ԴԻՄԱՆԿԱՐԻ ԷՍՔԻԶ
Այսօրվա հեռվից դժվարանում եմ Երևանի դրամատիկականի բեմում և հեռուստաթատրոնում խաղացած մոտ երկու տասնյակ դերակատարումներից պահպանված աղոտ հիշողություններով գնահատել Արմեն Խանդիկյանի դերասանական վարպետությունն ու ներուժը£ Առանձնապես նշանակալից չեմ գտնում նաև միակ կինոդերը (Անդրանիկ` «Հայրիկ»¬ում)£ Մտաբերում եմ միայն, որ նա, ինչպես և նորաստեղծ երիտասարդական թատրոնի դերասան¬դերասանուհիներից շատերը` Լ. Շարաֆյանը, Վ. Մսրյանը, Ռ. Քոթանջյանը, Ա. Ութմազյանը, Էվ. Շահիրյանը, Գ. Մանուկյանը և մյուսները, անցյալ դարի 70-ականներին աչքի էր ընկնում նորաոճ ու ազատամիտ արվեստագետի իր հմայիչ բեմական արտաքինով և չափազանց դուր էր գալիս Բիթլզների սիրահարներիս£ Առաջին բեմադրությունները` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի» (1972թ.), Ա. Չեխովի «Գավառական դեդեկտիվ» (1974), Լ. Կարագյոզ յանի «Փորձություն» (1976).¬ հետաքրքիր էին որպես Ղափլանյանի հաստատած նորարարական¬փորձարարական գեղագիտությա նը մոտ ռեժիսորական աշխատանքներ, որպիսիք այդ թատրոնում անում էին Ն. Սարգսյանը, Ա. Հովհաննիսյանը, Լ. Թուխիկյանը, Ա. Գրիգորյանը, Ե. Ղազանչյանը£ Այդ տարիներին բեմադրական առումով ամենաուշագրավն ու անխոցելին Ղափլանյանի արտասովոր տաղանդի նորահայտ դրսևորումներն էին` պատկերավոր բեմավիճակներով, վառ թատերայնությամբ, հերոսների մարդկային նկարագրերի կերպավորման նորագույն հնարքներով£ Առաջին անմոռաց, շռնդալից թատերական հանդիպումս բեմադրիչ Արմեն Խանդիկյանի հետ կայացավ 1977¬ին, Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին» ներկայացմամբ£ Իմ կարծիքով, սա առաջին ծանրակշիռ հայտն էր Խանդիկյանի բեմադրական ուրույն տաղանդի, դոգմատիկ մտածողությանը հակադրվող թատրոնական հավատամքի, հանրածանոթ իրողությունների, մարդկային փոխհարաբերությունների, առհասարակ մարդ արարածի էության հոգեբանական խորքային բացահայտման սեփական ընկալման յուրօրինակ գրավչյության£ Տպավորիչ էին դերակատարումներից շատերը` Անահիտ Թոփչյանի Քլեմենտինը, Ռաֆայել Քոթանջյանի Քլեոնը, իսկ Վլադիմիր Մսրյանի Հերոստրատը մինչև օրս էլ չի կորցրել իր մոգական ազդեցությունը£ Դրանից հետո բազմաթիվ տարաբնույթ կերպարների կենդանի մարմնավորումներ արարեց Մսրյանը տարբեր բեմերում, կինոյում` դերից դեր հարստացնելով իր արտիստական երանգապնակը, բայց ինձ համար անգերազանցելի մնաց նրա Հերոստրատը£
Այնուհետև, Վավիկ Վարդանյանից ու Ռաֆայել Ջրբաշյանից ստացած գիտելիքները Հրաչյա Ղափլանյանի հետ համատեղ ստեղծագործական աշխատանքի պրոցեսում խորացնելով ու արվեստագիտական մտածողության մասշտաբները ընդլայնելով, Խանդիկյանը վերջնականապես ձևավորվեց որպես ինքնատիպ բեմադրիչ ու լայն թափով ծավալեց իր թատրոնական խորիմաստ երկխոսությունը հանդիսատեսի հետ Ժ. Անույի «Արտույտը», Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» և հետագա շուրջ երեք տասնյակ բեմադրություններում£ Նրա չկաղապարված, համարձակ քաղաքացիական դիրքորոշ ման, իր ժամանակի հոգսերով լրջորեն մտահոգված ճշմարիտ մտավորականի թատերական խորախորհուրդ խոհերի ամենացայտուն արտահայտությունները եղան Ս. Ստրատիևի «Ավտոբուսը» (1986) և «Անվերջ վերադարձ» թատերական ֆանտազիան ըստ Պ. Սևակի (1988)£ Ամենևին պատահական չեմ համարում դրանց խաղացանկային կենսունակությունը£ Դրամատիկականում այդ իրավունքը վաստակում են տասնամյակներով լեփ¬լեցուն դահլիճներում խաղացվող, կրկին ու կրկին դիտելու ցանկություն, հոգևոր պահանջ հարուցող բեմադրությունների ներկայացումները միայն£ Ինչ նոր բեմադրության էլ ձեռնարկի Խանդիկյանը` միշտ ակնածանքով է մոտենում հեղինակային տեքստին, անպայմանորեն դառնում է համահեղինակը բեմ բարձրացվող գործի, հատուկ սրելով իր ասելիքի կուտակումներն արտահայտելու հնարավորություն տվող գաղափարական¬գեղարվեստական կողմերը, սակայն երբեք իրեն թույլ չի տալիս վերաձևավորել ուրիշի մտքերը, առավել ևս` նենգափոխել£ Միայն այսպիսի թատերական ֆանտազիան եմ ընդունում ու բարձր գնահատում£ Գեղանկարչական, բանաստեղծական, երաժշտական նրբանկատ խառնվածք ունի Խանդիկյան բեմադրիչը, տասնամյակների հարուստ ու նորակտիվ կենսափորձով ներդաշնակորեն համակարգված£ Նրա բազմաշերտ խառնվածքի կնիքը գտնում ես դրամատիկականի նաև այն բեմադրություններում, որոնց գեղարվեստական ղեկավարն է ինքը£ Հրաշալի հատկություն թատրոնի դիմագիծը անխաթար պահելու, մոտ կեսդարյա յուրահատուկ ստեղծագործական ձեռագիրը հստակ պահպանելու ու խորացնելու համար£ Անցյալ դարի 60¬ականների վերջերին տաղանդաշատ բեմադրիչ, կարկառուն թատերական գործիչ Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած թատրոնը կկորցներ երբևէ մեր նորագույն թատրոնում հեղափոխական ալիք առաջացրած իր ծնունդից մինչև ներկայիս անխառն կայացումը համախոհների անմնացորդ եռանդով ձեռք բերած բարձր համարումը, եթե շեղվեր իր սկզբունքներից, դավաճաներ որդեգրած, վաղուց միջազգային ճանաչում ստացած, թատերական դավանանքին£
Արդի հայ թատրոնի վառ անհատականություններից է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը` ինքնահատուկ գեղագիտական մտածողությամբ, բյուրեղացող ռեժիսորական վարպետությամբ, ստեղծագործական երևակայության անսովոր ոլորտներ փնտրող թռիչքով£ Նորի անդուլ որոնումների ակնհայտ ջանադրությունն է փառքի հետևից չվազող այս արվեստագետի ամենաբնու թագրական հատկանիշներից մեկը, որի պատճառով գուցե մինչև վերջերս շատերի կողմից երիտասարդ արվեստագետ էր որակվում£ Ինձ համար նա այսօր երիտասարդ է մնում միայն մեկ նկատառումով` բեմադրությունից բեմադրություն աճում են սպասելիքներս նրա ռեժիսորական քանքարից` ենթադրել տալով, որ իր լավագույն մտահղացումը դեռ նոր պիտի իրագործի` զարմացնելով ու հիացնելով կենսահաստատ, Բարու ու Սիրո հավատավոր տաղանդի նորահայտ փայլով, ինչպես անսպասելիորեն դա տեղի ունեցավ Հ. Մաթևոսյանի «Չեզոք գոտի» կինովիպակի անթերի կառուցիկ ու անսովոր քնարականությամբ հագեցած բազմաբովանդակ բեմադրության ներկայացման ժամանակ£ Բազմիցս համոզվել եմ` ինքն էլ ձեռք բերածով չի հանգստանում£ Լավագույն գնահատականների արժանացած աշխատանքները շարունակական խմբագրման, մանրակրկիտ սրբագրման ու ճշգրտման է ենթարկում` հասնելով այնպիսի կատարելության, որի մասին առաջնախաղով ոգևորված հանդիսատեսը չէր էլ կարող ենթադրել£ Այդպես ես ինձ համար բոլորովին վերջերս հայտնաբերեցի նրա «Մակբեթը» (2004)£ Առանձին լուրջ ուսումնասիրության նյութ է Խանդիկյանի շեքսպիրապատումը` սկսած առաջինից` աղմկահարույց «Համլետից» (1981) մինչև «Հուլիոս Կեսարն» (1992) ու մարդկային թշնամանքին անարդարա ցիորեն կուլ գնացած ամենաողբերգական և սերունդների համար ուսանելի սիրո չքնաղ պատմությունը` «Ռոմեո և Ջուլիետը» (1996)£ Արդիական շեշտադրումներով մարմնավորված մնայուն արժեքներ, որոնցում, առանց արտառոց նկրտումների, Խանդիկյանը յուրովի հաստատում է հանճարեղ անգլիացու` դարերով անգերազանցելի մնացած առեղծվածը£
… Անավարտ եմ թողնում Արմեն Խանդիկյանի դիմանկարի էսքիզս£ Վստահ եմ` նոր բեմադրություններով ինքն է շարունակելու լրացնել, ամբողջացնել ու հարստացնել այն` հասցնելով ավարտուն բնութագրականության ու գունագեղության£ Գուցե Չեխովի «Իվանով»¬ո՞վ կամ իր սիրելի Ստրատիևի նոր պիեսո՞վ£ Չգիտեմ£ Հենց այնպես, մի բան արած լինելու համար, ոչնչի չի ձեռնարկում£ Նոր պիեսի ընտրությունն էլ առանձնահատուկ ստեղծագործական տառապանք է£ Մտասևեռումների ներքին դաժան պայքար, մանավանդ արվեստագետի երևակայության թռիչքն արգելակող մեր աղքատիկ ժամանակներում, երբ ստեղծագործելուց ավելի ստիպված ես ուղեղդ ծանրաբեռնել նյութական լծակներ հայթայթելու, հակամշակութային այլ խոչընդոտներ հաղթահարելու հնարամիտ ուղիների որոնումներով£ Այս պարագայում, անշուշտ, անհնար է ամեն նոր աշխատանքում նոր շլացուցիչ գույներ ու գյուտեր հղանալ£ Ինչ խոսք, նաև` ակնկալել: