ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մշակութային ձմեռնամուտի երկխոսություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 66 տարի առաջ հիմնադրված Թատրոնի միջազգային ինստիտուտի (ԹՄԻ) երևանյան 34-րդ համաշխարհային կոնգրեսը Սյամենում (Չինաստան) տեղի ունեցած 33-րդին չզիջեց իր կառուցողական բովանդակությամբ:

Մերն ուրիշ է...

Դեռ հոկտեմբերին և´ Գյուղատնտեսության նախարարությունը, և´ հավի ձվի տեղական արտադրողները հեռուստատեսության տարբեր ալիքներով հեռարձակվող ասուլիսներում միաբերան հավատացնում էին, քիչ էր մնում` բոլոր սրբերի անուններով երդվեին, որ այս տարի Ամանորի նախաշեմին հավկիթի գնի թանկացում չի լինի:

Ոսկե միջինը…

Հանրապետությունում առկա տնտեսական բնույթի գործընթացների, սոցիալական վիճակի ու քաղաքական զարգացումների վրա դրանց հնարավոր ազդեցության մասին է զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ: - Դեկտեմբերի 5-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը եռյակից առանձին հանրահավաք է հրավիրել:

Պետությունը ծրագիր պետք է ունենա

Հասարակության ներսում առկա զարգացումների, դեգրադացիոն երևույթների, արժեքային համակարգի փոփոխությունների ու դրանց պատճառների մասին թեմայով մեր զրուցակիցն է հոգեբանական գիտությունների թեկնածու, եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԸ:   - Արդեն երկար ժամանակ է, ինչ մեր հասարակությունն, ասես ինչ-որ փնտրտուքների մեջ է:

«Աշխարհն առանց ցեղասպանությունների»

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանի հրավերով ս.թ. դեկտեմբերի 8-10-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպական հրեական խորհրդարանի (ԵՀԽ) պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը` շուրջ քսան հոգի: Եվրոպական հրեական խորհրդարանը տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որում ներկայացված են Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների հրեական համայնքների 120 ներկայացուցիչներ (պատգամավորներ):

Միայնակ` արտադրություն-իրացում ճանապարհին 

Գործող և արտադրական ծանրակշիռ հնարավորություններ ունեցող ձեռնարկություն է փակվում: Ձեռնարկություն, որը երևի թե միակն է Հանրապետությունում, որ արևածաղիկ է ներկրում, կարող էր Հայաստանի շուկան հագեցնել ձեթով, յուղով, օճառով ու նաև բիովառելիք մատակարարել:

ԱՐԱՐԱՏ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՏԸ

Արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ... մի խոսքով` ճշմարիտ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԸ 70 տարեկան է: Նրա պարագայում տարիքը արժանապատվորեն ենք նշում, զի տասնամյակները Նրա կողքով չեն անցել ու Իրեն չեն առել իրենց տարերային հորձանուտը:

Կստեղծվի՞ նոր տանդեմ

Ընթացիկ շաբաթվա սկզբին տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումը չէր կարող լրատվամիջոցներին զերծ պահել տարատեսակ ենթադրություններից: Ընթերցողը հիշում է, անշուշտ, մեր թերթում թարգմանաբար ներկայացված գերմանական Focus պարբերականի այն հրապարակումը, որի հեղինակը գրել էր Պուտինի և Էրդողանի ընդհանրությունների մասին:

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` ամեն ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Երկու օր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների:

Նամակը զինվորի համար...

Ամերիկացի հոգեբան, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Նորման Քոուփլենդը 1942-ին առաջին անգամ լույս տեսած իր «Հոգեբանությունը և զինվորը» գրքում անդրադառնում է ռազմական հոգեբանության մի շարք կարևոր տեսակետների: Դրանցից մեկը զինվորի հոգեբանական պատրաստվածությունն է, որի բացակայության դեպքում նույնիսկ ամենալավ ֆիզիկապես պատրաստված զորաբանակը ի սկզբանե պարտության է դատապարտված:

$ 45 միլիոն` միայն գլխագին

Ինքնակոչ իրենց պետության բյուջեն ու սեփական գրպանները լցնելու արյունարբու մեթոդ է որդեգրել «Իսլամական պետությունը»: Գրավյալ տարածքներում առկա նավթի պաշարները ևս շուկայում իրացնելով, ըստ որոշ աղբյուրների` ԻՊ-ն օրական 3 միլիոն դոլար է ստանում:

ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ

- ԻՊ առջև ես չեմ փակում դուռը,- հայտարարել է Հռոմի պապը: Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալուց հետո Հռոմ վերադառնալով, Պապ Ֆրանցիսկը ձևավորված ավանդույթի համաձայն պատասխանել է լրագրողների հարցերին:

Եվրոպան իսկապե՞ս մահմեդականանում է

Այսպիսի հարցադրումը երևի ավելի շատ հռետորական է այսօր: Երեխաների մասին պատմող BΖbyCentre պորտալն ամեն տարի կազմում է Մեծ Բրիտանիայում նորածիններին տրվող ամենատարածված անունների ցանկը:

Մայր տաճարից ծավալվող թանգարանային զրույցներ

Տեխնոլոգիաների գերիշխանության մեր ժամանակներում դյուրին չէ մարդկանց ուշագրավ նախաձեռնություններով գայթակղելը: Հանրային հետաքրքրությունը նվաճելու համար միջոցների միջև խտրություն չեն դնում խոշոր դրամագլուխ ունեցող մասնավոր ընկերությունները:

Ամենակարևորը հավատն է

Հայրենիքի նկատմամբ սերը ցանկացած ազգի լինելիության գրավականն է: Հայրենասերն այն մարդն է, ով ճանաչում է իր երկրի թշնամուն, պաշտպանում է իր պետության շահերը, պատրաստ է կյանքը զոհել հանուն Հայրենիքի:

ԹՈՒՐՔԻ ՄԵՌՆՈՂ ԱՉՔԸ

Եղեռնագործված հայ նահատակաց հիշատակին

Մռայլ երեկոն իջել էր Ստամբուլ քաղաքի վրա: Խառնամբոխի մեջ լսվում էին անճաշակ երաժշտության ձայներ. մարդիկ շտապում էին տարբեր ուղղություններով:

Ուղեկցորդուհին կիսամերկ էր նկարվել

ԱՆՎԱՆԴԱՊԱՇՏՆԵՐՆ ՈՒ ՉԱՐԻՑ ԶԱՐԿՎԱԾՆԵՐԸ

Turkish Airlines ավիաընկերությունը 31-ամյա ուղեկցորդուհի Զուհալ Սենգուլին ազատել է աշխատանքից: Ընկերության ղեկավարությունը չի հանդուրժել նրա ներկայությունը` տեսնելով լողազգեստով ու էրոտիկ սպիտակեղենով լուսանկարները (տեղեկացրել է Metro-ն):

Միասեռական պաշտոնյաները

ԼԵՀԱՍՏԱՆԻ Սլուպսկեի քաղաքապետ ընտրված Ռոբերտ Բեդրոնը խոստովանել է (գուցեև պարծեցե՞լ է), որ ինքը գեյ է: 57,1% քվեներով նա ընտրվել է անցյալ կիրակի, իսկ 2011-ին Բեդրոնն առաջին համասեռամոլն էր, որ ընտրվել էր Սեյմի անդամ:

MinΖ De Oro

Բարձրակարգ ոսկուց պատրաստված զարդեղենի մասնագիտացված արտադրություն է MinΖ De Oro-ն` համակցված առաջին խմբի ադամանդե և թանկարժեք քարերով: