ՔԱՂԴԱՇՏԻ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

Հետընտրական իրադարձություններն այնքան կանխատեսելի հունով են ընթանում, որ դժվար էր անգամ պատկերացնելը, թե ընդամենը երկու շաբաթ կպահանջվի քաղաքական կյանքի բնականոն ընթացքը լիովին վերականգնելու համար: Իսկ նման իրավիճակը թեժ ամառ, լավագույն դեպքում, միայն եղանակային իմաստով է խոստանում:

ԻՆՏՐԻԳՆԵՐԸ «ԿԵՆՏՐՈՆԱՑԵԼ» ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

1. ՀՀԿ-ն պատրաստ է զիջումների Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն իր ստացած քվեով ԱԺ-ում լուծել է որակյալ մեծամասնություն ունենալու խնդիրը, գերիշխում էր այն տեսակետը, թե կառավարության ձևավորման կոալիցիոն տարբերակը վերջնականապես դուրս կմղվի օրակարգից:

ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

Հունիսի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Այս է անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսի` Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) տարածաշրջան կատարած այցի «արդյունքը»:

Այս անգամ էլ «նաղդը թողած` նիսյայի հետևից չեն ընկնելու»

Ըստ շրջանառվող լուրերի` ապագա կառավարությունում երեքական նախարարական պորտֆել է առաջարկվելու ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին: ԲՀԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ է. վերջինս չի հրաժարվի կառավարության մաս կազմելուց:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է դառնում

Մի կարճ ժամանակաշրջան աշխարհը կարծես մոռացել էր Իրանի միջուկային ծրագրերի մասին: Սակայն իրանական միջուկային վտանգը կարծես ավելի առարկայացավ, երբ անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՄԱԳԱՏԷՆ իր զեկույցում տեղեկացրեց, որ Իրանը միջուկային ծրագրերը հասցրել է արդյունաբերական մակարդակի և ուրանի հարստացման համար ավելացրել է ցենտրիֆուգաների քանակը:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

ՕԵԿ-ականն ամբողջացավ` դաշնակցականների արժեքներով Սամվել Բալասանյանը այդպես էլ հստակ չպարզաբանեց, թե ինչ կախաղանից էր կախված մինչև ՕԵԿ-ից դուրս գալը, սակայն փաստեց, որ ինքը այժմ անԿԱԽ է, ազատ ու… ՄԻԱՑՅԱԼ… Մի խոսքով` այլևս ճողված վիճակում չէ:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 89-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ո՞րն է ճիշտը

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շատ գնահատականներ են հնչել: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն գնահատել է` միջազգային չափանիշներին համապատասխան, ԱՊՀ-ն` ազատ ու արդար:

Հայրենիքին ծառայելը պատիվ է

Հայրենիքում է քո անցյալն ու ապագան, իսկ օտար երկրում միայն ներկան է 1985 թվականից Հայաստանից մեկնած և Աբխազիայում բնակություն հաստատած Մարտիկյանների ընտանիքը, հավանաբար, չէր ենթադրում, որ հայրենիքի օրհասական պահին երկու որդիների հոգում ահագնացող կարոտն ու հայրենասիրությունը պիտի բռնեին ետդարձի ուղին:

ՈՒԺ ԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Անդրանիկ Մելոյանը անկեղծ ու անմիջական զրուցակից է, նրա խոսքը հուզառատ է, կոլորիտով ու անպաճույճ: Գնդապետը ավանդապաշտ է, խստաբարո, կապված է իր արմատներին:

Անցում նոր համակարգի

Ս.թ. հունիսի 1-ից առաջին անգամ կիրառվելիք միասնական քննական համակարգի հետ կապված հարցերի շուրջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրել է խորհրդակ ցություն, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, փոխնախարարները, Երեւանի քաղաքապետը, հանրապետության մարզպետները, քաղաքապետարանի եւ մարզպետարանների կրթության վարչության ղեկավարները, ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչության պետեր:

Անհանգիստ Կովկաս

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ամենամյա միջազգային գիտաժողովի այս տարվա թեման էր «2006 թվականի հիմնական մոտիվները Կովկասում»: Տարածաշրջանով հետաքրքրվող շահագրգիռ բևեռների քաղաքականության վերաբերյալ Հայաստանի, Վրաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փորձագետներն իրենց վերլուծություններով և մեկնաբանություններով ունկնդիրներին օգնեցին պատկերացում կազմել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

ԴԱՐԱՎՈՐ ՍԵՐ ԱՌ ՄԱՅՐԵՆԻՆ

Աբաջյանը ութսուն տարեկան է»: Ոչ մեկի ազնիվ զարմանքի վրա սառը ջուր չեմ լցնում (թեև շոգ է` արժե), ես էլ եմ բերան բացում ու ասում. «Վլադիմիր Աբաջյանը էդ ե՞րբ չի եղել ութսուն, որ հիմա չլինի:

«Ավանգարդ» թերթի խմբագրին

Հարգելի խմբագիր. Մայիսի 23-ին Ձեր թերթում կարդացի «Դժոխքն է Յուրի Խաչատրյանի տեղը» վերնագրով հոդվածը, որն իր բովանդակությամբ առնչվում է իմ «Չարենցը և արվեստը» գրքի հետ:

ԱԶԱՏ ՃԱԽՐԱՆՔԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ

1. Ի հեճուկս պատերազմական դառնաղի ժամանակների Թե ինչ է նշանակում ծնվել 37 թվին, տոհմիկ արևմտահայ Խաչատուր հոր սիբիրյան 17-ամյա աքսորով կիսաորբ մանկության ու պատանեկության դատապարտված, Եղիսաբեթ մոր ու իրենց բակի Բետանա թթի ծառի ապրեցնող հոգատարությանն ու մեծ տան` սիրելի Երևանի բնակիչների անկաշառ հարազատությանն ապավինած Երվանդը հետո պիտի հասկանար:

Հայկական կինոյի փառապսակում

Բեմական տպավորիչ արտաքինը, արտիստական ինքնատիպ խառնվածքը 1942¬ին նրան տարան Մայր թատրոն, որի բեմում մեկ տասնամյակից ավելի հանդես եկավ տարբեր դերակատարումներով£ Զուգահեռ նկարահանվեց կինոյում («Դավիթ Բեկ»-1944, «Անահիտ»-1947, «Ինչու° է աղմկում գետը»-1958) և շուտով հասկացավ, որ այլ առաքելություն է վերապահված իրեն հայ մշակույթում£ Եվ անցյալ դարի 60-ականներից իր կինոնկարներով նշանավորեց պատմական նոր ուղենիշ մեր կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ` խարսխված սկզբնավորման օրից անցած կայացման ճանապարհի ստեղծագործական կենսափորձի անհրաժեշտ կուտակումների պոռթկալու ունակ պոտենցիալի վրա£ Ներառելով ժամանակի ողջ խորհրդային կինեմատոգրաֆի լավագույն նվաճումները, համաշխարհային կինոարվեստի ոճաբանությամբ հարստացած` իր «Բարև, ես եմ» (1965) արդիաշունչ կինոժապա վենով Ֆրունզե Դովլաթյանը մեծապես խթանեց հայկական կինոյի հեղինակության բարձրացմանը, որակական ուշագրավ ալեկոծությանը, որի ուժգնացումը շուտով պիտի ապահովեին Հ. Մալյանն ու Ս. Փարաջանովը, կինոդրամատուրգների և օպերատորների, կոմպոզիտորների և արտիստական հզոր անհատականությունների նոր սերունդը£ Կինոյում արդիական թեմատիկայի պատկերավոր յուրացման հաջորդ քայլը Դովլաթյանի գեղարվեստական ղեկավարությամբ ստեղծված «Սարոյան եղբայրներ» (1968), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973) ֆիլմերն էին, որոնցում հերոսների մարդկային նկարագրերի հոգեբանական բացահայտումը շաղկապվում էր հասարակական բարոյաէթիկական հրատապ խնդիրների հետ£ Խաղարկային գեղարվեստական կինոարտադրության որակական մի նոր վերելք ամրագրեցին` պատմահեղափոխական ֆիլմի ժանրը էպիկական լայնամասշտաբ կենսափիլիսոփա յությամբ հարստացնող «Երկունք»¬ը (1977). քնարականությամբ և խորունկ զգացմունքայնությամբ մարդու ներաշխարհի նուրբ լարերը զրնգացնող «Ապրեցեք երկար» (1979) և «Մենավոր ընկուզենի» (1986) կինոպատումները£ Հատկանշական է, որ տաղանդավոր կինոբեմադրիչի բոլոր ստեղծագործություններն էլ համընդհանուր ուշադրության են արժանացել, ամենաբարձր գնահատանքի` հանրապետական ու միութենական պետական մրցանակների, հեղինակավոր միութենական ու միջազգային կինոփառատոների պարգևների` ոսկեզօծելով ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անունն ու գործը հայկական կինոյի փառապսակում£ Հուսանք, որ օրերս նրա անունը կրելու պատիվը ստացած փողոցով անցուդարձող, համակարգչային զարմանահրաշ տեխնիկական հնարքներով հմայված նոր սերունդները, շնորհիվ «Ֆրունզե Դովլաթյան-2007» տարվա շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների, երախտագիտությամբ կպահպանեն ոսկեփայլն այդ դափնետերևի£ :

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՎՃԻՏ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Շնորհիվ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ ՂԱԶԱՐՅԱՆԻ և երգիչ-կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արզաս ՈՍԿԱՆՅԱՆԻ կազմակերպչական ջանադիր հետևողականության` «Ազգային նվագարանների և հայ երգի անհատ կատարողների (պրոֆեսիոնալ և սիրողական) հանրապետական մրցույթը» մեկամսյա նպատակասլաց ընթացակարգի արդյունքում միանգամայն հստակ պատկերացում ձևավորեց ժողովրդական երաժշտարվեստի ներկա վիճակի մասին: