Մայիսյան հոգեպարար ակորդներ
ՆՈՐԱԲԱՑ վարդերի հոգեզմայլ ծաղկունքով ներկայացան մայրաքաղաքային բոլոր համերգասրահները` միասնաբար մի տարաժանր, հանրամատչելի, բայցև նրբաճաշակ երաժշտակտավ ձևավորելով:
ՆՈՐԱԲԱՑ վարդերի հոգեզմայլ ծաղկունքով ներկայացան մայրաքաղաքային բոլոր համերգասրահները` միասնաբար մի տարաժանր, հանրամատչելի, բայցև նրբաճաշակ երաժշտակտավ ձևավորելով:
Արդեն որոշված է Համազգայինի նոր «Համլետի» ծննդյան օրը` մայիսի 30-ին: Այդ կապակցությամբ այսօր, ժամը 12:
Աննախադեպ տոնականությամբ էր ողողված «Արամ Խաչատրյան» համերգասրահը` խումբ առ խումբ տեղակայմամբ յուրատիպ կենդանի գոբելեն կազմած տարահանդերձ մանկապատանեկան երգչախմբերի ճռվողյունով: Կամա-ակամա ամենքի հարցական հայացքները խաչվում էին համերգահարթակի անկյունի «վարդահանդերձ» փոքրիկ սեղանիկին` - Տեսնես, ո՞ւմ են հասցեագրված ՀՀ վաստակավոր քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գեղեցիկ արձանիկները»:
Արդի հայ թատրոնի ստեղծագործական տարուբերումներում հազվադեպ բարձրարվեստ բռնկումներ որսացող թատերասերները ցնծությամբ ընդունեցին «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի» երկրորդ մայիսյան հյուրախաղերը: Վերազարթնեցին 2008-ի մայիսին մոսկովյան արտիստների երևանյան դեբյուտի չխունացած տպավորություն ները:
Հայաստանի մայր բեմում բեմադրության հեղինակ Պյոտր Ֆոմենկոն` Ստանիսլավսկու սիստեմի գուցե վերջին մոհիկանը, իր փայփայած հիմնադիր դերասանախմբի պոռթկուն ներուժով էր շերտ առ շերտ բացահայտում Օստրովսկու հանրածանոթ կատակերգությունը: Աներևակայելի համբերատար հեռատեսությամբ, խոշոր, բայցև նրբին վրձնահպումներով էր ամբողջացնում պիեսի իր հետազոտության թատերայնացումը:
Ֆոմենկոյի հետ թե´ մանկավարժական, թե´ բեմադրական տևական ճանապարհ անցած ներկայիս գլխավոր ռեժիսոր Եվգենի Կամենկովիչի գեղարվեստական ղեկավարությամբ ամբողջացված թատերախաղերից մեկը Տուրգենևի «Գարնանային ջրերի» հիման վրա բեմ բարձրացված «Ռուս մարդը rendez-vous-ին» (ռեժիսոր` Յուրի Բուտորին) ներկայացումն էր: Դրա երևանյան բեմելը նույնպես ջերմ ընդունելության արժանացավ:
Ջանասեր համբերությամբ նախաձեռնեց կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը «XX!-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնարկեքը: Սոնա Հովհաննիսյանի կազմակերպչական գործուն բարեկրթությամբ և ստեղծագործական կապերի ընդլայնմամբ ի զորու եղավ հավաստել «XX!-ի հեռանկարներ» անվանակոչմանը համարժեքությունը:
Հրաշալի է, երբ արդարանում են լավատեսությունդ ամրապնդող ակնկալություններդ: Այս առումով ողջունելի է մայիսյան երաժշտական «ջրվեժի» հոգեթով հորդառատությունը, որը հաճելիորեն չցամաքեց Գաֆեսճյան մշակութային կենտրոնում:
Գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի և տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի համատեղ ջանքերով, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) օր օրի ավելի պարարտ հող է գտնում ստեղծագործական դիմագիծը բազմերանգացնելու: