ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է
«Փրկենք չափանիշները, որ չափանիշները մեզ փրկեն»£
Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆ
1. «Երկներ երկիր, երկներ երկին...»
Անցյալ դարի 90-ականներին 88¬ի ավերիչ երկրաշարժից բզկտված, հեղաբեկումնային իրադարձությունների և արցախյան ազատամարտի թոհուբոհում ազգային զարթոնքի համընդհանուր հիպնոսով «հովհարային» դժնի կենսակերպին անձնուրաց դիմագրավող միաբանված հայությունը լուսավոր հավատով նորանկախ պետականության հիմքերն էր փորում£ Չարենցյան «խելագարված ամբոխների» վայրի հեղափոխական մոլուցքով քանդում ու քանդում «հին աշխարհը»... Կգտնվի գուցե մի նոր Խորենացի ու Պատմահոր անաչառությամբ սերունդներին կփոխանցի մինչ օրս իրենց ավարտուն իրատեսական գնահատությանը չարժանացած խառնակ օրերի հստակ պատկերը, որի թվացյալ երանավետ գույները այսօրվա հեռվից նկատելիորեն խունացել են կոնկրետ աղաղակող փաստերի սթափեցնող անձրևներից£ Ինձ համար, ի թիվս այլ կորուստների, չամոքված է մնում հոգևոր-մշակութային ժառանգության անուրանալի, ազգը ազգ պահող ժողովրդական ու դասական գանձերի վերաթերագնահատումը, դրանցից «արխայիկի», «սոցռեալիզմի», «անարվեստ սխեմատիզմի» և համարժեք այլ պիտակների քողարկմամբ հրաժարումը£ Հեռացումը ազգային ու համամարդկային հոգևոր-մշակութային ճշմարիտ արժեքներից խորացրեց սոցիալականի ճնշմամբ սկսված խզումը մարդացնող բարձր մշակույթից, պարարտ հող նախապատրաստեց գռեհիկ, ապազգային անճաշակության մոլախոտային ծաղկունքի համար` ձևավորելով նախնիներից դյուրությամբ երես թեքող նոր սերունդ, որի համար հիմա արդեն միևնույն է, թե ովքեր են Սարյանն ու Բաշինջաղյանը, Թումանյանն ու Տերյանը, Եկմալյանն ու Մերանգուլյանը, Թավրիզյանն ու Գուլակյանը, Կոմիտասն ու Չարենցը… Մոտ երկու տասնամյակ առաջ անհնար էր երևակայել, որ մտավորականների սերուցքով առաջնորդվող մի ամբողջ ժողովուրդ, որի համար իր ստեղծած ինքնատիպ մշակույթն է եղել ամենահուժկու կենսակունքը դարավոր հարատևության, XXI դարասկզբին հրեշավոր մի կախարդանքով պատմական կարճատև ակնթարթում ինքնակամ կկտրվի ազգային արմատներից` որդեգրելով իրեն «վերևներից» հեռագնա հետևողականությամբ պատվաստվող այլադավան կենսակերպ, մտածողություն և հոգևոր-բարոյական օտարոտի նկարագիր£ Վերասերվեց «գլոբալ օպտիմալացման» լայնամասշտաբ գրոհի արդյուն քում կրթության, գիտության և մշակույթի ողջ համակարգը, որի ղեկի մոտ կանգնեցվող, ժամապահների նման իրար հերթափոխող պետական բոլոր այրերը, ըստ էության, խամաճիկներ էին` ապազգային քաղաքականությունն իբր ինքնուրույն իրագործող£ Հզորացան գլոբալիզացիայի օպտիմալացված զավակները և քոչվոր ցեղերի մոլագար եռանդով վերափոխեցին կյանքի արժանապատիվ ընթացքը` միջոցների միջև խտրություն չդնելով, իրենց ճղճիմ նկրտումների սրընթաց արմատավորման «մարտավարության» թելադրանքով կապանքելով ազգանվեր ստեղծագործող անհատների, ճշմարիտ մտավորականների հոգու և մտքի թռիչքը, բռնի զրկելով արարչագործության իրավունքից` խղճի խայթ իսկ չզգալով հոգևոր սպանդով հարուցված վաղաժամ ֆիզիկական մահվան համար նույնիսկ ամենահանճարեղ արվեստագետի£ Սրտի կսկիծով եմ տալիս ստեղծագործա կան երկնասլաց ճախրանքի պահին անգթաբար ու անամոթաբար հոշոտված արծվի անունը` ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ… Անչափելի, անլցնելի է անդունդը, որ միտումնավոր բացվեց օպերային արվեստի պաշտամունքով հրաշքներ գործող միակ Վարպետի հերյուրալի օտարումով հարազատ թատրոնից, որի փառքը համախոհ նվիրյալների տաղանդաշատ խմբով, ի հեճուկս հակամշակութային ժամանակների, նա տարածեց ու հաստատեց աշխարհի ամենահեղինակավոր բեմերում£ Հրաժարվելով մեծապատիվ մուրացկանի պարտադրվող աշխատաոճից` «կնքահայրը» դարձավ բարձրարվեստ օպերային ներկայացումների, որոնցից շատերը իրենց համաձուլվածքային պոետիկ ներդաշնակությամբ, արթմնի երազի անթերի բեմավորմամբ այսօր էլ շարժում են չարակամ միջակությունների նախանձը, դրանց անանցողիկ հմայքը արվեստասերների հիշողության ծալքերից բնաջնջելու բնազդային արարքների մղում. եղերական մա՞հն էլ չփրկեց նրան հանիրավի հալածանքից… Մահով «փառավորված» ջանադիր հալածանք, որ սկսվեց թատրոնի խաղացանկից նրա բեմադրությունների «մաքրազարդմամբ» (ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ նորեկ գեղարվեստական ղեկավարներին բնորոշ «մշակութային» այս մոլությունից զերծ չեն եղել այդ պաշտոնը զբաղեցրած բոլոր արվեստագետները, բացառությամբ Արմեն Գուլակյանի, բայց դա բուռն թշնամանքի չի փոխարկվել)£ Եթե դրանցից որոշները շուտափույթ փոխարինվեցին նույն ստեղծագործությունների գավառայնության դրոշմով ստեղծված նորերով, մի քանիսը` պարզապես հանվեցին£ Նույնիսկ «Պողիկտոս»¬ը` Գաետանո Դոնիցետիի բեմադրական հարուստ ավանդույթներ չունեցող, Պիեռ Կոռնելի «Պոլիևկտ» կլասիցիստական ողբերգության հիման վրա գրված (1838 թ.) երաժշտադրամատուրգիական բարդ մի ստեղծագործություն, որի լևոնյանական բեմադրությունը հիացական զարմանքն էր հարուցել արդի օպերային արվեստի համաշխարհային հսկաների, արվեստասեր ողջ հանրության` բարձրացնելով մեր օպերային թատրոնի վարկանիշը գերագույն աստիճանի, խթանելով «Օթելլո»¬ի շռնդալից հաղթարշավը եվրոպական բեմերում£ Եվ, որպես հարազատ երկրի «արժանի պարգև», անմիջապես ենթարկվել Լինչի դատաստանի` Հայաստանի ժողովրդական արտիստի, օպերային ռեժիսուրայի միակ բարձրակարգ արվեստագետի հեռացման հրամանին. ճակատագրի դառը հեգնանք, որ մահաբեր սամումի նման, դիլետանտների հանցավոր անտարբերության համերաշխ հետևողականությամբ ընկղմեց միջազգային համբավ ձեռք բերած մեր օպերային արվեստը ցածրաճաշակ պրիմիտիվիզմի գարշահոտ ճահիճը£ Բարձր մշակույթից դեպի մասսայական «գեղարվեստական» շահութաբեր արտադրանքը մարդկային զանգվածներին հնարամտորեն ուղղորդող չինովնիկները անփութորեն շեղեցին պետության ուշադրությունը ամենօրյա առանձնահատուկ, արտոնյալ հոգացություն պահանջող լուրջ արվեստից, նսեմացրին դասական ազգային մշակութային գանձերի իսկական արժեքը` նոր սերունդնե րին ներարկելով սին պատկերացումներ հոգևոր-մշակութային գերժամանակակից պահանջարկի մասին£ Արվեստի ասպարեզում դյուրությամբ հաստատվեցին գռեհիկ անճաշակության անհայտ ծագման դրոշակակիրները, հանիրավի արժանացան պաշտոնական բացառիկ կայացնող դրվատանքի£ Ավելին` դարձան անկյունաքարը մշակութային պետական քաղաքականության` ինքնավստահ սպառնալով հիմնովին սասանել ժամանակների փորձություններին բարձրարվեստ ստեղծագործական տքնանքով դիմագրաված, ազգային արժեք հանդիսացող համակարգված կառույցները£ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե Օպերայի և բալետի թատրոնի շենքը հիմնանորոգվել է հենց նրանց համար (ինչո՞վ հարմար չէ Մարզահամերգային համալիրինը)£ Այդ մասին չի՞ վկայում լրջահայաց պետական պահանջատիրության բացակայությունը£ Ի՞նչ է նշանակում «Պողիկտոս»¬ի եռամյա արտաքսումը թատրոնի խաղացանկից£ Այնուհետև ներկայացման հիմնադիր կազմի համառ ջանքերով միայն հաջողվել է տարին գեթ մեկ անգամ բեմ բարձրացնել արդի համաշխարհային երաժշտարվեստի շողշողուն զարդը£ Կիսադատարկ դահլիճում. ներկա վարչակազմի չարանենգ անփութության ցցուն փաստարկ…
2. «Պողիկտոս»¬ը` ինչպես տեսա
Թավրիզյանական ավանդների պահապան հրեշտակ, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի դիրիժորական ինքնամոռաց ներշնչանքով նվագախումբը կրկին ոգեկոչում է Դոնիցետիի մեղրածոր երաժշտության կախարդանքը, փոխանցում բեմ ու դահլիճ£ Հեթանոսական վսեմաշուք տաճար հիշեցնող միջավայրում (նկարիչ` Եվգենի Սոֆրոնով) բալետային դիմակավոր խումբը (պարերը` ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանի) հեզանազ պլաստիկայով ներկայացնում է հին աստվածների խանդոտ ցասումով կործանվող սիրային էլեգիկ նախերգը` հեթանոսական ընդվզման խորախուրհուրդ ծիսակատարություն, որում որոշակի արտահայտվում է հնի ծոցում ծնվող նոր հավատի ողբերգական բախումը ավանսցենում սիրող զույգի տապալումով£ Բեմական պատկառազդու կառույցի վերին հարթակում միմյանց հերթագայում են խաչապաշտների հալածանքների մնջախաղային խոսուն պատկերները` կենդանի որմնանկարներ: