Խավարի վերջում միշտ լույս է լինում

Ասում ենք` հայը կորցրել է իր նկարագիրը, ազգովի անդունդ ենք գահավիժում: Ու մինչ ինքնամոռաց տարվել էինք միմյանց փնովելով, ատելության անդունդներ փորելով, չնկատեցինք, որ իր ամենակուլ երախը բացած` Երկիր մոլորակ իջավ քաոսը ու փորձում է լափել աշխարհը:

Հրաշքներ չեն լինում

Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցանկացած երկրում տեղի ունեցող կառուցվածքային այս կամ այն փոփոխությունն իր անմիջական ազդեցությունն է ունենում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Հայաստանն այս օրերին կանգնած է երկրի Սահմանադրությունը փոփոխելու խնդրի առջև, որը բնականաբար չի կարող չազդել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

Կոռուպցիան արմատախիլ չի արվել ոչ մի երկրում

Արդեն մոտ տասնհինգ տարի է Հայաստանը փորձում է պայքարել կոռուպցիա կոչվող վիշապի դեմ: Այս տարի մեկնարկել է արդեն կոռուպցիայի դեմ պայքարի երրորդ ռազմավարությունը, որը թեև դեռևս պաշտոնապես չի ընդունվել, բայց հույս կա, որ դրանից բխող հետագա քայլերը նախորդ երկուսից ավելի իրատեսական կլինեն:

Ժամը 9-ը շա˜տ վաղ է

Բոլորովին վերջերս ավարտելով հետազոտությունները` Օքսֆորդի գիտնականները պարզել են, որ աշխատանքային օրը ժամը 9-ին սկսելը բացասաբար է ազդում մարդկանց օրգանիզմի վրա:

Եվ այսպես շարունակ

Կենդանի մարդկանց սեռափոխեցին, խեղեցին ու աղավաղեցին, հիմա էլ կինոհերոսներին են անցնում: Բնականաբար` այն կերպարներին, որոնց սիրում ու որոնց կուզենային նմանվել դեռահասները, պատանիները:

Մանչուկը հիշել է իր անցյալ կյանքը

Թայլանդցի այս փոքրիկը հավաստիացնում է, թե որոշ կոնկրետ մանրամասներ է հիշում իր անցյալ կյանքից, երբ ինքը օձ էր: Տեղական լրատվամիջոցներն օրերս պատմել են վերամարմնավորման զարմանալի մի դեպքի մասին, որը կատարվել է 3-ամյա Դելավոնգի հետ:

Սա արդեն դաժան սերիալ չէ

Հնդկաստանում քույրերին դատապարտել են բռնաբարության` եղբոր մեղքի պատճառով: Ուտար-Պրադեղ նահանգի բնակիչները 23-ամյա Մինակշի Կումարին ու նրա 15 տարեկան քրոջն այդպես են պատժել, երբ նրանց եղբայրը փախել է ամուսնացած կնոջ հետ:

Թագուհո՞ւն ինչու

«Անգլիական թագուհի» արտահայտությունը սովորաբար ընկալվում է որպես իրավունքներից գրեթե զուրկ ձևական պաշտոնյա: Իրականում թագավորական ընտանիքն ու թագուհին ավելի շատ խորհրդանշական իմաստ ունեն:

Եվս 127 ապագա մահապարտ

ԻՊ ջիհադականներն իրենց զավթած Մոսուլում հարյուրավոր դեռահասներ են առևանգել և ուղարկել ահաբեկիչների պատրաստման ճամբարներ: Վերջին մի քանի օրվա ընթացքում տեղաբնակ 11-15 տարեկան 127 երեխա է առևանգվել. այս մասին հաղորդել է IrΖgi News-ը` վկայակոչելով Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչների տարածած տեղեկատվությունը:

Սեռական ստրկուհու վրեժը

Թե քուրդ գրոհայինների մոտ գերի եղած ժամանակ ինչ տանջանքների ու ստորացումների է ենթարկվել այդ կինը` միայն իրեն ու Աստծուն է հայտնի: Ու երևի հենց Աստված էլ օգնել է նրան փախչել, հետո էլ` վրեժխնդիր լինել:

Երեկ` ՀԱՊԿ նստաշրջանում

Հատված` ԶԼՄ ներկայացուցիչների առջև Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՄՂՈՒՄՈՎ

Խավարից անվերջ գանգատվելու փոխարեն փորձիր մի մոմ վառել: Իմաստուն այս խրատին ականջալուր` ազատամարտիկ Վոլոդյա Մաթևոսյանը ռազմահայրենա սիրական բարեգործական հասարակական կազմակերպություն է ստեղծել` «Զորավար Անդրանիկ»:

ԿՐԿԵՍԸ` ՍԵՐ ԵՎ ԱՌԵՂԾՎԱԾ

«Եվ թող կրկեսը ուրախություն պարգևի ձեզ բոլորիդ» Լեոնիդ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Կրկեսային գերդաստանի երջանիկ նահապետ է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սոս ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Սպենդիարյանի մարգարեությունը

Հոգեպարար երաժշտության բարձրարվեստ կատարումներ ունկնդրելու հանրային ակնկալությունը բազմիցս է արդարացրել Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և թավջութակահար  Ալեքսանդր Չաուշյանի համախոհությամբ: Եվ բնական է, որ սիրված երաժշտատոնի 9-րդ մեկնարկին առանձնակի կարոտով էին սպասում Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի հանդիսասրահում մեկտեղված արվեստասերները:

«21-րդ դարի մարդը բևեռացած է նյութական արժեքների վրա»

Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են երիտասարդությանը: Այս և ներկայիս երգարվեստի ու մտավորականության մասին զրուցեցինք սիրված երգիչ Գագիկ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Շյոնբերգի երևանյան հայտնությունը

Այսօր արդեն կարելի է ասել, որ 2015-ի գլխավոր ասելիքի նպատակասլաց բարձրաձայնումը պատշաճորեն կարևորվեց Հայաստանում բոլորի կողմից: Ամենքի դիրքորոշումը մեկն էր` Հայոց Եղեռնի գեթ 100-րդ տարեդարձին ահարկու փաստը հասցնել հանուր մարդկության, գերտերությունների կարծրասիրտ մտքին ու վերջապես գործնական քայլերի ձեռնարկման անհապաղ անհրաժեշտության գիտակցությունը պատվաստել:

Բուժփորձարարության զոհերը

Ամբողջ 70 տարի այդ մարդկանց հոգիները, երևի, դեգերել են երկինք-երկիր սահմանագծում և մի բուռ հող երազել իրենց աճյունների համար: Սիայն հիմա կատարվեց այդ երազանքը:

Համակարգիչը ջահելացնում է ուղեղը

Բայց միայն 50-ից բարձր տարիք ունեցողների` կարծում են գիտնականները: Ավստրիացի հետազոտողներն այսպիսի մի ուսումնասիրություն են կատարել. 2006, ապա 2012 թ. չափել են միջին տարիքի մի քանի կամավորականների ընկալու նակությունը` տեղեկատվությունը «մշակելու» արագությունը:

Մենամարտ ճակատագրի դեմ

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -17-ում) Երեխան խաղալիքը սեղմեց կրծքին ու փարվեց իրեն: Հետո ինքը կերակրեց ու հյութ խմեցրեց նրան:

Հյուրանոցային ոչ սովորական ծառայություններ

Որոշ երկրներում արդեն հնացած է այն կարծրատիպը, թե հյուրանոցները միայն սենյակ, անկողին և նախաճաշ են տալիս:

ՀՈՒՄՈՐ

 Երբ նրան առաջարկեցի ամուսնանալ հետս, նա ընկավ աթոռից, հետո թռվռաց մահճակալի վրա, 15 րոպե երջանկությունից վազվզում էր տնով մեկ, ապա լուրջ դեմքով ասաց. - Ես պետք է մտածեմ: - Հին Հունաստանում մարդիկ շա˜տ խելոք էին: