ՏԿԱՐԱՑԱՐ, ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ

Որքան էլ տարածուն դառնա քաղաքակրթությունը, միևնույն է` մարդիկ շարունակում են ընդօրինակել միմյանց` նախապատվությունը տալով մերժելի սովորույթներին: Եվ դրա պատճառը միայն այն չէ, որ վատը, փնովելին հեշտորեն են յուրացվում:

ԶԻՋՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ

Ուժի դիրքերից խոսողները սովորաբար սպառնում են պատժել: Սպառնում են, հետո պատժի տեսակն ընտրում ու կիրառում:

Իրանը հերթական անգամ օգնության հասավ

2013թ., երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել էր Երևան, հայտարարեց, որ նպատակահարմար չէ կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը և այդքանով փակեց թեման: Մինչդեռ Հայաստանի համար այդ երկաթգծի շահավետության մասին մեզանում շատ երկար ժամանակ էին խոսում:

Միայն ժողովուրդն է կարող իրավիճակ փոխել

- Ես ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Տերը Հայաստանը չավիրի Սոդոմ ու Գոմորի պես,- ասում է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս ԳԻՄԻՇՅԱՆԸ: Ստորև նրա հետ հարցազրույցն է` Հայաստանում նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումների մասին:

Գրավեցին, տիրացան, հաստատվում են

Արմատական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումն օրերս հայտարարեց «իսլամական պետության» ստեղծման մասին` իր գրոհայինների կողմից վերահսկվող` Նիգերիայի հյուսիս-արևելյան տարածքներում: Գվոզա քաղաքը զավթելու առնչությամբ տեսահոլովակով դիմելով իրենց զինակիցներին, խմբավորման առաջնորդ Աբուբակար Շեքաուն հայտարարել է, որ այնտեղ հիմնվելու է խալիֆայություն:

Կանադան վճռական է տրամադրված

Ուկրաինական ճակատը դեռ չփակված, պատժամիջոցների թնջուկից դեռ դուրս չեկած (Մաքսային Միության անորոշություններն էլ` վրադիր) Ռուսաստանի դեմ նոր սպառնալիք է հասունանում: Կանադայի իշխանությունները չեն բացառում Արկտիկայում իրենց գերիշխանության պաշտպանութունն ուժային մեթոդներով:

Աճյունարկղերն ի՞նչ անեն

Փաստորեն, միայն շիրմաքարերը չէ, որ ավելանալով նորունոր տարածքներ են գրավում` հողային որոշակի խոչընդոտներ հարուցելով: Դիակիզումն էլ այլ խնդիրներ է հարուցում:

Կադիրովը դեմ է վաղ ամուսնություններին

Չեչնիայի թիվ 1 իշխանավորն այսպիսով ձեռնոց է նետում հնոց ադաթին: Նա մուֆթիներին (մահմեդական բարձրագույն հոգևորական) կոչ է արել ակտիվ աշխատանք ծավալել` նախազգուշացնելու, որ վաղ ամուսնություններից հրաժարվել է պետք:

Ռո՞ւսն էր խիզախ, թե՞ ոստիկաններն էին վախվորած

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազան հայտարարել է, որ ուժեղացնելու է հսկողությունը քաղաքի բոլոր կամուրջների վրա: Այս զգուշավորության առիթը մի ռուսաստանցու հետ կապված միջադեպն է:

Առաջին տիկինը պարելու իրավունք ունի

Իսկ համբուրվելո՞ւ: Խոսքը ոչ իր ամուսնու հետ պարելու և այդ պարի ընթացքում համբուրվելու մասին է:

Ընդդիմությունն էլ ի´ր խաղն է խաղում

- Այսօր ընդդիմություն կոչվածը ոչ թե քաղաքացիական բողոքը կազմակերպողն է, այլ լռեցնողը,- ասում է քաղաքապետարանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ :Ընդդիմության խոստացած թեժ աշնան մասին է նրա հետ զրույցը :

«Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հայտերի ներկայացումը և վարչական աջակցությունը» թեմայով աշխատաժողովն անցկացնող ՄԱԿ-ի և Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին:

Ադրբեջանական հերթական զառանցանքը

ՀՀ քաղաքացու սահմանն անցնելու լուրը ադրբեջանական հերթական սուտն էր Ինչպես հաղորդում էին ադրբեջանական լրատվամիջոցները, օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալները հայտնի չեն: Այս տեղեկությունը ադրբեջանական կայքերը երեկ տարածեցին կայծակի արագությամբ:

Տխրազվարթ զգացողությունների խճանկար

«Աշունը սրտում» խորագրին հարիր ընթացք ունեցավ մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը: 2010-ից Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրելով, այն 3-րդ անգամ բորբոքեց իր կրկեսային ու մնջախաղային արվեստները յուրատիպ միավորած պոետիկ ծաղրածուի վաղաժամ կորստյան անթեղված ցավը:

Թատերական նոր սերունդ

Թատերական նոր սերունդ Արցախյան  օրհասական գոտեմարտի հակամշակութային օրերին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի խենթ նվիրումով  իր ծնունդն ավետեց Համազգային թատրոնը։ Առաջին ներկայացումները  փայլուն խաղարկեց պատերազմական գոտում, «Գրադե կայանքի հուժկու հարվածների տակ։ Թվում էր, թե այլևս երբեք ոչինչ, վերահաս ոչ մի փորձություն չի կարող սասանել այսպիսի  մահագույժ գրոհներ դիմագրաված թատերակառույցը։ Թվացյալ անխոցելիությունը, սակայն, անհերքելի դարձավ, երբ տասնամյակը  չբոլորած Համազգայինից  ցիրուցան հեռացան գրեթե բոլոր կարող ուժերը։  Ցավալիորեն կփլուզվեր շատերի համար ստեղծագործական թռիչքահարթակ դարձած թատրոնը, եթե արդի հայ թատրոնի թևաթափ «Նահապետինե, որպես տնօրեն ու խիզախ զինակից նեցուկ չլիներ հրաշալի մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ  Դավիթ Հակոբյանը։ Վերջինիս եռանդուն գործունեությամբ էր, որ  «Պապիե ԵԹԿՊԻ արվեստանոցում 1999-ին հուսալի հերթափոխ կոփվեց,  և Համազգայինը  շուտով պետականի կարգավիճակ ստացավ։ Հիշարժան այդ կուրսի 20 երիտասարդներից 10-ը այժմ անվերապահորեն նվաճել են բեմ բարձրանալու իրենց իրավունքը։ Ամենևին էլ չափազանցրած չենք լինի, եթե բարձրաձայնենք, որ Համազգայինի վերածնունդի մունետիկներից է Տաթև ՂԱԶԱՐՅԱՆԸ։   «Փոքրամարմին  հրաշք  մըե     Իր  2 դուստրերին՝ Շուշանին ու Տաթևին, չէր էլ երազում մեծ բեմում տեսնել «Ավանգարդի համակրանքըե վաղուց ի վեր շահած «Հումորիկներիե թատերամայրը։ Պարզապես նրանք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի (ԵՊՀԹ)  կուլիսներում մեծացան։ Կլանեցին բեմում ցուցադրվող գունագեղ ներկայացումները՝  «Հազարան հավքըե, «Կոշկավոր կատունե, «Դպրոցական կատակերգությունե, «Այրվող տախտակամածինե, «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբականե...  Կամա-ակամա, համակվեցին կենդանի արվեստի կախարդանքով և մանուկ հոգիներում ծլարձակեցին ԵՊՀԹ հիմնասյուն պապից՝ ՀՀ ժողովրդական արտիստ Պարույր Սանթրոսյանից ժառանգած թատերասերմերը։ - Իմ հեքիաթային դերակատարումներից նրանց ամենից շատ տպավորվել էին «Ձյունեփայլը և 7 թզուկներըե հանդիսախաղի Ագռավս, «Արեգնազանիե Չար կախարդը։ Զարմանալիորեն տարբեր էին 2 քույրերի խառնվածքները, «խաղահրապարակներըե, - պատմում է ԵՊՀԹ դերասանուհի Արև Սանթրոսյանը։ - Դիտած ներկայացումներն ամեն մեկն իր բակային ընկերներով «վերաբեմադրելովե՝ իրենց առանձին թատերախմբերն էին կարծես ձևավորում։ Շուշանս դպրոցական տարիներին էլ ուշագրավ բեմադրություններ էր անում։ Տաթևն էլ աներևակայելի խորությամբ ընկալում-մտապահում էր բոլոր ներկայացումները, սկզբից մինչև վերջ բոլոր կերպարներով խաղում։ Մի անգամ, երբ նրան մանկապարտեզից տուն էի բերում, դաստիարակչուհին նրա պոեզիայի իմացությունը և արտասանությունը գնահատող խոսքեր չէր գտնում։ Ապշել էի՝ ուրեմն ես Շուշանի  հետ պատրաստել եմ Սևակի «Անլռելի զանգակատանե «Ղողանջ որբությանըե, Տաթևիկը,  ըստ մեզ, իր խաղով միայն տարված, ծայրից ծայր անգիր է արել... Եթե Շուշանը պարի ու լողի, գեղարվեստական մարմնամարզության գնաց, նրանից 5 տարով փոքր  Տաթևիս համար հակամշակութային ժամանակներն էին։ 88-ի երկրաշարժին հաջորդած մութ ու ցուրտ տարիներին ազգովի մտազբաղ էինք հանապազօր հացով։ ։ Շատ լավ երգում էր, բակային համերգներ կազմակերպում իր «գլխավոր դերակատարությամբե։ Որոշ ժամանակ դաշնամուրի տարա, չսիրեց։ Չստիպեցի, քանի որ մեր տնանկացած ընտանիքի դեգերուն կենցաղն էլ,  մեղմ ասած, խիստ անբարեհաճ էր նրա 4-րդ դասարանից մինչև ինստիտուտ ընդունվելը...      Հասկանար-չհասկանար,  Տաթևիկը տարերայնորեն կարդում էր մեծ քրոջ ձեռքի բոլոր գրքերը։ Հիմա էլ մի նվիրական ջերմությամբ է մտաբերում 4-րդ դասարանում իրեն այնքան հարազատացած «Ջեյն Էյրըե։ 90-ականների «հովհարային անջատումներիե համատարած խավարը նրա համար հեքիաթների լույսով և զրնգուն ծիծաղով  լցվեց կենսախինդ մոր, ապա ռեժիսորական կամային հատկություններ դրսևորող քրոջ պատմություններով։ Համակ ուշադրությամբ մտապահում էր ոչ միայն նրանց պարապմունքները, այլև կյանքի կնճռոտ ոլորանների շուրջ ծավալած խոսքուզրույցը։ Հաջողություններից փայլատակում էր անթաքույց, տառապանքները ներքուստ վերապրում  անպատմելի խորությամբ։  Ի տարբերություն Շուշանի, երբևէ չընկրկեց, միմիայն  դերասանուհի դառնալ երազեց ու կամեցավ։  Վստահություն էին ներշնչում փայլուն հիշողությունը, հուզառատ ու տրամաբանված ասմունքը,  իմպրովիզի բնատուր ունակությունը, անսանձելի երևակայությունը և նախանձելի աշխատասիրությունը։  -Կեցության  մռայլը ինձ ու քույրիկիս, մի տեսակ շրջանցում էր հենց հեքիաթներով, որոնցով մայրս ստվերում էր կյանքի դժվարին, մեզ ոչ ամբողջ խորքով ըմբռնելի փորձությունները, -վերհուշի թևերին դեպի մանկություն է թռչում զվարթ անմիջականությամբ կյանքի երրորդ տասնամյակում էլ շատերից տարանջատվող Տաթև Ղազարյանը։-  Համատարած մթի մեջ ծվարած երբ մուրաբա էինք ուտում, մեզ փոխանցված պայծառ հումորով ձայնում էինք. «Նանի, նանի, հա՜ց ենք ուզում...ե։ Մայրս ուրախ արձագանքում էր. «Երեխեք ջան, քի՜չ էլ կացեք, ապին գնաց հաց բերիե:

Երաժշտաթատերական նոր հրավառություն Շուշիի ամրոցում

Շուշիի պատմական ամրոցում սեպտեմբերի 1-ին կյանքի կկոչվի «Սպեղանի» մանկապատանեկան երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանի մտահղացած երկրորդ լայնամասշտաբ երաժշտաթատերական նախագիծը: Շուշիի ռեալական դպրոցի բակում անցյալ աշնանը բեմավորված բաբաևյան «Արծվաբերդ» օպերայի հաջողությունից թևեր առած` Ավթանդիլյանը կրկին համախմբել է հայաստանյան կատարողական ներուժը:

ՀԵՌԱՑՈՒՄ

Պետք է հեռանար շատ տարիներ առաջ, հենց հաջորդ օրը, երբ ամուսինը հայտարարեց, որ հոգնել, ձանձրացել է ընտանեկան կյանքից: Իսկ հեռանում է այսօր, հեռանում է աշնանային մաղող անձրևի ուղեկցությամբ:

ՄԵԾ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սեր` մինչ գերեզման

Խորհրդային վերջին գենսեկի, առաջին ու դարձյալ վերջին նախագահի մասին հիմա գրեթե չեն հիշում: Համենայն դեպս` բարին հիշելու ոչինչ չկա. մանավանդ հայաստանաբնակներիս համար:

Մինչամուսնական կապերը խանգարում են կանանց

Խանգարում են, թույլ չեն տալիս երջանիկ լինել ամուսնական կյանքում: Մեր նախնիները երևի դա էլ են իմացել, երբ արգելել են սեռական հարաբերությունները` օրինական ամուսնությունից առաջ:

Ճիշտ էլ համեմատել են

Ինքնաայլանդակման ինչ հնար ասես մոգոնում է մարդ-արարածը` դա համարելով նորաձևություն: Վայրի ցեղերը բազմագույն փետուրներով մարմինների որոշ մասերն էին ծածկում, պտուղներով շարված հուլունքներ կրում:

Թագավորին հանցագործի էին նմանեցրել

Հետո ասում են` փորձառու աչք, տեղեկացվածություն, որոնցով պետք է զինված լինեն գոնե հատուկ ծառայությունները: Տեղեկացված լինեն գեթ այն չափով, որ մի երկրի թագավորին հանցագործի հետ չշփոթեն. չէ՞ որ պետական այցով իրենց երկիր գալու դեպքում նրան մեծամեծ պատիվներով էին դիմավորելու:

Գեյ-ակումբի գովազդում համբուրվում են Կուրմանգազն ու Պուշկինը

Անհեթեթության հասնող արտառոց գովազդները պարզվում է` համատարած երևույթ է դառնում: Ալմաթայի HΖvΖs Worldwide KΖzΖkhstΖn գովազդային գործակալութ յունն օրինակ իրեն թույլ է տվել մեղսավոր մի հաստատության` համասեռամոլների ակումբի գովազդում օգտագործել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի և կոմպոզիտոր Կուրմանգազի Սագիրբայուլիի դիմապատկերները` կրքոտ համբուրվելիս: