Պակիստանի հետ£ Իսկ Չինաստանում Օբամայի հետաքրքրությունները ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ենթատեքստ ունեն£ Ամերիկան առաջին անգամ Պեկինին համարում է առաջատար տերություն` փաստորեն նրան առաջարկելով երկբևեռ աշխարհի համակառավարումը£ Ու թեև Չինաստանն առայժմ «ոչ» է ասում ԱՄՆ¬ին, սակայն ամենաանհաստատունը, թերևս, քաղաքական համակրանք¬հակակրանքներն են£ :

450 հազար միլիոնատեր

Ֆինանսական ճգնաժամի ընթացքում Չինաստանում սկսել են ավելի արագ հարստանալ£ Տարեվերջին միլիոնատերերի թիվն այստեղ կհասնի 450 հազարի, իսկ նրանց կուտակած գումարների ընդհանուր չափը կկազմի 1,73 տրիլիոն դոլար£ Փորձագետների հաշվարկներով, առաջիկա 4 տարիներին ՉԺՀ միլիոնատերերի շարքերը կընդլայնվեն` մինչև 800 հազար մարդ£ Այդ մեծահարուստների մեծ մասն ապրում է մայրաքաղաքում, ֆինանսական խոշոր կենտրոն Շանհայում, հարավային Գուանդուն նահանգում, ինչպես նաև արևելյան Չինաստանի մերձափնյա շրջաններում£ :

Աշխատանքային այց` Շիրակի մարզ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղավ է Շիրակի մարզում: Մարզում տեղակայված առանձին զենիթահրթիռային տեխնիկական բազայում նախարարը ծանոթացել է զորամասի խնդիրներին ու պայմաններին, զրուցել զինանձնակազ մի հետ, կարևորել զորամասի դերը ԶՈՒ ՀՕՊ համակարգը մարտունակ պահելու գործում:

ՀՀ ՊՆ ՔՎ նոր մասնաշենքում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց վերջերս հիմնովին վերանորոգված ՊՆ քննչական վարչության նոր մասնաշենք, ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին: Պատշաճ մակարդակով վերանորոգումը, հարմարավետ աշխատասենյակները քննիչներին ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն կընձեռեն:

Նախարարը` ՊՆ ՌՈ հատուկ նշանակության գումարտակում

ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկեց ՌՈ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ցուցադրված մարտական վարժանքները: ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակ այցի շրջանակում Սեյրան Օհանյանը ծանոթացավ գումարտակի խնդիրներին ու գործառույթներին, անձնակազմի համալրվածությանը և ծառայողական պայմաններին, ինչպես նաև հրամկազմի հետ քննարկեց զորամասում շինարարական աշխատանքներ իրականացնելուն առնչվող խնդիրներ:

Արժանի գնահատանք խիզախ զինվորին

Երբեմն ծառայության և հատկապես մարտական հերթապահության ժամանակ զինվորը հայտնվում է այնպիսի արտակարգ իրավիճակում, որ հարկ է լինում արագ կողմնորոշվել, կամք և խիզախություն ցուցաբերել:

Հայ խաղաղապահների ջոկատը կմեկնի Աֆղանստան

Երեկ Ազգային ժողովի նիստում ձայների մեծամասնությամբ վավերացվեց ՆԱՏՕ-ի հետ «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագիրը»:

ՀՀ Զինված ուժերում պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության անցնելու մասին

ՀՀ Զինված ուժերում ներդրվել է պայմանագրային հիմունքներով սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են ինչպես դասակի հրամանատարների տեղակալներ, այնպես էլ ջոկի հրամանատարներ: Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. գրող «Գրողի համբավը կոչումները չեն կերտում» - Ի՞նչն է կյանքում եղել ամենադժվարը Ձեզ համար£ - Հատկապես խորհրդային ժամանակաշրջանի մարդու համար կյանքի պայմաններին հարմարվելը£ 1948 թվականից ապրել եմ Խորհրդային Հայաստանում, և այդ կարգերին հաշտվելը դժվար էր:

Եվ աշխարհը ցուլի եղջյուրների վրա Բոլորն իրար հետ

Հեթանոսական խենթ պար են պարում, - Օ՜, Տե՜ր, քեզ մեղա՜… Գիրն այս` ճանապարհ է դեպի չմիջնորդավորված, ուրույն, խորքում` չզեղչվող ընթացքը, դեպի դժվար ճանապարհ, որով քերթողը ¥արվեստագետը), ստեղծում է, վերամարմ նավորում ժամանակի (դարի) քաոսը` կյանքի հավերժական պտույտի փիլիսոփայությունը փոխակերպելով գեղագիտական պատկերի` ԿՅԱՆՔ-ՑԱՎ-ՄԱՀ. Եվ ես միայն հիմա եմ ըմբռնում, Որ ապրելով մոտենում ենք մահին Ու մահից հեռանում ենք ապրելով:

Լոպեսը դատապարտում է

Ամերիկացի երգչուհի և արտիստուհի Ջենիֆեր Լոպեսը դատական հայց է ներկայացրել նախկին ամուսնու` Օջանի Նոայի դեմ` նրան մեղադրելով իրենց ինտիմ հարաբերությունները պատկերող տեսագրությունները վաճառելու փորձի համար:

Երջանիկ ամուսնության պայմանները

Բրիտանացի գիտնականների փաստմամբ` ավելի ամուր ու երջանիկ են այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց ջահել է 5 տարով և նրանից բարձր է մտավոր ունակություններով:

300 մլն դոլար` նախկին ծխողին

Ֆլորիդայի երդվյալների դատարանը ամերիկյան Philip Morris USA ծխախոտի խոշորագույն ընկերությանը պարտավորեցրել է 300 միլիոն դոլար փոխհատուցում վճարել նախկինում մոլի ծխող մի կնոջ, որը տառապում է թոքերի օդակուտակումով (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Գումարից 56 միլիոնը` բուժման ծախսերի հատուցում, 244 մլն¬ը` այսպես կոչված տուգանային վնաս` պատասխանողին որպես օրինակ պատժելու նպատակով£ Ֆլորիդական Ֆորտ-Լոդերդեյլի նախկին քաղաքապետի քույր Սինդի Նոգլը մոլի ծխող է դարձել 1968¬ին` 20-ամյա տարիքում` վստահ լինելով, որ ծխելն իրեն ավելի մեծ կերևացնի հասակակիցների շրջանում£ 25 տարի նա չի կարողացել ազատվել վնասակար այդ սովորությունից, և միայն 1993¬ին է դա հաջողվել նրան` նիկոտինային սպեղանիների օգնությամբ£ Այդ ընթացքում սկսել է տառապել շնչուղիների հիվանդությամբ ու հիմա չի կարողանում ինքնուրույն շարժվել` առանց արհեստական շնչառության սարքի£ - Երդվյալները տեսան, թե նա ինչ վիճակում է£ Նրանից 5 րոպե պահանջվեց, որպեսզի վկաների ամբիոն բարձրանալուց հետո շունչ առնի,¬ ասել է Սինդիի փաստաբաններից մեկը£ Պատասխանող կողմն, իհարկե, համաձայն չի դատարանի կայացրած վճռին և ամեն ինչ անելու է` դրա վերանայմանը հասնելու համար£ Վերջին տարիներին Ֆլորիդա նահանգի դատարաններն 8 հազար նմանատիպ հայց են ստացել` ծխախոտ արտադրող ընկերություններից առողջությանը պատճառած վնասների դիմաց փոխհատուցում գանձելու պահանջով£ :

ԵՐԿՈՒ ՀԱՆՃԱՐԵՂ ԿԵՆՍԱԳԻՐ «Հոյակապ մասխարությունը»

Ակտիվ մասնակիցը լինելով բազմահնար միջոցառումների մեծամասնության` տարեվերջի ավարտական ակորդներում, որոնք «կրեշչենդոն» պիտի դառնային հոբելյանա կան հանդիսաշարերի, անսպասելիորեն ի հայտ եմ բերում սնամեջ «խզխզոցներ»£ Ով ներկա է գտնվել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հոբելյանական երեկոյին` նվիրված Մեծ Լոռեցուն, կարծում եմ, անվերապահորեն կընդունի բևեռային հակասությունը` «մեր նոր քերթության Արարատի» ունեցած տիտանական և այս հանդիսությամբ ներկայացված թզուկային մեծությունների միջև£ Այսպիսի խեղճուկրակ մեծարմա՞ն էր արժանի հայ մշակութային ամենասիրված հսկաներից մեկը, ով հոբելյանահամաճարակի երդվյալ թշնամին է եղել, ով «Հոբելյանների դեմ» հայտնի հոդվածում ուղենշել է արժանավորին, գեղեցիկին, լավին` անարժանից, տգեղից, վատից տարբերակող գնահատության մեկնակետը. «Քեզ պսակելով` պսակում եմ ինձ` (ռուս) ազգի ամբողջությունը, քեզ տոնելով` (ռուսական) հոգու, հանճարի հաղթանակն եմ տոնում»£ Ճիշտ է, Թումանյանի այս խոսքերը Տոլստոյին են վերաբերում, բայց համահունչ են իր կարգի գրական հսկայի հոբելյանակատարությանը ևս£ Ո°չ այս մեկին, անշուշտ, որի շենշող իրականացման համար, թվում էր, ոչինչ չի խնայվել£ Եվ գլխավոր պատճառը, ըստ իս, ամենևին էլ մտահղացված սցենարը չէ, այլ դրան բեմական կյանք «պարգևողները»` բեմադրող ռեժիսոր Լևոն Իվանյանի «գեղարվեստական» ղեկավարությամբ£ Տարօրինակ է, որ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի ինֆանտիլ բեմականացման հեղինակին էր հոբելյանական հանձնաժողովը վստահել այս պատասխանատու հանդիսանքի (Թումանյանի բնորոշմամբ` «հոյակապ մասխարութ յունը») կենսագործումը£ Առաջին մի քանի կատարումներից հետո անդիմադրելի պահանջ ես զգում մթնեցված տեսնել լայնատարած բեմը, որի վրա, երբեմն զվարթախինդ մանկան, երբեմն էլ «մրահոն» հմայքը ցուցանող կնոջ կերպն առած, ժամանակ առ ժամանակ անհարկի սեթևեթում էր ալեզարդ Նվարդ Թումանյանի հուշերը «կենդանացնող» Հասմիկ Տեր¬Կարապետյանը` «պոդիումային» բեմական վարքագծով£ Եվ` բավարարվել սոսկ մեծադիր էկրանից մատուցվող տեսանյութով, որն ուղեկցվում էր Սոս Սարգսյանի (թումանյանական տեքստերը) և Դավիթ Հակոբյանի (Իսահակյանի, Դեմիրճյանի, Չարենցի ու Սևակի գնահատող խոսքերը) ընթերցանության մեջընդմիջվող ձայնագրություննե րով£ Բեմը լցնող տարարվեստ, ցածրաճաշակ խեղդուկում թթվածնային թարմացնող ներարկման նշանակությամբ առանձնացան Հ. Մալյանի թատրոնի «Մի կաթիլ մեղրը» (բեմադրիչ` Նարինե Մալյան) և օպերայինի մեներգիչներ Պերճ Քարազյանի (Աշուղի մեներգը «Ալմաստ» օպերայից), Հովսեփ Նշանյանի ու Հասմիկ Բաղդասարյանի (Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և «Աշունը»` կուլիսներից տարածվող անվարժ կամ անլար դաշնամուրային նվագակցությամբ) ելույթները£ «Գեղարդ» (գեղ. ղեկավար` Ալբերտ Կիզիրյան) և «Սարդարապատ» (գեղ. ղեկավար` Մուրադ Հակոբյան) պարային համույթների, էկրանից հետևողականորեն ստվերվող, կատարումներից թումանյանավայել կարող էր լինել «Լոռեցի Սաքոն» պարային սյուիտը, եթե «վնասազերծվեր» արևելյան օտարոտի «ներխուժումներից»£ Նոր սերնդի բազմաձայն երկրպագության ակնածալի արտահայտության հավակնությունը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտական «երգչախմբի», կարդարանար գուցե, եթե «գլխավոր դիրիժոր» Իվանյանը նախապես հղկեր հավաքական արտասանության տարերահորդ աղմուկը£ Միով բանիվ` ավելի խեղճուկրակ, անարվեստ հոբելյանակատարություն անհնար է երևակայել£ Եվ սա միայն իմ սուբյեկտիվ տպավորությունը չէ£ Այդ երեկո օպերայինում ներկաների գերակշռող մեծամասնությունը դահլիճից հոգեհանգստի տրամադրությամբ հեռացավ` անկարող չբարձրաձայնելու վրդովմունքը` Մեծն Թումանյանին ամենահետին միջակությունից նսեմ մեծարելու ակնառու իրողությունից£ :

Անմահներին այսպես են ապրեցնում

Ձմեռնամուտի մեծանուն հոբելյարներից, անկասկած, ամենաբախտավորը (եթե, իհարկե, մի պահ անտեսենք իրարահաջորդ արդի անվանիներին) Կոմիտասն էր, ում նվիրված համերգաշարի երրորդ համերգը, ընդամենը մի քանի օր առաջ, Վարդապետի աներևույթ ներկայությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահը հագեցնելուց զատ, հայ երաժշտարվեստի արժանավորությունը հավաստեց կոմիտասյան ավանդներին£ Երևանի կամերային երգչախումբը, շնորհաշատ երաժիշտ Հարություն Թոփիկյանի գեղարվեստա կան ղեկավարությամբ, հոգևոր ներազդու հմայք հաղորդեց արդի հայ երգահաններից վեցի յուրատիպ շարակնոցին£ Պատշաճ կատարողական արվեստով փայլուն հանրային ընդունելության արժանացան Դավիթ Հալաջյանի «Տեր, եթե զշրթունս իմ բանաս» (Կոմիտաս), Վահրամ Սարգսյանի «Խորհուրդ մեծ» (Մովսես Խորենացի), Միքայել Կոկժայանի «Շարական» (Գրիգոր Նարեկացի) ստեղծագործությունների առաջին հնչեցումները£ Համո Սահյանի «Սեզամ, բացվի°ր» ժողովածուի «Կարոտ», «Ամպրոպներից հետո», «Մասրենի» և «Եթե ես մի օր աշխարհից գնամ» բանաստեղծությունների հիման վրա Երվանդ Երկանյանի նորաստեղծ խմբերգաշարի քառաձայն մատուցմամբ ներշնչված լեփ-լեցուն համերգասրահը կոմիտասյան երկացանցի ընտրանին հոգևոր մեծ վերելքով ընկալեց` նորից ու կրկին «հարկադրելով» խանդավառված երգչախմբին հնչեցնել լայն ժողովրդա կանություն վայելող երգերի սեփական ուշագրավ մեկնաբանությունները£ «Օն, թինդ ի խինդ»¬ից մինչև «Գարուն ա», «Շողեր ջան» և «Լոռու գութաներգ»£ Հանդիսասրահի ինքնաբուխ ձայնակցումը հանրածանոթ երգերի կատարումներին պարզ վկայությունն էր դրանց վաստակած համահայկական սիրո, ուրեմն և` Կոմիտասի հարատևության£ Ունկնդրի ու երգչախմբի նմանօրինակ փոխըմբռնումն ու հոգեհարազատությունը պայմանավորված էր, նախ, այս ինքնատիպ երաժշտախմբի հավատարմությամբ կոմիտասյան պատգամին. «Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է»£ Ապա` մասնագիտական, ազգային ու քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությամբ£ Հենց այս հատկանիշների շնորհիվ է, ըստ իս, կոմիտասյան ժառանգության ամենաակտիվ պրոպագանդող երգչախումբը տարեցտարի առավել բյուրեղացնում կատարողական վարպետությունը և ինքնավստահ ընդարձակում իր երկացանկի ու լսարանի սահմանները£ Անաղարտ պահպանելով ժողովրդական ակունքներից սնված հանճարեղ երգահանի ստեղծագործությունը` անխամրելի հմայքը յուրովի վերահաստատում, «որովհետև երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահայտությանց մեջ…» (Կոմիտաս)£ Կոմիտասի աներևույթ ներկայությամբ կատարումից կատարում լցվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահը երեկ կայացած համերգային ելույթով նաև£ Անմահների երկարակեցությունը այսպես են գուրգուրում£ Նրանց իրական մեծությունը ապրեցնելով` ծնած ժողովրդի արժանապատ վությունը բարձր պահում, սերունդների հիշողությունը` մշտարթուն ու անաղարտ£ :

Նորահաստատման միտումը

Փառատոները, պարզվում է, ամենակարճ ճանապարհն են նախանշում դեպի նախաձեռնող երկրներ£ Իսկ երբ մրցակցական կրքեր են բորբոքում, մեծացնում են ձգողական ուժը, եթե իհարկե դրանց կազմակերպիչները շահում են սեփական պետության, կառավարության առանձնահատուկ բարեհաճությունը£ Համաշխարհային փառատոնացանցի օրավուր ընդլայնմամբ` առաջին պլան է մղվում ավանդականության հայտով այդ ցանցում հաստատվողների հեղինակության հետևողական բարձրացումը` հնչեղ անունների ներգրավմամբ, խաղացանկի գունեղացմամբ և անցկացման պայմանների շքեղացմամբ£ Մեկնարկային նախադրյալների կայունությունն է գլխավոր հաղթաթուղթը ցանկացած փառատոնի վարկանիշի մրցունակության պահպանման£ Այս ամենի խորագիտությամբ էր մտահղացվել Արամ Խաչատրյանի 100-ամյակի հոբելյանակատարության մնայուն արգասիք, ամենամյա դարձած միջազգային մրցույթի շնորհանդեսը£ Նորացված հոգաբարձուների խորհուրդը` կազմված արդի երաժշտաշխարհում հանրահայտ 21 արվեստագետներից, ՀՀ Առաջին տիկնոջ` երաժշտամեծար Ռիտա Սարգսյանի պատվավոր նախագահությամբ, հրաշալի հնար է գտնում մինչ 2010¬ի հերթական մրցույթն անցկացնելը, նրա վարման ընթացքի նորամուծությունների զանգվածային իրազեկմամբ, հանրային հետաքրքրություն արթնացնելու£ Տոհմական երաժիշտների ընտանիքի ականավոր զավակ, ՌԴ ժողովրդական արտիստ Պավել Կոգանի գլխավորած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահը հեղեղում է Գլինկայի, Խաչատրյանի ու Գլազունովի սիրված երաժշտակտավների հոգեպարար հնչյուններով£ Երբ այլևս կասկածից վեր էր հայ արվեստասերների համար Կոգանի 20-ամյա գեղարվեստական առաջնորդությամբ ՌԴ մշակութային կյանքում իր տեղը հաստատած այս երաժշտախմբի փայլուն նորամուտը հայկական բեմ, Սերգեյ Սմբատյանի գլխավոր դիրիժորությամբ ու ջութակահար Միխայիլ Սիմոնյանի (ԱՄՆ) մենակատարությամբ ծրագրված խաչատրյանական համերգի նախօրեին հրապարակային զրույց ծավալվեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի անվանակիր մրցույթի հանրահռչական շուրջ£ Խաչատրյանի դիրիժորությամբ երբևէ կոնցերտ-ռապսոդիան հնչեցրած տաղանդավոր երաժիշտը, ով նրա երաժշտության հեղինակային երեկոներ է պարբերաբար կայացնում Մոսկվայում, գտնում է, որ ջութակահարներին ու թավջութակահարներին զուգահեռ մրցակցող դաշնակահարներն ու կոմպոզիտորները լայնորեն բացում են երևանյան մրցույթի դռները միջազգային ասպարեզում եղած նոր երաժիշտ կատարողների առջև` հատկապես կարևորելով երիտասարդ ստեղծագործողների ներուժի խթանիչ գործոնը£ Հաղթողների ելույթները մոսկովյան ու պետերբուրգյան համբավավոր երաժշտախմբերի նվագակցությամբ` մեծապես կնպաստի շնորհալիների հետագա կայացմանը և հանրաճանաչմանը£ Արամ Խաչատրյանի երաժշտագետ որդին` Կարենը, ուրախ հոր անունով կանաչ ճանապարհ ոտք դրած երիտասարդների հաջողություններով, համոզմունք է հայտնում, որ հոգաբարձուների պատկառազդու խորհրդի կողմից կզարգացվեն 5 տարիների ընթացքում այս մրցույթի արձանագրած ձեռքբերումները` մի շարք մտահղացումներ իրագործած Արմեն Սմբատյանի նախագահությամբ£ Նոր ձևավորվող կայքէջով անհամեմատ կդյուրանան միջազգային փոխշփումները£ «Արամ Խաչտարյան» միջազգային մրցույթի նորահաստատման անվրեպ ընթացքին որևէ արգելք չտեսնող ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը նկատում է, որ մշակույթի հանրաճանաչմամբ մեր երկրի սահմաններն ընդարձակելու նպատակամղվածությամբ հարկ է ձեռնարկել հաջորդ քայլը` Չարենցի անվան պոեզիայի միջազգային փառատոն հիմնելուն£ Համաշխարհային փառատոնային շարժման հարաճուն թափը ստիպում է հաշվի նստել նոր ժամանակների առաջադրած մշակութային մարտահրավերների հետ£ :

Հաշմանդամն ընդդեմ McDonald°s¬ի

Իրաքյան պատերազմի ամերիկացի 36-ամյա վետերան Լուիս Կառլոս Մոնթալվանը հայց է ներկայացրել հանրահռչակ միավորման դեմ և CNN¬ի եթերում պարզաբանել է իր դժգոհության պատճառները£ Իրաքում վնասվել են նրա ողնաշարն ու գլխուղեղը, և նախկին զինվորին հիմա ամենուր ուղեկցում է Երեքշաբթի անունով իր շունը, որը տիրոջն օգնում է շարժվել£ Մոնթալվանը պնդում է, որ նյույորքյան McDonald°s ռեստորանում մի քանի անգամ նվաստացրել են իրեն շան պատճառով. առաջին անգամ համաձայնել են սպասարկել` մեծ վեճերից ու վիրավորանքներից հետո£ Ինքը դիմել է միավորման ղեկավարներին, ովքեր ներողություն են խնդրել և հավաստիացրել, որ նման վերաբերմունք այլևս չի կրկնվի ու իրենց ցանցի բոլոր ռեստորաններում կապահովվի շների հետ այցելուների արժանապատիվ սպասարկում£ Սակայն հենց հաջորդ այցին ռեստորանում պահանջել են, որ Լուիս Կառլոսն անհապաղ հեռանա£ Վերջինս ցույց է տվել ղեկավարության նամակը, և նրան թույլ են տվել սնվել, բայց ներողություն չեն խնդրել£ Ամերիկյան բանակի զորացրված սպան 3¬րդ անգամ նույն ռեստորանում գնացել է լուսանկարչական ապարատով£ Եվ, ինչպես լուսանկարներն էլ փաստում են, աշխատակիցներն աղբամանների կափարիչներով հարվածել են նրան£ Ու ոտնահարված իր իրավունքների և վիրավորված արժանապատվության դիմաց Մոնթալվանը 10 միլիոն դոլար է պահանջում` միաժամանակ հուսալով, որ իր օրինակը լավ դաս կլինի` հաշմանդամների հանդեպ վերաբերմունքը փոխելու£ :

$ 7500` սողացող քարերի գաղտնիքի համար

Կալիֆոռնիայի զբոսաշրջային ընկերություններից մեկը դրամական մրցանակ է սահմանել այն զբոսաշրջիկի համար, ով կկարողանա բացատրել Ամերիկայում գտնվող Մահվան հովտի սողացող քարերի գաղտնիքը: Հենց այդ հովտում է Ռեյստրեկ-Պլայա ցամաք լիճը, որի հարթ հատակին շարունակ խոշոր գլաքարեր են հայտնվում:

Գայլասեր Շվեդիան

45 տարվա արգելանքից հետո այս երկրում վերջապես կթույլատրվի գայլերի որսը£ Այն էլ` սահմանափակ քանակով ու ոչ բոլոր տեսակներին£ Հոկտեմբեր ամսին Շվեդիայի խորհրդարանը գայլորսի որոշում է ընդունել, բայց 210 հատի չափով ու 20 տարբեր ոհմակներից£ Որոշման պատճառն այդ գիշատիչների «լկտիացումն» է. դրանք ավելի հաճախակի են սկսել տնային ու վայրի կենդանիներ ոչնչացնել£ Անցյալ դարի 70-ական թթ. այս երկրում գայլերի գլխին անհետացման վտանգ էր կախվել և նրանց պահպանումը կարևոր խնդիր համարվեց£ Հիմա շուրջ 220 գայլ է հաշվվում այնտեղ, և նրանց դեմ պայքարելով հանդերձ, պահպանման խնդիրը չի վերանում£ :