Ի ՎԵՐՋՈ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՂԹՈՒՄ 

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ. աշխատանքային կոփվածքի քուրա

Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյա հոբելյանի առիթով էր մեր հանդիպումը` ժամանակին այդ կառույցի կայացման գործում նշանակալի ավանդ ներդրած ղեկավարի, այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Բնականաբար անկարելի էր չանդրադառնալ նաև նախարարության գործունեությանը:

Երբ կա նվիրում և ճկուն միտք 

Չգիտես ինչո՞ւ` ինչ-որ պահի ոմանք անխնա սկսեցին քարկոծել մեր 70-ամյա այն անցյալը, որտեղ ուսանելին էլ քիչ չէր: Իրենց գործի նվիրյալներից ոմանք, սակայն, կարողացան պահպանել այն կառույցները, որոնց օգտակարությունը ժամանակն էր փաստել:

Անհանգիստ իրավիճակ. հեռահար խաղեր

Սիրիական Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցը վերածվեց Մերձավոր Արևելյան տարածաշրջանային պատերազմի: Վիճակն այնքան ապակայունացավ, որ կարծես թե դուրս եկավ կառավարման բոլոր սահմաններից:

Գյուղապետը, ով մարդկանց տոն է նվիրում 

Մրգաշատից հեռանալիս ակամա մի ասույթ ծնվեց` «Եթե ուզում ես երջանիկ լինել, երջանկացրու շրջապատիդ, թե ուզում եմ հոգսերդ թոթափել, նախ մտերիմներիդ հոգսը թեթևացրու»: Հենց այս սկզբունքով է ապրում համայնքապետ Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ում հաջողվել է գյուղն իսկապես համախումբ մի ընտանիք դարձնել:

ԴԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ 

ՀՆՄ Նկարչի տան 3 տարաչափ ցուցասրահներում երևակայությանը անօրինակ թռիչք տվող գեղանկարչական աշխարհներ են ակամա խաչվում կերպարվեստասեր այցելուների համար: Վերնահարկում իրենց պատկերացրած Հայաստանն են վառվռուն գույներով, անվարժ վրձնով ու բրիչով ներկայացնում Գասպարյանների 10-ամյա նկարչական ստուդիայի մանուկ և պատանի սաները:

ԹԱՆՁՐԱՑՈՂ ԳՈՒՅՆԵՐ 

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՇՈՒՆ

Խաչատրյանական «Հանդիսավոր պոեմով» մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը: Մեծահամբավ կոմպոզիտորի «Կյանքիս մեծագույն սերը, Հայրենիք» ասույթը հռչակելով որպես կարգախոս` կազմակերպիչները հստակ ձևաչափով (ամեն չորեքշաբթի` կամերային, ամեն շաբաթ օր` սիմֆոնիկ համերգներ) մայրաքաղաքային արվեստասեր հանրությանն առաջարկում են երաժշտական երկու հագեցած ամիսներ` հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ:

Գաղտնիք բացող պատուհաններ 

Ստեղծագործողներ կան, որոնց անուններն արվեստի պատմությունը հիշում և հիշելու է առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ: Նրանք ի վերուստ արվեստին կոչված ու արվեստին նվիրաբերված անհատներ են, որոնք իրենց մեջ կրում են աշխարհի և մարդկանց միջև ստեղծած հոգևոր կապի տեսանելի և անտեսանելի կամուրջներ:

Բանաստեղծի ներկապնակը

Տակավին 1989 թ.-նն էր, երբ տողերիս հեղինակին, լրագրողական աշխատանքիս բերումով, առիթ ստեղծվեց ծանոթանալու, այնուհետև մամուլում ներկայացնելու այն ժամանակ բոլորովին անհայտ, բայց խորն ու հախուռն մի բանաստեղծի` Կարո ԱՌԱՔԵԼՅԱՆ անուն-ազգանունով:

Մենամարտ ճակատագրի դեմ

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -20-ում) Հաստատ` նրա կյանքում նոր կին է հայտնվել, ու հաստատ այդ նա է Կարենին լարում իմ դեմ, «հոգնած եմ, թող հաց ուտեմ, քնել եմ ուզում, մի խանգարի»… Նունեն առաջին անգամ կյանքում խանդ զգաց, եթե Կարենին իր ձեռքից տանեն, ապա իր այս հարմարավետ կյանքը փուլ կգա:

Բռնաբարված տղամարդկանց հիվանդանոց 

Սեռահավասարության տենդով բռնված մեր ժամանակներում պարզվում է տղամարդիկ ևս բռնաբարվում են: Եվ նման դեպքերը այնքան տարածուն են փաստորեն, որ Շվեդիայում նրանց բուժօգնության կենտրոն է բացվել:

Համակարգչի առջև մի´ սնվեք 

Ամերիկյան Քրիստոլի համալսարանի մասնագետները հորդորում են ոչինչ չուտել` համակարգչով աշխատելու ժամանակ: Բժիշկների համոզմամբ դա կարող է ծայրահեղորեն վտանգել օրգանիզմը` ընդհուպ մինչև քաղցկեղի զարգացում:

Չկայացած զոքանչի առատաձեռնությունը 

Ամերիկյան Սակրամենտոյի (Կալիֆոռնիայի նահանգ) շքեղ հյուրանոցներից մեկում ամենաիսկական խրախճանք էին կազմակերպել անտունների համար: Առիթը կամ պատճառը չեղարկված հարսանիքն էր, իսկ չքավորներին այդ անակնկալը մատուցել էր հարսնացուի մայրը:

Ընտանեկան կյանքն ավարտվեց` չսկսված 

Առերևույթ գուցեև անհավանական թվացող այս դեպքերի մասին է ասված` «փորձանքի կեսից հետ դառնալն էլ հերոսություն է»: Իսկ ճակատագրապաշտները սա կարդալով չեն սխալվի` վերստին համոզվելով, որ երբեք չես կարող ունենալ այն, ինչը տրված չէ ճակատագրով:

Երաշտը դուրս բերեց 400-ամյա հուշարձանը 

Մեքսիկայի Չյապաս նահանգում սաստիկ երաշտի հետևանքով ջրերի տակից երևացել է 4-դարյա ճարտարապետական մի հուշարձան, որը տեղադրել էին իսպանացի գաղութարարները: Դա 16-րդ դարի եկեղեցի է, որը նորից վեր է խոյացել Մեքսիկայի հարավում գտնվող ջրամբարի ջրերից:

ՀՈՒՄՈՐ

Դատապարտյալի մտորումներից. - Ի˜նչ տարօրինակ երևույթ է օրենքը: Ինձ բանտարկեցին մեկ հաց գողանալու համար, բայց հիմա ամեն օր ինձ ձրի հաց են տալու` ճաշն էլ հետը:

ԾԻԿՐԱԿՈՒՄՆԵՐ

*  Իմացավ բուժումը փողով է` «առողջացավ»: *  Մի ասա` ապրես, փող տուր, որ ապրեմ: