ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Իրերի բերումով «Ավանգարդ»-ի 2013-ի նորամուտը հենց այսօր կայացավ: Գուցե սրանում ևս խորհուրդ կա:
Իրերի բերումով «Ավանգարդ»-ի 2013-ի նորամուտը հենց այսօր կայացավ: Գուցե սրանում ևս խորհուրդ կա:
Քառօրյայի երկրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ լրագրողներին տված իր ասուլիսում ընդգծեց, որ 2018 թ. չի պատրաստվում և երբևէ մտադրություն չի ունեցել իր թեկնածությունն առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում:
Երկիրը նորից ցնցումների ու անհանգստությունների բովում է: Նորից, որովհետև ամեն մի ընտրությունից, հատկապես ՀՀ նախագահի ընտրություններից հետո, կարծես ավանդույթ է դարձել բողոքների, հանրահավաքների, դժգոհության ցույցերի անցկացումը:
ՀՀ նախագահի ընտրություններից հետո, ինչպես սպասվում էր, «Ժառանգություն» կուսակցությունն ու ընդդիմադիր տրամադրություններ ունեցող զանգվածը չէին լռելու, դուրս էին գալու հրապարակներ` այսպես արտահայտելու իրենց բողոքը և այսպես ձգտելով պայքարել ժողովրդավարական արժեքների հաստատման համար:
ՀՀ նախագահի` 2013-ի ընտրությունը, բոլոր ընտրությունների նման, ոմանց գոհացրեց, ոմանց զայրույթը շարժեց, որոշների էլ անտարբեր թողեց: Բայց այն էապես տարբերվում է համապետական նմանատիպ մյուս միջոցառումներից` նախևառաջ երկրում տիրող մթնոլորտով:
Հանրապետության նախագահի ընտրությունները ևս մեկ փորձաքար էր` իր հեղինակությամբ և հասարակական կարգի պահպանությամբ մտահոգ իրավապահների համար: Իրենց զգոնությամբ նրանք ապահովեցին համապետական այս միջոցառման խաղաղ ընթացքը` կանխելով հետընտրական հնարավոր անցանկալի զարգացումները ևս:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեր պատգամավորներից ոմանք այս անգամ էլ աչքի ընկան «բարձր քաղաքավարությամբ» և մի նոր տեսակի բառապաշարի օգտագործմամբ: Մասնավորաբար այդ նոր «մշակույթը» արտացոլվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի «երկխոսության» մեջ:
- Ձեր կարծիքով ինչո՞ւ նորանկախ Հայաստանում միայն նախագահական առաջին և 1999թ. խորհրդարանական ընտրություններին չհաջորդեցին ներքաղաքական լարվածությունն ու հետընտրական ոչ հաճելի զարգացումները: Մնացած բոլոր, այդ թվում նաև այս` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրութ յունների արդյունքների հետ ընդդիմությունը չի հաշտվում:
Ուրիշ ի՞նչ անի: Ախր մեկ-մեկ էլ նրա հուսատու «հայրերն» են մոռանում աղավաղել Ադրբեջանի արյունռուշտ անցյալը կամ աչք փակել պատմական փաստերի վրա:
Համացանցում հայտնված զվարճալի տեսահոլովակի հեղինակները հավանաբար ծանոթ են եղել չինացի կոմունիստ պաշտոնյայի հակումներին: Յան Լինկյունն ու նրա կինը միջազգային Չանուշի օդակայանում նախ տարակուսել, ապա զայրացել են, երբ ավիաընկերության աշխատակիցներից տեղեկացել են, որ իրենց ինքնաթիռն արդեն թռել է (հաղորդել է The Inquisitr-ը):
Ամբողջ աշխարհը ժողովրդավարանում է, բայց Բելառուսի նախագահը շարունակում է նախկին ոգով սպառնալ իրեն չենթարկվողներին ու իր գծից շեղվողներին: Իրեն բնորոշ անզուսպ կեցվածքով Ալեքսանդր Լուկաշենկոն պոռթկացել է ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հավաքում:
«Հայֆիլմ» կինոստուդիայից Ր. Հովհաննիսյանին հրավիրել են նկարահանվելու «Բարև, ես եմ» գեղարվեստական ֆիլմի նոր տարբերակում: :
Պարույր Սևակի ոճով Բարև ասեիր մարդուն անծանոթ, Ու նա քեզ սիրեր հենց նույն վայրկյանին, Կամ բարեհամբույր ժպիտով ասեր, Թե բարևել են քեզանից առաջ: :
Հայտարարելով, թե ՀՀՇ-ն դարձել է գեղի կլուբ, Լ. Տեր-Պետրոսյանն ակամա խոստովանե՞ց, որ երկար տարիներ ինքը եղել է «գեղի կլուբի» լիիրավ տնօրենը: :
Տեր-Պետրոսյանը հույս ունի, թե ՀՀՇ-ի անունը փոխելով, այդ կուսակցությունը գյուղական ակումբից կվերածվի ուրախների և հնարամիտների ակումբի՞, կամ կդառնա «քոմեդի քլա՞բ»: :
Ընտրությունների «հեքիաթն» ավարտվեց: Երկնքից 3 խնձոր ընկավ. մեկը` ԲՀԿ-ին, մյուսը` ՀԱԿ-ին, երրորդը` ՀՅԴ-ին:
Ասում են, ընտրություններից հետո նկատվում է մի ուշագրավ երևույթ. վաղուց իրարից խռոված մարդիկ սկսել են մեկմեկու բարևել և ուրախ բացականչել` «հնարավո´ր է»: :
«Էպոսագետ» նախագահի թեկնածուի քարոզարշավի նշանաբանն էր` «Վերևն Աստված կա»: Պարզվեց, որ նա հարյուր տոկոսով ճշմարիտ էր, քանզի կես տոկոսից էլ քիչ ձայն ստացավ:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի այն հայտարարությունը, թե ընտրազանգվածի մեծ մասն անգիտակից մարդիկ են, շարունակում է մնալ հանրային քննարկում ների կենտրոնում: Արդեն մի քանի օր է քաղաքի մեծ թվով երիտասարդ ակտիվիստներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պիկետներ են անում, պահանջում քաղաքապետի հրաժարականը:
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆԻՆ մտահոգում էր ոչ միայն մեր երկրում աղանդների քայքայիչ գործունեության ծավալվող գոյությունն ու դրանց հետևանքները, այլ նաև ահազանգում է ՀՀ ներթափանցող նորանուն աղանդների մասին:
Սյունիքի մարզի բնակչությունն այս օրերին իր բողոքի ցույցերում պահանջներ է ներկայացնում ՀՀ իշխանություններին` պաշտոնանկ անել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Արդեն երկար ժամանակ ղեկավարելով մարզը` Սուրիկ Խաչատրյանը, սյունեցիների վկայությամբ, այստեղ հաստատել է «ֆեոդալական կարգեր», ամեն ինչ ծառայեցրել իր ցանկություններին ու նպատակներին:
Ովքե՞ր են Հայաստանը կանգնեցնում նման իրավիճակների առջև, և ո՞ւմ մեղքով են հարկատուների հաշվին վճարվում տուգանքները: Իհարկե` մեր շատ ու շատ դատավորների, ովքեր սխալ վճիռներ են կայացնում, ովքեր հաճախ արդարադատությունը ծառայեցնում են սեփական շահերին ու գրպաններին, ովքեր առաջնորդվում են հատվածական շահերով:
Ինչպես գիտենք, հետնտրական զարգացումների արդյունքում հրաժարական էին տվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է գրել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Նոր կառավարության կազմում, որը կձևավորվի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունից հետո, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հազիվ թե վերադառնա իր աշխատասենյակ: Նա կառավարության այն անդամներից է, ով արդեն իսկ բարձրաձայնել է` - Եթե գործադիր իշխանության արդյունավետության բարձրացումը կապված է իմ հրաժարականի հետ, ես պատրաստ եմ լինել առաջինը:
Էժան գներ, որակով ապրանք... Մերօրյա առևտրականների կարգախոսն է սա: Կարելի է ասել, որ այս մոգական բառերի ու ճարտար լեզվի մեջ է ամփոփված վերջիններիս այդօրյա հաջող առևտրի գաղտնիքը:
Առնո Բաբաջանյան համերգասրահում Գուսան Հայկազունի կազմակերպած համերգը «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք` վաղ թե ուշ» հայրենասիրական խորագրով էր: - Ինչպե՞ս որոշեցիք համերգ կազմակերպել:
Երբ Նառա Շլեպչյանն անցնում էր փողոցով, մարդիկ շրջվում էին, հարգանքով բարևում: Շատերին թվում էր, թե Նառա Շլեպչյանը իրենց ճանաչում էր, որովհետև... իրենց տանն էր եղել:
Մայիս Մխիթարյանի «Հիսուս Քրիստոսի երկրորդ հայտնությունը» կտավը գաղափարական նոր շերտեր է բացում, մեծացնում աշխարհընկալման փիլիսոփայական ընկալումը, ձևավորում բոլորովին նոր դիտակետ, ինչն էլ, մեր խորին համոզմամբ, նոր ուղղություն է գոյավորում ազգային կերպարվեստում: Մայիս Մխիթարյանը «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» կտավով վերջերս ներկայացավ արվեստասեր հանրությանը:
Որքան էլ բարձր պաշտոնյա, միևնույն է` չես կարող տնօրինել խոսքդ այնպես, որպեսզի այն պատվաբեր ամբիոններից միայն հնչի: ՌԴ էքս-նախագահն էլ, պարզվում է` ապահովագրված չէ նման պատուհասից:
Իրանցի լրագրողների չափանիշներով` «Օսկարի» գլխավոր մրցանակի հանձնման արարողության ժամանակ Ամերիկայի Առաջին տիկնոջ զգեստը բավականաչափ համեստ չի եղել: Եվ FARS լրատվական գործակալությունը թեթևակի «սրբագրել» է «հակաիրանական» «Արգո գործողությունը» ֆիլմը գլխավոր մրցանակի արժանացնելու մասին հաղորդագ րությանը կցված լուսանկարը:
Ոչ միշտ, իհարկե, բայց զգուշավորությունն ավելորդ չէ զբոսաշրջության ընթացքում ևս: Վկան` եգիպտական Լուկսոր քաղաքում տեղի ունեցած վերջին միջադեպն է` դժբախտաբար զոհերով ուղեկցված:
Թվագուշակը պնդում է, որ թվերը ոչ միայն ազդում են մեր բնավորության, այլ նաև մեզ հետ կատարվող դեպքերի վրա: Ուրեմն` չի բացառվում, որ մեր հեռախոսահամարն էլ կարող է նպաստել մեր հաջողություններին: