ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԸ` ՆԵՐՇՆՉԱՆՔ

Նկարիչ Հովիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ծնվել է 1964 թ., Երևանում, Հայաստանում, որն անվանում են արևի, լեռների, ժայռերի (կամ ապառաժների), խոտառատ տափաստանային երկիր, որի սահմաններում է գտնվում բիբլիական Արարատ լեռը: Ողբերգական երկրաշարժից հետո` 1988-ին, Հովիկը մեկնեց իր հայրենիքից հեռու նոր կյանք փնտրելու:

ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ

Հակակրիմինալ շարժման քաղաքականացումն աստիճանաբար բարդանում է: Առավել ևս` նախորդ շաբաթ խորհրդարանում ընդունված հայտնի որոշումը աներկբայորեն փաստում է կոնկրետ գործողությունների անցնելու` իշխանությունների պատրաստակամությունը:

Արտաքին մարտահրավերներ, «ներքին» միջադեպեր

Հարավային Կովկասում վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում` պայմանավորված, առաջին հերթին, ռուս-վրացական հարաբերությունների աննախադեպ վատթարացմամբ: Մեր հարևան երկրների միջև փաստացի սառը պատերազմն օրեցօր ավելի է թեժանում, և, ինչպես ասում են, վերջը չի երևում:

Փակ շրջանից դուրս գալու բանալին մատնանշվեց, բայց գործի կդրվի՞

Դոլար-դրամ փոխարժեքի մշտապես անկանոն, անտրամաբանական, կտրուկ տատանումները, որպես կանոն, դրամի արժեվորման միտումներով թե° տեղական արտադրողների ու արտահանող ձեռներեցների, թե° ազգաբնակչության համբերության բաժակը լցրել են բերնեբերան:

«ՄԱԿ-ի նպատակը խորհրդարանական մեծամասնություն դառնալն է»

Այս մասին Գուրգեն Արսենյանը հայտարարեց «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: - Մենք չգիտենք` ընտրություններին միայնա՞կ կգնանք, թե խմբով, մեր նպատակը դրան հասնելն է, որը մեզ հնարավորություն կտա իրականացնել մեր ծրագիրը:

Խորհուրդ է տալիս Շավարշ Քոչարյանը

Բոլորն են խոսում ժողովրդավարական ընտություններից£ Եվ այդ առումով բացառություն չէր կարող լինել նաև ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը£ Ըստ Շ. Քոչարյանի` մեզ համար առաջնայինը իրավական ¬ժողովրդավարական երկիր ունենալն է, որի ուղղությամբ արդեն կատարվում են համակարգային փոփոխություններ£ ¬ Ժողովուրդը միշտ քվեարկել է իշխանության դեմ, իսկ քրեականացված տարրերն էլ հոգնել են քաղաքական իշխանությանը սպասարկող դեր կատարելուց և իրենք են ուզում գալ կառավարելու,¬ այսպիսին է Շ. Քոչարյանի տեսակետը. ¬ Եթե խորհրդարանում գոյություն ունեցող ութ ընդդիմադիր կուսակցությունները կատարեն իրենց աշխատանքը համամասնորեն, ապա շատ ավելի հեշտ կլինի գործնականում առաջընթաց ունենալ£ Պատգամավորը մոռանում է, որ ինքն էլ է ընդդիմության ներկայացուցիչ (համենայն դեպս այդպես է ներկայանում) և ինքն էլ ունի առաքելություն` քիչ թե շատ նպաստելու ժողովրդավարության կայացմանը£ Մինչդեռ այդ ուղղությամբ իր ծրագրերից, առավել ևս` կատարած գործնական քայլերի մասին կամ ասելիք չուներ, կամ համեստորեն լռում է` բավարարվելով միայն պարբերաբար ասուլիսներ կազմակերպելով, այն էլ` հիմնականում խորհրդատվական բնույթի£ Ի դեպ, նաև ծանր հանցագործության մեջ մեղադրվող երեսփոխան Հակոբ Հակոբյանին նա խորհուրդներ տվեց` փոքր¬ինչ զավեշտալի. ¬ Թող մի թաքուն տեղ բռներ, ծեծեր, ջարդեր և իր հարցերը լուծեր, ոչ թե հրապարակավ£ Սա խաղի կանոններից դուրս էր£ Հենց այսպես, ուրեմն, ասուլիսներում կարելի է նաև հանցավոր խաղի նոր կանոններ սովորեցնել£ :

Ա.ՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Կովկասի գերուհու» մոտիվներով ՀՀ դատախազ - Հակոբ Հակոբյանը ծեծկռտուք է հրահրել «Զվարթնոց» համալիրի մոտ, որի արդյունքում կան տուժածներ: Հ. Հակոբյան - Զվարթնոցի տաճա՞րն էլ եմ ես քանդել:

Էլ ի՞նչ մնաց, հա¯... երկաթուղին

Կառավարության հերթական նիստում «Հայկական երկաթուղի» ընկերությունը 40 տարվա ժամկետով հավատարմագրված կառավարման հանձնելու որոշում է կայացվել:

Որոգայթ փառաց

Վերջին շրջանում կրիմինալի դեմ պայքար անվանյալի պտտահողմը խորը թմբիրից հանեց նաև մտավորականների այն խմբին, որոնց` ընտրազանգվածի բարեհաճությանն արժանանալու ռևերանսն անհաջող ելույթի պես ծափերի չարժանացավ: Զի հարգանքի արժանի է այն մտավորականը, ով քաղաքացիական պարտքին անդավաճան մնալու բարոյականությունն ունի:

«Մեղավոր էլ լինի, մեր ընկերն է»

Ճակատագիրը յուրատեսակ պատասխանն է ապրած կյանքի, արած ու չարած գործերի: Եվ բոլորն էլ պարբերաբար կանգնում են այնպիսի պահերին հանդիման, երբ պատասխան են ստանում երկինք ուղարկված «քսիֆների» դիմաց:

Ընկալումը` չնմանակվող

Տարակուսել կարելի է, թե իրավապահ մարմիններն ինչպես են ընկալում կրիմինալի դեմ պայքարը£ Իբրև ցայտուն օրինակ Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի ահազանգն է ընդդեմ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ Շենգավիթի տարածքային բաժնի պետ Մարատ Գրիգորյանի£ Փաստորեն քաղաքապետը, քաղաքի բնակիչների բարօրությամբ մտահոգ, չի ցանկանում թույլատրել Աբովյանում չբնակվող անձանց` շինարարություն սկսել իրենց քմահաճույքով£ Չէ՞ որ աբովյանցիներն էլ դրա կարիքն ունեն£ Ի պատասխան քաղաքապետի մարժման, Մ. Գրիգորյանը փորձել է ծեծկռտոց հրահրել և խուլիգանական հայհոյանքներով ու հաշվեհարդարի կոչերով սպառնալ հիրավի ժողովրդի ընտրյալ Կ. Իսրայելյանին£ Դեպքից անցել է գրեթե երկու շաբաթ, բայց իրավապահ մարմինները մինչև օրս քայլեր չեն ձեռնարկել` քաղաքապետի անվտանգությունն ապահովելու համար£ Էլ ի՞նչ խոսք կարող է լինել շարքային քաղաքացու անվտանգության և մեր երկրում օրենքի գերակայության մասին£ Բաժնի նյութերը` Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆԻ Մենք կառուցում ենք մեր անկախ, ազգային պետությունը, ճանապարհ ենք անցնում` կայանալու որպես քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարական երկիր, որի հոգևոր, բարոյական և գաղափարական արժեքների մեջ միահյուսված են մեր ավանդականը, ազգայինը և համամարդկային բարձր արժեքները£ Դրանց կրողը` երիտասարդությունը, կյանքի իր դպրոցը սկսում է բանակում£ Այստեղ են ձևավորվում երիտասարդ մարդու ինքնուրույն պատկերացումները, պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ, առաջին լուրջ փորձությանն են ենթարկվում համոզմունքներն ու կամային հատկանիշները£ :

ՀՀ պաշտպանության նախարար Պաշտոնական լրահոս

n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովային` վերջինիս խնդրանքով:

ԲԱՆԱԿԻ ԹԻԿՈՒՆՔԸ ԱՊԱՀՈՎ Է

Այն հարցին, թե որոնք են իր բնավորության թերի կողմերը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆԸ պատասխանեց. «Ես սակավախոս եմ, չշփվող և բռնկուն»,- սակայն մեր զրույցի ընթացքում գեներալի բնավորության հիշյալ գծերը չդրսևորվեցին. նա հուզական էր, անմիջական, հետաքրքիր ու հաճելի զրուցակից:

Մասնատում են Ջավախքը...

Ընտրություններին նախորդող և հաջորդող լարվածությունը, հենց ընտրությունների տրամաբանությունից ելնելով, օրինաչափ կարելի է համարել: Ահա այդ լարվածությամբ թերևս բացատրվեն վերջին շրջանում Ջավախքում ծայր առած այն իրադարձությունները, որոնք գաղափարապես պառակտում են ջավախահայությանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջավախքում անցկացված ՏԻՄ ընտրություններն, իհարկե, չէին կարող տարբերվել ընդունված «կովկասյան» տարբերակից, որում զոռբայությունն ու ընտրաթվերի հաշվարկային նկարչությունը մեծ դեր ու նշանակություն ունեն իշխող կարգերի վերարտադրման գործում:

ՀՀ - ԻՀ համագործակցության շրջանակներում

Հայ-իտալական մշակութային համագործակցության գործնական սկիզբ կարելի է համարել 1998 թ. Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը: Եվ արդեն ձևավորված ավանդույթները տարեցտարի ավելի են ամրապնդվում` շնորհիվ Հայաստանում Իտալիայի դեսպանության և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության սերտ համագործակցության:

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ

«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին:

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐ

Նոր մրցանակակիրները Հայաստանի ժուռնալիստների միության վերջին համագումարից հետո ՀԺՄ նախագահի ջանքերը` մեր օրացույցում Հայ մամուլի օր առանձնացնելու համար, ապարդյուն չանցան: Ազգային ժողովը 2004 թ. հոկտեմբերի 16-ը վավերացրեց որպես Հայ մամուլի օր:

Երբ որակը գերազանցում է սպասելիքը

Հայաստանում հրատարակվող թերթերի ու ամսագրերի առյուծի բաժինը` 70-80%¬ը և դասագրքերի 50%¬ը տպագրվում են «Տիգրան Մեծ» հրատարակչությունում£ Տպագրված բարձրորակ արտադրանքը գերժամանակակից սարքավորումներով ու որակյալ մասնագետներով հագեցած տպարանի խոսուն վկան է£ ՀԿԿ¬ի նախկին հրատարակչությունը 1999 թվականին ամբողջովին սեփականաշնորհվելուց հետո վերազինվում է£ - Վերջին 4 տարում 6,5 մլն դոլարի ներդրում է կատարվել, հիմնականում կոլեկտիվի և իմ միջոցներով,¬ ասում է հրատարակչական գործի մեծ գիտակ Վրեժ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ,¬ անցյալ տարի ձեռք է բերվել 1,5 մլն դոլար արժողությամբ գունավոր տպագրական մեքենա, իսկ այս տարի գնել ենք 1,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ նոր տեխնիկա£ Այնպես որ մեր ունեցած սարքավորումներով ոչնչով չենք զիջում եվրոպական ցանկացած հրատարակչության£ «Տիգրան Մեծ»¬ի 180 աշխատակիցների թվում կան 40 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող մարդիկ, անգամ 4-5 ընտանիքներ աշխատում են «գերդաստանով»£ Տնօրենի հավաստմամբ առայսօր կադրերի հոսունություն չի գրանցվել£ Իսկ ո՞վ կլքի ամսական մինչև 500 դոլար վճարվող աշխատատեղը, և ինչո՞վ կփոխարինվի ջերմ մթնոլորտը£ Ու թեև պոլիգրաֆիստներից միայն 25¬ն ունեն բարձրագույն կրթություն, իսկ մնացածի վարպետությունը չափվում է տարիների վաստակով, այնուամենայնիվ, տեխնիկայի վերջին խոսքով վերազինված հրատարակչությունը որակավորված կադրերի կարիք ունի. արտասահմանում առայժմ միայն մեկն է վերապատրաստվել£ Տպարանի պատվիրատուների թվում քիչ չեն սփյուռքահայերը, ովքեր պատվիրում են գեղանկարչական ալբոմներ, գրքեր£ Սակայն դրանց արտահանման դժվարությունները սահմանափակում են համագործակցության հնարավորությունները£ Երբեմն տեղացի պատվիրատուի հետ ծագող խնդիրները Վրեժ Մարկոսյանը պայմանավորում է կուտակված պարտքերով. «Ես ինքս խոչընդոտներ չեմ ստեղծում, հիմնականում դժվարություններ են ստեղծում կուտակված պարտքերը£ Պատահում է` ինքս եմ հովանավորում նեղության մեջ գտնվողներին` պլակատներ, բուկլետներ տպագրելու համար£ Սակայն նկատում եմ, որ ցանկացողների թիվը հետզհետե ավելանում է£ Երբ մերժում եմ, վիրավորվում են` ինչո՞ւ այսինչի գիրքը անվճար ես տպագրել, դե, ինձ էլ օգնի£ Անկեղծ ասած, երբեմն ակամա սկսում եմ մտածել, որ շահագործում են բարեհոգությունս»£ «Տիգրան Մեծ»¬ում տպագրվում է շուրջ 25 անուն դասագիրք, այս տարի այբբենարանը տպագրվել է 21 հազար տպաքանակով£ Դասագրքերի որակի մասին հնչող դժգոհություններին ի պատասխան` Վրեժ Մարկոսյանը մեջբերեց Համաշխարհային բանկի գոհունակությունն իրենց հրատարակած դասագրքերի առնչությամբ£ Տպագրության ողջ ընթացքը վերահսկվում է ոչ միայն Համաշխարհային բանկի, այլև ԿԳՆ-ին կից ԾԻԳ¬ի կողմից£ Անբավարար որակին հետևում է տուգանքը£ Գաղտնիք չէ, որ «լավ ապրանքի համար լավ էլ գին են վճարում»£ Ակնարկը Վրեժ Մարկոսյանի կողմից մեկնաբանվեց հետևյալ կերպ. «Որպեսզի պատվիրատուն գոհ մնա, իսկ մենք` պարզերես, ուստի լավագույն գործը պետք է լավագույն վարձատրության արժանանա»£ Վրեժ Մարկոսյանի անունը տարիներ ի վեր կապված է հրատարակչական գործի հետ, և այդ բնագավառը, հիրավի, անհնար է պատկերացնել առանց նրա£ Նա իսկապես այս հրատարակչության նահապետն է£ :

Եվ այս ամենը` Մաշտոցի ծննդավայրում

Հարգելի խմբագրություն Դեռևս 2003¬ին, բարձր գնահատելով Օշականի միջնակարգ դպրոցի տնօրեն Ս. Համբարձումյանի աշխատանքը, ԿԳ նախարարի և մարզպետարանի կրթության բաժնի պետ Ս. Ղուկասյանի առաջարկությամբ Ս. Համբարձումյանը պետք է ճանաչվեր Արագածոտնի մարզի լավագույն տնօրեն£ Նրա կատարած աշխատանքների մասին գիտեն թե° աշակերտները, թե° ուսուցիչները և թե° ողջ համայնքը (եթե կասկածում եք, գյուղում կատարեք հարցախույզ)£ Բայց, ցավոք, պարոն Համբարձումյանն այդպես էլ չստացավ այն կոչումը, որի անունն է «մարզի լավագույն տնօրեն»` նրան թոշակի ուղարկելու պատճառով£ 2003 թ. օգոստոս ամսին, Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանի «յուղալի» հրամանով դպրոցի տնօրեն նշանակվեց նույն դպրոցի ուսմասվար, մեկ տարվա ընթացքում նախկին տնօրենի կողմից երկու անգամ գրավոր հրամանով խիստ նկատողություն ստացած, դպրոցավարությանն անտեղյակ, կազմակերպչական ջիղ չունեցող, դպրոցի նիստուկացին անտարբեր, հարստանալու մոլուցքով տարված Նաիրա Մկրտչյանը, որը նշանակման հաջորդ օրն իսկ դպրոց բերեց գայլային ախորժակով զինված նախկին կոմունիստ, ՀՀՇ¬ական, դաշնակցական և ով գիտե հետագայում որ կուսակցության հարող թալանչիին` իր ամուսին Հովակիմ Հովակիմյանին£ Գուցե «հայրենասիրությունից» և իր համագյուղացիների նկատմամբ մեծ սիրուց էր, որ թողեց «Հայլուրի» փոխտնօրենի, «Երկրապահ» շաբաթաթերթի տնօրենի և մայր բուհի դասախոսի պաշտոնները և եկավ գյուղ, «նվիրվեց» մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը… Ինչ խոսք, տիկին տնօրենը միամիտ չէր. մենակ չէր կարող փողեր լվանալ, դրա համար էլ օգնության կանչեց թալանի մեջ լավ թրծված իր ամենակարող ամուսնուն, որը շատ լավ է տիրապետում փող աշխատելու բոլոր կանոններին£ Դպրոց մտնելու առաջին իսկ օրվանից մարդ ու կին վերցրեցին բոլոր դասարանները (նույն դասարաններում հայոց լեզուն պարապում է տիկինը, գրականությունը` ամուսինը), որը մանկավարժության մեջ անթույլատրելի է, և Օշականի դպրոցի պատմության մեջ դասավանդման նման օրինակ չի եղել£ Իսկ ինչո՞ւ են դասավանդում միայն բարձր դասարաններում. պատասխանը մեկն է. իրենց որոգայթը գցելու և մասնավոր պարապմունքների համար աշակերտներ ունենալու (կարևորը ծնողի համաձայնությունը չէ, այստեղ գործում են ահաբեկչության և ուժի կանոնները)£ Տիկին տնօրենն ու ամուսինն իրենց հանցավոր խմբի հետ (հաշվապահ, ուսմասվար, ընկեր¬ընկերուհիներ)` մի կողմ թողնելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցերը, անցան նախօրոք ծրագրված և մշակված թալանչիական գործողություններին, որոնք նույնիսկ չեն կարողանում հայտնաբերել ու ապացուցել ՀՀ ոստիկանության «Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի» գլխավոր վարչության հմուտ աշխատողները, որոնք դժբախտաբար վստահեցին Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանի կողմից նշանակված հանձնաժողովին (հանձնաժողովի նախագահն է Արագածոտնի մարզի կրթության վարչության պետ տիկին Սիրամարգ Ղուկասյանը)£ Ծիծաղելին այն է, որ այդ հանձնաժողովի մեջ է ընդգրկվել նաև նույն վարչության տնտեսագետ Մուշեղը, որը այս ուսումնական տարվա սկզբից փոխհամաձայնության գալով դպրոցի տնօրեն Նաիրա Մկրտչյանի հետ, Երևանից Օշականի միջնակարգ դպրոց է տեղափոխել 10¬րդ դասարանցի իր տղային, որն արդեն մեկ ամիս է դպրոց չի հաճախել և, հավանական է, որ մինչև վերջ էլ չհաճախի, բայց տարեվերջին կստանա բարձր գնահատականներով ատեստատ, ինչպես հաճախ է լինում այդ դպրոցում£ Տնօրենի գիտությամբ երեք տարի շարունակ դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Յուրա Անտոնյանին Հ. Հովակիմյանը «բեզպրեդելության» սկզբունքով զրկել է աշխատանքային իրավունքներից և տնտեսական ամբողջ գործընթացը վերցրել իր ձեռքը` առաջնորդվելով «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքով£ Որպեսզի համոզվեք ասածիս մեջ, բերեմ մի քանի փաստեր. 1. 2004 թ. հուլիս ամսին տնօրենի սկեսրոջ թաղման օրը դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Յուրա Անտոնյանի և դպրոցի նախկին հյուսն Գագիկ Ներսիսյանի միջոցով «Վերջին օրերի սրբեր» կազմակերպությունից ստացված 960 հազար դրամի օգնությունը` կոշկեղենի, սպիտակեղենի, հագուստեղենի տեսքով բերվել է դպրոց և տնօրենի հանձնարարությամբ պահեստավորվել է իր կաբինետին կից առանձնասենյակում, սեպտեմբեր ամսին աշակերտներին և ուսուցիչներին բաժանելու համար£ Ժողովուրդը լավ է ասում` «Գառը գայլին տվեցին»£ Մի քանի օր հետո այդ ապրանքը տնօրենի ամուսնու միջոցով մեծածախ գներով հանձնվեց «օպտավիկներին»£ 2. Սկսած 2003 թ. սեպտեմբեր ամսից մինչ այսօր ստիպողաբար դասղեկների միջոցով աշակերտներից հավաքագրվել է և մինչև այժմ էլ շարունակվում է հավաքագրվել 1000¬ական դրամ, իբրև դպրոցի ֆոնդ, նախօրոք ծնողական ժողովում հայտարարելով, որ այդ ֆոնդի գումարներն օգտագործվելու են դասարանների, սեղան¬նստարանների վերանորոգման, արտադպրոցական միջոցառումների և այլ նպատակների համար£ Սակայն ծնողների աչքը ջուր կտրեց, թե իրենց տված գումարները երբ պետք է ծախսվեն իրենց երեխաների օգտին, բայց իզուր… Երեք տարվա դպրոցական ֆոնդին տրված շուրջ 2 մլն դրամը ծախսվեց տնօրենի անձնական կարիքների համար£ 3. 2003 թ. հոկտեմբեր ամսին դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ժողովի ժամանակ հանկարծակի իմացավ, որ տնօրենի ամուսին Հ. Հովակիմյանն ստեղծել է «Օշական» կրթական բարեգործական հիմնադրամ և հաշվի համար է բացել «Պրոմեթեյ» բանկում, իսկ ովքե՞ր են հիմնադրամի խորհրդի անդամները, և ինչքա՞ն գումար է փոխանցվել այդ հաշվի համարին, ի՞նչ նպատակների համար են ծախսվել այդ գումարները, նույնիսկ անհայտ է խորհրդի անդամներին£ 4. Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամները` գործարար Գագիկ Կարապետյանը, Գրիգոր Մեսրոպյանը, Անահիտ Ներսիսյանը, Գագիկ Ներսիսյանը, Հրանտ Ղուկասյանը, Մեսրոպ Աբիսողոմյանը, «Խերես» գինու գործարանի տնօրեն տիկին Վարսիկը և այլք, ինչպես կանխիկ գումարով, փոխանցման տեսքով, այնպես էլ գույքի տեսքով մի քանի մլն դրամ են հատկացրել ինչպես դպրոցին, այնպես էլ «Օշական» հիմնադրամին£ Հարգելի խմբագրություն, փաստերը բազմաթիվ են, Օշականի դպրոցում կատարված թալանը և կողոպուտը չափ ու սահման չունեն, իսկ կրթությունն ու դաստիարակությունը միայն թղթին են տրված, դպրոցի ուսուցիչների տարիֆիկացիան չի համապատասխանում իրականութ յանը, շատ են «մեռած հոգիները», որոնք ընդհանրապես դպրոցում չեն աշխատել, սակայն դուրս են գրվել նրանց անվամբ աշխատավարձեր և մտել տնօրեն Նաիրա Մկրտչյանի գրպանը£ Հարց է ծագում. իսկ որտե՞ղ են ծախսվել նշված և չնշված գումարները£ Պատասխանը միանշանակ է. մի քանի տնամերձ հողամասեր, կիսակառույց տուն, տարածքը ցանկապատելու, բակում լողավազան կառուցելու, երկհարկանի տունը եվրավերանորոգելու, մասնավոր պարապմունքների համար լսարաններ կառուցելու, կահույք պատվիրելոււ և այլնի համար£ Իսկ համայնքի ֆրանսահայ բարեկամների, պորտուգալացի բարերար պարոն Աբելի, «Կարմիր խաչի» տրված օգնությունների, դպրոցի նախկին հյուսն Գագիկ Ներսիսյանի միջոցով դպրոցին որպես օգնություն տրված, սակայն դպրոց չբերված մուշտակների, տնօրեն Ն. Մկրտչյանի և իր ամուսնու կողմից կատարված մեծ ու փոքր թալանի, բացահայտված ու չբացահայտված մնացած փաստերի մասին գուցե կասեն տնօրենի հովանավոր, Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանը և նրա հանձնարարությամբ կազմված Օշականի դպրոցը համատեղ ստուգող հանձնաժողովը, որի նախագահն է ՀՅԴ անդամ տիկին Սիրամարգ Ղուկասյանը, ՀՅԴ անդամ, մարզպետի խորհրդական պարոն Համբարձում Կարապետյանը, վերը նշված Մուշեղը, մարզպետարանի ֆինանսական բաժնի աշխատակից Կարապետը, դպրոցի հաշվապահ, 70¬ամյա Մարիետա Մնացականյանը£ ՀՀ գիտության և կրթության փոխնախարար պարոն Բ. Եսայան, Ձեր կողմից հայտարարված «թեժ գծի» հեռախոսահամարը մշտական խափանված է, դրա համար էլ տեղյակ չեք դպրոցներում տիրող կոռուպցիոն երևույթներից և դրամահավաքներից£ Ահա Ձեզ կոռուպցիայի փաստեր, որոնք դեռ բոլորը չեն£ Եզրահանգումը թողնում եմ համապատասխան մարմիններին£ Սպարտակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արագածոտնի մարզ, գյուղ Օշական :

Մեր օրերի թատրոնը «Թող ներեն ինձ աստվածները...»

Թատրոնի պատմության մեջ դասական մնայուն արժեքներից զատ կան հազվադեպ դրամատուրգիական ստեղծագործություններ, որոնց նկատմամբ չի մարում հետաքրքրությունը£ Իրենցում առկա բովանդակային բազմազանությամբ, բեմից նորովի խաղարկման ընձեռած հնարավորություններով դրանք ներշնչանքի խթան են դառնում Մելպոմենայի դավանանքն ընդունած նորանոր սերունդների համար, որոնք փորձում են իրենց երևակայության, կենսափորձի ու ներուժի շրջանակներում վերստին հավաստել տարբեր ժամանակներում դրանց անանցողիկ թատերական գրավչությունը` միաժամանակ ձգտելով ինքնահաստատման, ինքնաբացահայտման£ Գ. Ֆիգեյրեդոյի «Եզոպոսը» դրաման իր տեղն ունի դրամատուրգիական այդ բացառիկ երկերի շարքում£ Կատարողական որոշակի վարպետութ յան հասած դերասաններից շատերն են երազում Եզոպոս խաղալ, արտիստական հմայքով օժտված դերասանուհիները` փայլել Քլեյայի կամ գոնե Մելիի դերում£ Նաև սրանով եմ բացատրում և արդարացնում «Եզոպոսի» նոր բեմադրությունը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում£ Ինքնատիպ բեմադրական տեսիլքով ու մտածողությամբ Արմեն Մեհրաբյանը թատերային նոր գույներով, հանրածանոթ կերպարների յուրովի ընկալմամբ, իր իսկ հեղինակած նկարչական և երաժշտական ձևավորումներով առաջին իսկ տեսարանից սրում է հանդիսատեսի հետաքրքրությունը բեմից ներկայացվելիք պատմության նկատմամբ£ Երաժշտության հնչյունների ներքո հուշիկ բացվում է վարագույրը, երևում է կրակի առջև աստվածներին աղոթող Քլեյան (Աիդա Բաբաջանյան)` հեթանոսական ժամանակներին հատուկ կանացի ակնահաճո իր կերպարանքով, գործողության մեջ են մտնում Մելին, Եզոպոսն ու Քսանթոսը` իրենից գրեթե անբաժան եթովպացու հետ, և սկսում ես նրանց խաղին զուգընթաց զննել Քսանթոսի տունը պատկերող բեմական միջավայրը£ Ցավոք, չես գտնում որևէ բաղկացուցիչ, որով կարելի լիներ այն համարել հայտնի ճարտարապետի քանքարին բնորոշ արտահայտություն£ Բեմական իրադարձությունների զարգացման որոշակի փուլում տպավորվում է միայն ձախ կողմում վեր խոյացող միջնորմը` լուսային գունային էֆեկտի շնորհիվ թողնելով բանտի վանդակաճաղերի տպավորություն ու ստանալով հարուստ պատերով կառուցված բանտի խորհրդանշական իմաստ£ Փոքր¬ինչ հակասական, տեղ¬տեղ մերժելի հունով է ընթանում (գոնե ինձ համար) գործող անձանց թատրոնական կենդանի նկարագրերի կերպավորումը£ Հուսով եմ, պրեմիերային վիճակից դուրս գալուց, վերջնականապես հղկվելուց հետո կզսպվի Քսանթոսի երբեմն չափազանցված հիմարավուն վարքագիծը, կմեղմացվի Քլեյայի ու Մելիի վավաշոտությունը, կհստակվի ու հարկավոր մակարդակով կկարևորվի Եզոպոսի իմաստուն խոսքը (Ալբերտ Սաֆարյանի` ինձ ծանոթ դերակատարումներից վստահ լինելով նրա ակնհայտ օժտվածության վրա` հնչեղ ձայն, խոսուն դիմախաղ, բեմական նպատակասլաց, իմպրովիզային ակտիվություն,¬ մտածեցի, որ նա անհամեմատ հարմար կլիներ Եզոպոսի հյութեղ մարմնավորման համար. ինչևէ…), և այս բեմադրությունը խաղացանկային երկարակեցության իրավունք կնվաճի` ներկայացումից ներկայացում թոթափվելով իրենում նկատվող անհարթություններից£ Ասենք, գուցե սա իմ սուբյեկտիվ տեսակետն է` պայմանավորված տարիներ առաջ, 1998¬ին, Կոմեդիայի թատրոնում տեսածս «Եզոպոսի» ներկայացումներից պահպանված վառ հիշողություններով£ Ճիշտ է, բեմադրիչ Գոհար Հարությունյանն զգալիորեն շեղվել էր հեղինակային տեքստից` ազնվացնելով իր հերոսուհիներին, վեր բարձրանալով առհասարակ նեղ կենցաղային պարզ նկարագրություն ներից, հատուկ սրել էր Եզոպոսի կերպարի հերոսական դրամատիզմը, սակայն այդպիսով կարողացել էր հասնել համամարդկային վեհ ու խորունկ ընդհանրացման£ Դա մի հուզառատ պատմություն էր ազատ մարդկանց ստրկության և ստրուկների ազատության մասին` Ստեփան Բաբաթորոսյանի քնարական շնչով հագեցած երաժշտության օրգանական սինթեզով հարստացած ու հատկապես Մայիս Կարագյոզյանի (Եզոպոս) ու Ռուզան Գասպարյանի (Մելի) անզուգական կատարումներով բարձրարվեստ թատերայնություն ստացած£ Մեհրաբյանի «Եզոպոսի» առավելությունը, ըստ իս, բեմի վրա թանձրացող ժամանակաշրջանի մթնոլորտում մերօրյա ընկալմանը համահունչ աղերսներ փնտրելու ձգտումն է (ցավոք, դա բեմական հստակ ձևակերպում չի ստանում)£ Ըստ այդմ հստակ զարգացում են ստանում հերոսների բեմական հարաբերությունները` ամբողջական պատկերացում տալով յուրաքանչյուրի բեմական մտահղացման մասին£ Իր նուրբ անցումներով համոզիչ է Եզոպոսի ու Քլեյայի սիրո հասունացումը, նախապատրաստված (ավելորդ ու պարզունակ է միայն տեսարանը, որտեղ Քլեյան Եզոպոսի ներքին գեղեցկությունն ընդգծելու միտումով սկսում է մաքրել նրա ճակատի սպիները)£ «Թող ներեն ինձ աստվածները»,¬ ինչպես կասեր Մելին` ամենակոլորիտային դերակատարումը, իմ տպավորությամբ, եթովպացունն էր£ Կերպարային անմիջականությամբ առաջին իսկ բեմելից առանձնանում է Անդրանիկ Խաչատրյանի հերոսը` սեռի զգացողությունը կորցրած թխամորթ մի նախամարդ` վարժեցված շնիկի բնազդային նվիրվածությամբ, ստրկացված վիճակին չընդդիմացող հնազանդութ յամբ£ Սկսնակության ոչ մի նշույլ£ Այս դերակատարման համարժեքությունը բեմադրական իր խնդիրներին ինձ համար անսովոր գրավչություն հաղորդեց նոր «Եզոպոսին» մասամբ էլ այն պատճառով, որ Հարությունյանի մոտ այս կերպարը շեշտադրում չուներ, նույնիսկ ավելորդ էր թվում, ինչը գալիս էր պիեսից£ Հատկապես ներազդու էր Մելիի (Անի Սարգսյան) մենախոսության մեհրաբյանական տարբերակը£ Ինքը` Եզոպոսն էլ հետաքրքիր էր իր տեսակի մեջ` խեղճուկրակ, փոքր¬ինչ գռեհիկ առակ (ավելի ստույգ` անեկդոտ) հորինող, որի միակ երազանքը ազատությունն է, միմիայն ազատությունը£ ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի Եզոպոսը գրեթե չի անջատվում դերասանախմբից որպես գլխավոր ասելիքի կրող իր խորիմաստ առակներով, բայց ուշադրություն է գրավում անարդարա ցիորեն կործանվող մարդու տխրահարույց ապրումներով£ Սունդուկյանցիների «Եզոպոսի» ջերմ ընդունելությունից ենթադրում եմ, որ թատրոնում անհոգ զվարճություն, զգայացունց լիցքեր փնտրող մասսայական հանդիսատեսը միանգամայն գոհ է իրեն ցուցադրված ներկայացումից£ Նրա ճաշակին բավարարում են սիրային թեմաներով արված բեմադրությունները, հատկապես, երբ էրոտիկ արկածախնդրության այլազան շեշտադրումներ ունեն, ծիծաղաշարժ դրվագներ, գունեղ թատերայնություն£ Եվ նա ամենևին չի մտահոգվում, որ իր հոգևոր ցածր պահանջներին հագուրդ տվող այս ներկայացման ամենակարևոր արդյունքը պետք է լիներ մարդկային կենսափորձի համակողմանի ընդհանրացման միջոցով իրենում դեռևս պահպանված լավագույն զգացմունքներն ու մղումներն արթնացնելը, դիմազրկման համաճարակից տագնապելը£ Ով գիտե, գուցե այս մոտեցումն այնքա՞ն էլ սխալ չէ£ Չէ՞ որ այդ հանդիսատեսը, որ օրավուր դժվարհաղթահարելի որակ է կազմում, միևնույն է, խուսափելու էր տագնապահարույց իմպուլսներից£ :