ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵ՞Ց

Ալյուրի գինը նոր ռեկորդ է սահմանել` ևս 30 դրամով թանկանալով ու արդեն կիլոգրամը 250 դրամ արժեքով սպառողին հրամցվելով£ Հացի շուկան դեռևս անտարբեր է տեղի ունեցածի հանդեպ, բայցև գրեթե կասկածից վեր է, որ առաջիկա օրերին հացամթերքի բոլոր տեսակները 10-ական դրամով դարձյալ կթանկանան£ Մնացած այն ամենը, ինչն ալյո´ւրից է պատրաստվում, չի կարող նոր գնաճի ազդեցությունը չկրել£ Սակայն մակարոնեղենի շուկայում միալար ու տվյալ պահին աննկատ թանկացումներն առաջիկայում գնային թռիչքի տեսքով կարտահայտվեն£ Իհարկե, երբ արդեն բանը բանից անցնի, ինչպես սովորաբար, ցորենի գների բարձրացման վերաբերյալ նույն մաշված պատասխանն է հնչելու, թե իբր ցորենի միջազգային շուկայական գինն է աճել£ Այս անգամ արժե հայրենի օլիգարխների կասկածելի պատճառաբանությունները լսելու փոխարեն տեղի ունեցած հերթական թանկացումը բոլորովին այլ տեսանկյունից քննել£ Հայտնի է, որ բազմաթիվ այլ ապրանքատեսակների հետ մեկտեղ, ցորենի ներկրման մենաշնորհը ևս Հայաստանում մի քանի մարդ են տնօրինում£ Պարզ է նաև կանխատեսելի պատասխանն այն հարցի, թե, դիցուք, ալյուրի շուկայի տնտեսվարողների թիվն ինչու տասնյակներով չի հաշվվում, ինչպես է ստացվել, որ այստեղ իրական շուկայական մրցակցություն չկա, ու գնային քաղաքականությունը կախված է բացառապես մի քանի ներկրողների քմահաճույքից£ Կարճ ասած` ցորենաալյուրային շուկայում մոնոպոլիան նույնպես «հիմնավորված» ու «արդարացված» է, քանի որ այն պարզապես գերշահութաբերներից է£ Այսինքն, գները թելադրվում են բացառապես մենաշնորհը տնօրինողների կողմից£ Իսկ տվյալ դեպքում, երբ ամեն ինչ այսչափ պարզ ու տեսանելի է թվում, ցանկության դեպքում նոր գնաճը հեշտությամբ կարելի էր շրջանցել£ Նկատելի է, որ եթե ալյուրի կիլոգրամը 30 դրամով է թանկացել, ապա այսպես կոչված միջազգային շուկաներում գների թռիչքն ընդամենը 5-10 դրամի շրջանակներում է£ Իսկ նշված գումարն էլ, բնականաբար, հայրենի օլիգարխների գերշահույթների հաշվին կարելի էր լրացնել£ Այդպիսով հացամթերքի թանկացման հերթական ալիքը կարող էր նաև Հայաստան չհասնել, եթե մենաշնորհյալներն այսչափ անզիջում չգտնվեին սեփական շահույթների անկասելի հոսքը փոքր¬ինչ մեղմելու հարցում£ Տվյալ դեպքում, իհարկե, ավելի զարմանալի կլիներ նրանց մեծահոգի քայլը... Սակայն, ինչպես տեսնում ենք, նման «արտառոցություն» ու որևէ անիմաստ զիջում երբևէ չարժե ակնկալել հատկապես մենաշնորհատեր օլիգարխներից£ :

ԵՐԿՈՒ ԵՐԱՆԻՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ, թե դեպքերի բերմամբ` ձմեռը Հայաստանում բոլոր տիպի ընդվզումների հիմնական սեզոնն է համարվում£ Ամենամեռյալ թվացող ամիսները հետաքրքիր դարձնող դեպքերի պակաս չզգացվեց նաև այս տարի£ Քաղաքական առումով, դիցուք, ավարտվող ամսվա ամենաակտիվ գործիչը Տիգրան Կարապետյանը դարձավ£ Ու մինչ շատերը գլուխկոտրուկի մեջ էին` հասկանալու համար, թե իրականում հատկապես ինչից բորբոքվեց ու որտեղ կավարտվի ԱԼՄ¬ականների ցասումը, ընդվզելու հերթը մանրածախ առևտրով զբաղվողներին հասավ£ Այս դեպքում, թերևս, ամեն ինչ ավելի պարզ է ու կազմակերպված, սակայն առևտրականների պարագայում էլ դեպքերի մոտավոր շարունակության սցենարն ու խնդրի հանգուցալուծումը ոչ մի կերպ չի երևում£ Ըստ էության, Երևանի նոր քաղաքապետն այսօր իրականացնում է այն ծրագիրը, որն իր նախորդներն էլ են խոստացել, բայց ցանկացած փորձի դեպքում` թեթև դիմադրության հանդիպելուն պես, հրաժարվել են նախաձեռնությունն ավարտին հասցնել£ Արդյունքում` մանրածախ առևտուրը հակահիգիենիկ պայմաններում շարունակել է ծաղկել` ապականելով Երևանի տեսքը£ Ավելին, փողոցային առևտուրն այնքան է ծավալվել, որ, մոտավոր հաշվարկներով, այս գործում ընդգրկվածների թիվն արդեն մեկ ու կես տասնյակ հազարի է հասել… Ընդհանուր շահով ու շատ կոնկրետ խնդրի շուրջ համախմբված այս բանակին հուսալքելն անշուշտ դժվար կլինի, և, ի տարբերություն քաղաքական նախասիրություններով հրապարակներում հավաքվողների, առևտրականների պայքարը շատ ավելի հաստատուն ու տևական կարող է դառնալ£ Խնդիրն իսկապես խիստ որոշակի է. նրանք կա´մ պետք է վերանվաճեն իրենց «սեղանիկները» կա´մ էլ, հուժկու դիմադրության հանդիպելով, գործազուրկների շարքերը համալրեն£ Հարցն ակնհայտորեն երկու երանիների անհամատեղելիության շրջանակում է, ու Երևանի մաքուր տեսքը ստիպված պետք է գործազուրկների թվի կտրուկ աճով զուգորդվի£ Երկու դեպքում էլ պետությունը երկընտրանքի առջև է£ Եթե վաճառականից միտինգավոր դարձած մարդկանց հարմար այլընտրանք առաջարկվեր, իհարկե, խնդրի բանալին գտնված կարելի կլիներ համարել£ Սակայն նույնիսկ այս պարագայում շահածն ավելին է, քան կորցրածը£ Քաղաքապետի նախաձեռնությունը որքան էլ անուղղակի, բայց զգալիորեն կմեծացնի խանութների ու սուպերմարկետների շրջանառությունը. այն, ինչը մարդիկ գնում էին փողոցից, հիմա արդեն խանութներից ու սուպերմարկետներից ձեռք կբերեն£ Այսուհանդերձ, վրդովվելը, ահազանգելը, հրապարակներում ժամանակ ծախսելն անիմաստ է£ Ի վերջո, տեղի է ունենում այն, ինչը վաղուց պետք է իրականացված լիներ£ Փողոցային առևտրում ներգրավվածները նախորդող ամիսներն ու տարիները մինչև անգամ շահած կարող են համարել£ Առևտրի այս տեսակից ձերբազատվելու մասին միշտ է խոսվել, սակայն գործնական քայլերի շարունակական հետաձգումը արմատացրել էր կարծիքը, թե փողոցային առևտուրը մեր կենցաղի անբաժան մասն է այլևս£ :

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Նախորդող ամիսներին ՀԴՄ կտրոններ կուտակած մեր հայրենակիցները հիմա էլ հայրենի բանկերից մեկի թակարդում են հայտնվել£ Ոչ անճանաչ օլիգարխներից մեկին պատկանող «Արարատ» բանկը հրաժարվում է կտրոնների խմբաքանակներն ընդունել ու վճարել£ Այստեղ հավաստիացնում են, թե նշված գործառույթն այլևս իրենց չի վերապահված, և շահած ՀԴՄ¬ների պարգևավճարները դրանց հասցեատերերը միայն «Հայփոստ» ընկերությունից կարող են ստանալ£ Ինչպես միշտ, փոստային բաժանմունքներում անծայրածիր հերթեր են գոյացել£ Այստեղ էլ աշխատակիցները չնայած օրվա բոլոր ժամերին կտրոնների խմբաքանակներ են հաշվում, սակայն իրենց դիմող քաղաքացիներին մերժում են` պատճառաբանելով, թե… հերթագրվել է պետք£ Ավելին, նշվում է, որ հերթագրվելն էլ է անիմաստ, քանի որ արդեն ցուցակագրվածների թիվն այնքան մեծ է, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը` հունվարի 31¬ը, փոստային ցուցակներում նորագիրների հերթը հազիվ թե հասնի£ Պետեկամուտների կոմիտեն (որը փաստորեն նորահայտ «բերմունդյան եռանկյունու» կարևորագույն կողմերից մեկն է տվյալ դեպքում), սովորույթի համաձայն, հերթական խառնաշփոթը կարգավորելուն ուղղված որևէ տեսանելի քայլ դարձյալ չի նախաձեռնում£ Այստեղ միգուցե նույնիսկ գոհ են բոնուսների բաշխման գործընթացից, քանի որ եռամսյակից եռամսյակ պարգևավճարների չափերն ու պայմաններն ի վնաս քաղաքացու են փոխվել, ու վճարվելիք գումարներն այս անգամ հավանաբար քչություն չեն անելու£ Ի վերջո, վճարվելիքն է աննկարագրելիորեն պակասել£ Ավելին, ակնհայտ է, որ նման գործելաոճն էլ ի´ր հերթին է հաջորդող ամիսներին բարձրացնելու հարկայինի պատասխանատուների տրամադրությունը, քանի որ նման շարունակության դեպքում կտրոն կուտակող քաղաքացիների թիվն առաջիկայում է´լ ավելի է նվազելու£ Մինչդեռ ոչ հեռու անցյալում թվում էր, թե ստվերի դեմ պայքարի նշված մեխանիզմը պարզապես գտնված է, ու արվելու է հնարավորը` քաղաքացիներին խրախուսելու և ՀԴՄ կտրոն պահանջողների բանակը հետզհետե մեծացնելու ուղղությամբ… :

ՀԱ ՞ որ...

Հակառակ Հայ Ազգային Կոնգրեսի խուսանավումներին ու լռությանը` Լևոն Տեր¬Պետրոսյանի ու նրա շրջապատի` ամերիկյան աղբյուրներից ֆինանսավորվելու մասին տեղեկություններն աստիճանաբար ավելի համառ ու հաստատուն են դառնում£ Դժվար չէ վերհիշել, որ ՀԱԿ-ի առաջնորդն իր երկրորդ գալուստից հետո բավական հաճախ է օվկիանոսի մյուս ափին հայտնվել, և, ինչպես ամերիկահայ շրջանակներից են հավաստիացնում` Լ. Տեր¬Պետրոսյանի շարունակական այցերը Կալիֆոռնիայում բնակվող հայազգի որոշ քրեական հեղինակությունների հետ հանդիպելու և ինչ¬ինչ պայմանների դիմաց կլորիկ գումարներ ստանալու-Հայաստան տեղափոխելու նպատակն ունի£ Վերջերս, սակայն, հայտնի է դարձել, որ առաջին Նախագահի ու նրա ամերիկյան պատվիրատուների հարաբերությունները սրվել են, քանի որ ՀԱԿ¬ին հովանավորող ամերիկահայերի համբերության բաժակն է լցվել£ Հերթական առիթով նրանք վաղուց հայտնի եզրակացության մասին են բարձրաձայնել` փողերն անիմաստ վատնելու և հեղափոխական պայքարի խոստումնալից թվացող ալիքը կատարելապես փչացնելու թեմայով£ Այնպես որ, Լ. Տեր¬Պետրոսյանն առաջիկայում կա´մ պետք է ֆինանսավորման նոր աղբյուրներ որոնի, կա´մ էլ վերջնականապես հրաժարվի քաղաքական պայքարից£ :

ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

Աշխարհում առկա քաղաքական գործընթացների, մեր երկրի վրա դրանց ազդեցության մասին է հարցազրույցը` քաղաքագետ, ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: -Փենսիլվանիայի հետազոտական կենտրոնի փորձագետների կարծիքով` իրենց երկիրը կորցրել է հետաքրքրությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ, ինչը կարող է նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը:

ՔԱՂԱՐԵՆԱ. Վրաստանի Նախագահի հայաստանյան այցի շուրջ

Երեք օր առաջ աշխատանքային այցով Երևանում էր Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Լ. Տեր¬Պետրոսյանը` Ր. Հովհաննիսյանի մասին Սևակի խոսքերով - Ես ունեմ նաև ճիշտ կաղապարը հենց այդ գործիչի, Եվ խաղալիքներ ես պիտի ձուլեմ այդ կաղապարով£ Երկկենցաղ մարդը «Գործում» է ոչ միայն ցամաքում, այլև ջրում Տ. Կարապետյանի հակառակորդները ԱԼՄ¬ն հապավեցին հետևյալ կերպ. Ա(մալյանի) Լ(ռեցրած) Մ(ենախոսություն)£ Կարապետիչը զայրացած արձագանքեց. «Այդ ե՞ս եմ մենախոսում, ես ամբողջ ժողովրդի հետ եմ խոսում, ի դեպ, ոչ միայն ցամաքում, այլև` ջրում (Սևանում)£ «Ռաբիս» բողոքավորներին ինտելիգենտներ պետք չեն Պարզվում է` Տիգրան Կարապետյանի թիկունքում կանգնած «տղեքն» ավելի ունակ են ժողովրդին ոտքի հանելու, քան Լ. Տեր¬Պետրոսյանին սատարող «ինտելիգենտիկները»£ Ժողովրդի «հասուն» և «տհաս» ներկայացուցիչների խոսք ու զրույցից - Էս իշխանություններն օր չկա, որ մի շառ ու փորձանք գլխներիս չբերեն£ - Այդպես թվում է, որովհետև նրանք ոչ թե օրախնդիր, պոպուլիստական խնդիրներին են առաջնայնություն տալիս, այլ ռազմավարական, ինստիտուցիոնալ հիմնահարցեր են լուծում£ - Բան չհասկացա, ամբախ¬զամբախ խոսում ես. ժողովրդի հերն անիծում են, իսկ դու ինստիտուցիոնա˜լ-մինստիտուցիոնա˜լ£ - Լավ, պարզ ասեմ. իրենք էսօրվա քո շահը զոհում են, որ վաղը տասնապատիկ լավ ապրես£ - Իյաա˜, բառադիությո˜ւն. էդ ո՞ր հայը նաղդը թողած նիսյայի հետևից կվազի£ Շոկային թերապիայի նոր ձև Եթե կադրային «քոթակումները» չօգնեցին, երկրի ղեկավարները ստիպված կլինեն կադրային ջարդ սկսել, եթե դա էլ արդյունք չբերի` թերևս կադրային սպանդն էլ չօգնի£ Զավեշտալի է «մայկա-տռուսիկով» մարդուն փոխկապ հագցնելը Իհարկե, Երևանը պետք է նմանվի քաղաքակիրթ երկրների մայրաքաղաքներին£ Դրա համար էլ փողոցային առևտուրը արգելելը ճիշտ է, եթե… այսքան գործազուրկներ և 70 դոլարով ապրելու պարտադրված քաղաքացիներ չունենայինք£ Թե չէ` գիտե՞ք դա ինչի է նմանվում£ Երբ, ասենք ոտաբոբիկ, «մայկա-տռուսիկով» մարդուն փորձում են շքեղ փոխկապ հագցնել£ Նախ կոշիկի, վերնաշապիկի, կոստյումի հարցը լուծել, հետո մտածել փոխկապի մասին£ Ի՞նչ մտակաղապար չունենան կադրերը Արթուր Ռեմբոյի խոսքերով - Ո՞ւմ վարձկանը դառնալ, ո՞ր գազանին պաշտել, ո՞ր սրբապատկերը երկրպագել, ո՞ւմ սիրտը կոտրել, ո՞ր կեղծիքը պետք է թաքցնել, ո՞ւմ արյունով պետք է քայլել£ «Եթերայինից»` իրականություն Ամալյանական հանձնաժողովն օգնեց Տ. Կարապետյանին` հասկանալու, որ ամուր հարթակը խախուտ եթերից «պրեստիժնի ա»£ Ինչպես դուրս գալ «լոմկայից» Նարկոլոգիական կլինիկայից պարզաբանում են, որ եթերային հոգեվիճակից կտրվելը «լոմկա» է առաջ բերում թմրամոլների և եթերում չափից ավելի շատ հայտնվողների մոտ£ Դժգոհության սինդրոմ Իշխանությունները դժգոհում են բանկերի տրամադրելիք վարկերից, պաշտոնյաները` «չարքերից», ձեռներեցները` հարկերից, ժողովուրդը` բարքերից£ :

ՀՀ Զինված ուժերի կազմավորման տարեդարձին ընդառաջ

ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրված երկու հուշագրերն ու պայմանագիրը բուհ¬բանակ գործնական համագործակցության հետագա ամրապնդման կարևոր երաշխիք են£ Փաստաթղթերի վավերացմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը£ Ֆրանսիական համալսարանը ներկայացնում էր ռեկտոր Ժոել լը Մորզելլեկը, իսկ Հայ¬ռուսական Սլավոնական համալսարանը` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Սարգսյանը£ Նախարար Սեյրան Օհանյանի փաստմամբ` պայմանագրերի ստորագրումն անչափ կարևոր առաքելություն է£ Դրանք հնարավորություն են ընձեռելու նշված ԲՈՒՀ¬երի ուսանողների ուսումնական պրակտիկան կազմակերպել Պաշտպանության նախարարությունում£ Նախարարի ներկայացմամբ` դա մեծ կարևորություն ունի գերատեսչության համար, քանի որ համահունչ է նրա թե´ հանրային, թե´ կրթական քաղաքականությանը£ - Հասարակության հետ կապերի ամրապնդումը մեր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից է£ Երիտասարդների, ուսանողների հետ կապի ամրապնդմանը մեծ նշանակություն եմ տալիս£ Փորձելու ենք ԲՈՒՀ¬ում ստացած նրանց գիտելիքները և գիտական գործունեության արդյունքները ներդրնել մեր կառավարման համակարգում` մասնագիտական գործունեությունն ավելի պատշաճ մակարդակի վրա դնելու համար,¬ ասաց Նախարարը£ Ուսումնական պրակտիկան նախարարությունում անցկացնող ուսանողները հնարավորություն կունենան ավելի մոտիկից ծանոթանալ Նախարարության առօրյա գործունեությանը, կառավարման համակարգին£ - Ծանոթանալով մեր տարածաշրջանային իրականության մեջ անչափ կարևոր գերատեսչության աշխատանքներին, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը` ուսանողները կարող են ավելի մեծ գիտելիքներ ձեռք բերել պաշտպանության ոլորտի վերաբերյալ, նաև հասու դարձնել հասարակությանը ՊՆ գործունեության մասին` քանի որ մենք որդեգրել ենք հասարակության հետ բաց աշխատանքի սկզբունքը, ¬ հավելում է Ս. Օհանյանը£ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքերով` համալսարանը մշտապես սերտ համագործակցել է Նախարարության հետ. բազմիցս կազմակերպվել են այցելություններ ՀՀ-ում և Արցախում տեղակայված զորամասեր, կազմակերպվել են սեմինարներ, քննարկումներ, իսկ պայմանագրի ստորագրումով համագործակցությունը դրվում է որակական նոր մակարդակի վրա£ - Մեր համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները միշտ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել Պաշտպանության նախարարության հետ համագործակցությանը£ Սա շատ կարևոր է մեր բանակի հզորացման, մեր հասարակության, պետության, մեր անկախության ամրապնդման համար,¬ հավաստիացնում է ռեկտոր Ա. Սիմոնյանը£ Համագործակցող ԲՈՒՀ¬երի շարքում Ֆրանսիական համալսարանը ներգրավելու համար` Ֆրանսիական համալսարանի ռեկտորն իր գոհունակությունը և երախտագիտությունը հայտնեց Նախարար Սեյրան Օհանյանին` նշելով, որ համագործակցության շրջանակներում ՊՆ աշխատակիցները կարող են հանդիպել ԲՈՒՀ¬ի ուսանողների հետ և դասախոսություն անցկացնել£ - Ես ցանկանում եմ, որ մեր համալսարանն իր ուրույն տեղն ունենա հայկական բուհական համակարգում£ Այս համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար, քանի որ մեր ուսանողներն առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են,¬ ասում է Ժոել լը Մորզելլեկը` հույս հայտնելով, որ համագործակցությունը երկարատև կլինի£ Հայ¬ռուսական սլավոնական համալսարանի ներկայացուցիչները ևս մեծ կարևորություն տվեցին համագործակցությանը` հավաստիացնելով, որ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում նախարարության հետ տարվող աշխատանքներին£ ՀՀ ԶԻՆՎԱԾ ուժերի կազմավորման 19¬րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք£ Հունվարի 17-26¬ը մի շարք հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ՊՆ զորամասերում, ԲՈՒՀ¬երում և դպրոցներում` բարձրաստիճան սպաների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակիցների, հասակակական, քաղաքական ու մշակութային գործիչների մասնակցությամբ£ Զինծառայողների հետ հանդիպումներ, տոնական համերգներ են կազմակերպվել Վանաձորում, Դիլիջանում, Արմավիրում, Նոյեմբերյանում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերում£ Հերթական հանդիպումն Արարատում և Արտաշատում տեղակայված զորամասերում էր` ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի, Հայ¬ռուսական Սլավոնական համալսարանի մի խումբ ուսանողների, ինչպես նաև դպրոցականների մասնակցությամբ£ - Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` ԲՈՒՀ¬երի հետ համատեղ կազմակերպված միջոցառումներից գրեթե բոլորին մասնակցություն ունեցել ենք£ Այցելել ենք «Մայր Հայաստան» հուշահամալիր, Եռաբլուր, մասնակցել ենք նաև «Բանակ ենք գնում» խորագրով միջոցառումներին£ Եղել ենք տարբեր զորամասերում և, կարելի է ասել, հասանք մեր նպատակին` զինվորներին փոխանցելով մեր երգերից բխող հայրենասիրական ոգին£ Միշտ մտածել եմ, որ այնպիսի ոգի և ուժ, ինչպիսին մեր զինվորներինն է, աշխարհում ոչ մի զինվոր չունի,¬ ասում է Հայ¬ռուսական Սլավոնական համալսարանի ուսումնադաստիարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մարգարյանը£ «Զորական» համույթի շնորհալի երիտասարդ երգիչների հզոր ձայնով հայրենասիրական ու ռազմական երգերի մեջ կուտակված ուժն ու ոգևորությունն էր փոխանցվում զինվորներին` ստեղծելով տոնական տրամադրություն£ Անսամբլի ղեկավար, մայոր Արամ Գալստյանի հավաստմամբ` իրենք մեծ սիրով և պատասխանատվությամբ են մասնակցում տոնական միջոցառուսներին£ :

ԱՊՐԵԼՈՎ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ՀՈՂԸ

Վանիկ և Վիոլետա ՕՀԱՆՅԱՆՆԵՐԸ Մարտակերտի Թալիշ գյուղից են: Ճարտարագիտական համալսարանն (նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտ) ավարտելուց հետո նրանց ճանապարհ ները խաչվեցին ու հասկացան, որ ստեղծված են միմյանց համար:

1. « Тополь-М » շարժական համալիր.

առավելությունները և թերությունները «Միջուկային զսպում» հասկացությունը ժամանակակից աշխարհում խաղաղության ապահովման հիմնական գրավականն է£ Իհարկե` գլոբալ իմաստով£ Երկար տարիներ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը եղել է հավասար հարթությունների վրա£ Այսօր այդ ոլորտում էական տեղաշարժեր են կատարվել, բայց դիտարկենք դրա ընդամենը մեկ բաղկացուցիչը` այն, ինչն արդի Ռուսաստանի Դաշնությունում ներկայացվում է որպես «միջուկային զսպման ուժերի հիմքը»£ Խոսքը վերաբերում է ռազմավարական նշանակության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով զինված շարժական «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրին£ Բայց մինչ այդ` հիշենք, թե ինչպիսի տեղաշարժեր են կատարվել այս ոլորտում£ 1989 թ. ԽՄ¬ում կային ցամաքային տեղակայման 1407 հրթիռներ` ԱՄՆ¬ի ուղիղ 1000¬ի դիմաց, որոնցից 450¬ը «Մինիթմեն-2», 500¬ը` «Մինիթմեն-3» և 50¬ը` MX տեսակի£ Խորհրդային տեսականին շատ ավելի բազմազան էր, սակայն նրանցից միայն մեկ` ամենաահեղին անդրադառնանք£ Խորհրդային Միությունը տնօրինում էր 308 PC-20 տեսակի հրթիռային համալիրներ, որոնց Արևմուտքում տվել էին CC-18 «Սատանա» անվանումը£ Առանց չափազանցության կարելի է ասել, որ անգամ եթե հակառակորդին հաջողվեր վերացնել մնացած ողջ հրթիռային համալիրները, «սատանայի» համազարկն ի զորու էր իսպառ ոչնչացնել ցանկացած հակառակորդի` նրան վերածելով պարզապես ռադիոակտիվ խճաքարի կույտի£ «Յուժնոյե» ԿԲ¬ի ղեկավար Վ. Ուտկինի, գլխավոր կոնստրուկտոր Ս. Ուսի և Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» միավորման համատեղ ջանքերի շնորհիվ, 1975¬ին ծնունդ առած այդ երկաստիճան համալիրը կարող էր խոցել հակառակորդին 11-15 հազար կմ հեռավորությունից` արձակելով 8-10 մարտագլխիկ` յուրաքանչյուրը` կես մեգատոն հզորությամբ և անհատական ուղղորդման հնարավորությամբ£ Հարվածի ճշգրտությունը մինչև 350-440 մետր էր£ Պաշտպանվել նման հրթիռների համազարկից` անհնարին կլինի անգամ 2020¬ական թվականներին£ Ինչպես և Ուտկինի մնացած բոլոր «զավակները», այդ հրթիռա-մարտական համալիրը նույնպես պատված էր պողպատյա բոժոժով£ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչու էր Արևմուտքն այդ աստիճան երկյուղ կրում «սատանայից»£ Ամերիկացիները համարում էին, որ աշխարհում ամենածանր` 210 տոննա կշռող այդ հրթիռն ունակ էր կրելու ավելի քան 10 մարտագլխիկ£ Սա` առաջինը£ Երկրորդ` հրթիռն ընդունակ էր վերցնել հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու համար անհրաժեշտ մի ամբողջ շարք միջոցներ£ Ու եթե ամերիկյան ինժեներային մտքի պսակը հանդիսացող 10 լիցքանի MX գերհրթիռը կարող էր կրել 450-500 կգ տարբեր միջոցներ` ծանր և թեթեև կեղծ թիրախներ (ռադիոլոկացիոն ճառագայթման դիպոլային անդրադարձիչների և արգելքների կանգնեցման կայանների տեսքով), ապա խորհրդային «սատանան»` 900¬ից 1000 կգ հակազդեցության միջոցներ, որոնցում առկա էին և այնպիսի «անակնկալներ», որոնք ցանկացած հակահրթիռային պաշտպանությանը կստիպեին սխալվել£ Հրթիռի յուրաքանչյուր մարտագլխիկ սարքավորված էր նրան դեպի նպատակակետն ուղղորդող անհատական համակարգով£ Իսկ նրա «պահունակի» բեկորներն իրենք էին վերածվում հակառակորդի համար խաբուսիկ նպատակակետերի£ Ցանկացած «աստղային պատերազմ» կավարտվեր «սատանայի» լիակատար հաղթանակով£ «Յուժնոյե» կոնստրուկտորային բյուրոյի ներկայիս ղեկավար Ստանիսլավ Ուսը հպարտությամբ ասում է, որ PC¬20¬ն անընդհատ կատարելագործվել է, և նրա վերջին նմուշն իր հզորությամբ քառակի անգամ գերազանցում է առաջինին£ Նա գրել է. - Որպեսզի հրթիռն անցներ միջուկային պայթյունից հետո առաջացած փոշու ամպերի միջով, այն ծածկում էին սև գույնի ջերմապաշտպան շերտով£ Ու երբ հրթիռը դուրս էր թռչում իր արձակման կայանքից` կապույտ երկնքի ֆոնի վրա, հատկապես ծագող արևի շողերի ներքո, այն շատ չարագուշակ տեսք ուներ… Եվ կայծակնային արագությամբ սլանում էր վեր£ Տպավորությունն իսկապես անպատմելի էր` ասես սև կայծակ լիներ£ Ես հենց այդպես էլ այն կանվանեի, բայց ամերիկացիները դրան ուրիշ մի անուն էին տվել` «սատանա»£ Այն շատ առավելություններ ուներ ոչ միայն ճշգրտության, հզորության և մարտական պատրաստության առումով, այլև լավ պաշտպանված էր անգամ միջուկային պայթյունից… Հրթիռը հատուկ փորձարկումներ էր անցել Սեմիպոլատինսկի հրաձգարանում, որտեղ ստուգվել էր կառավարման համակարգի վրա միջուկային պայթյունի թողած ներգործությունը£ Սակայն, ինչպես վերը նկարագրված, այնպես էլ մնացած բոլոր համալիրներն ունեին մի թերություն` մեխված էին տեղում. տեղակայված էին հանքահորերում ու հենց այդ պատճառով տվյալ հրթիռները կարելի էր չեզոքացնել կամ առաջին միջուկային հարվածով, կամ օդային հարձակման արդյունքում, երբ բարձր ճշգրտության ռումբերի կամ «տոմագավկների» հարվածներից հետո հանքահորերի ծանր խուփերը պարզապես տեղից կխախտվեին£ Գետնի վրայից մեկնարկող շարժական բալիստիկ հրթիռների բարձր արդյունավետությունն իր հաստատումը ստացավ 1991¬ին` Իրաքի դեմ Արևմուտքի մղած պատերազմի ժամանակ£ Ամբողջությամբ ջախջախելով արաբների ռազմական ավիացիան և չորս կողմից իրենց տեսադաշտում պահելով Իրաքի ողջ տարածքը` նրանց գլխավերևում մշտապես պահելով իրենց ռազմական ինքնաթիռները, ամերիկացիներին այդպես էլ չհաջողվեց ոչնչացնել «հՍՈՊ» հրթիռների շարժական սարքավորումները£ Իրաքը մինչև վերջին օրը դրանցով կրակ էր բացում հակառակորդի դիքերի վրա£ Ճիշտ է` ոչ միջուկային մարտագլխիկներով£ Ըստ ՌՆԱ¬1¬ի (CHB-1)` համաձայնելով ոչնչացնել բաժանվող մարտագլխիկներով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների իր ողջ զինանոցը, այդ թվում և դրանցից ամենաահեղն ու սարսափելին` PC-20¬ը, ռուսական կողմն ընտրության առջև կանգնեց£ Եվ հիմնական շեշտը դրվեց միաբլոկ հռթիռներով զինված, շարժական «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրի վրա£ Սակայն միայն բոլորովին վերջերս, որոշակի տեխնիկական փոփոխությունների ենթարկվելուց հետո, այդ համալիրի հզորության ներուժը սկսեց մասամբ հավասարվել իր ահեղ նախորդին£ (Շարունակելի) :

«ԵՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ»

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԻՆ շատերը երջանիկ մարդ և երջանիկ արվեստագետ են համարում... - Պարոն Խանդիկյան, Ձեզ հրավիրելով «Ավանգարդի» հյուրասրահ, ուզում եմ հարցնել. որևէ առնչություն ունեցե՞լ ենք մեր թերթի հետ: - Իհարկե:

«Գաֆեսճյան պարտեզներ» Պտույտ մը «մշակութային դղյակում»

Ալեքսանդր Թամանյանի հրաշալի նախագիծը, որի իրագործման արդյունքում Երևանի հյուսիսային ու կենտրոնական հատվածները կամրջվելու էին քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկով գահավիժող ջրվեժներով ու պարտեզներով, անկատար մնաց£ Հանիրավի մոռացության մատնված թամանյանական մտահղացումը երբ փորձեց յուրովի կյանքի կոչել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, նորաոճ շինարարական ութնամյա աշխատանքները կասեցրեց 88¬ի ավերիչ երկրաշարժը£ Երևանցիների համար երազանքների կիսավերության, խափանման խորհրդանիշ դարձած «Կասկադը», փաստորեն, նոր կերպար ու կյանք ստացավ 2002¬ից£ Ամերիկահայ Ջերարդ Լ. Գաֆեսճյանի, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության համագործակ ցությամբ հիմնանորոգվելով` այն վերափոխվեց արվեստի կենտրոնի£ 2009¬ի նոյեմբերից ի վեր, Գաֆեսճյան քանդակների պարտեզի վերածված հանդիպակաց պուրակից ձգվելով դեպի բազմահարկ շինության մուտքը, առաջնորդում է ժամանակակից արվեստի սիրահարներին նորաստեղծ այս «մշակութային դղյակ» և լայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հիմնադիր բարերարի անձնական պատկառելի հավաքածուին£ «Դղյակի պահապանների» կողմից նրբանկատորեն հաշվի են առնված հանրության տարբեր խավերի սոցիալական կարգավիճակները£ Մուտքը Այցելուների կենտրոն, «Պատկերասրահ Մեկ», «Խանջյան սրահ» ու թանգարանի խանութ մշտապես անվճար է£ Ի դեպ, հայոց պատմության առանցքային էջերը պատկերող` «Հայոց այբուբենի ստեղծումը», «Վարդանանց ճակատամարտը» ու «Հայաստանի վերածնունդը» խանջյանական անավարտ մնացած եռապատկերի հարևանությամբ, նույն սրահի արևելյան պատին ցուցադրված է Գաֆեսճյանի հավաքածուի բացառիկ արժեքավոր բաղկացուցիչը` գեղարվեստական ապակեգործության ընտրանին£ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կարելի է ծանոթանալ ազգությամբ չեխ Ստանիսլավ Լիբենսկի ¬ Յարոսլավա Բրիխտովա զույգի` աշխարհում լավագույններից ճանաչված շուրջ 100 ապակե քանդակներին£ «Արծիվ» պարտեզի սրահում «Կոլեկցիոների ներաշխարհում» մշտական ցուցադրության էկլեկտիկ, տարատեսակ նմուշները (28 ոտնաչափ նավի մոդելը, 1906¬ին թողարկված, հազվագյուտ «N Ford Runabout»¬ը, «Վաբաշ» շոգեքարշի աշխատող մոդելը…) որոշակի պատկերացում են տալիս Գաֆեսճյան մարդու ծայրաբևեռ նախասիրությունների մասին£ Այլ կերպ է ներկայանում «պարտեզի» ըմբռնումը տեղաբնակ այցելուներին£ «Գաֆեսճյան պարտեզները», «գահավիժելով» Կասկադի բլուրն ի վար, երևակում են այլազան մշակութային հետաքրքրություններ, որոնք անհամեմատ հարազատ են օտարերկրացիներին£ Պատահական չէ, որ երևանցիներից շատերն են քամահրանքով ընդունում թե´ բացօթյա, թե´ թանգարանային որոշ ցուցանմուշների գեղարվեստական արժեքավորությունը£ Սրընթաց հագեցնելով անցկացվող միջոցառումների ժամանակացույցը` կենտրոնի աշխատակազմը (ծրագրերի կառավարիչ` Աստղիկ Մարաբյան) հաջողեցնում է հետաքրքրել թե´ մանուկներին, թե´ մեծահասակներին£ Համաշխարհային մշակույթի դասականից մինչ գերժամանակակից միտումները ձգվող ճանապարհը կենտրոնի այցելուն մտովի անցնում է` ցուցադրվող ֆիլմերին, կերպարվեստի շուրջ 5000 ցուցանմուշներին անմիջականորեն հաղորդակցվելով, բազմաբնույթ կրթական ծրագրերին մասնակցելով£ «Երաժշտության կասկադում» իրենց հոգեհարազատ կենդանի լիցքեր են ստանում ռոքի ու ջազի, դասականի ու արդիականի երկրպագուները£ :

Դասական չորեքշաբթիներ

Գաֆեսճյան բազմահարկ պարտեզների Հատուկ միջոցառումների սրահում անցյալ հուլիսից պարբերաբար անցկացվող «դասական չորեքշաբթիներից» մեկին մասնակցելով հանրաճանաչ երաժշտական գործիչ Արամ Թալալյանի հրավերով` ինձ համար արտասովոր, գողտրիկ միջավայրում ունկնդրում եմ դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի և տաղանդավոր թավջութակահարի զուգանվագը£ Մի շարք երաժշտախմբերի ու փառատոների կազմակերպիչ Արամ Թալալյանի կատարողական վարպետությամբ քանի˜¬քանի կամերային ու զանգվածային համերգային ծրագրեր էին բարձրարվեստ բովանդակությամբ դաջվել հիշողությանս մեջ£ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների արժանի հետնորդի նախաձեռնությամբ կայացած «Ars Lunga» դուետն էլ քաջածանոթ էր «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնում առաջնաելույթից£ Հատկապես տպավորվել էր անվանակոչության մեկնաբանությունը£ «Ժամանակն անցողիկ է, արվեստը` հավերժ» հնամենի ասույթի վերջնամասի ընտրությամբ` Թալալյան¬Վարդանյան դուետն իր գեղագիտական հավատամքն էր հաստատում£ Գաֆեսճյան արվեստի կենտրոնին «հասակակից» այս դուետը ստեղծագործական եռանդի դրսևորման նոր արտահայտչաձև էր գտել կենտրոնի վերնահարկում տեղակայված Հատուկ միջոցառումների սրահում£ Եռաշար սեղանիկների շուրջ հարմար տեղավորված ունկնդիրները, վառելով իրենց հոգևոր կապի նշան մոմերը, հետևում էին համերգային ծրագրի հնչեցմանը£ Որևէ պարտադրանք չկար£ Եթե մեկնումեկին չէր հրապուրում կատարվող երաժշտակտավը, կարող էր առանց բարդույթավորվելու, աննկատ հեռանալ£ Մի պայմանով` բարեկրթորեն համբերելով մինչև վերջին ակորդների մարելը£ Ժամանակակից կոմպոզիտորների շատ գործերի առաջին կատարողը լինելով` Արամ Թալալյանն այդ երեկո էլ փորձել էր մեկտեղել Կոնստանդին Պետրոսյանի «Նոկտյուրնը» Գագիկ Հովունցի «Թախիծ»¬ի, Աննա Գարսոյանի «Պոեմը» Ավետ Տերտերյանի եռամաս «Սոնատի» հետ£ Հատկանշական է, որ իրենց գործերի հնչեցմամբ տպավորվում էին նաև կամերային սրահում սրտի թրթիռով դրանց հանդիսատեսային ընկալմանը հետևող հեղինակներից շատերը£ «Դժվարամարս» ժամանակակից երաժշտության մատուցման ակնհայտորեն խորացված փոխըմբռնմամբ` Թալայան¬Վարդան յան դուետը ջանում էր վարակել ունկնդիրներին ընտրված նմուշների ինչ¬ինչ արժանիքներով£ Նրանց զուգանվագի պրոֆեսիոնալ գնահատության ամենացայտուն դրսևորումներից մեկը բոլորովին վերջերս ի հայտ եկավ£ Կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը հատուկ «Ars Lunga»¬ի համար գրեց «Լեգենդ» պիեսը£ Երաժշտակրթությամբ «չզրահավորվածների» համար, այդուհանդերձ, թեական գեղարվեստականություն ի հայտ բերեցին որոշ գործեր£ Անուններ չեմ տալիս` զերծ մնալով հասարակ ունկնդիրների հավաքական կարծիքով ներկայացված հեղինակներից մի քանիսին տրտմեցնելուց£ Մանավանդ, հավատացած եմ, «դասական չորեքշաբթիների» մտերմացնող ներուժով` արդի ստեղծագործողներն իրենք կարող են ճշգրտել նորահնար գործերի ապրելու իրավունքը£ Կարևորը, գտնվել են պատշաճ նվիրյալներ, ովքեր ի զորու են հնարամտորեն ապրեցնելու դրանք` մասամբ հաղթահարելով համերգասրահների պակասի արգելապատնեշը£ :

«ԱՐԱՐԱՏ» ԱԼԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄՇՈՒՇՈՏ Է

Հայաստանում մշակութային հեռուստաալիքի ստեղծման գաղափարը ժամանակին ընդունվեց խանդավառությամբ և ոգևորությամբ£ Հատկապես արվեստի ու գրականության սիրահարներն ուրախացան, որ միանման ու միապաղաղ սերիալներից, էժանագին «շոու-աստղերի» ելույթներից զատ` իրենք հնարավորություն կունենան աղերսվելու բարձր երաժշտությանն ու կինոարվեստի գլուխգործոցներին, լսելու օգտակար բանավեճեր… «Արարատ» ալիքը մասամբ ուրախացրեց իր ակնդիրներին` աստիճանաբար տեղ զբաղեցնելով երկրի մեդիա-ցանցում:

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Բավական էր միջազգային մի շարք վերլուծաբաններ խոսեին պարենային համակարգում խորացող խնդիրների մասին, որպեսզի հայ ներկրող գործարարները կայծակնային արագությամբ բարձրացնեին մի շարք ապրանքների գներ£ Առաջին հերթին «ուշադրություն դարձնելով» ալյուրին ու բուսական յուղին` ձեթին:

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ

Ինչպես վկայում են որոշ վրացական վերլուծաբաններ, արևմուտքն այսօր Վրաստանին պարտադրում է մտածել Աբխազիայի անկախությամ ճանաչման մասին: Վրաստանի հանրության համար այս գրեթե սենսացիոն բացահայտումը պարզում է պաշտոնական Թբիլիսիի` Աբխազիան վերադարձնելուն ուղղված քայլերի անհեռանկարայնությունը:

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Ինչպես պարզվում է, կլիմայական փոփոխությունները կարող են շրջել պատմության անիվը: Այս հետևությանն են հանգել Ուլֆ Բյուտհենի գլխավորությամբ աշխատող գիտնականները, ովքեր ուսումնասիրելով մոտ 9 հազար ծառերի տարեկան օղակները, բացահայտել են, որ 250-550 թվականներին, յուրաքանչյուր 10 տարին մեկ, կլիման փոփոխվել է:

Անտարբերությունը պատժելի է Եթե նույնիսկ դա գերմանամկների նկատմամբ է

Եվրամիության դատարանը Ֆրանսիային մեղադրել է` անհետացման վտանգի առջև կանգնած մեծ գերմանամկան (ւՏՎÿՍ) պաշտպանության իր պարտականությունները չկատարելու համար£ Կենդանին բնավորվել է Էլզասում£ Ինչպես գրել է L´Express¬ը, դատարանը վճռել է, որ Ֆրանսիան անհրաժեշտ ուշադրություն չի հատկացնում կաթնասունին ու անպատասխանատվությամբ է վերաբերվում եզակի տեսակների պահպանման համակարգին£ Եվրահանձնաժողովը Ֆրանսիայի դեմ հայցը ներկայացրել էր 2009¬ի ամռանը£ Այն ժամանակ պաշտոնական Բրյուսելը հայտարարել էր, որ ֆրանսիացիները ջանքեր չեն գործադրում էլզասյան գերմանամկանը փրկելու համար£ Իսկ կենդանին պահպանության ներքո է դեռևս 1993¬ից, սակայն մինչ օրս խոմյակների թիվը գնալով նվազում է. եթե 2001 թ. դրանք 1167 հատ էին, ապա 2007¬ին նվազել էին մինչև 147-161£ Էլզասում դրանց ներկայիս քանակը չի նշվում, բայց ընդգծված է, որ Ֆրանսիան շարունակում է Էլզասում ընդարձակել գյուղատնտեսական հողահանդերը և ոչնչացնում է գերմանամկների բնակատեղիները` հօգուտ քաղաքաշինության ու ճանապարհների ասֆալտապատման£ Հայցի պատճառ դարձած մեծ գերմանամկներն ունենում են մինչև 27-30 սմ երկարություն, կշռում են 200-500 գրամ£ Դրանք տեղավորվում են դաշտերում, որտեղ շատ է աճում նրանց սիրելի առվույտը£ :

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՂՔԱՏԱՆՈՒՄ Է

ԱՄՆ մի շարք վերլուծական կենտրոններ համակողմանի հետազոտություններից հետո հանգել են այն եզրակացության, որ Ադրբեջանի նավթային պաշարներն արդեն սպառման եզրին են, 2012-2019 թվականներին արդյունահանելով նախատեսված քանակության նավթ, երկիրը կկանգնի նավթային ճգնաժամի առաջ` կորցնելով թե´ տնտեսական զարգացման հեռանկարները, թե´ իր հեղինակությունը տարածաշրջանում:

Թեև նրանց էլ էին «ամուսնալուծել»

«Ամուսնալուծողներն» իհարկե բամբասասերներն են, ովքեր իրենց հետաքրքրություններին հագուրդ տվող դեղին մամուլով տարածում են «լսե՞լ եք, ասում են» լուրերը£ Հենց նրանց «պնդմամբ» էլ` 11 տարի հաշտ¬համերաշխ ապրող Լարիսա Դոլինա-Իլյա Սպիցին ամուսնական զույգը 2010¬ին պաշտոնապես բաժանվում էր£ Գրում ու խոսում էին նաև, թե իբր Դոլինան նույնիսկ համաձայնագիր է կնքել Մոսկվայում հեղինակություն վայելող փաստաբանական ֆիրմայի հետ, որը պետք է ամուսնալուծության ժամանակ նրա շահերը պաշտպանի դատարանում£ Խոսքը, բնականաբար, համատեղ ունեցվածքը բաժանելու մասին է£ Զույգի բաժանվելու «հավանական» պատճառների շարքում մասնավորաբար նշվում էր ամուսինների բնավորությունների անհամատեղելիությունը և նպատակների տարբերությունները. Դոլինան շատ է աշխատում և հաճախ է այցելում բարձրաշխարհիկ միջոցառումների, իսկ Իլյա Սպիցինն ազատ ժամանակը նախընտրում է ընկերների հետ անցկացնել ու հանգստանալ բնության գրկում£ Լարիսայի ամուսինն էլ ակամա ջուր էր լցրել բուլվարային ասեկոսեների ջրաղացին` այդ թեմայով իրեն ուղղված հարցին պատասխանելով, որ չի մեկնաբանելու նման բարբաջանքները£ Մի խոսքով, 2010¬ն ավարտվել է, և բարեբախտաբար, զույգը միասին է£ *** Ռուսաստանցի թոփ¬մոդել Նատալյա Վոդյանովայի ամուսինը` լորջ Ջասթին Պորթմանը ևս ստիպված է եղել հերքել այն ասուխոսանքները, թե 10 տարվա համատեղ կյանքից հետո և 3 երեխա ունենալով հանդերձ, իրենք ամուսնալուծվում են£ Բամբասանքների ձնագնդիկն անընդհատ պտտվում էր ու մեծանում` չնայած այս զույգի մտերիմներն ու բարեկամները չէին հոգնում` ամենքին և յուրաքանչյուրին բացատրել, որ ամուսինները սիրում են իրար, ու բաժանվելու ոչ մի պատճառ չկա£ Սակայն ուրիշների անձնական կյանքի «գիտակները» նույնիսկ «փաստարկ» էին վկայակոչում, թե Վոդյանովան ևս արդեն փաստաբան է վարձել` ունեցվածքը չկորցնելու համար£ Մինչդեռ զույգն ապրում է սիրով ու երջանիկ` չմտածելով բաժանության մասին£ :

Սերը չի հարցնում տարիք

Անցյալ տարեվերջին կայսրություն համարվող «Պլեյբոյ»¬ի հիմնադիր Հյու Հեֆները հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ£ Էրոտիկ արդյունաբերության 84-ամյա մագնատի ընտրյալը 24-ամյա գեղեցկուհի Կրիստալ Հարիսն է£ - Երբ ես Կրիստալին մատանի նվիրեցի, նա հեկեկաց£ Այս Սուրբ Ծնունդն ամենաերջանիկն էր իմ ´կյանքում,¬ գրել է Հեֆները£ Ինչպես նշել է Reuters¬ը` Կրիստալ Հարիսը ճանաչվել էր «Պլեյբոյ»¬ի 2009¬ի դեկտեմբերի «ամսվա աղջիկ»£ Հյու Հեֆները ծնվել է 1926 թ., Չիկագոյում£ «Պլեյբոյ»¬ի առաջին համարը, շապիկին` Մերիլին Մոնրոյի նկարով, նա հրատարակել է 1953 թ. դեկտեմբերին£ Ամսագիրը հիմա տպագրվում է աշխարհի ավելի քան 40 երկրներում (այդ թվում և` Ռուսաստանում) ամսական 3 միլիոն տպաքանակով£ Հեֆները հայտնի է նաև իր 2 նախասիրություններով. մարդկանց ներկայանում է թանկարժեք խալաթով և պարբերաբար իր տանն ապրում է տասնյակ երիտասարդ աղջիկների հետ£ :

ԼՈՒԺԿՈՎԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆԵՂԱՑՆԵԼ

Մոսկվայի էքս-քաղաքագլուխ Յուրի Լուժկովը հեռանում է քաղաքի մեծահարուստների ավանից` Ռուբլյովյան խճուղուց, ուր նրան էր տրված ծառայողական ամառանոցը, և որն իշխանություն ները հետ չէին վերցրել պաշտոնանկությունից հետո: Այս շքեղ ամառանոցն ունի 700 քմ բնակելի մակերես, հինգ ննջարան, սաունաներ, 760 քմ տարածքով խաղահրապարակ, երկհարկանի ձիանոց, այլ հարմարություններ:

ԼԵՆԻՆԻ ԱՃՅՈՒՆԸ ԿՀԱՆԵՆ ԴԱՄԲԱՐԱՆԻՑ

«Միասնական Ռուսաստան» կուսակցության մի շարք ակտիվիստներ սատանայականություն են համարել այն փաստը, որ Կարմիր հրապարակում, ուր գտնվում է Լենինի դամբարանը, կազմակերպվում են ռոկ-համերգներ և զանգվածային միջոցառումներ: Դա հակասում է քրիստոնեական ընդունված կանոններին:

Հնգոտանի հորթուկն` աճուրդում

Նոր Զելանդիայում Trade Me առցանց (օնլայն) ¬ աճուրդում վաճառքի է հանվել արտասովոր մի «իր»` հորթուկը, որն ունի 5 ոտք£ Ընդ որում, 1-ին աճուրդում այն համապատասխան գնորդ չի գտել£ Անսովոր այդ ձագուկին տիրանալու մեծ ցանկություն է հայտնել տեղի մի բնակչուհի, սակայն ամուսինն արգելել է որակափոխ հորթ գնել£ Ու հիմա արդեն «ապրանքի» նկարագրում նշվում է, որ կենդանուն ձեռք բերել ցանկացող կանայք նախ պետք է իրենց ամուսինների թույլտվությունն ունենան£ Հետաքրքրական է, որ հորթուկի 5¬րդ ոտքն աճում է վզից և ոչնչով չի խանգարում նրա լիարժեքությանը£ :

ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆ ՀՍԿԱ Է ԾՆԵԼ

Յակուտիայի բնակիչ, 12-ամյա աղջկա ծննդյան ցավերը բռնել են դպրոցում, հենց դասի ժամանակ: Վախեցած ուսուցիչներրը, ովքեր չեն էլ պատկերացրել, որ աշակերտուհին ծննդաբերում է, դիմել են շտապ օգնությանը` կարծելով, թե աղջկա մոտ կույր աղիքի հետ կապված խնդիրներ կան:

ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

Ռուսական շոու-բիզնեսի գերաստղ Ալլա Պուգաչովան Վալենտին Յուդաշկինից գնել է հարսանեկան զգեստ: Ճիշտ է, պրիմադոննայի և դերասան-հումորիստ Մաքսիմ Գալկինի սիրային պատմության մասին լուրերը մոտ մեկ տասնամյակ շրջանառության մեջ են, սակայն, ինչպես պարզվում է, հիմա ամեն ինչ լրջանում է, և երգչուհին վճռական է տրամադրված:

Երջանկահավասար 10 գումարելիներ

Բոլորս երջանիկ լինել ենք ուզում` հաճախ նույնիսկ չպատկերացնելով անգամ, թե ո՞րն է մեր որոնած երջանկությունը£ Ավելին, սովորաբար միշտ երանությամբ ենք հիշում անցյալը` մոռանալով, որ երբ այդ անցյալը ներկա էր` բնավ չենք զգացել այդ երանությունը£ Այսինքն` գուցե հիմա՞ էլ երջանիկ ենք, բայց տարիներ անց` այս պահը կորցնելուց հետո՞ ենք հասկանալու դա... Կամ, մի՞շտ է, որ մեր որոնածը փնտրում ենք ճիշտ տեղում£ Ի վերջո, գոյություն ունի՞, արդյոք, երջանկության ինչ¬որ բանաձև£ «Բիզնես¬Ստիլ»¬ն, օրինակ, առանձնացրել է երջանկության` գիտականորեն հիմնավորված և վիճակագրությամբ հաստատված 10 բաղադրիչները£ 1. Միայնակ` մարտադաշտում ռազմիկ չես Այն զգացողությունը, որ դու կարող ես օգտակար լինել ինչ¬որ մեկին, և ինչ¬որ մեկն էլ կարող է օգնել քեզ` շատ կարևոր է երջանիկ լինելու համար£ Տնտեսագետներ Սթիվեն Մայերը և Ալոիս Շտուտցերն ապացուցել են, որ կամավորականները ամենաերջանիկ մարդկանցից են£ Ներքին մղումով նրանք իրենց ունակություններն ու եռանդը ներդնում են նախընտրած բնագավառում և բավականություն ստանում կատարածի արդյունքներով£ Հարվարդցի սոցիոլոգ Ռոբերտ Պուտնամի հետազոտություններն էլ ցույց են տվել, որ Ամերիկայում ամենաերջանիկներն այն մարդիկ են, ովքեր ընդգրկված են բազմապիսի հասարակական կազմակերպություններում£ Այսինքն` քո հայացքների ու նախասիրությունների տեր մարդկանց շրջապատում քեզ երբեք միայնակ չես զգա£ Եվ եթե դրան հավելվի օգտակար լինելու զգացողությունը, ուրեմն իմացիր, որ առողջությունդ ևս շահում է£ 2. Սեր աշխատանքի, այլ ոչ` աշխատավարձի հանդեպ Այնքա˜ն ծամծմված` շատերի համար ընդունելի չէ «Երջանկությունը փողի մեջ չէ» արտահայտությունը£ Այդպիսի «իրատեսներին» գուցե գիտական եզրահանգումնե՞րը համոզիչ թվան£ Հոգեբան Մ. Կսիկսենտմիխալիյը գտնում է, որ երջանիկ լինելու համար բացառիկ կարևոր է սիրած աշխատանքով, քան թե բարձր վարձատրվող, սակայն տհաճ գործով զբաղվելը£ Ինչ խոսք, լիարժեքն այդ 2¬ի համատեղումը կլիներ£ Սակայն հետազոտության մասնակիցների մեծամասնությունը «սիրա՞ծ, թե՞ բարձր վարձատրվող աշխատանք» հարցին ի պատասխան նախընտրել են առաջինը` հոգեմոտ գործունեությունը£ Հոգեբանը համոզվել է, որ սիրելի աշխատանքն ընձեռում է այնպիսի զգացողություններ, որոնք ոչ մի գումարով չես գնի. հափշտակվածություն, որից մարդն իրեն ուժեղ է զգում, միշտ մտազգաստ է ու բավարարված` առանց ավելորդ ճիգ ու ջանք գործադրելու£ 3. Առողջությունը. Նորություն չէ, և ապացուցելու կարիք էլ չկա. ամենակարևորն առողջությունն է, առանց որի ոչինչ չի կարող մեզ ուրախացնել£ Սակայն գաղտնիք չէ նաև, որ այս կամ այն չափով առողջական խնդիրներ ամենքս ունենք£ Ուրեմն` ինչպե՞ս հաղթահարել այդ խնդիրները և երջանիկ զգալ` շրջանցելով տկարությունը£ Հոգեբանները պնդում են, որ այս հարցում ևս կարևոր է միջավայրի գործոնը£ Նույն առողջական խնդիրներն ունեցող մարդկանց շրջապատում անձն ավելի թեթև է վերաբերվում իր տկարությանը£ Դիցուք, վիրահատվել պատրաստվողը նույն բաժանմունքում ապաքինվող վիրահատվածներին տեսնելով, ավելի թեթև ապրումներ է ունենում, տուրք չի տալիս հոռետեսությանը£ Իսկ եթե տկարությունն ավելի թեթև է, և մարդն ունակ է առնչվել գործընկերների հետ, ապա վերջիններիս ուշադրությունն անհրաժեշտ է, բայց` չափավոր£ Տկարություն ունեցողին չի կարելի անտեսել, բայց անընդհատ նրա հիվանդությունից խոսելն էլ օգտակար չէ£ 4. Ընկերները. Որքա՞ն գումարի դիմաց պատրաստ կլինեք` տարվա ընթացքում չհանդիպել սիրելի բարեկամ-ընկերներին£ Մի´ շտապեք տարակուսել. այսպիսի վիճակագրություն էլ կա£ Միջին հաշվով 300.000 դոլարի դիմաց այս հարցման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել հրաժարվել ընկերների հետ հանդիպելուց£ Կլորիկ գումար է, չէ՞£ Եվ այն էլ` բարեկամազրկվելու դիմաց որևէ մեկին դա չի´ վճարվելու£ Ուրեմն, մարդկանց մեծամասնությունը գիտակցված, թե ակամա հասկանում է, որ ընկերությունը շատ կարևոր է` երջանիկ լինելու համար£ Մտերիմների հետ առնչվելը նպաստում է բավարարվածության հորմոն սերոտոնինի արտազատմանը£ 5. «Ոչ¬միջին» տարիքը Եթե երջանկությունը ներկայացվեր գծապատկերի տեսքով, ապա դրա կորագիծը U պատկերը կունենար` գտնում են գիտնականները£ Ընդ որում, ուղղահայաց զուգահեռները երջանկության սանդակն են£ Այլ խոսքով` մարդիկ երջանիկ են իրենց կյանքի ճանապարհի սկզբում և վերջում. երիտասարդ ու տարեց հասակում£ Հասունացման (կամ` դեպի միջին տարիք տանող) ժամանակա հատվածում երջանկության կոնագիծն անվերջ միտված է դեպի վար` «0»¬ի հասնելով 40-50 տարեկանում£ Համանման պատկերն է ունենում նաև հոգեկան ընկճվածության կորագիծը. վատ տրամադրությունների խտացման գագաթնակետը նույն տարիքում է լինում£ Բայց սարսափելի ոչինչ չկա£ Ինչպես հայտնի է` ցանկացած կոնագիծ, «0» նիշին հասնելուց հետո վերստին սկսում է մեկեն դեպի վեր ձգվել£ Հենց դա էլ միջին տարիքի տխրահռչակ ճգնաժամի հաղթահարումն է£ (Շարունակելի) :