Խոցված ուղղաթիռն ու պատերազմի վերսկսման հնարավորությունը

Ադրբեջանի հերթական ու աննախադեպ սադրանքի`` Ղարաբաղում զորավարժությունների ընթացքում Հայկական զինուժի ուղղաթիռը խոցելը նոր իրավիճակ առաջացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Միջազգային համապատասխան կառույցների, հզոր տերությունների հայտարարություններում դիվանագիտական ձևակերպումների տողամեջերում սովոր աչքը կնկատեր, որ դրանք հեղինակած երկրներից յուրաքանչյուրը փորձում էր այդ հերթական արյունոտ միջադեպն իր շահին ծառայեցնել:

Սովորական աշուն է

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ ամռանը խոստացել էր, որ քաղաքական աշունը թեժ է լինելու: Հասարակության կյանքում կտրուկ փոփոխության հասնելու նպատակի շուրջ ԲՀԿ կոչով միավորված քաղաքական երեք ուժերը, համահանրապետական երկու հանրահավաքից հետո անցան մարզերում շտաբներ ձևավորելուն:

ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ, ԱՅԼ` ՍՊԱՌՆԱԼԻՔ

Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է: …Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի´ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ:

Բարեկարգ քաղաք

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Մարգարյան. օրեր առաջ «Ավանգարդում» ներկայացրել էի իմ կարծիքը Երևանի ճարտարապետության մասին: Ու թեև Ձեր արձագանքը չստացա, բայց ուզում եմ խոսել նաև քաղաքի կանաչապատման մասին:

Գուցե կասեն` Կոլումբոսն էլ թուրք էր

Թուրքական անպատկառության զազրանքը մենք սեփական մաշկի վրա ենք զգում` արդեն ավելի քան 100 տարի: Ու չենք հասկանում, թե այս շա˜տ խելոք աշխարհը գոնե մեր դառը փորձից ինչո՞ւ դասեր չի քաղում:

Աշխարհի ամենահզոր մահկանացուները

Ամերիկյան Forbes ֆինանսա-տնտեսական ամսագիրը արդեն հրապարակել է «Ո՞վ է ամենահզորը» ամենամյա վարկանիշային ցանկը, ուր տեղ են գտել աշխարհի 72 ամենազորեղների անունները: 72 թիվը պատահական չէ. ընտրությունը կատարվել է յուրաքանչյուր 100 միլիոն աշխարհաքաղաքացուց մեկը հաշվարկով:

18 հազարը` մեկ տարում

Խոսքը ահաբեկչության զոհերի մասին է, որոնց թիվը աճում է տարեցտարի: 2013 թ. այդ թիվն աճել է 61 %-ով` կազմելով 18 հազար մարդ:

«Ջի­հա­դը կհաս­նի մինչև Հռոմ» Արևմուտքին սպառնացել է ալ-Բաղդադին

Իրաքյան Մոսուլ քաղաքի հրետակոծությունից օրեր անց հայտնվել է խալիֆի ռադիոուղերձը (LΖ ReΘubblice թերթում գրել է Ալեքս Վան Բուրենը): - Իրեն մահմեդականների խալիֆ թագադրած «շեյխ Իբրահիմը»` այսպես կոչված ԻՊ-ի առաջնորդը, հայտնվել է ձայնագրված ուղերձով:

Զուգարանատյացները

Կարծում եք` ամբողջ աշխարհն այնքան է առաջադիմել, որ Երկիր մոլորակը պայթում է քաղաքակրթությունից ու բոլորի հայացքը տիեզերքի՞ն է հառված: Ո´չ և ո´չ:

Մտահոգությո՞ւն, թե՞ գովազդ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի առևտրի կենտրոնում տեղադրվել են հղի աշակերտուհիների մանեքեններ` հղի դպրոցականների տեսքով: Առաջին պահին քաղաքացիների տարակուսանքը հարուցող այդ «աշակերտուհիներին» ի ցույց դնելն ընդամենը նպատակ ունի բոլորի ուշադրությունը սևեռել երկրում առկա մի հիմնահարցի վրա:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հետմահու վերադարձ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով Մայր Հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետութ յան բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը և նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ռազմիկի Ավետիսյանի և Ժորա Սարգսի Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար, որպեսզի համապատասխանաբար Վ. Ավետիսյանի որդուն` Անդրանիկ Ավետիսյանին և Ժ. Պալոյանի որդուն` Սարգիս Պալոյանին, հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից, ինչը, սակայն, կանխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 21 տարեկան է

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հանդիսությամբ նշեց վարժարանի կազմավորման 21-րդ տարեդարձը: Տոնի շրջանակում տեղի ունեցավ նաև առաջին կուրսի սաների երդման հանդիսավոր արարողությունը:

Լույսը գնում է Լույսի ճանապարհով

Վերջերս տեղի ունեցավ Հ. Վարդումյանի «Փոքր Մհերի վերադարձը» գրքի շնորհանդեսը: Այս առիթով զրուցեցինք բանաստեղծ-ազատամարտիկ Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ հետ:

«Հիմա հավերժ միասին են Գարունն ու Աշունը»

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ճեմասրահը արտասովոր գրավչություն էր ստացել: Մեծադիր պաստառներից իր արվեստի երկրպագուներին ծիծաղկոտ հայացքով, ասես, ողջունում էր Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ստեղծագործական տարեգրության մնայուն էջերը բովանդակած դերամարմնավորումների կենսախինդ «գվարդիան»:

Տերևաթափի համանվագ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՇ ԱՇՆԱՆ ԵՐՓՆԱՊՆԱԿԸ

ՏՈՒՆԴԱՐՁԻ ՀՈԳԵԹՈՎ ՄԵՂԵԴԻՆ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի մտահղացած «Վերադարձի» միջազգային փառատոնի երաժշտամեծար կանչով տևական անջատումից հետո հայրենի համերգասրահներում կրկին հայտնվեցին «ակամա վտարանդի» դարձած հատուկենտ արվեստագետներ: Ամենամյա աշնանային տունդարձի այս բացառիկ հնարավորության սահմանները շուտով ընդլայնվեցին, և ստվարացավ դեպի Հայաստան թևող հայազգի երաժիշտներից ձևավորված կռունկների ինքնատիպ երամը:

Վան Գոնգն ինքնասպան չի եղել

Ամերիկացի քրեագետ Վինսենթ դը Մայոն պնդում է, որ նշանավոր նկարիչ Վինսենթ Վան Գոգի մահվան պատճառը ոչ թե ինքնասպանությունն է, այլ ` սպանությունը: Ինչպես տեղեկացրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը` քրեագետն իր այս եզրահանգումը հիմնավորում է ականատեսների նկարագրություններով:

Հանուն մեկ հատիկ բառի

Շատ թանկ բառ է երախտիքի այդ արտահայտությունը` «շնորհակալություն», որը ոմանք մոռանում են, ոմանք էլ դժվարանում են արտաբերել: Մինչդեռ շատերը դա լսելու պահանջ ունեն, ինչպես օրինակ 33-ամյա այն ֆրանսիացին, ով նախկին ընկերուհուց «շնորհակալություն» բառը կորզելու պատճառով անցյալ շաբաթ դատապարտ վեց 10-ամսյա բանտարկության:

Կանանց մեծարելն էլ «այիբ» է

Միջազգային հանրության ուշադրության կիզակետում հայտնված Վլ. Պուտինի մասին, թվում էր` ամեն ինչ ասվել է, բացի կանանց հանդեպ նրա թուլություններից: Չինաստանի առաջնորդի կնոջ հանդեպ նրա բարեկիրթ հոգատարությունը այդ թեման էլ «սանձազերծեց»:

Կապույտ վարդ

Դա արդեն հեքիաթային երազանք չէ: Բացի այն, որ ճապոնացի գիտնականների բազմամյա փորձերից հետո արդեն կարողանում են կապույտ վարդ աճեցնել, մեզանից յուրաքանչյուրը ևս կարող է բացված ծաղիկը տնային պայմաններում երանգավորել:

«20-ամյա նզովքի» «զոհերը»

Ասում են, թե ըստ լեգենդի` ամերիկյան նախագահները դատապարտված են «20-ամյա նզովքի» կամ «Թեկումսեի» անեծքին: Նրանց, իբր, մահից առաջ անիծել է հնդկացիական շաունի ցեղախմբի առաջնորդ Թեկումսեն, ով ձգտում էր վրեժ լուծել սպիտակամորթներից, ովքեր խախտել էին պայմանագիրը:

Մանկական մարմնամասեր` փոստով

DHL ընկերությունը ծանրոցների պարունակությունը լուսարկող ճառագայթաթափանց սարքերի շնորհիվ Բանգկոկում արտասովոր ուղեբեռ է հայտնաբերել: Ծանրոցում մարդկային օրգաններ ու մարմնի մասեր են եղել. ներառյալ` նորածնի գլուխ, 3 մասի կտրտված երեխայի ոտք ու փոքրիկ սիրտ:

Մահապատիժ` գեյ-ցուլին

Մարդկանց պատուհասած միասեռականություն կոչվող տենդը, պարզվում է` կենդանական աշխարհին էլ է պատել: Չնայած` մասնագետներն ասում են, որ այդ ախտը բնածին արատ է և կենդանիները ևս կարող են այդ դժբախտությամբ տառապել:

ՀՈՒՄՈՐ

Ամուսինը կեսգիշերին քաղցած տուն է գալիս և մտնում է խոհանոց: Գազօջախին ճաշի կաթսայի փոխարեն կնոջ գրությունը. - Քո ընթրիքը տվել եմ թշնամուդ: