ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
Նախընտրական շրջանը քաղուժերի վարքագծի աննախադեպ փոփոխությամբ է նշանավորվում£ Թերևս առաջին անգամ հայրենի կուսակցությունները սկսել են գիտակցել, որ իրենց դեպքում նույնպես «օպտիմալացումն» անխուսափելի է£ Ուշագրավ է, որ դեռ ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ մանր¬մունրների միավորման նախադեպերն ընդհանուր առմամբ դրականորեն են ընդունվում£ Իսկ արդեն առկա օրինակները պետք է որ ցանկալի նախադրյալներ ստեղծեն` գործընթացի առավել ընդգրկուն ու նպատակային շարունակության առումով£ Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նույնպես կուսակցությունների խոշորացման նորանոր դրսևորումներ կլինեն£ Ու դա` հօգուտ ինքնուրույն կայանալ չկարողացող այն կուսակցությունների, որոնք ժամանակին մասնատվելով էին բազմանում£ Մինչև վերջերս բոլոր տիպի ընտրություններին նախորդած ամիսներն առավելապես կուսակցական պայքարի սրացմամբ, փոխադարձ անհանդուրժողականության (եթե չասենք` թշնամանքի) աճով են նշանավորվել£ Եվ տվյալ դեպքում ուշագրավ է, որ ատելությունն անսպասելիորեն փոխգործակցության պատրաստակամության է վերափոխվում... «Ի՞նչն է քաղուժերին միավորման մղում» հարցադրումն այս պարագայում բավական պարզ պատասխան ունի£ Թեկուզև ուշացումով, սակայն նրանք սկսել են գիտակցել, որ միայնակ պայքարելը դարձյալ ու կանխավ անհաջողության է դատապարտված£ Այսինքն, այսօր էլ է ակնհայտ, որ պարտադիր չէ հերթական ձախողման փաստի առաջ հայտնվել` հասկանալու համար, որ միաձուլումն ուղղակի անխուսափելի է£ Համենայն դեպս` իսպառ վերանալուց նախընտրելի£ Տեղի ունեցող զարգացումներում բավական ուշագրավ է նաև խոշոր համարվող քաղուժերի պատրաստակամությունը£ Ինչ խոսք, Հանրապետականի կամ Բարգավաճ Հայաստանի նման քաղուժերի պարագայում 50-10 կամ թեկուզ 50-100 նախկինում «այլադավան» նորագիրների ընդգրկումը մեծ հաշվով ոչինչ չի փոխի£ Սակայն խնդիրը տվյալ դեպքում բոլորովին էլ նման պարզ թվաբանական գործողությունների շրջանակում չէ£ Ի վերջո, քաղաքական դաշտի խոշորացման գործընթացը մինչև անգամ ուշացած կարելի է համարել, և քաղուժերի չպատճառաբանված թվաքանակը փոքր¬ինչ մեղմելու հարցը իրականում վաղուց պետք է լուծված լինի£ Թեև միգուցե այսօր տեղի ունեցող զարգացումների գերհասունացած լինելն էլ ի´ր հերթին է նպաստում աննախադեպ գործընթացների սահուն ընթացքին£ :