Հմայիչ պատկերներ` սեփական հայելում

Հայրենի քաղգործիչների նյարդերն ակնհայտորեն նորից տեղի են տալիս£ Նոր գերլարված իրավիճակն այս դեպքում աներկբայորեն պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների թելադրած մի շարք ոչ սովորական նախապայմաններով£ Եվ սա հենց այն պատեհ ժամանակն է, երբ քաղաքական ուժերը սեփական հնարավորություններն ավելի լավ են կարողանում պատկերացնել, և դատելով նրանց ավելի ու ավելի սրվող ավանդական ջղաձգումներից, բոլորը դժգոհ են ոչ միայն իրարից, այլև, որ ավելի հետաքրքիր է, սկսել են թերահավատորեն վերաբերվել մինչև վերջերս խիստ տեսանելի թվացող վարդագույն հեռանկարներին£ Նման իրավիճակն, անկասկած, փոփոխության ենթակա չէ, քանի որ այլևս ցանկացած պահի համակարգիչը միացնելով` ամենայն ճշգրտությամբ կարելի է տեղեկանալ, թե քանի ժամ է մնացել խորհրդարանական ընտրություններին£ Իսկ ընտրություններում և նախընտրական կոչված փուլում սեփական նախաձեռնությամբ իրենց ինչ¬որ գործառույթներ «շնորհած» ինքնակոչ կազմակերպությունների թիվը վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է£ Ու, ինչպես դժվար չէր կանխատեսել, վերջիններիս հոբբին (տվյալ դեպքում ավելի հարմար որակում դժվար է գտնել) սոցիոլոգիական հարցումներն են£ Թերթում ես օրվա մամուլը, ու իրար հաջորդող սոցհարցումների տվյալների անհեթեթ ու զավեշտալի տոկոսները զարմանք են առաջացնում` «պատվիրված» լինելու ակնհայտությամբ:

ՀՀՇ-ն «արցունքներին չի հավատում»

1998-ին, երբ ՀՀՇ-ն կորցրեց իշխանությունը, ոչ ոք չէր կարող գուշակել, որ գրեթե 9 տարի պետության ղեկը իր ձեռքում պահած քաղաքական ուժը ոչ միայն ունակ չի լինելու վերանվաճել իշխանությու նը, այլև նույնիսկ ի զորու չի լինելու հայտնվել խորհրդարանում` թեկուզ փոքր խմբակցությամբ:

ԹԱՆՁՐԱՑՈՂ ՁԱՆՁՐՈՒՅԹ

Ցավով պետք է նշել, որ Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար հրավիրված խորհրդարանական արտահերթ նիստում իր միապաղաղ գործունեությամբ նորից աչքի ընկավ խորհրդարանական ընդդիմությունը, որը խորհրդարանական ինադուի մակարդակից այն կողմ չի կարողանում անցնել:

1-2 .ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Չվերածվել մանրադրամի Ռուս-վրացական հարաբերությունների և դրանց հետևանքների մասին այսօր խոսում են բոլորը: Նաև այն քաղաքագետ կամ քաղաքական գործիչ իրենց երևակայողները, որոնք անընդհատ քարկոծում են Հայաստանի կողմից կիրառվող փոխլրացման արտաքին քաղաքականությունը:

Անկախություն` ըստ «Հովհաննու»

Մեր ժամանակներում ամենալավ ու հեռանկարային գործը ընդդիմադիր լինելն է: Նախ, որ դա ոչինչ չպարտավորեցնող աշխատանք է, երկրորդ` կարող ես ասել խելքիդ փչածը, քանի որ այն ոչ մի հետևանք չի ենթադրում:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄ.ՆԵՐ

Բենդերյան սիրո բանաձևով Տիգրան Կարապետյան - Ինձ սիրահարվել են բազմաթիվ կանայք` տնային տնտեսուհիներ, այրիներ և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ: Զգուշացիր գազից Առողջապահության նախարարությունն զգուշացնում է. գազալցակայանները վնասակար են առողջության համար:

.ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

Նախորդ շաբաթ ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ «Ընտրական համակարգերի կենտրոն» կազմակերպության էլեկտրոնային կայքում անցկացվող ՀՀ նախագահի թեկնածուների վարկանիշային քվեարկությունից հանվել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունը, իբր ոչ նրբանկատ քվեարկության համար: Սա բոլորիս հայտնի սադրանքի ձեւ է, երբ անցանկալի առաջատարին պատվերով «գցում են»:

Հուշամեդալ` անձնագրի արժեքով

«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամն ստեղծվել է 1995 թ., Մոսկվայում` որպես հայ-ռուսական մշակութային-բարեգործական կազմակերպություն: 2002 թ. հուլիսի 8-ից այն նույն անվանումով վերագրանցվել է Երևանում:

Այստեղ ամեն ինչ, այնտեղ ոչինչ

Մեր գիտական բարձր ներուժի, բարձր տեխնոլոգիաների գերակայության մասին մենք էլ ենք խոսում, ուրիշներն էլ: Բայց խոսելն ի՞նչ:

Կյանքս անցավ, գնաց, Ավանդս ո՞ւր մնաց...

Է¯, ե՞րբ էր, ամիսներ առաջ, տարեսկզբին, Կառավարությունը ՕԵԿ-ի անհեռատես ու ամբոխահաճո տարփողումով ժողովրդի մեջ խլրտում գցեց, թե խորհրդային բանկին պահ տված խնայողությունները վերադարձվում են: Խորհրդային տարիներին գրեթե ամեն ընտանիք խնայած գումար ուներ, և էն գլխից պարզ էր, որ ավանդների զանգվածային վերադարձ չի կարող լինել:

Ավելի շատ առաջ նայել

«Հայաստանը թշնամական երկիր չէ, Հայաստանն ուղղակի ունի հիշողություն» Անրի Կյունի Հրաժեշտից առաջ հայ ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին իր խոսքն ամբողջությամբ նվիրեց գրականության և դիվանագիտության միջև եղած կապերի բացահայտմանը` մասնավորապես անդրադառնալով դիվանագետ բառի ստուգաբանությանը£ Հույս ունենալով այդ շրջանակներում սահմանափակել զրույցի թեման, դեսպանն, այնուամենայնիվ, չկարողացավ շրջանցել քաղաքականությունը£ Ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանի հեռանկարները միջազգային դիվանագիտության ասպարեզում հարցին Անրի Կյունին փորձեց կատակով պատասխանել, թե այդ հարցը երևի պետք էր ուղղել Հայաստանի իշխանություններին£ Ամեն դեպքում, դեսպանն իր խոսքում նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները շատ աշխատեցին և լավ աշխատեցին£ ¬ Մինսկի խումբն այսօր էլ պարապուրդի չի մատնված,¬ նշեց Անրի Կյունին,¬ և հանդիպումները շարունակվում են£ Թող նրանք տեսնեն, որ Հայաստանը թշնամական երկիր չէ£ Հայաստանն ուղղակի ունի հիշողություն£ Խորին համոզմունք ունենալով, որ քաղաքական հարցերը ռազմական ճանապարհով լուծում չեն կարող ստանալ, մեր բարեկամ դեսպանը ցանկություն հայտնեց, որ ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով£ Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից սահմանի բացման հարցին, դեսպանը նշեց, որ հնարավոր չէ Եվրամիությանն անդամակցել փակ սահմանով£ Անրի Կյունին վստահաբար դիմեց հայ երիտասարդներին. ¬ Վտանգավոր հակումներից մեկը հետադարձ հայացքի վրա շատ ժամանակ կորցնելն է£ Հիշողության պարտքը պետք է ընդունել, այդուհանդերձ, ձեր տարիքի մարդը պետք է ավելի շատ առաջ նայի£ Հրաժեշտ տալով` դեսպանն ավելացրեց, որ Հայաստանից հեռանում է վառ տպավորություններով, և իր մտքում հիմա «ցտեսությունն» է, ոչ թե «մնաք բարովը»£ ¬ Հայաստանում ես գտա այն, ինչ որոնում էի, և ինչն ուրիշ տեղում չեմ էլ որոնի. գտա ձեզ, մշակութային հարստություն գտա£ Այսօր հայ ընթերցողի սեղանին է դրվել Անրի Կյունի¬մտածողի «Երջանկություն ամեն տեսակի» գիրքը` բաղկացած 24 պրելյուդներից£ Հյուպատոսը խոստացավ վերադառնալ Հայաստան, երբ ազատ կլինի տնօրինելու իր ժամանակը£ Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ Պաշտոնական լրատու n Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևան-Ղազախ հատվածում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի առաջարկով, կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ունեցող, մասնավորապես, սահմանի վերահսկմանն ու հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր:

ԱՎԵԼՈՐԴ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Ալեքսանդր Օգանով գնդապետ, մայրաքաղաքի Շահումյանի տարածքային զինվորական կոմիսար Արդեն երկրորդ տարին է մեր զինկոմիսարիատը նախազորակոչային աշխատանքներն ու բուն զորակոչն իրականացնում է շենքային նոր, հարմարավետ, այսօրվա պահանջներին համապատասխանող պայմաննե րում£ Դա տրամադրում է, միաժամանակ պարտավորեցնում ուժերի լրիվ նվիրումով աշխատել£ Այսօր պատասխանատու պահ է զինկոմիսարիատի աշխատակիցների համար£ Նրանք խորապես գիտակցում են, որ զորակոչն ամենից առաջ պետական առաջադրանք է, որի կայացման համար անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել£ Նախազորային աշխատանքներն սկսելուց առաջ մեզ մոտ խորհրդակցություն անցկացվեց, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին զորակոչի նախապատրաստության հետ կապված բոլոր հարցերը£ Այդ գործընթացին ներգրավված ծառայություններին հրահանգներ տրվեցին` անվերապահորեն կատարել նախազորային աշխատանքների ընթացքը կարգավորող որոշումները, անել ամեն ինչ` ապահովելու զորքերի համալրման առաջադրանքի ժամանակին կատարումը£ Եվ այսօրվա դրությամբ զինկոմիսարիատը լիովին պատրաստ է սկսելու զորակոչը£ Նշեմ, որ այդ ընթացքում մեծ աշխատանք է տարվել նաև զինակոչիկների ծնողների հետ£ Զինկոմիսարիատի աշխատակիցների պարբերաբար այցելություններն ու նրանց հետ հանդիպումներն զգալիորեն նպաստել են արտերկրներում ապրող պատանիների վերադարձին, ովքեր նախկինում հեռացել են հանրապետությունից£ Ներկայանալով զինկոմիսարիատ` նրանք ցանկություն են հայտնում մեկնելու զինվորական ծառայության, իրենց պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ£ Զինկոմիսարիատում դեռևս հաշվառված չէին եղբայրներ Ալեքսանդր և Արայիկ Բարսեղյանները, երբ մեկնել են Լեհաստան£ Այս տարի նրանք վերադարձել են, կամովին ներկայացել զինկոմիսարիատ. ցանկանում են ազգային բանակում ծառայել£ Արդեն բուժհետազոտման են ենթարկվել ու ստացել ծանուցագրեր, նոյեմբերի սկզբներին կզորակոչվեն ազգային բանակ£ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զորակոչից զորակոչ ավելանում է նման պատանիների թիվը£ Պիտի ասեմ, որ դրան մեծ չափով նպաստել է զինակոչիկների ընտանիքներում տիրող վիճակին քաջատեղյակ լինելն ու մեր տեսուչների կողմից պատանիների և նրանց ծնողների նկատմամբ ցուցաբերվող ուշադիր, զգայուն ու հոգատար վերաբերմունքը£ Քաջ գիտակցելով զորակոչային առաջադրանքների կատարման խիստ կարևորությունը և այն, որ տարեցտարի խստացվում են զորքերը համալրելու պահանջները, մեր զինկոմիսարիատն անում է ամեն ինչ, որ արգելքներ չստեղծվեն այն անձանց առջև, ովքեր հայրենիքից դուրս գտնվելու պատճառով ժամանակին չեն զորակոչվել£ Նրանց տրվում են համապատասխան երաշխիքներ£ Զորակոչը համաժողովրդական կարևորություն ունեցող հարց է, որին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու համար անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել:

Պատասխանատվություն բոլորի կողմից

ԱՐՄԵՆ ԲԱԼԲԱԲՅԱՆ գնդապետ, մայրաքաղաքի Նոր-Նորքի տարածքային զինվորական կոմիսար Զորակոչը համապետական ու համաժողովրդական գործընթաց է, որի առաջին պատասխանատուները, իհարկե, զինկոմիսարիատներն են:

Մարդու բարօրության մտահոգությամբ

Աջափնյակ թաղամասը ժամանակին եղել է Երևան քաղաքի էկոլոգիապես ամենամաքուր, ամենականաչ գոտին: Մարդիկ ձգտել են բնակարան ստանալ Աջափնյակում, սիրել են իրենց թաղամասը:

ԱՊՐԵՆՔ ՀՈՒՅՍՈՎ...

Լիարժեք ապրելու համար ուշադիր եղիր շրջապատողներիդ հանդեպ... Էռնեստ Ֆրոտերդամցի Բոլորիս է ծանոթ Կարմիր Խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքը` մարդասիրություն: Վերջինիս բազմաթիվ դրսևորումների ականատեսն է եղել հայ ժողովուրդը` սկսած 1988-ից, երբ Հայաստանի հիմքերը ցնցեց աղետալի երկրաշարժը:

..ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ..

Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 36-39-ում Օրենքն ասում է` այո»: Հարց ու պատասխանի այս ձեռագիր մենախոսության արդյունքում 1876 թ. մայիսի 30-ին Հուսեյն Ավնի փաշան ատրճանակի փողը դրեց գահաժառանգ, սուլթան Աբդուլ-Մեջիդի (1839-61) որդու, Մուրադի կրծքին և ստիպեց նրան ընդունել թագը:

Արդի հայ թատրոնի հնավանդ ակունքը

Թռուցիկ հայացք անցյալին Ներկայիս թատերական գործիչները բանավիճում են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ծննդյան կոնկրետ տարեթվի շուրջ£ Այս հանգամանքը բացատրում են նրա` պատմության հեռավոր խորքերը գնացող արմատներով£ Փորձեմ ինքս պարզություն մտցնել£ Հայաստանի պետական անկախության կորստյան հետևանքով հայ նոր թատրոնը զարգացել է այն երկրներում, ուր աստիճանաբար բնավորվել են հայկական գաղթավայրերը£ 19¬րդ դարասկզբին այդ վայրերում շարունակել է գործել դպրոցական թատրոնը` հող նախապատրաստելով պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման համար£ Իր գոյության 200 տարիների ընթացքում միայն Վենետիկի թատրոնը բեմադրել է շուրջ 300 պիես£ Ռուսաստանի կազմի մեջ Կովկասի մտնելուց հետո Թիֆլիսը դարձել է ամենախոշոր մշակութային կենտրոնը անդրկովկասյան բոլոր ազգերի, այդ թվում և հայերիս համար£ Հայկական թատրոնի նախաքայլերն արվել են 1820¬ական թթ. Ներսիսյան դպրոցի սաների ուժերով` Հ. Ալամդարյանի ղեկավարությամբ£ Թատերական գործիչ, դրամատուրգ Գ. Շերմազանյանը` հայ դրամատուրգիայում անդրանիկ երգիծական կատակերգության հեղինակը, 1836¬ից ներկայացումներ է տվել «Շերմազանյան դարբաս» սեփական թատրոնում£ 1856¬ից սկսել է գործել Թամամշյանի թատրոնը£ 1858-62 թթ. Ներսիսյան դպրոցի ուսուցիչներ, դրամատուրգներ և քննադատներ Մ. Պատկանյանը, Հ. Կարենյանը կազմակերպել են մի շարք կիսասիրողական թատերախմբեր` բեմադրելով պատմական դրամաներ, ողբերգություններ, մելոդրամաներ ու ժամանակակից կյանքն արտացոլող կենցաղային պիեսներ£ Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում հետագա զարգացում են գտել հայ թատերական քննադատությունը, դրամատուրգիան և բեմարվեստը£ 1863¬ին Գ. Սունդուկյանի, Մ. Տեր¬Գրիգորյանի, Մ. Պատկանյանի, Հ. Կարենյանի և այլոց նախաձեռնությամբ և Գ. Չմշկյանի ու Պ. Պռոշյանի ղեկավարությամբ միաժամանակ 2 թատերախումբ է կազմվել, որոնք հանդես են եկել Ա. Թամամշյանի քաղաքային թատրոնում` հիմք դառնալով մշտական պրոֆեսիոնալ թատրոնի, որը բացվել է նույն թվականի հոկտեմբերի 23¬ին Մ. Տեր¬Գրիգորյանի «Ժլատ» կենցաղային դրամայի և Գ. Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» վոդևիլի ներկայացումներով` հիմնական կազմում ունենալով Մ. Ամրիկյանին, Ա. Սուքիասյանին, Ս. Մանդինյանին, Ս. Մատինյանին, Վ. Շահխաթունյանին, Ք. Արամյանին և այլոց£ Գրական ասպարեզում եղած հայ կենցաղային դրամատուրգիայի կենսական ակունքներից սնվելով ու ամրանալով` Սունդուկյանը դառնում է ազգային դրամատուրգիայի հիմնադիրն ու բարձրակետը` թրծվելով թատրոնի կենդանի քուրայում, ունենալով դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Գ. Չմշկյանի ծանրակշիռ համագործակցությունը£ Չմշկյանի անմիջական նախաձեռնությամբ 1879¬ին Կ. Պոլսից հրավիրվում են Պետրոս Ադամյանը, Սիրանույշն ու Աստղիկը£ Սկիզբ է առնում արևելահայ և արևմտահայ խաղաոճերի մերձեցումը, խաղացանկում մելոդրամաներն իրենց տեղը զիջում են ինքնուրույն երկերին և համաշխարհային դասականներին£ Կարճ ժամանակում թիֆլիսահայ թատրոնը վերելք է ապրում£ Կ. Պոլիս վերադարձած Աստղիկին ու Սիրանույշին փոխարինում են Ե. և Վ. Գարագաշյանները, Մարի Նվարդը, Ազնիվ Հրաչյան, Մ. Մնակյանը£ 1921¬ի մարտին կազմակերպվել է Թբիլիսիի Ստ. Շահումյանի (1991-ից` Պ. Ադամյանի) անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը£ Հիմնադիր կազմում էին` Ի. Ալիխանյան, Ա. Վրույր, Օ. Մայսուրյան, Գ. Փիրումյան, Ա. Հարությունյան, Օ. Գուլազյան, Զաբել, Ա. և Մ. Բերոյաններ, Պահարե, Ա. Ռշտունի, Մ. Գավրոշ, Տ. Շամիրխանյան և այլք£ 1936¬ի մարտի 29¬ին Մ. Ջանանի «Շահնամե»¬ի ներկայացմամբ բացվել են ներկայիս շենքի (Հավլաբար) դռները£ Այդ շրջանի լավագույն բեմադրություններից են` Ա. Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Ա. Գուլակյանի «Արշալույսին», Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», Ա. Ցագարելու «Խանումա», Ս. Շանշիաշվիլու «Արսեն», Ա. Ծերեթելու «Կինտո», Ա. Օստրովսկու «Ամպրոպ», Մ. Մետեռլինկի «Մոննա Վաննա» և շատ ուրիշներ£ 1927-45 թթ. Թբիլիսիում գործել է նաև պետական հայկական պատանի հանդիսատեսի թատրոնը£ …Անձնուրաց և հզոր մտավորական ներուժ, շինարար քննադատական միտք (չմոռանանք նաև Միքայել Նալբանդյանի լուման), տաղանդավոր արտիստական աստղաբույլ, զարմանալի արգասաբեր գրական կյանք, համաշխարհային դասական արժեքներով հարստանալու անմարելի պրոցես, գործունյա ու բանիմաց կազմակերպիչներ` իմաստնացած համամարդկային փորձով£ Ահա այն պարարտ հողը, որը չէր կարող մշակութային հրաշքներ չարարել, չծնել ինքնատիպ անհատականություններ, որոնք իրենց հստակ հետագիծը թողեցին սերունդներին£ (Ցավոք, հիմա մեզ զգալիորեն պակասում են մշակութային արարման այս կարևոր գործոններից շատերը)£ Ակադեմիական նվերները Երբ սունդուկյանցիների հետ հասանք Հավլաբար, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը իր 150¬ամյա հոբելյանի առթիվ ստանում էր առաջին ակադեմիական նվերը` Վրաստանի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում էր Ստուրուա¬Կանչելիի «Ստիքսը»` պլաստիկ լուծումներով արված կառուցիկ մի բեմադրություն, որ սարսռեցնում է մարդկանց հոգիները անդրշիրիմյան աշխարհ տեղափոխող սառցե ընթացքում մարդ արարածի հատկապես ցցուն արտահայտվող երկրային կեցության տարբեր դրսևորումների հավաքական անդրադարձների խորհրդանշական դրվագներով£ Դերասանական թատրոնի ջատագովների մեջ ընդդիմություն առաջացրեց բեմադրական «դիկտատը», որին լուռումունջ ենթարկվում էր բազմանդամ դերասանախումբը` միասնաբար ամբողջացնելով բեմի վրա կյանքի ու մահվան հակադրամիասնության հավերժական թեմայի փիլիսոփայական ընդհանրացված նկարագրությունը, որի զգացական ընկալումը սրվում էր ներդաշնակ երաժշտության հանճարեղ հնչյունների ազդեցությամբ, խորացվում լուսային-գունային համարժեք ձևավորմամբ:

Հայֆեստի հեղինակությունը տարեցտարի բարձրանում է

Մշակութային թատերականացված խայտաբղետ մի հրավառություն էր Հայֆեստ միջազգային չորրորդ փառատոնը, որ իր ժանրային բազմազանությամբ` մնջախաղ, տիկնիկային և խամաճիկների թատրոն, պլաստիկ պարային թատրոն, ավանդական դրամատիկ թատրոն, բացօթյա հանդիսախաղ, օպերային թատրոն, կլոունադա..., թատերականից վերափոխվել էր կատարողական արվեստի ամենատարբեր, հաճախ սինթետիկ արտահայտությունների շքահանդեսի: