Հումանիզմ, թե՞...

Հայաստանի և ԼՂՀ սահմաններում պայթյունավտանգ իրավիճակ է: Հաճախակի են դարձել ազերիների դիվերսիոն խմբերի սադրիչ գործողությունները:

Երբ ընդդիմությունը սպառում է իրեն

Հայաստանում ներքաղաքական կյանքի աշխուժացումներ են լինում սոցիալական «լոկալ» խնդիրների և այնպիսի անկարևոր «թեմաների» շուրջ, ինչպիսին, օրինակ Ա. Միկոյանի արձանի տեղադրման-չտեղադրման հարցն է: Պարտադիր կուտակայինի խնդիրը թեկուզ որոշ կասկածներ առաջացնելով` այնուամենայնիվ լուծում ստացավ:

ՄԵՆՔ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ կամ` շրջագայություն հին Երևանով

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ հանդիպման առիթը Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շուրջ ծավալված իրադարձություններն էին: Մշակութային արժեք հանդիսացող այդ շինության ճակատագիրը վտանգված է. այն ուզում են քանդել:

Վստահության պակասը - Սա բոլորիս երկիրն է,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում, խոսելով իշխանություններին ընդդիմության ներկայացրած պահանջների մասին, ասել եք, որ ժողովուրդը ակտիվ չէ. մասնավորապես էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ լինելու հարցում չկա նրանից ակնկալվող օժանդակությունը: - Ժողովուրդը դժգոհում է, բայց անհրաժեշտ ակտիվությունը չկա:

Թագավորական բանկը սպասարկել է բեն Լադենին.  Հետո՞ ինչ

Նույնիսկ թագավորական լինելու հանգամանքը չի փակել շահույթ ստանալու դրամատան ախորժակը: Երկու օր առաջ, հղում կատարելով Գերմանիայի իրավապահ մարմինների տրամադրած տեղեկատվությանը` WΖll Street JournΖl թերթը գրել է, որ Շոտլանդիայի թագավորական բանկը սպասարկել է ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ընտանիքի հաշիվները:

  Էս էլ է փառատոն

Համենայն դեպս` հայերենում «փառատոն» եզրույթը որոշակիորեն վեհացնող իմաստ ունի` փառքի, փառաբանության, ասել է թե` մեծարումի տոն, արվեստատոն: Չինաստանում հաստա´տ այդ իմաստը չունի, այլապես մեծարելու այլ արժանիքներ կորոնեին ու հաստատ շատ ուրիշ արժանավորների շքահանդես կկազմակերպեին:

Ամենաերկար երգն աշխարհում

Forbes-ի վարկանիշային ցանկում ընդգրկված հրեական ծագմամբ ռուսաստանցի խոշորագույն բիզնեսմենները գալիք երեքշաբթի կատարելու են ամենաերկար երգը, որը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում («ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ հրեական կոնգրեսի մամլո ծառայությունը): Մեծահարուստ այդ գործարարները մասնակցելու են երաժշտական արտասովոր` «5775» մարաթոնին, որը նվիրված է ամենաերկարատև երգի ձայնագրությանը:

Աճյունը` դիակիզարանում

Հոգու ժամանակավոր կացարան մարմինն ի վերջո անշնչանում է ու պետք է «հող դառնա»: Բայց քանի որ մեռյալներն ապրողներից շատ են, իսկ հողատարածքները քիչ, մարդկությունը ստեղծեց նաև դիակիզարանները` որպես հուղարկավորության այլընտրանք:

Նոր «ազգություն». փախստականներ կամ գաղթականներ

Նրանք այսօր արդեն 50 միլիոնից ավելի են: Եվ որքան էլ օտարոտի հնչի, այդուհանդերձ զարգացող քաղաքակրթության ծնունդ են:

Սահմանում արշալույսները խաղաղ չեն

Հունիսի 24-ին` ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

«ԱՆԱՊԱՏՈՒՄ ԿԱՆՉՈՂԻ ՁԱՅՆԸ»

«Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք»: (Հովհ. 12.36) Հունիսի 21-ին մեկնարկած արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «ՖՐԵՍԿՈ» միջազգային փառատոնը, մշակութային տարագույն ժամանցի բոլոր սիրահարներին ակնկալվածին համարժեք հնարավորություն ընձեռեց «առանց տոմսի» դիտելու 39 երկրներից ուղարկված ավելի քան 300 հայտերից առանձնացված 57 տարբեր ձևաչափերի ֆիլմեր:

Դեպի Տիեզերք` օդապարիկով

Այն էլ` շատ շուտով. ընդամենը 2 տարուց զբոսաշրջային նոր երթուղի են խոստանում: Տիեզերական մասնավոր World View ընկերությունը ծրագրել է 2016 թ. զբոսաշրջիկներ ուղարկել մերձտիեզերական տարածք:

Բնապահպա՞ն, թե՞ ինքնախոշտանգ

Ինքն իրեն արտառոց փորձարկման է ենթարկել ամերիկացի 27-ամյա բնապահպան Ռոբ Գրինֆիլդը: Ամբողջ մեկ տարի նա չի օգտվել ջրմուղից և լողացել է միայն լճերում, գետերում ու առուներում:

Է˜, դեռևս Հին Հռոմում...

Աշխարհի ամենահին մասնագիտության քրմուհիների կյանքը ոչ ժամանակն է փոխել, ոչ էլ տարածությունը: Վերջերս հնէաբանները հայտնաբերել են հին հռոմեական տարբեր շինություններ, որոնց շարքում է մի տարածք, ուր ապրել են այն ժամանակի պոռնկուհիները:

Երկմտանքիդ պահին հիշի´ր

*Թույլերը վրեժխնդիր են լինում, ուժեղները ներում են, իսկ երջանիկները` մոռանում: * Զայրույթի պահին որոշում մի կայացրու և խոստումներ մի շռայլիր երջանկության պահերին: