ՎՏԱՐԱՆԴԻ` ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՈՒ Ի´Ր ԿԵՐՏԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Կարո՞ղ եք պատկերացնել, որ Փարիզի քաղաքապետը բիզնես-կառույցներին վաճառի ֆրանսիական թագավորների Լուվրի պալատը, կամ Լոնդոնի քաղաքապետը վաճառի Ուինսթոն Չերչիլի տունը, իսկ Հավանայի քաղաքապետը` աճուրդի հանի Ֆիդել Կաստրոյի տունը: Պատկերացրեցի՞ք: Դժվա´ր: Նման բան անհնար է պատկերաց նելն անգամ: Բայց վերադառնանք հայկական իրականություն:Երբ 1917 թվականի դեկտեմբերի կեսերին Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եկավ Երևան, նրան Վանի նահանգապետին, Արևելյան Հայաստանի այդ պահի ղեկավարին ցնծությամբ դիմավորեցին: Երևանի պատվարժան քաղաքացիներից մեկը` Ֆադեյ Քալանթարյանը, նրան նվիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով այն ժամանակի Ցարսկայա փողոցում 1910 թվականին կառուցված երկհարկանի տունը: