Հիշում ենք և պահանջում

ՆԿԱՏԻ ունենալով, որ խիստ կարևոր է վառ պահել անցյալի մասին հիշողությունները, քանի որ չի կարող որևէ հաշտեցում լինել` առանց ճշմարտության և հիշողության. 1. հարյուրամյակի շեմին հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակինΚ եվրոպական զորակցության և արդարության ոգուն համահունչ` միանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, կոչ է անում Հանձնաժողովին և Խորհրդին միանալ հիշատակման արարողություններին. 2. վերահաստատում է իր 1987թ. հունիսի 18-ի բանաձևը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է 1948թ. Ցեղասպանություն հանցանքը կանխելու և դրա պատժի մասին կոնվեկցիայում. դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության բոլոր դեպքերը և խստորեն քննադատում դրանք ժխտելու ցանկացած փորձΚ 3. հարգանքի տուրք է մատուցում մարդկության դեմ իրականացված բոլոր ցեղասպանությունների և հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին, առաջարկում է, որպեսզի հիմնվի Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր` ևս մեկ անգամ վերհիշելու աշխարհի բոլոր մարդկանց և ազգությունների` խաղաղության և արժանապատվության իրավունքը. 4. ընդգծում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխումը պետք է լինի միջազգային հանրության և Եվրամիության հիմնական առաջնահերթությունների շարքում... (հատված Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևից)   - Սիրելի հայ եղբայրներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք, ցավոք, այսօր շարունակվում են:

ԿԱՅԵՆՅԱՆ ԱԽՏԱՆԻՇ

...Երբոր նրանք դաշտումն էին, Կայենը վեր կացավ իր եղբայր Հաբելի վրա և սպանեց նրան: Եվ Եհովան ասեց Կայենին. Ո՞ւր է քո եղբայր Հաբելը:

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1912, դեկտեմբեր, Կ. Պոլիս Արդ, մեր երկիրն սկզբեն եղել է կռվախնձոր արշավող ու շրջակա հզոր պետությանց աշխարհակալության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույն վիճակը: Մենք այժմ իրապես ռուսաց շահի առարկան ենք. մեր երկիրն արդեն որոշված է` այսօր կամ վաղր ռուս պետության բաժին դառնալու:

ՏԱՌԱՊԱՆՔ ԵՎ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՈՒՄ

Իր գործունեությամբ աշխարհատարած հայության համախմբմանը նպաստելու, հայրենիքից հեռու ապրող հայի հայացքը առ Հայաստան հառելու ուղղությամբ ձեռնարկումների պակաս երբևիցե չի ունեցել Սփյուռքի նախարարությունը: Ստեղծման օրից ի վեր` գերատեսչության առօրյան հագեցած է այնքան, որ լրագրողները հաճախ դժվարանում են անդրադառնալ բոլոր միջոցառումներին:

ԵՐԿՈՒ ԵՂԵՌՆ` ՄԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Իմ ծանոթությունն իննսունամյա Վիկտորյա Կուզիկյանի հետ անակնկալ էր, անսպասելի, որը վերածվեց ջերմ բարեկամության: Ապրում էր Երևանի Մաշտոցի պողոտայի բարձրահարկերից մեկում գտնվող մեկսենյականոց բնակարանում:

«ԴՈՒՔ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍՆ ԵՔ»

Երևանյան համերգի ավարտին, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մաեստրո ՍՊԻՎԱԿՈՎՆ իր սրտառուչ խոսքով հուզեց ունկնդիրներին. -Մենք այսօր մեր պատարագը մատուցեցինք Ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին: Շատերը, շատ քաղաքական գործիչներ վախենում են ցեղասպանություն, ինչպես նաև հոլոքոստ բառերից:

ՍՐԲԱԴԱՍՈՒՄ

Այսօր խորին խոնարհումով ու երկյուղածությամբ համայն հայության ու աշխարհի առաջադեմ մարդկության հայացքը հառվելու է Հայաստանին, որովհետև տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Հերթական խեղաթյուրումը

Հարգելի Անգլիացիներ, Ֆրանսիացիներ, Ավստրալիացիներ, Նոր Զելանդացիներ, Հնդիկներ, Նյուֆլանդցիներ, Ամերիկացիներ Էրդողանը խեղաթյուրում է Գալիպոլի ճակատամարտի փաստերը, իսկ որոշ պատմաբաններ շփոթում են Դարդանելի օպերացիան Գալիպոլի ճակատամարտի հետ: Փաստորեն Գալիպոլի ճակատամարտը դա Դարդանելի օպերացիայի մի մասն է: