ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԼԱՄԱՐՏ

Ամենատարօրինակն ու զարմանալին այն է, որ հայրենի քաղաքական ուժերն առաջիկա ընտրություններին պատրաստվում են մինչև անգամ իրենց «դավանած» գաղափարախոսությունները ներկայացնել: Եվ, բնականաբար, առաջին հարցը, որ հաջորդում է նման «սպառնալից» հայտարարություններին. միանգամայն անկեղծ տարակուսանքն է` «Ո՞ւմ է դա պետք»:

Աշնանը կցրվի՞ քաղաքական մառախուղը

Քաղաքական կյանքի պասիվությամբ մշտապես «աչքի ընկնող» հերթական ամառն ավարտվեց: Քաղաքական իրադարձությունների դեֆիցիտի պատճառով` այն ամփոփելու համար մի քանի նախադասությունը լիովին կբավականացնի:

Կտրուկ շրջադարձերի վտանգները

Վաղուց արդեն արմատացած է այն կարծիքը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշում ները չեն կարող նույնանալ այն պարզ պատճառով, որ նրանք տարածաշրջանում ունեն իրար հակասող շահեր` ազդեցության ոլորտների հետ կապված: Սակայն այստեղ մի շատ կարևոր հարց կա, որը կարծես թե շրջանցվում է:

.Ընդդիմության միավորումն անխուսափելի է

(Սկիզբը` նախորդ համարում) Ինչպես հիշում ենք, անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ 1992-ին, իր անսպասելի հրաժարականից հետո, հաջողությամբ կարողացավ ձեռք բերել «անմեղ տուժողի» իմիջ: Եվ մի քանի տարի անց միայն որոշ լուրջ քայլեր ձեռնարկեց մեծ քաղաքականության մեջ հիմնավորապես ընդգրկվելու ուղղությամբ:

Չե՞ն դառնա

Սեպտեմբերի 7-ին նախատեսվող ՀՅԴ ղեկավարության ընդհանուր ժողովը կփորձի գտնել պատասխաններն այն բոլոր հարցերի, որոնք նախընտրական փուլերում քաղաքական շրջանակների և, առաջին հերթին, դաշնակցության համար օրախնդիր են դարձել:

..ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ..

Ֆունկն էր միայն պակասում Պարզվում է` ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն ստեղծել էր Խորհրդարանի ֆունկցիաների հետ բացարձակապես կապ չունեցող այնքան շատ կառույցներ, որ պակասում էր միայն «կոտոշների և սմբակների» վարչությունը:

Մեր անպաշտպան, մեր աղտոտ հողը

Հայրենի բնապահպանները լուսաբացից մինչ երեկո կարող են խոսել մեզ շրջապատող բնությունը, շրջակա միջավայրը, բնական հարստությունը պահպանելու մասին: Սակայն խոսելը մի բան է, գործելը` մեկ այլ բան:

ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

Էլի տխրություն ու թախիծ, էլի տխուր բաժանում: Էլի թանկ մի գոյություն պակասեց մեզնից, բեղուն մի գրիչ, զգայուն, մարդու ու հայի ճակատագրով բաբախող մի սիրտ:

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳՐԵՐ

Անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ուղերձում ասված է. «Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան մասին£ Սիլվա Կապուտիկյանը հայ նորագույն գրականության ամենաականավոր ներկայացուցիչներից է, որի գեղարվեստական և հրապարակախոսական ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ ուղեկցել են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ընթերցողին£ Թե° հայրենիքում, թե° սփյուռքում նա մեծ ժողովրդականություն էր վայելում` իբրև իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մտավորական£ Սիլվա Կապուտիկյանի վախճանը մեծ կորուստ է մեր գրական ու հասարակական կյանքում£ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բանաստեղծուհու հարազատներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

Այսպես է գալիս սեպտեմբերը

Պետությունը` դպրոցին - 2006-2007 ուսումնական տարին սկսվում է պետբյուջեում հանրակրթության համակարգի համար նախատեսված միջոցների լիարժեք ապահովվածությամբ,- հավաստում է Երևանի առաջին փոխքաղաքապետ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ: Պետական բյուջեն 100 տոկոսով կատարել է իր պարտականությունները հանրակրթության առջև:

-ԶԻՆՎՈՐԻ ՍԵՐԸ` ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇ

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ համոզմամբ` մարդու ամենամեծ առաքինությունը արդարամտությունն է ու հարգանքը կողքինի հանդեպ: ԳԵներալն ունի աշխատանքի գնահատման ուրույն չափանիշ` զինվորի սերն ու հարգանքը:

Պատերազմը ցանկալի չէ ոչ ոքի

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրը միշտ էլ եղել և մնում է ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ փորձագետների ուշադրության կենտրոնում: Անկախ փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի հավաստմամբ` արդեն մեկ ամիս է, ինչ ղարաբաղյան գործընթացը մտել է նոր փուլ:

«Լավագույն խթանը բարեկամությունն է»,-

ասում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Ա. ՔՈԹԱՆՋՅԱՆԸ Դեռևս նախընտրական արդար պայքարում Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածու Արայիկ Քոթանջյանը համոզված էր, որ հստակ ծրագրված, ազգաբնակչության շահերից բխող ձեռնարկումներն են ամենայն հաջողության գրավականը: Եվ նրան հավատաց ընտրողը. իհարկե` նրա անցած ուղուն ծանոթանալով:

Հավկուրություն օրը ցերեկով

ՀԿԿ-ն, հանձին իր նախագահ Ռուբեն Թովմասյանի, մերօրյա քաղաքական դաշտը նմանեցնում է ժայթքելու պատրաստ հրաբխի, որտեղ չի տեսնում այն կուսակցությունն ու գաղափարախոսությունը, որի հետ կցանկանար համագործակցել:

«Երանի եկեղեցի շինողաց...»

Դարերի հոլովույթում հայը գոյատևել է իր ոգեղեն կամքով և առ Բարձրյալն ունեցած իր անսահման հավատով: Եվ իբրև առհավատչյա իր հավատավոր ընթացքի, եկեղեցի է կառուցել, զորացրել հողը հայրենի:

ՀԱՐԱԶԱՏ ՕՋԱԽԻ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ

Երբ տարիները դառնում են վաստակած կենսագրություն, հոբելյաններն էլ առանձնահատուկ խորհրդով են իմաստավորվում` վաստակն արժեվորելու, արվածն ի մի բերելու և անելիքները հստակեցնելու առումով: Իսկ երբ խոսքը կրկնակի հոբելյանների մասին է, 40-ամյան անխաթար ընթացքի ուղենիշ է դառնում և փաստում նորանոր նպատակամետ ձեռնարկումների մասին, երաշխիք դառնում դրանց արդյունավետության:

Սրբիր արցունքներդ, Մոնա Լիզա...

Ասում են, մեր օրերում հրաշքներ չեն պատահում: Ես էլ էի այդպես մտածում, մինչև որ երևանյան մի շոգ երեկո, առանց լուրջ ակնկալիքների, գնացի Սերգեյ Փարաջանովի թանգարան` տեսնելու Արա Երնջակյանի «Սոնատ թավջութակի համար» պիեսի նոր բեմադրությունը: