ԲԱԽՏՆԵՐԸ ԲԵՐԵՑ

«Բարգավաճ Հայաստանի» շուրջ` ամիսներ շարունակ պտտվող թեականությունը սենսացիոն վերջաբան չունեցավ: Համագումարը կարծեք թե տվեց հիմնական հարցերից մեկի պատասխանը. ինչպես և սպասելի էր` ԲՀԿ¬ն ընդդիմություն չի դառնում:

Ամերիկյան դոլարները` հայկական ջրո՞վ

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ իրադարձությունները, հիրավի, մեզանում իրար են հաջորդում: Դիցուք, օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան ծագմամբ Հազարամյակի Մարտահրավերներ կորպորացիան Հայաստանում դադարեցնում է ծրագրերի ֆինանսվորումը:

Հա՞ որ...

Ալյուրի հայաստանյան շուկայի տնտեսվարողները գրեթե բացառում են հացամթերքի կտրուկ գնաճը: Զարմանալի է, որ նման պնդումներ հերթական թանկացումից հետո են հնչում:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ամերիկյան դոլարը նույնպես անմասն չմնաց գնաճային ճնշումներից: Թեև դանդաղ ու առանց փողային շուկան ցնցելու, բայց դոլարը նույնպես սկսել է թանկացման ճանապարհով ընթանալ:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Վրաց¬ադրբեջանական հարաբերությունները զարգացումների հետաքրքիր փուլ են թևակոխել: Վրաստանի կառավարությունը նոր ներդրումային հիմնադրամ է ստեղծել և հավաստիացնում է, թե նախատեսում է ֆինանսավորել խոշորամասշտաբ նախագծեր:

Մի խանդի պատմություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դիրք ու դերակատարություն ունի Հարավային Կովկասում` թե´ տարածաշրջանային, թե´ աշխարհաքաղաքական առումներով: Եվ Հայաստանի անմիջական չորս հարևաններից, թերևս միակն է, որի հետ մեր երկիրը որևէ լուրջ տարաձայնություններ չունի:

Վտանգավոր «շռայլություն»

Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ կառավարող կոալիցիան մշակել ու Վենետիկի Հանձնաժողովի փորձագիտական գնահատականին է ուղարկել Հայաստանի Ընտրական Օրենսգրքի լրամշակված տարբերակը: Հենց որ Վենետիկի Հանձնաժողովի այդ գնահատականն ստացվի` օրինագիծը կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:

Ինչո՞ւ օրինաչափորեն

Որովհետև կուսակցությունները ընտրություններում միշտ շահագրգիռ կողմ են: Եթե ընդդիմադիրները չեն հավատում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող ուժերի անաչառությանը, եթե ենթադրում են, թե նրանք ընտրատեղամասերում իրենց ներկայացուցիչների միջոցով կարող են կեղծել ընտրությունների իրական արդյունքները, ապա նույն անվստահությունը կարող է ցուցաբերվել նաև խորհրդարանական փոքրամասնության նկատմամբ:

Նպատակային աջակցություն. ԲԱՅՑ Ո՞ՒՄ

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» նպատակային ծրագրով` մինչև այս տարվա հունվարի 31¬ը պետությունը սուբսիդավորել է 22 շահառուների բնակարանային վարկեր: Նշյալ ծրագրում նախորդ տարի մի շարք փոփոխություններ կատարվեցին:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

ՀԱԿ¬ի լիդերները Եգիպտոսի հեղափոխության առիթով Համո Սահյանի ոճով - Հեղափոխություն տեսնելիս շուրթերս դողում են, Ծնկներս ծալվում են, Չգիտեմ, ինչու է այդպես: Հայի «խասիաթ» Չէ˜, ոնց գցում¬բռնում ես` հայերը հերթ կանգնել չեն սիրում, ամեն ինչի արտահերթն են նախընտրում, հատկապես` ընտրությունների:

Հանդիպում գիտության և մշակույթի գործիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ընդունելով «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նրանց և նշել, որ մտավորականներն ամենասպասված հյուրերն են բոլոր զորամասերում:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ մեկնաբանությունը Փետրվարի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած դիվերսիայի կապակցությամբ

Փետրվարի 17-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիան հերթական արկածախնդրությունն էր, որն աչքի ընկավ իր ակնհայտ ապաշնորհությամբ: Ի սկզբանե ձախողման դատապարտված այս դիվերսիան ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանական բանակի մարտունակության շուրջ հյուսված քարոզչության սնանկության մասին:

Զինվորը պետք է միշտ հիշի, որ իրեն սպասում են

Որքան էլ հասարակության առանձին ուժեր տուրք տան չարակամությանը, այնուամենայնիվ, բանակը գնահատվող արժեք է: Այնտեղ իրենց ավանդն ունեն այն զինվորականները, բարձրաստիճան այն սպաները, ովքեր հայրենիքին մատուցած իրենց ծառայություններով են կենսագրություն հյուսել և դրանով հեղինակություն ու համբավ ձեռք բերել:

«Ամերիկյան քաղգործիչները նույնքան անգետ են...»

Բավական կոշտ այս վերնագրով (որը շարունակություն էլ ունի` «…որքան իրենք` ամերիկացիները») հրապարակում է տարածել «RT», ՀՏրրՌя¬ն: Դրանում մասնավորապես ասվում է. - Ամերիկյան քաղաքական գործիչները չեն ամաչում` իրենց կարծիքն արտահայտել արտաքին գործերի վերաբերյալ, եթե նույնիսկ իրենք նմանվում են տնային հանձնարարությունը չկատարած աշակերտի:

«ՎԵՐՋԻՆ ԼԱՐԱԽԱՂԱՑԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ

Նյու-Յորքի միջազգային կինոփառատոնում բեմադրիչներ Արման Երիցյանի և Նինա Սահակյանի «Վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին: Այս ինքնատիպ ֆիլմը պատմում է լարախաղացների արվեստի մասին:

ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ

«Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմով նշանավոր դարձած կինոդերասանուհի Մարիա Շնայդերը մահացել է: Դերասանուհին, ում կենսագրության մեջ ահռելի դեր է խաղացել կինոբեմադրիչ Բեռնարդո Բերտոլուչին, մահացել է 58 տարեկան հասակում:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ԱՐԵԳԱԿԸ

ՍՏԵՐԵՈ սարքերը, որոնք տեղադրված են Արեգակի երկու կողմերում, Երկիր են փոխանցել պատմության մեջ առաջին անգամ արված լուսանկարներ: Այս լուսանկարներում Արեգակը երևում է բոլոր կողմերից և պատկերացում ստեղծում իր կառուցվածքի մասին:

ՀՐԵՇԸ ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ

Սևաստոպոլի ափերի մոտ, հենց քաղաքին մերձ տարածքում, ձկնորսները որսացել են ծովային բացառիկ և վտանգավոր գիշատչի: Սա շնաձուկ-գոբլինն է, որի բնակավայրը Խաղաղ օվկիանոսն է:

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ Է

Բելառուսական առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է իր ծննդյան օրը. նրա կայքում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ նա ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին (նույն օրը, ինչ Ռոբերտ Քոչարյանը):

2011-Ի ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ԿԱՆԱՅՔ

Ամերիկյան մի շարք կայքեր տևական հարցումներից հետո կազմել ու հրապարակել են 2011-ի ամենացանկալի կանանց անունները: Նրանք 100-ն են, ցուցակը գլխավորում է Բլեյք Լավլին, ում հաջորդում են Միլա Կունիսը, Սոֆիա Բերգարան, Սելիտա Իբէնքսը, Միրանդա Քերրը, Շերիյա Քոուլը, Սկարլետ Յոհանսոնը, Քեթի Պերրին, Էնն Հետզուեյը, Ջեսիկա Պարեն:

Կարմիր առաջնորդին «մոռացել» էին

Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունն իր շենքերից մեկի պատից վերացրել է Լենինի պատկերով մետաղյա հսկա հարթաքանդակը (տեղեկացրել է Tagesspigel¬ը): Խորհրդային ժամանակներից այդ հարթաքանդակը զարդարում էր Բեռենշտրաս փողոցի վրա գտնվող ԽՍՀՄ, ապա` ՌԴ դեսպանատան համալիրի մեջ մտնող լողավազանի աղյուսե պատը:

«ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ` ԱՌԱՎԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ԵՍ ԶԳՈՒՄ»

ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ մեկն է մեր այն երիտասարդ ու շնորհալի անհատականություններից, ով այսօր արդեն ճանաչված անուն է հանդիսատեսի շրջանում` և´ իր հեռուստա-կինոդերերով, և´ թատրոնում ստեղծած բեմատիպարներով:

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՅԻՑ

Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, իր գլխավորած նվագախումբը պատրաստվում է տևական ժամանակով հեռանալ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահից: Պատճառն, իհարկե, վերանորոգումը չէ:

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆ

«Բարեկամություն» պարի պետական անսամբլն իր նոր համերգաշրջանը նվիրում է գլխավոր բալետմայստեր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողորդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան 70-ամյակին: Ականավոր բալետմայստերը ստեղծելով իր տեսակի մեջ եզակի այս անսամբլը` նպատակ ուներ բեմադրել աշխարհի ժողովուրդ ների պարեր, ստեղծել մշակույթների յուրատեսակ երկխոսություն:

Հայազգի նկարիչը Լիտվայում

2006 թվականն էր, երբ գործուղվեցի Լիտվա վերապատրաստվելու: Դասերին զուգահեռ այցելում էի երկրի տեսարժան վայրեր:

Գիրք նվիրելը երբևէ տոն կդառնա՞...

Արդեն 4¬րդ տարին է, ինչ փետրվարի 19¬ը Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Հետաքրքիր ժողովուրդ են. փաստորեն մեզ տոների միջոցով պետք է հիշեցնել այս կամ այն անհրաժեշտության մասին:

Սիրո միա´կ բարեխոսը

Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը: Ու այդօր երիտասարդներն օրհնության հետ եկեղեցիներում նաև աղի բլիթներ կստանան:

ՀԻՄՆԱՐԱՐ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ

Հայկական հանրագիտարանի հրատարակչությունը, որը գլխավորում է Հովհաննես Այվազյանը, ավարտեց «Դպրոցական մեծ հանրագիտարանի» հրատարակումը` ընթերցողի սեղանին դնելով քառահատոր աշխատություն: Մեր օրերում չափազանց դժվար է նման գրքերի ստեղծումը, քանի որ Հանրագիտարանի խմբագրությունը շատ բան անում է սեփական ուժերով և ջանքերով, ինքնուրույնաբար հայթայթում միջոցներ և հնարավորություններ:

Կենսաբանական զենք. Անտեսանելի մահվան սպառնալիքը

Հին դարերի պատերազմների պատմությունները լի են ջրհորների ու արոտավայրերի թունավորման նկարագրություններով, որոնք նպատակ ունեին առավելագույնս դժվարացնել թշնամու ներթափանցումը սեփական երկրի տարածք: Եվ ինչպես ցանկացած զինատեսակ, «Կենսաբանական զենք» կոչվածքը նույնպես ժամանակի ընթացքում անհավատալի «առաջընթաց» է արձանագել: