Մայր օրենքի «զավակներն» են թերի ու պռատ

Ակամա մի հումոր ծնվեց. Աստված էս ամառն այսքան կիզիչ դարձրեց, որպեսզի «թեժ» գարուն-աշուն-ձմեռ խոստացողները իսկական «թեժության» այրոցը զգան, իսկ այդ խոստումների հետ հույսեր կապողները համոզվեն, որ ոչ մի կանոնաշեղում (անոմալիա) չի քաղցրացնում դառը կյանքը:

Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ. «Օրենքների ճնշող մեծամասնությունը պետք է փոփոխության ենթարկվի»

Ինչո՞ւ էր Հայաստանին այսքան անհրաժեշտ Սահմանադրական բարեփոխումներ ասվածը, ի՞նչն էր խանգարում, որ գործող Սահմանադրությունն առավել կենսունակ դարձնելու փոխարեն ընտրվեր այն փոխելու ճանապարհը: Եվ, վերջապես, ինչո՞ւ է իշխանությունների կողմից ընդդիմությանը տրված «լայն» հնարավորություններն այդքան նեղ և անընդունելի ընդդիմության համար:

Մոլագարություն, վախեր, կպչուն մտքեր...

Պարզվում է, որ սրանք բոլորն էլ հոգեկան հիվանդություններ են, որոնց բուժման բանալին միայն հոգեբույժների ձեռքում է: «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանն իր աշխատանքային գործունեության 40 տարիների մի մասն անցկացրել է խորհրդային, իսկ մյուս մասն էլ անկախացման շրջանում:

Համացանցում հաճախ դժվար է զանազանել իրողությունը կեղծիքից

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ` անհնարին, է իրողությունը տարբերել կեղծիքից:

Որն է հաջորդ «տաք կետը»

Հիմա արդեն գուշակները չեն ասում. միջազգային կառույցների ղեկավարներն ավելի լավ գիտեն, թե հերթական պատերազմի ամենակուլ երախը որ երկրում է բացվելու: Ու լավ է, որ նրանք բարձրաձայնում են իրենց կանխատեսումները. դա նախազգուշացում է:

Ռուսական ռումբեր` «Դեպի Բեռլին»

-Ռումբերի վրա «Դեպի Բեռլին» մակագրության հայտնվելը վկայում է ռուսական իշխանությունների և բանակի վտանգավոր միտումների մասին,- գրել է գերմանական Bild թերթը: Օրեր առաջ Կալինինգրադի մարզում ՌԴ ռազմաօդային նավատորմի անցկացրած հավաքի ժամանակ օդաչուներն օգտագործել են մարզական ռումբեր` «Դեպի Բեռլին» և «Հանուն Ստալինի» մակագրություններով:

Համե´ստ ապրեք

Օրինական պահանջ է հատկապես այն երկրների համար, ուր մարդկանց մեծ մասը օրվա հացը մի կերպ է հայթայթում: Չինաստանում հաշվի չեն նստում «մարդու իրավունքներ» կոչված բանաձևումի հետ և առաջնահերթում են հավատարմությունն իրենց ազգային նկարագրին:

Գարեջուր` Պուտինի պատկերով

Ուկրաինացի Նազար Դրեբոտն Ամերիկայում հեղինակություն վայելող գարեջուր է ստեղծել` «Կայսրության փլուզումը» անվամբ, որի շշերի պիտակներին պատկերված են խորհրդային առաջնորդները: Նաև` Վլ. Պուտինը:

Գնացուցակ` սեռական ստրուկների համար

«Իսլամական պետության» գրոհայիններն օրերս մահապատժել են իսլամիստների հետ սեռական կապերից հրաժարված 19 կանանց: Այս մասին տեղեկացրել է The DΖily MΖil-ը` վկայակոչելով Քրդստանի Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցչին:

Ահաբեկիչների եկամուտների աղբյուրները.

- Իրաքի մի քանի քաղաքներում և առաջին հերթին` Մոսուլում բանկեր զավթելով ու թալանելով` իսլամիստներն իրենց բյուջեն հարստացրել են 377 միլիոն դոլարով: - Նավթի ապօրինի վաճառք. 2015 թ. գարնանը խմբավորման ձեռքում էր Սիրիայի արևելյան գավառներում գտնվող նավթահորերի 60 %-ը:

Ամփոփվել են նախնական արդյունքները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:

ԿՐԿԵՍԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոբելյան

Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանի համար մասունքի պես թանկ են Լեոնիդ Ենգիբարյանի անունն ու արվեստը: Տակավին պատանի` մեծատաղանդ արտիստի հետ հանդես է եկել միևնույն արենայում, նրա շնորհիվ հաստատուն առաջաքայլ ունեցել խորհրդային կրկեսում:

ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԵՋ

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Մարսել Մարսոյի հայազգի սանը` ծագումով հայ ֆրանսիացի ժամանակակից հանրաճանաչ մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեոգրաֆ Վահրամ ԶԱՐՅԱՆ. Դեռևս ուսանողական տարիներին` դրամատիկ թատրոնի դերասանական կրթությանը զուգահեռ, տարվել է մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի ժանրով:

Մենամարտ ճակատագրի դեմ

ՎԻՊԱԿ

Արդեն վերջանում էր օղու երկրորդ շիշը, բայց օղին սպասվող հանգստությունն ու մոռացությունը չէր բերում Կարենին: Բարում բարձր երաժշտություն էր հնչում, աղմուկ էր, բայց Կարենը, անհաղորդ այդ ամենին, մռայլ նայում էր դիմացը դրված, գրեթե ձեռք չտված խորոված մսին:

3000 դոլար` 150 կգ մետաղադրամով

Ֆույան քաղաքի բնակիչ Լյան Լյանի ամուսնական մատանին արժեցել է շուրջ 3 հազար դոլար: Չինացի 30-ամյա երիտասարդին այդ գինը չի վախեցրել և սիրով վճարել է:

Օղին` «Վիագրա»-ո՞վ

Այսպիսի ոգելից արտադրողների նպատակը դեռ հայտնի չէ, բայց Չինաստանի ոստիկանությունն արդեն հետաքննում է լիկյոր և օղի արտադրող երկու գործարարների գործունեությունը, որոնք ոգելիցների մեջ սեռական անկարողությունը բուժող դեղամիջոց են ավելացրել (տեղեկացրել է TuruΘuΘu.ru-ն):

Սրանք էլ պոռնկության օրինականացում են պահանջում

Միասեռականների հաղթարշավը քիչ է, հոգևոր ամայությունը` իբր ոչինչ, հիմա էլ սեքս-ինդուստրիայի լիամասշտաբ արշավ են սանձազերծում: Դրա պահանջներն էլ իրավապաշտպաններն են` AΗnesty InternΖtionΖl կազմակերպությունից:

Կանանց լողափ

Չեչնիայի կանա՞յք չեն ցանկանում օտար տղամարդկանց ներկայությամբ կիսամերկ լողանալ ու պառկել ավազին, թե՞ տղամարդիկ չեն կամենում մերկանալ հայրենակցուհիների առջև` կարևոր չէ: Եվ ինքնանպատակ էլ չէ Գրոզնիում արդեն գործող` միայն կանանց համար նախատեսված լողափը, ուր կարող է հանգստանալ մինչև 1000 կին:

Հումոր

-ւզո՞ւմ ես մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել` նրանց մի´ խանգարիր ստել:   - Բոլոր տհաճություններն ու ցավերը մի օր ավարտվում են, հավատացեք ինձ: