ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ

Հաճախ պատահում է այնպես, որ օրացույցն «սկսում» է հետաքրքիր հուշարարություններ անել` ստիպելով մեկ անգամ ևս կարևորելու ոչ մի դեպքում ժամանակի զգացողությու նը չկորցնելու անհրաժեշտությունը:

Քաղաքագիտությունը` դիլետանտների կրունկների տակ

«Տարուբերվելով» ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան շահերի առանցքում, աշխարհաքաղաքական գործընթացները վերջին 1-2 տարիներին սուր զարգացումների տեսքով «կենտրոնացան» Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Ներկա դրությամբ ամենապայթյունավտանգ կոնֆլիկտները մի կողմից` ԱՄՆ-Իրան, մյուս կողմից` Ռուսաստան-Վրաստան հակամարտություններն են:

«Որպես անհաս փառքի ճամփա»

Մարդկության զարգացումը միշտ էլ ընթացել է ինչ-որ մի «անհասի» հասնելու անզուսպ մղումով: Այս առումով բացառություն չենք նաև մենք:

Ընտրական օրենսգիրքը` յուրօրինակ լակմուս

Արդեն երկար ժամանակ է` վերլուծաբանները «գլուխ են կոտրում»` հասկանալու համար ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» հարաբերությունների իրական բնույթը: Ինչպիսի՞ն են դրանք այսօր, և, որ առավել հետաքրքրական է, ինչպիսին կլինեն մոտ ապագայում` ԱԺ ընտրությունների անմիջական նախաշեմին:

«Տաֆտ` երեք եղանակ» Տաֆտալոգիա` տարին կլոր, բոլոր եղանակներին

Ասուլիսներ ու հարցազրույցներ են լինում, երբ զգում ես, որ լրագրողական միտքդ հարստացավ նոր փաստերով, հին փաստերի նոր մեկնաբանություն ներով: Այնպես որ, բանախոսին որևէ հարց չունես տալու, քանզի չես հասցնում ասվածը մարսել, ինքդ քո մեջ մեկնաբանել:

Նախընտրական կանխատեսումներ

...Պայքա՞ր, թե՞ աթոռակռիվ... Նախընտրական մերօրյա իրարանցման, Հայաստանի քաղաքական դաշտում տիրող նախընտրական լարվածության մասին իր վերաբերմունքը վերջերս ներկայացրեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Ըստ նրա, այսօր քաղաքական դաշտում տիրող խառնաշփոթը, որից անմասն չէ նաև ժողովուրդը, նախընտրական լարվածության հետևանք է:

Նախընտրական ծրագիր N... Կույրն ինչ կուզի` մի զույգ աչք

Հայաստանում բազմապիսի և բազմաբնույթ և անպայման ազգային ծրագրերին մեկն էլ ավելացավ: Մինչ կույրերը և կուրանալու ենթակա հիվանդները մյուս բոլոր հաշմանդամների հետ դժվարինս պահպանում են իրենց գոյությունը, հայրենի Կառավարությունը կուրության կանխարգելման ազգային ռազմավարական ծրագիր է հաստատել:

Դուք ասեք, մենք ասենք Ճիշտը բնակիչն է որոշում

Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ 100 տոկոսանոց զարմանք պատճառեց: 2006 թվականի սոցիալ-տնտեսական ծրագրերը բոլոր ուղղություններով կատարվել են 100 տոկոսով:

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՀԱՍԱՐԱԿ ԶԻՆՎՈՐԸ

ՀՀ Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ անկեղծ զրուցակից է ու շատ հետաքրքիր է պատմում: Նրա ձևակերպումները, կարծիքները ինքնատիպ են, մտածողությունը` կաղապարներից դուրս, գեներալը չի ընդունում ակնարկներով ասված խոսքը, նրա համար ճշմարտությունը միայն մի դեմք ունի:

«Մենք հարկադրված ենք թռիչքներ կատարել Լիբանանի վրա»

Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունն ի լուր ամենքի հայտարարեց, որ իսրայելական ռազմաօդային ծառայության կործանիչները հարկադրված են թռիչքներ կատարել լիբանանյան օդային տարածքում` չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը բացառում է նմանատիպ գործողությունները:

Եվրոպան ու Աֆրիկան կմիանան ստորգետնյա թունելով

Իսպանիան և Մարոկկոն միմյանց կկապի Ջիբրալթարի նեղուցի տակով անցնող նոր թունելը, որի նախագծի ուղղությամբ աշխատում են մի շարք երկրների փորձագետներ: Այս մասին հայտարարել են իսպանական լրատվամիջոցները` վկայակոչելով նախագծող կազմակերպությունների աղբյուրները:

Քոֆի Անանին անհրաժեշտ է 4,5 մլն դոլար

Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը խնդրել է 4,5 մլն դոլար` իր նստավայրի ամբողջական վերանորոգման նպատակով, որպեսզի այն պատրաստ լինի նորընտիր գլխավոր քարտուղարի համար:

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ .

«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին:

ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 60

Առեղծվածային ու անսպառ է թատրոնի մոգական ուժը: Ժամանակների դաժան «գրաքննությանը» զարմանալի տոկունությամբ դիմագրավող:

ԿԻՆՈԺԱՊԱՎԵՆԻ ԵՐՓՆԵՐԱՆԳ ՀԵՔԻԱԹԸ

Մանկապատանեկան ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը Նոյեմբերի 3-ից 7-ը մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնը դարձել էր աննախադեպ մշակութային տոնի էպիկենտրոն:

Տոնական մեկնարկ

Դժվար է մեր խառնակ օրերում, ծայրահեղորեն քաղաքականացվող ամենակուլ միջավայրում, անհոգ զվարճություն պարգևել մեծերի խրթին գործերից անտեղյակ մանուկներին ու պատանիներին: Փառատոնի բացման արարողության տոնակատարությունը զերծ էր մնացել այդ դժվարության որևէ արտահայտությունից:

Կինոժապավենի արագընթաց պտույտը

Գերհագեցած էր փառատոնի աշխատանքային առօրյան: Երեք օրվա ընթացքում, գրեթե միաժամանակ, Կապույտ, Կարմիր կինոդահլիճներում ու տեսասրահում ցուցադր վում էին ներկայացված կինոժապավենները` հնարավորություն չտալով առաջին հերթին մրցութային աշխատանքները դիտելու պարտավորված հանդիսատեսին ամբողջական պատկերացում կազմելու բոլոր աշխատանքների մասին:

Գարի Բարդինը, Թադեուշ Վիլկոշը, Գայանե Մարտիրոսյանը և մյուսները

Մեր ժամանակը սրընթաց առաջանում է հատկապես տեխնիկական նորահնար, զարմանահրաշ գյուտերով: Միշտ չէ, որ արտասովոր հնարավորություններով սարքավորումը (հատկապես կինեմատոգրաֆում անվրեպ տպավորվող հնարավորություններով) գերազանցում է անհատ ստեղծագործողին` ավանդական արտահայտչամիջոցներում հմտացած, մանկան ու մեծի ներաշխարհի խորին շերտերում իմաստնացած:

Էներգետիկայի երախտավորը

Լրացավ ճանաչված գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Դերենիկ Թորգոմի Արշակյանի ծննդյան 70-ամյակը: Դ. Արշակյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 20-ին, Եղվարդում:

Հայկական նկարագրով ու հոգեկերտվածքով

Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը այսօր հպարտությամբ է խոսում իր անցած ուղու մասին: Եղել է լրագրող, աշխատել է «Էկրան» ամսագրի, «Ֆիլմ», «Գեղարվեստ» և «Հայություն» թերթերի խմբագրություններում:

Մշակութային կամուրջ

1672 թ. Անիից գաղթած մոտ 3000 հայկական ընտանիք իշխան Ապահինիհայի հովանավորությամբ հաստատվեց Տրանսիլվանիայում, որտեղ ստեղծվեցին Արմենուպոլիս Գերլրայի և Եղիսաբեդուպոլիս հայաքաղաքները: Հայ-հունգարական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողը դրված է Շոպրոնում, որի հեղինակն է հայտնի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը: