Թշնամին էլ գիտե, մենք` ոչ
Թշնամին չարություն որոճալու համար է: Եվ բարբաջում է` սեփական ցանկություներն որպես իրականություն մատուցելով:
Թշնամին չարություն որոճալու համար է: Եվ բարբաջում է` սեփական ցանկություներն որպես իրականություն մատուցելով:
ՀՌԱԿ վերնախավին մոտ կանգնած շրջանակներից առայժմ ոչ պաշտոնապես հավաստիացվում է, թե հավանական է, որ այս կուսակցությունն ընդհանրապես չկարողանա առաջիկա ամիսներին ներկուսակցական պառակտման խորացումից խուսափել ու մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է 2012 թվականի պետական բյուջեի մուտքերն ավելացնել 100 միլիարդ դրամով` խստացնելով հարկային վարչարարությունը:
Վերջին օրերին առավոտյան ժամերին գրեթե փակ են Երևան եկող ճանապարհները, Գյումրու և Վանաձորի ավտոկայաններից միկրոավտոբուսները երթեր չեն կատարում դեպի մայրաքաղաք: Շատերն այս ամենի պատճառ են համարում Երևանում ընթացող հանրահավաքները:
Հոկտեմբերի 1-ին Վանաձորում տոն էր. նշվում էր ավանդական դարձած քաղաքի օրը: Զարմանալին ու տարօրինակն այն էր, որ տոնի մասին հանրապետական մի շարք հեռուստաալիքներով ներկայացվող ռեպորտաժները պատմում էին միայն ու միայն այն մասին, որ «ՎիվաՍել» ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում:
ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հղված մի նամակի հեղինակները բողոքում էին բանկերում փոշիացած ավանդների համար:
Տարբեր պաշտոնյաների տների վրա զինված հարձակումներ կազմակերպած բանդայի բացահայտումից ու վնասազերծումից հետո խանութներն սկսել են հրաժարվել «Սուրիկի լավաշ» ընկերության արտադրանքից: Հայտնի է, որ հացամթերք արտադրող կազմակերպության ղեկավար Արտուշ Հակոբյանը բանդայի պարագլուխներից է եղել:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ գործունեությանը նոր շնչառություն հաղորդելու` Լևոն Տեր¬Պետրոսյանի հերթական փորձն ակնհայտորեն երկու նպատակ ունի. վերակենդանացնել շարժումը և ակտիվ քարոզչութ յուն ծավալել առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ: Ասվածը լավագույնս հաստատում է առաջին Նախագահի հայտարարությունը` հանրահավաք¬նստացույցերի յոթնօրյա ժամկետի վերաբերյալ:
Ընտրական օրենսգիրքը թեև արդեն ընդունված է, բայց խորհրդարանում աշնանային նստաշրջանը սկսվեց ընտրական` համամասնական և մեծամասնական սկզբունքների շուրջ բանավեճով: Ընդհանրապես ազատ ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու խնդրի շուրջ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի տեսակետները համընկնում են:
Ադրբեջանցիների հետ մեր հարևանությունը որքան ճակատագրական դառնություն, նույնքան էլ զվարճալի իրողություն է: Չկա մի օր, որ հարևան երկրի պաշտոնական անձերն ու լրատվամիջոցները մի անհեթեթություն չտարածեն, որը որքան ծիծաղելի է, նույնքան էլ` ողբերգական:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան ղեկավարների հասցեին: Նա խնդրել է չխառնվել Եվրամիության տնտեսական քաղաքականությանը և զբաղվել սեփական հիմնախնդիրներով (տեղեկացրել է «Տրուդ»¬ը):
Հոկտեմբերի վերջին Նյու Յորքի Տեխնոլոգիական ինստիտուտում անցկացվելիք աճուրդում վաճառքի են հանվելու բժիշկ, նկարիչ և երաժիշտ Ջեկ Կևորկյանի` նույն ինքը` «դոկտոր Մահի» աշխատանքներն ու անձնական իրերը (տեղեկացրել է AFP¬ն` վկայակոչելով հանգուցյալի փաստաբանի խոսքերը): Աճուրդում նրա ձեռագիրն ու ավելի քան 20 գեղանկարներն են լինելու:
Լավաշի Սուրիկը այնքան լավաշ թխեց, որ վերջում ինքն ընկավ գրտնակի տակ: :
Ըստ ավազակային բանդայի անդամների` հարուստների տները թալանելով, իրենք առաջնորդվել են սոցիալական արդարությունը վերականգնելու «ազնիվ» մղումով: Միայն թե, ի տարբերություն Յուրի Դետոչկինի, որն ամբողջ գողացածը նվիրաբերում էր մանկատներին, իրենք ողջ ավարը մսխել են նարկոտիկների և անառակների վրա:
Հայաստանի փորձագետները ինչ խոշորացույցով և որ դիտանկյունից զննում են` Պուտինի թիկունքում Քոչարյանի ականջները չեն տեսնում: :
Ըստ ՌԴ քաղաքագետների` առաջարկելով Պուտինին նախագահի պաշտոնը` Մեդվեդևը նրան արջի ծառայություն մատուցեց` խոսքի ուղղակի և դրական իմաստով: :
Я тучка, тучка, тучка, Я вовсе не медведь. ::
Չարենցի ոճով Գալդ բարի, գնալդ բարի Մտքինս ասե՞մ, ինտրիգան Մարի: :
Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից հեռանալու մասին երբևէ չի էլ հայտարարել: Ավելին, Նախագահի պաշտոնը թողնելիս նրա հնչեցրած` երիտասարդ թոշակառու չդառնալու խոստումն այս օրերին բավական հաճախ է հիշատակվում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը ԼՂՀ պաշտպանության բանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը գտնվում էր Արցախում:
Դեռ քանի գարուն պիտի ապրեր.. Ու որքան լուսաշող երազանքներ ուներ, որ չիրականացան ու չապրվեցին: Արդեն շուրջ 20 տարի է անցել այն օրվանից, երբ զոհվեց Վարդան Հովհաննիսյանը:
Հռչակավոր այս ինքնաձիգներն այլևս պետք չեն ռուսական բանակին` գրել է Le Monde¬ը` վկայակոչելով Պաշտպանության նախարարության պաշտոնական որոշումը` «Իժմաշ» գործարանին պատվերները դադարեցնելու վերաբերյալ: Նախ, այդ զենքի պաշարները տասն անգամ գերազանցում են բանակի կարիքները, բացի դա` լեգենդար կալաշնիկովներն արդեն չեն համապատասխանում արդի պահանջներին:
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված` Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի արձագանքների, ակնկալիքների մասին իր մեկնաբանություններով «Ավանգարդի» հետ կիսվեց 1968- ից Ազգային միացյալ կուսակցության, ապա Ազգային Ինքնորոշում Միավորման առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ: - Առարկայական ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել համաժողովից:
Տարեցների համաշխարհային օրն առիթ դարձավ, որպեսզի հայ վիճակագիրները մի նոր տվյալ ևս հրապարակ հանեն` նշելով, որ Հայաստանի բնակչության 11 տոկոսը կազմում են վաթսունից բարձր տարիք ունեցող մարդիկ: Ավելին, ըստ նրանց կանխատեսումների, այս թիվն աճելու միտում ունի:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ հայ մեծագույն բեմադրիչ Վարդան Աճեմյանի միակ ռեժիսորական արվեստանոցի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից է, նա քսան տարուց ավելի ղեկավարել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը, քառասուն տարուց ավելի դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Անցյալ շաբաթ Լոս Անջելեսի Գերագույն դատարանում մեծ իրարանցումով սկսվեց Մայքլ Ջեքսոնի մահվան գործով դատավարությունը: Նրա բԺիշկ Կոնրադ Մյուռեյը մեղադրվում է` բեմի լեգենդին վտանգավոր «Պրոպոֆոլ» նյութը տալու համար:
Իտալիո վարչապետի անվան շուրջ խայտառակ պատմությունները նոր ուժով բռնկվեցին` նրա` շուրջ 100 հազար անձնական զրույցների վերծանումները հրապարակելուց հետո: Դիցուք, այդ ձայնագրությունները լավագույն ապացույցն են, որ Բեռլուսկոնին կառավարական ինքնաթիռներն օգտագործել է` երկրի տարբեր մասերից թեթևաբարո աղջիկներ տանել¬բերելու նպատակով:
Շանհայի մանկական բժշկական կենտրոնում հաջողությամբ վիրահատել ու իրարից տարանջատել են միամարմին Ան¬Ան ու Սին¬Սին նորածին քույրերին, ովքեր ծնվել էին սերտաճած սրտերով ու լյարդով (գրել է TCH¬ը):
Որքան էլ բժիշկները լավատես չեն միամարմին երկվորյակների երկարակեցության հարցում, այնուամենայնիվ, բացառություններ լինում են: Ամերիկացի այդպիսի մի զույգ օրերս նշեց 50-ամյա հոբելյանը:
Եվ, իհարկե` իրենց «լեզվով»: Մեծ Բրիտանիայի Սենտ-Էնդրյուսկի համալսարանի գիտնական Ստեֆանի Քինգն ու նրա գործընկերները Ֆլորիդայի ափերին 6 տարի ուսումնասիրել են վայրի աֆալինների 179 զույգի:
Այս թեստը տղամարդկանց համար է, բայց գլխավոր նախապայմանը նույնն է` լինել անկեղծ: Յուրաքանչյուր հարց ունի պատասխանի 4 տարբերակ` համապատասխան միավորներով, որոնց հանրագումարն էլ ձեր հավատարմության ցուցիչը կդառնա. «հաճախ»` 4 միավոր, «երբեմն»` 3 միավոր, «հազվադեպ»` 2 միավոր, «երբեք»` 1 միավոր:
Թոք¬շոուներին աստղերի մասնակցությունը իսկական իրադարձություն է հանդիսատեսի համար: Իսկ մեծ հեռուստալսարանը գովազդների առատություն է ենթադրում:
Հոլանդական Մաաստրիխտ քաղաքում ուժի մեջ մտած նոր օրենքով արգելվում է մարիխուանայի վաճառքը` արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ մասին: Ինչպես հայտնի է` մինչ այս բոլոր ցանկացողները տեղի սրճարաններում կարող էին ազատորեն ձեռք բերել այսպես կոչված «թեթև» թմրանյութեր:
Բրազիլիայի Սան¬Պաուլու քաղաքի մերձակա մի բնակավայրում տեղի ունեցածը վշտացրել ու անասելիորեն ցնցել է տեղացիներին: 10 տարեկան մի երեխա փորձել է սպանել ուսուցչին ու հետո ինքնասպան է եղել: