ԿԱՄ ԱՄԲՈՂՋԸ, ԿԱՄ ՈՉԻ՞ՆՉ

Հայաստանի քաղաքական դաշտում քննարկումների հիմնական թեմաներն այսօր երեքն են: Ընտրությունների արդյունքները և դրանց մատուցած որոշ անակնկալներն են շարունակում ուշադրության կենտրոնում մնալ, նոր Կառավարության` մասամբ նորացված կազմն է տարբեր գնահատականների արժանանում, ու, բնականաբար, վերլուծվում է նաև Նախագահի առաջիկա ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի հավանականության հարցը:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

(կամ` դարձյա՞լ կոմունիզմ ենք կառուցում) Նոր կառավարության անդրանիկ նիստում, ի շարս այլևայլ հարցերի` քննության առնվեց մայրաքաղաքի համար վաղուց գլխացավանքի վերածված մի ամբողջ շարք կենտրոնական փողոցների տրանսպորտային հանգույցների կարգավորման և ստորգետնյա հետիոտն անցումների կառուցման խնդիրը:

«Մենք չպետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին»

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին -Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում ընդդիմության` ընտրությունների կեղծման վերաբերյալ հայտարարություններին: -Նորմալ եմ վերաբերվում:

«Սոցիոմետր»-ի ուրվականը Արցախում

2007 թ. ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված ընտրողների սոցիալ-քաղաքական սպասումների և Նախագահի թեկնածուներին տրվող վարկանիշների բացահայտ ման նպատակով «Սոցիոմետր»-ի և Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թևի համատեղ ջանքերով հարցում է անցկացվել Ստեփանակերտի, 6 մարզկենտ րոնների և 11 խոշոր բնակավայրերի 1000 չափահասների շրջանում, որոնցից մոտ 300-ը հրաժարվել են մասնակցել հարցմանը:

ԻՍԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է

Քաղաքական և հասարակական ակնառու գործիչ Թոմաս Ջեֆերսոնն ասում էր, որ իրավական պետության ստեղծման համար մեծ քանակությամբ թանաք է օգտագործվել: Իսկ Հայաստանում 1990 թ. օգոստոսի 23-ի Հռչակագրով անհամեմատ քիչ քանակությամբ թանաքով վավերացվեցին իրավական պետության ձևավորման սկզբունքները:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Կոալիցիան` անփոփոխ կատեգորիա Ըստ քաղաքագետների` եթե ստեղծվում է կոալիցիոն իշխանություն, ուրեմն տվյալ պետության «կամ աղն է պակաս, կամ` մաղը»: Ր. Հովհաննիսյանը գտավ, թե ով է տերը Անցյալ շաբաթ «Ժառանգությունը» հետևյալ հարցումով դիմեց ՀՀԿ-ին` «Տե՞ր ես»:

Բարեփոխումները շարունակվում են

Դատական համակարգի բարեփոխումները նաև օրենսդրական դաշտ են հասել, այլ կերպ ասած, բոլոր նորմերն ու օրենսդրական ակտերն արդեն ամփոփված են նոր դատական օրենսգրքում, իսկ թե որքանով այս գիրքը կնպաստի արդարադատության զարգացմանը` տեղի դատական համակարգում, վաղ է կանխատեսումներ անել:

Պարտավորեցնող պարգև

Մեր օրերում, երբ այնքան պակասել են մարդու հանդեպ հոգատարությունն ու սրտացավությունը, հաճախ զարմանում ես` հանդիպելով նեղյալին ու կարոտյալին անշահախնդրորեն ձեռք մեկնող բարեսերների: Հայաստանում գործող «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն իր կենսիմաստը համարում է Նանսենի գործի շարունակությունը և բարեգործությունն ըստ արժանվույն գնահատելը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

n ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հայկե Ռենատե Փայչին` դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում դեսպանն անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում գերմանական առաքելության կողմից ՀՀ-ում կատարված աշխատանքներին:

Նրա անունը հպարտություն է հայ զինվորի շուրթերին

Ժամանակի անկանգ ընթացքի մեջ շատերը երևի չհասցրեցին զգալ, որ ազգովի իրական հերոսապատումի ժամանակներ ապրեցինք: Զգալը չէ, հավատալն է դժվար, որ լեգենդներ ծնվեցին մեր կողքին, մեզ համար:

Զինվորը հրամանատարի ուժն է

ՊՆ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծառայական կենսագրությունն սկսվում է 1974 թվականից: Նա անցել է հրամանատարական բոլոր աստիճաններ` դասակի հրամանատարից հասնելով կորպուսի հրամանատարի պաշտոնին:

Պատասխանատու են բոլորը

Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական գործընթացների, գործիչների և հատկապես կուսակցությունների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը չի մարում:

Համագործակցությունը` նախապայման

Նորընտիր Խորհրդարանի աշխատանքներն արդեն կընթանան ավանդական հունով: Մանդատներ ստացած պատգամավորներն աստիճանաբար պետք է որ լծվեն «անձնական և կոլեկտիվ» նպատակներն իրականություն դարձնելու «սրբազան» սայլին:

ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստան-Իրան համագործակցությամբ

ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնում մեր երկրի կառավարությանը` Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

Տրանսպորտային թնջուկներ

Դարձ ի շրջանս Տարիներ շարունակ Երևանի տրանսպորտային ցանցը եթե հարստանում էր, ապա` գլխավորապես միկրոավտոբուսներով համալրվելով£ Եղավ մի պահ, երբ ավտոբուսները Երևանի փողոցներում «սև աղվեսի» կարգավիճակ ունեին£ Վերջին 1-2 տարիներին տրանսպորտային ցանցի զարգացումը դարձ է կատարել` դեպի «շրջանս յուր»£ Ավտոբուսների վերադարձը հասարակական տրանսպորտ այլևս փաստ է£ Այս տարի ավելի քան 100¬ը կհամալրի երթուղիների շարժակազմը£ Միկրոավտոբուսները ապագա չունեն Միկրոավտոբուսների երթուղիներում այսօր շահագործվում է 3301 միավոր մեքենա£ Պարբերաբար անցկացվող մրցույթների արդյունքում, անշուշտ, ուղևորն ազատվել է արաբա հիշեցնող մեքենաներից, սակայն զարմանալիորեն այսօր էլ դրանց թիվը քիչ չէ£ Որոշ երթուղիներում (հավանաբար մի քանի մրցույթներում շահած) դեռևս շահագործվում են այնպիսի անսարք-անհարմար մեքենաներ, որոնցից օգտվելիս տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է` փուլ կգան£ «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Եդիգարյանի ներկայացմամբ` մեքենաների տեխնիկական վիճակի համար պատասխանատու է մրցույթով անցած սուբյեկտը£ Վերահսկողության արդյունքում շուրջ 800 միկրոավտոբուսի շահագործումը երթուղիներում դադարեցվել է£ Ըստ տնօրենի ժ/պ¬ի, գծային հսկողութ յան բաժնի 10 աշխատակցով ավելին անել պարզապես անհնար է, և «Երևանտրանս»¬ն ավելի շատ հակված է ապավինել միկրոավտոբուսներից դժգոհող բնակչության օգնությանը` այդ դժգոհությունները թեժ գծով իրենց փոխանցելու միջոցով£ 88 մեքենա շահագործումից հանվել է իրենց` տնտեսվարող սուբյեկտների դիմումի համաձայն£ Այստեղ իր գործն արել է «Բոգդանների» մրցունակությունը£ Միկրոավտոբուսներն, ուզեն թե չուզեն, պիտի նահանջեն, որովհետև նրանց ապագան «վտանգված է» նաև մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի զարգացման նոր ծրագրով£ Այն արդեն պատվիրված է, մինչև 2011 թ. ժամանակամիջոցի համար, իսկ զարգացման նախանշումները, այն է` էլեկտրատ րանսպորտի (մետրո, տրոլեյբուս) զարգացում և ընդլայնում, ևս 700 ավտոբուսների ներկրում, հանգեցնելու են միկրոավտոբուսների դուրսմղմանը£ Մասնավորապես դրանց թիվը կկրճատվի 1500-1600¬ով£ Օրը մթնեց, ժամն է արդեն... 200¬անոցի Ամենատարբեր երթուղիներում նկատվող երևույթ է. երեկոյան ուշ ժամերին ուղեվարձը վարորդների կամքով կամ պահանջով դառնում է 200 դրամ£ «Երևանտրանս»¬ն իր շրջայցերի ժամանակ նույնպես արձանագրել է անօրինական փոխադրումների դեպքեր, սակայն Կ. Եդիգարյանը գտնում է, որ դրանք համատարած բնույթ չունեն£ Իսկ ուղեվարձը կրկնակի գանձվում է երթուղու սպասարկումն ավարտելուց հետո, ինչն սկսվում է ժ. 22-24¬ը, և սակայն վարորդները շարունակում են ապօրինի փոխադրումները£ Չծխե՞լ, թե 50 հազար դրամ տուգանվել Ապրիլի մեկից վարորդներն այս ընտրանքի առջև են կանգնած£ Նույնքան տուգանք է նախատեսված նաև մեքենան վարելու ընթացքում բջջային հեռախոսով խոսելու, ինչպես նաև ուղևորասրահում խլացուցիչ երաժշտության համար (1¬ին անգամ 25, 2-րդ անգամ` 50 հազար դրամ տուգանք, իսկ 3-րդ անգամ օրենքը խախտելու դեպքում զրկում սպասարկման իրավունքից)£ Տուգանելու դեպքերի, որպես ուղևոր, ճիշտն ասած, ականատես չեմ եղել, բայց ծխելու, խլացնող երաժշտության և բջջայինով խոսելու դեպքերի` որքան ուզեք£ Էլի մեկ շահ (գերակա հանրային) Զարգացող քաղաքներում տրանսպորտային խնդիրները հարաճուն են:

«Մեր ժողովուրդը սպասում է ձեզ, սպասում է սիրով ու անձկությամբ.

«Մեր ժողովուրդը սպասում է ձեզ, սպասում է սիրով ու անձկությամբ. արժանի եղեք մեր ժողովրդի սիրուն ձեր ծառայությամբ ու նվիրումով, ձեր կյանքով,գործերով ու պահվածքով»,- պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի 2006-2007 ուսումնական տարվա փակման միացյալ հանդիսությունը£ Այս տարում Գևորգյան Ճեմարանն ունեցավ 31 շրջանավարտ:

Այսպիսի «հպարտություն և արժանապատվություն»

Շարունակ կրկնվող «լենինյան ինտերնացիոնալիզմ», «մարքսիստական գրականագիտություն և քննադատություն» արտահայտությունները որոշակի հղումներ են տողերիս հեղինակի «Ինտերնացիոնալիզմը սովետահայ գրականության պաթոսն է» (1975) և «Մարքսիստական գրական քննադատության ուրվագիծ» (1978) «բրոշյուրներին»: Ուրիշ հոդվածներ էլ գրել եմ խորհրդային ու խորհրդահայ գրականությունների զանազան խնդիրների մասին:

Ինչպես վերադարձնել Օպերայի թատրոնին երբեմնի համբավը

Ասում են` չկա ծուխ առանց կրակի… Վերջին շրջանում սրված հետաքրքրասիրությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկա վարչակազմի (ադմինիստրատիվ և գեղարվեստական) ենթադրյալ փոփոխության նկատմամբ աշխույժ խոսակցությունների ու կանխատեսումների ալիք է բարձրացրել£ Շուրթից շուրթ են փոխանցվում հավանական թեկնածուների անունները` Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան… Սոսկ լավ երգիչ լինելը ամենևին էլ չի վկայում օպերային արվեստի համակողմանի գիտակ կազմակերպիչ լինելու կամ դառնալու մասին£ Չէ՞ որ մեկ անգամ արդեն չարաչար հուսախաբվեցինք… Որևէ պաշտոնական քայլ դեռևս չի արվել, չնայած ամենքը միաբերան պնդում էին, որ ընտրություններից հետո կհաստատվեն նոր գեղարվեստական ղեկավարը, տնօրենն ու գլխավոր ադմինիստրատորը£ Համընդհանուր դարձած այս անհանգստությունը մեր միակ օպերային թատրոնի բարձրարվեստ հարատևությամբ միանգամայն օրինաչափ եմ համարում£ Եվ քանի դեռ կոնկրետ որոշում չի կայացվել, ուզում եմ հուշել մի կարևոր նախաքայլ, որի գործուն աջակցությամբ, կարծում եմ, կարելի կլինի անվրեպ ընտրություն կատարել` վերականգնել թատրոնի գեղարվեստական խորհրդի լիազորված, անխափան գործունեությունը` համախմբելով դաշտում եղած մասնագիտական առողջ ներուժը, կարիերիստական նկրտումներից բարձր կանգնած փորձառու նվիրյալներին£ Ստեղծագործական վերելք ապահովելու համար նախևառաջ պետք է համակարգել առօրյա ստեղծագործական աշխատանքը, արդյունավետ հունի մեջ փոխադրել տարբեր խմբերի փոխհամաձայնեցված համագործակցությունը, ապահովել կոնսերվատորիայի և պարարվեստի ուսումնարանի շնորհալի շրջանավարտներով ստեղծագործական խմբի համալրումը և ամենօրյա տքնաջան փորձերով հետևողականորեն վերականգնել ավանդական հարուստ խաղացանկի բարձր արժեքները£ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել պետական զորեղ օժանդակությամբ և խստապահանջ վերահսկողությամբ£ Ոչ միայն` ֆինանսական£ Չկա ծուխ առանց կրակի... Երանի թե երևացող ծուխը օջախի շենության և ոչ մոխրացման նախանշան լինի£ Եթե նույնիսկ շրջանառվող խոսակցությունները բամբասանքի արժեք ունեն, միևնույն է, ավելի են բորբոքում դժգոհությունը այդ բացառիկ մշակութային օջախի ստեղծագործական հետընթաց պասիվությունից և ստիպում են պետական մակարդակով վերականգնողական համալիր միջոցառումներ մշակել ու հետևողականորեն իրագործել£ :

Ավանդական «Դոն Ժուան»-ի թատերական նորահայտ վարկածը

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ազդագրից տեղեկանալով «Դոն Ժուան»-ի նոր բեմադրության առաջնախաղի մասին` Մոլիերի, Բայրոնի, Պուշկինի և այլոց երկերից կանանց հանրահայտ սևիլյան գայթակղիչի` հիմնականում կերպարային-սյուժետային նույն բանալիով բացված գրական և բեմական նախատիպերին քաջածանոթ հանդիսատեսը երկմտում է. արդյո՞ք չի վրիպել գեղարվեստական ղեկավարը:

«Բաբկեն Ներսիսյան _ 90»

Հավատարիմ հայ բեմի մեծանուն գործիչների վաստակը հավերժացնող իր նախաձեռնած հրաշալի թատերական ավանդույթին, որի հիմքը անցյալ տարի դրվեց «Մետաքսյա Սիմոնյան-80»-ով, Մայր թատրոնը ս.թ. հունիսի 28-ից հուլիսի 6-ը կազմակերպում է «Բաբկեն Ներսիսյան-90» հանրապետական «Արտիստ» փառատոնը:

Գիշերահավասարի մեղեդիները

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ ԺՅՈՒԼԻ ՍՈՐԵԻ նախաձեռնությամբ մեզանում սկիզբ է դրվելու մասսայական երաժշտական տոնախմբության ավանդույթին` աշխարհի 100 երկրների շուրջ 340 քաղաքների օրինակով նշանավորելու ամառային գիշերահավասարի օրը երեկոյից մինչև կեսգիշեր տևողությամբ բացօթյա համերգաշարով:

Դոնքիշոտյան ասպետությամբ քամիների դեմ կռվող տղաները

Հայկական էստրադային երգի կայացմանն անուրանալի իր նպաստն ունի 1969¬ին ստեղծված «Արձագանք» վոկալ-գործիքային համույթը£ Արժանապատվորեն հաղթահարելով դեպի ճանաչում տանող ճանապարհի բոլոր խոչընդոտները` «Արձագանք»-ին հաջողվեց հաստատել իր ուրույն ոճը£ Տիրոջ գաղափարախոսության քմահաճույքին չարձագանքող «Արձագանք»¬ը, չլինելով որևէ ստեղծագործական միության անդամ, մասնակցում էր փառատոներին, և որքան էլ զարմանալի էր` նվաճում հաղթողի դափնիներ£ 17 տարի առաջ, ինչ¬որ մի օր խմբի հիմնադիրներ Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանը որոշեցին ընդլայնել գործունեության ոլորտը£ Արդյունքում ստեղծվեց «Արձագանք» ընկերությունը, որը դրսևորվելու մեծ հնարավորություն էր տալիս նաև երիտասարդ այլ երաժիշտների£ Ավելի ուշ ստեղծվեց «Արձագանք» ռադիոկայանը, որն այս տարի կբոլորի իր 10¬ամյակը£ Իսկ ի՞նչ ունենք այսօր երաժշտական աշխարհում£ Ինչպիսի՞ն է ունկնդրի պահանջարկը և ի՞նչ է մատուցվում նրան, որքանո՞վ է այն օգնում երաժշտական ճաշակի ձևավորմանը և արդյո՞ք գոյացնում է այդ նույն աշխարհում սեփական ձեռագիրը կերտող երգիչներին£ - Ցանկացած ժողովուրդ կարող է համարել, որ արվեստ ունի, եթե դա ժառանգաբար փոխանցվում է մեկից մյուսին£ Մեզ մոտ այն ընդհատվում է, և սկսվում է ինչ¬որ մի սերնդի արվեստ, որը մյուսի հետ ոչ մի կապ չունի,¬ իր մտահոգությունն է կիսում Արտավազդ Բայաթյանը£¬ Ընդհատումներով արվեստը համաչափ զարգանալու հնարավորություն չունի£ Հիմա մենք դրա վկաներն ենք£ Կարող է կատարվել մի հեղաշրջում, և կգան մարդիկ ու կհայտարարեն, որ ամեն ինչ սկսվել է իրենցից£ Դա առնվազն ծիծաղելի է£ Ներկայիս հեռուստաեթերով եթե դատելու լինենք ժողովրդի, նրա մշակույթի ու ավանդույթների մասին, ապա, ըստ Արտավազդ Բայաթյանի, կստանանք այնպիսի տպավորություն, թե գործ ունենք ընդամենը մի քանի տարի առաջ հայտնված նորելուկ պատմություն ունեցող մի ազգի հետ, քանի որ բոլոր հեռուստաալիքներով նույն դեմքերն ու նույն երաժշտութ յունն են£ Մինչդեռ այդ դեմքերից շատերը «Արձագանք» ստուդիայի սաներն են£ ¬ Արդեն 7 տարի է, ինչ «Արձագանք» ստուդիան սաներ չունի£ Մենք մարդկանց օգնության ձեռք ենք մեկնում, աշխատելու հնարավորություն տալիս£ Կան արժեքներ ներկայացնող երգիչներ` Հասմիկ Կարապետյան, Ալլա Լևոնյան, Միստր Իքս£ Մենք ձեռք ենք մեկնել նաև Արա Գևորգյանին, Մարտին Ահարոնյանին, ովքեր ուրիշ մեկից աջակցություն չէին ստանում£ Նշեմ նաև, որ Ջիվան Գասպարյանի առաջին տեսահոլովակը նկարահանվել է մեր ստուդիայում, այն դեպքում, երբ աշխարհահռչակ դուդուկահարը մինչ այդ որևէ նկարահանում չուներ,¬ ասում է Եղիշե Պետրոսյանը£ «Արձագանք» խմբի ելույթներն այսօր եթերում հազվադեպ են հնչում, պատճառը, թերևս, հայտնի է, բայց ոչ հիմնավոր£ ¬ Կան հեռուստաընկերություններ, որ 3 ժամ անընդմեջ կարող են ցույց տալ պապուասների համերգը, և դա նրանց համար ավելի լավ է, քան հայրենակից արվեստագետների ելույթները£ Սա է այսօրվա հրամայականը, որը շեղված մի բան է£ Այն, ինչ անում ենք, մեզ համար պետք է թանկ լինի£ Հաջողության հասած երգիչով պիտի ուրախանանք£ Սակայն շատերը անմոռաց երեկո անցկացրին` ներկա գտնվելով «Արձագանք»¬ի վերջին համերգին, երբ մարդաշատ դահլիճը լի էր տարբեր տարիքի ունկնդրով, ուր գերակշռողը երիտասար դությունն էր£ «Արձագանք»-ի ստեղծագործական կյանքն այսօր էլ բուռն է, առջևում լուրջ անելիքներ կան£ Թեև երիտասարդների համեմատ փոքր¬ինչ պասիվ են, սակայն փորձում են չդավաճանել իրենք իրենց, փորձում են եղածների միջից մի լավ բան հանել միջազգգային շուկա, ինչպես դա արվեց «Դուդուկների կվարտետի» CD¬ի հետ£ Դրան կհաջորդի մեկ այլ CD£ Պարզապես աշխատանքները բարդ են, մեծ ֆինանսներ կլանող, իսկ հովանավոր չկա ու չկա£ ¬ Բայց դե, մենք էլ Դոն Քիշոտի նման քամիների հետ կռվող տղերք ենք, անպայման ուզում ենք օգտավետ ծրագրերը իրականություն դարձնել,¬ ասում է Եղիշե Պետրոսյանը£ :

ՄԵՐ «ՑՆՑՈՂ» ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ Գլխավորը` փակագծում... և նրանից դուրս

Ավարտվեց այս ուսումնական տարին: Ոգևորված (բարձր ցուցանիշնե՞ր, թե՞ վերջապես պրծանք) ամփոփեցինք տարեկան արդյունքները: