Որ հաղթանակները ի չիք չլինեն
Ավարայրված մեր հոգին ցավից տնքաց մի պահ, երբ հայ զավակներին նենգորեն սրի մատնեցին, երբ մազապուրծ փրկվածներին տեղահան արեցին: Նվաղեց հոգին մեր արիական. ու ոչ միայն կորստի ցավից, այլև անարդարության դեմ անզորությունից:





