ԱՍՈՒԽՈՍԻՑ ՈՉ ԱՎԵԼԻ

Օտարերկրյա կազմակերպությունների պարբերաբար հրապարակվող զեկույցներին, բարեբախտաբար, մեզանում այլևս նախկին լրջությամբ չեն վերաբերվում: Իսկ այն հարցը, թե ինչու են Հայաստանի մասին ներկայացվող գնահատականները կորցրել իրենց երբեմնի հետաքրքրությունը, մի քանի ուշագրավ հիմնավորումներ ունի:

Ամեն երազ... լույսի չի հասնում

Անցյալ շաբաթ, «Սինոփսիս Արմենիայի» նոր մասնաշենք այցելության ընթացքում, Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող լրագրողները, օգտվելով առիթից, նրան ուղղեցին քաղաքական բնույթի մի շարք հարցեր, այդ թվում խնդրեցին արտահայտել իր վերաբերմունքը սեպտեմբերի 21-ին Հանրապետության 1-ին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ներկա իշխանությունների հասցեին հնչեցրած բացասական որակումների առթիվ:

1. ԵՐԲ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ՈՍԿԻ Է

Քաղաքական դաշտի համար վերջին սեպտեմբերի 21-ը երկակի իմաստով նշանավորվեց. առաջին Նախագահի տասնամյա լռության ընդհատումը, այդպես էլ խոստացված ներքաղաքական պայթյունի էֆեկտը չունենալով հանդերձ, դարձավ հաջորդող օրերի ծավալուն քննարկումների հարմար թեման: Առաջ չանցնելով` անդրադառնանք ելույթի հնարավոր ու իրական շարժառիթներին:

Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է. ումո՞վ

Նախագահի առաջիկա ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելը, ինչը հստակ ուրվագծվեց տասնամյա լռությունից հետո նրա հայտնի ելույթում և ինչը նրա թիմակից ները համարում են այլևս անկասելի, առաջ է բերում հետ նայելու, ՀՀՇ իշխանության տարիները, այդ տարիների որոշ իրողություններ վերլուծելու, լրջորե°ն վերլուծելու անհրաժեշտություն:

Պայքար, պայքար մինչև վերջ...

Հանրապետության նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը կարող է փոփոխություններ առաջացնել ՀՀԿ մարտավարությունում: Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանն` առանց ազարտի սիրահարների

Ասում են` չորրորդ գումարման Ազգային ժողովի որոշ պատվախնդիրներ ճիշտ են համարում պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին մանդատից զրկելու հարց բարձրացնելը£ Հիշեցման կարգով նշենք, որ Մոսկվայում վերջինիս և դանակահարել էին, և հրազենի կրակոցով մարմնական ծանր վնասվածք հասցրել£ Պատճառը ոչ միայն խաղամոլությունն է, այլ նաև տանուլ տրված պատկառելի գումարը խոստացած ժամանակամիջոցում պարտատիրոջը չհանձնելը£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Հուսանք` ոչ անհետացող թռչունների խմբին Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարապետիչը Արթուր Բաղդասարյանի վիճակն համարեց շատ ծանր` փիտռած… Թե թռչունների ո՞ր խմբին է պատկանում ՕԵԿ առաջնորդը, ԺԿ նախագահը չմանրամասնեց: Արդյո՞ք «Կարմիր գրքում» գրանցվելը ապահովագրվելու երաշխիք չէ:

...«Ազգի ճակատագիրը պետք է փնտրել մայրերի ձեռքում»

Գարեգին Նժդեհի ճշմարիտ այս խոսքին ականջալուր, դեռ 1991-ին, օվկիանոսից այն կողմ` ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում միավորվեցին Եվա Մեծօրյանը, պրոֆեսոր Բարբարա Մերգերյանը և Դրաստամատ Կանայանի դուստր Օլգա Բրուտյանը: Հայապահպանության, այն ժամանակ դժվարին վիճակում գտնվող հայրենիքին օգնելու նրանց առաքելությունն անարձագանք չմնաց:

13-14 տարի անց

Սեպտեմբերի 29-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր ՀՅԴ գրասենյակ:

«Հասարակությունը Նախագահի պաշտոնում ուզում է տեսնել սկզբունքային մարդու»

10 երկար ու ձիգ տարիները քաղաքական ընդհատակում անցկացրած Հայաստանի 1¬ին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանն ի վերջո խախտեց ուխտած լռությունը և… խոսեց£ Սակայն ասելիքն անորոշ էր և խորհրդավոր, ոչինչ չխոստացող£ Ու նաև` հոռետեսական£ Ընդհատակյա խավարը գուցե վնասել էր 1¬ին Նախագահի տեսողությունը, քանզի ակնհայտ էր, որ չէր ցանկանում տեսնել երկրում նշմարելի առաջընթացը, ինչն, անշուշտ, պետք է որ նկատած լիներ, վերջին շրջանում իր կատարած շրջագայությունների ընթացքում£ Ինչևէ, նրա ելույթը շատերին հիասթափեցրեց, գուցե նաև` համակիրներին£ Անշուշտ, Լևոն Տեր¬ Պետրոսյանի թիմակիցները նրանից սպասում էին եթե ոչ հստակ, ապա հուսադրող համաձայնություն£ Սակայն «Էմոցիաներով» չառաջնորդվող էքս Նախագահն առայժմ կլռի, քանի որ իր որոշումը դեռ «կոնդիցիայի չի հասել»£ 1¬ին նախագահի ելույթը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը որակում է որպես ընդդիմադիր քաղաքական ուժին բնորոշ սովորական, քննադատական խոսք. ¬ Թերևս ոմանք 1¬ին նախագահից սպասում էին ավելի շատ վերլուծական ելույթ, որոշակի առումով ակունքներից եկող խոստովանանք, համեմատություն նախորդ և ներկա իշխանութ յունների միջև£ Բայց գտնում եմ, որ քաղաքական գործիչը միշտ էլ հանդես է գալիս իրեն շահեկան տեսանկյունից£ Երբեք որևէ մեկը չի մտնի մի դաշտ, որտեղ ինքը խոցելի է£ Լևոն Տեր¬Պետրոսյանի տեսակետը հոռետեսական է նաև ԼՂՀ հիմնախնդրի լուծման առնչությամբ£ Տարիների ընթացքում այդպես էլ չգտնելով հարցի լուծման լավագույն տարբերակը, դեռ ավելին, մատնանշում է Ադրբեջանի հետզհետե կոշտացող դիրքորոշումը£ ¬ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ Լևոն Տեր¬Պետրոսյանի ասածը բնութագրում եմ պարտվողական, խուճապային տրամադրություններ առաջացնող£ Մենք գիտեինք, որ Ադրբեջանը դեռ 1988¬ից թե° տարածքային, թե° ազգաբնակչության և թե տնտեսական առումով զորեղ է£ Գիտեինք, բայց գնացինք այդ ճանապարհով և հաղթեցինք£ 1998¬ին էլ գիտեինք, որ այդպես է£ Հիմա մոտենում ենք 2008¬ին, դարձյալ նույնն է£ Ադրբեջանը հարցի լուծումը տեսնում է միայն ԼՂ¬ի լիակատար ինքնավարության մեջ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

r Ս.թ. հոկտեմբերի 4-ից 7-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության 2007թ. ծրագրի համաձայն կմեկնի Ուկրաինա:

ԿՅԱՆՔԸ ՄԻ ԱՆԳԱՄ Է ՏՐՎՈՒՄ« ԲԱՅՑ ՄԱՀԸ ԲԱԺԱՆՈՒՄ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

(Սկիզբը նախորդ համարում) Պատահել« շատ է պատահել« որ սիրտը չի դիմացել« դուռը կողպել է երեխաների վրա« գնացել-հասել է զորակայան« որ իմանա« թե Արամը որտեղ է£ Նրան« ինչպես իրեն էր թվում« նույն` անտարբեր հնչերանգով տարբեր պատասխաններ էին տալիս© ¬ Դրմբոնում է« Կիչանում է« Հաթերքում է« Մեծ Շենում է® Զոյան` նորահարս Զոյան« ոչ միայն այդ բնակավայրերում չէր եղել« անուններն էլ չէր լսել® ¬ Ախր Արամն ի՞նչ գործ ունի« ի՞նչ է անում էդ ձեր ասած տեղերում£ ¬ Վազգեն Սարգսյանն է ուղարկել£ Լավ է« որ կինը պատկերացում չուներ« մինչեւ վերջ չունեցավ ցուրտ ու մութ խրամատների« գրոհների ու հակագրոհների« պայթող արկերի« ականների« ծվատված« խեղված մարմինների` այն ամենի մասին« ինչը մի բառով պատերազմ է կոչվում® Նա ամեն գիշեր իրենց ամուսնական սնարի վերեւում փակցված Տիրամոր« Միածին Որդու սրբապատկերների առաջ մոմ էր վառում« գնում ամենահեռավոր ուխտավայրերն էր հասնում« մատաղ էր անում, ու իր աղոթքները տեղ էին հասնում` Արամը հերթական անգամ ողջ¬առողջ վերադառնում էր ռազմերթից£ Ավետիսը տարածվում էր Շենգավիթով մեկ© ¬ Տղերքը եկել են« սոված են« ուտելիք հասցրեք£ Զոյան պատկից հարեւանուհուն էլ չի ասել` թաքուն« բայց առանց ափսոսալու« նույնիսկ ներքին գոհունակությամբ է ծախել օժիտի թանկարժեք« վերջում արդեն ոչ այնքան թանկարժեք հոգեպահուստները« ուզել է« որ Արամը« «Մեծ Հայքի» մյուս մարտիկները« քանի տանն են« տաք կերակուր ուտեն£ Այն էլ ոչ թե ամենօրյա« իրենց սիրած` տոնական կերակուրները£ Արամը մի անգամ միայն Ղարաբաղից դատարկաձեռն չվերադարձավ` հետը մի ամբողջ ընտանիք` մի մայր« չորս երեխա բերեց£ ¬ Փախեփախին գյուղը գաղթել« իրենք ճանապարհին մոլորվել« մնացել էին£ Խիստ շրջվեց կնոջը` ¬ Չլսեմ¬չիմանամ տարբերություն դնես« քո երեխաների պես կպահես® Թող լիներ« այդպիսի ոչ թե մեկ« տասը ընտանիք կկերակրեր« միայն թե® Վերջին անգամ Արամը անսպասելի հայտնվեց£ Վախեցել էր« որ կուշանա« առանց տուն մտնելու զորակայանից ուղիղ դպրոց էր գնացել£ Դստեր` Արուսի ավարտական հանդեսն էր« ընկերուհիները նկատեցին սրահի անկյունում կանգնած զինվորական փոշոտ համազգեստով« վաղուց չսափրված տղամարդուն« թեւը քաշեցին© ¬ Հայրդ չի՞® Աղջիկը շրջվեց« հոր տեսքի համար ամաչեց« գալու¬հասնելու համար ուրախությունից իրեն կորցրեց© ¬ Պապա ջան® Արամը փաթաթվել« գրկից չէր կարողանում իջեցնել© ¬ Էս ո¯նց ես մեծացել£ Կներես, բալաս« քեզ ուշ¬ուշ եմ տեսնում« հայրություն անել չեմ կարողանում£ Որտեղից որտեղ Զոյան հայտնվեց. ¬ Էս ազիզ օ՞րն էլ չես ուզում տուն գաս« աղջկադ քեֆին մասնակցես£ Ձեռքը կնոջ ուսին դրեց© ¬ Զոյա ջան« մի՞տդ է« քառասունամյակս չտոնեցինք. համ պատերազմ էր« համ էլ ի¯նչ անեմ« էդ տարեդարձը չեն նշում« վատ նշան են համարում£ Բայց խոստանում եմ` հիսունս էնպես եմ տոնելու« որ ամբողջ Շենգավիթն ու Երեւանը« ի¯նչ եմ ասում« Հայաստանը թնդա£ Ղարաբաղն էլ հետը® *** 1994-ի ձմռանը« Հակոբ Կամարիի անտառներում դիմակայող կողմերը խառնվել էին իրար£ Ծմակներում խճճվել« որ կողմ գնում« իրար էին հանդիպում£ Վերջը ձեռնամարտի բռնվեցին£ Հայ կամավորականները մինչ այդ կարծել էին« որ ազերիների հետ են կռվում« երբ դեմ առ դեմ աֆղան« չեչեն վարձկանների նկատեցին« կատաղեցին© ¬ Տո, դուք ի՞նչ գործ ունեք էստեղ® Մոջահեդները հիանալի սրամարտում« խախոլ դիպուկահարներն էլ կաղնիների սաղարթներից անվրեպ կրակում էին« բայց «Մեծ Հայքի» կամավորականները նրանց ուժով« կատաղության մոլուցքով էին հաղթում£ Ուղղակի շան ծեծ էին տալիս£ Թե էդ թոհուբոհի մեջ խախոլ դիպուկահարը ոնց Գառնիկի քունքին նշան բռնեց« մի կրակոցով տապալեց« ոչ ոք չհասկացավ£ Գառնիկն ախր« կին« փոքր երեխաներ ուներ« ռուսաստան ներում ապահով ապրուստը թողել« եկել« իրենց ջոկատին էր միացել£ Արամը ինքնաձիգի փոկը ոտքին կապեց« սողալով առաջացավ« որ ընկերոջը թիկունք փոխադրի« բայց ըստ երեւույթին էդ խախոլը հին կռվող էր« գիտեր« որ հայերը« թեկուզ արկերի տեղատարափի ներքո« իրենց զոհերի մարմինը մարտադաշտից հանում են« թշնամու տարածքում թողնելը անարգանք են համարում£ Անշարժ« թաքստոցում սպասեց« մինչեւ Արամը սողեսող մոտեցավ ու երկրորդ կրակոցով® *** Մոտենում էր Արամի ծննդյան 50-ամյակը« իսկ նա արդեն յոթ տարի է չկար£ Ինչ անենք« որ չկար` Զոյան որոշել էր« տարեդարձը նշելու էր£ Յուրովի£ ¬ Բա դու սրա՞ն էիր արժանի« Արամ ջան® Ավտոմեքենայի մեջ հուշաքարը« հիսուն մոմ« կաթսաներով այն խորտիկները տեղավորեցին« որ ամուսինը սիրում էր£ Հետո իրենք նստեցին£ Հակոբ Կամարիում պատերազմի վերքերը ոչ թե դեռ մխում« անամոք էին թվում£ Բեռներն իջեցրին« բարձրացան դիրքերը£ Բակում հավերին կուտ տվող մի ազի ձեռքով ճակատին հով էր արել« իրենց էր նայում£ Մեկ էլ թոռներին« ծոռներին ձայնեց« վազեվազ հետեւներից հասավ« փաթաթվեց Զոյային© ¬ Չհիշեցի՞ր£ Բա բռնագաղթի էն դժվար տարին ինձ« էրեխեքիս չորս ամիս չպահեցի՞ր® Էլ ի¯նչ` ամբողջ գյուղով թափվեցին« բարձունքում« որտեղ Արամը զոհվել էր« հուշաքարը կանգնեցրին« հենց խրամատում էլ սեղան բացեցին£ Ուշ գիշերին էլ Արցախը ծայրեծայր կտրեցին« Գանձասար հասան£ Արդեն մթնշաղ էր« բայց բարեբախտաբար քահանան դեռ գյուղ չէր իջել£ Զոյան համբուրեց աջը© ¬ Տեր հայր« իմ ամուսինը Գանձասարում կռվել է£ Դու նրան այս վանքում« Վաղուհասի ճակատամարտից առաջ մկրտել ես£ Արամի զոհվելուց հետո« յոթ տարի է արդեն ես երազում եմ« որ նույն խորանում« նույն մեռոնով նրա որդուն` Արշավիրին կնքես£ Հիսուն մոմերի լույսերը աստիճանաբար ողողեցին տաճարն ու աղոթքի պես գմբեթ ձգվեցին£ Տեր Հովհաննեսը քրիստոնյա օծեց 24-ամյա Արշավիրին« հետո Զոյայի ճակատն էլ մեռոնով դրոշմեց« օրհնեց© ¬ Դու այն փափկասուն հայոց կանանցից ես« որոնք խոնարհ արժանապատվությամբ են իրենց ամուսինների խաչը Գողգոթա բարձրացնում® *** Նա առաջվա պես առավոտները առաջինն է զարթնում ու, որքան էլ զբաղված լինի« նախ ամուսնու գրքերի փոշին է սրբում« նույն հաջորդականությամբ դասավորում£ Ճիշտ է« ասում են« որ հիմա ջահելները գիրք չեն կարդում« բայց Զոյան համոզված է« թոռները` Սեւակը« Հայկը« երբ մեծանան« անպայման կկարդան£ Արամ պապի կարդացած գրքերը® :

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

- Դե, ուրեմն ասա, ո՞վ էր նա, ես պիտի ամաչե՞մ նրա համար: - Նա ոչ վիժվածք էր, ոչ էլ կեղտոտ սպեկուլյանտ. նա գիտնական էր, գյուտարար, և դու էլ ամաչելու պատճառ չունես… - Որտե՞ղ է նա:

ՏՈՆ ՆՈՐՈԳՈՒՄԻ

Օգտակար լինելու անկեղծ մղումը նախադուռն է արարումի, որը մարդկային հոգուց է բացվում և բարյաց պարտեզ դառնում այլոց համար: Հատկապես նրանց` ովքեր կարիքը ունեն ճշմարիտ բարեսիրության:

ՔԱՂԱՔԸ` ՄԻՇՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ

Առաջինը, որ գրավում է Չարենցավան այցելողին, քաղաքի աչք շոյող մաքրությունն է:

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ՍԻՐՈ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Արժեքների վերագնահատման մեր ժամանակներում հասկանալի է, թե որքան ջանքեր են պահանջվում «տեղատվությունների և մակընթացությունների» պայքարում: Ու երբ ականջդ որսում է գոհունակության արձագանքները, ապա կրկնապատկված եռանդով փորձում ես ճանապարհ հարթել գալիք հաղթանակների համար:

Վերջին զգուշացումը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ նախագահության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին մարզաձեւին վերաբերվող մի շարք հարցեր:

1. Ադամյանցիների հոբելյանական ընծան

Ի նշանավորումն Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 75-ամյա հոբելյանի` ադամյանցիները Վանաձորի թատերասեր հասարակայնությանը ներկայացան նորոգված կազմի ստեղծագործական վերընթացն ավետող 4 նոր գործերով, որոնցից յուրաքանչյուրը հանդիսատեսի համակրանքը նվաճեց ժանրային, բեմադրական, դերակերպավորման ուրույն արժանիքներով:

Հայ երգի դեսպանը

Մայր բնության շնորհած պարգևները բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատվում են ժամանակին ու խնամքով ամրապնդվում: Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԻ ներկայիս միջազգային ճանաչման նախապայմանը սա է:

Հայ երգի դեսպանը

Մայր բնության շնորհած պարգևները բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատվում են ժամանակին ու խնամքով ամրապնդվում: Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԻ ներկայիս միջազգային ճանաչման նախապայմանը սա է:

ՌԱՖՕՆ

Լրացավ քանդակագործ, Հայ Դատի ու հայոց Ազատամարտի նվիրյալ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանի (Խաչառ) ծննդյան 70-ամյակը: Խաչառը ծնվել է Այրարատյան աշխարհի Նիգ գավառի Հարթավան գյուղում, ուր հաստատվել էին Արևմտյան Հայաստանի Տարոն աշխարհից եկած նրա նախնիները` Սասնա Դանիել Բեկի (1770-1830թթ.) շառավիղները:

Սերունդներ կրթող արվեստագետը

«Այն ազգը, որը չի դաստիարակում իր սերնդին արվեստի մնայուն արժեքներով, չի կարող ունենալ ապագա»,- այսպես է մտածում ճանաչված գեղանկարիչ, վաստակաշատ մանկավարժ Ստեփան Մինասյանը£ Նա ծնվել է 1929 թ. նոյեմբերի 15¬ին£ 1950 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1957¬ին` Գեղարվեստաթատերական ինստիտուտը£ Նրա գեղանկարչական աշխատանքները ցուցադրվում են թանգարաններում, Մայր աթոռի վեհարանում, պահվում մշակութային ֆոնդերում£ Ստեղծագործելու հետ համատեղ դասավանդել է ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև շրջանների դպրոցներում£ Նրա համար սերնդի դաստիարակությունը կարևորագույնն է եղել£ Երեխաների հետ նա աշխատում է իր մեթոդով` ներշնչելով ինքնավստահ, ազատ մոտեցում£ Թեմատիկ աշխատանքները կատարելու համար կիրառում է երևակայությունը զարգացնող անհատական մոտեցումներ£ Հնարավոր չէ բոլորին չափել նույն սանդղակով£ Եվ որպեսզի ծնվի իսկական մեծ արվեստագետ, երեխան պետք է անվերապահորեն հավատա ու վստահի քեզ£ Այս սկզբունքով է հիմնադրել Կամո քաղաքի արվեստի դպրոցը, որն այժմ անվանակոչվել է իր անունով£ Բազում սերունդներ են կրթվել ու դաստիարակվել նրա նկարչական արվեստանոցում, որոնք այսօր արդեն ճանաչված նկարիչներ, դասախոսներ են` Աննա Ավետիսյան, Հովհաննես Հարությունյան, Արսեն Գևորգյան` բոլորին չես կարող թվարկել£ Այժմ էլ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում, Սարաջևի անվան երաժշտանոցում իր արվեստանոցն է վարում` «Միայն առաջ» կարգախոսով: