«ԱՎԱՆԳԱՐԴ»-ի հաջորդ` 52-րդ, համարը կտպագրվի 2011 թ. հուլիսի 20-ին:

::

«ՍԻՐԵԼԻ ԸՆՏՐՈՂՆ» ԱՐԴԵՆ ԻՐԱՏԵՍ Է

Սովորաբար ինտրիգային ընտրություններով ձևավորվող մեր երեսփոխանարանը աշնանային նստաշրջանն սկսելու է կերպարանափոխված: Խորհրդարանի` աննկատ լինելու չափ միապաղաղ գործունեությունը միանգամից բուռն ակտիվության է վերափոխվելու, ու մինչև ընտրություններ հայրենի «ազգընտիրները» հնարավորն անելու են` համոզած լինելու համար, թե իրենք օգտաշահ գործեր անելու հարցում ուղղակիորեն տապակվում են:

ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ

Մինչ հանրապետության տարբեր մարզերի այգեգործները երդվելով հավաստիացնում են, թե այսպես կոչված էժան գյուղվարկերից այլևս երբեք չեն օգտվելու, պարզվում է, որ կարկուտի հետևանքների փոխհատուցումը նույնպես դրամական չի լինելու: Հողագործները նախատեսել էին ստացվելիք գումարներն ուղղել այդպես էլ նպատակին չծառայած վարկերի մարմանը:

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Կուսակցությունների վարկանիշերի հրապարակումներն, ամենայն հավանականությամբ առաջիկայում կդադարեն: Հիմնական համարվող քաղուժերն ընտրություննե րից դեռ ամիսներ առաջ սկսել են միմյանց զայրացնել` գրեթե ամեն օր շրջանառության մեջ դրվող և որպես կանոն միմյանց հակասող տվյալներով:

ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ

Իշխանությանը մոտ կանգնած շրջանակներում զրույցներ են շրջանառվում, թե սեպտեմբերին կատարվելիք մեծածավալ կադրային փոփոխությունների մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, կասկածներ կան, որ պաշտոնանկությունների մասին խոսակցությունները կոնկրետ ուժի կողմից են հրահրվում` որոշակի անազնիվ նպատակներ հետապնդելով:

ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ՈՒԶՈՒՄ Է «ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ», ՍԱԿԱՅՆ «ՕԳՏԱԳՈՐԾՈՂ» ՉԿԱ

Երևի քաղաքագիտության պատմաբաններն ապշեն` լսելով Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի սեփականատեր, նախկին մեդիամագնատ և նախկին ընդդիմադիր, սակայն միշտ կենտրոնամետ Տիգրան Կարապետյանի հայտարարությունը: Վերջերս սպառնալիքներ տեղալով իշխանություններին, Կարապետիչը հայտարարել է. - Թող մտածի իշխանությունը, մենք մտածելու բան չունենք, որովհետև անտեսված ենք բոլորի կողմից:

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացանք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կադրային նոր «ջարդ» է սկսել` գրասենյակի հին աշխատակիցներից պահանջելով ազատման դիմումներ գրել: Սա կադրային փոփոխությունների երկրորդ փուլն է, քանի որ առաջին փուլն Անդրեասյանն իրականացրել էր պաշտոնավարման առաջին օրերին:

Հա՞ որ...

Մինչ գործազրկության խնդիրը շարունակում է օրակարգում մնալ, հայաստանյան որոշ ձեռնարկություններում սկսված տարօրինակ գործընթացի արդյունքում մարդիկ սկսել են ինքնակամ լքել աշխատատեղերը:

ՀԻՄԱ ԷԼ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀՈՂԵՐՆ ԵՆ ԽԼՈՒՄ

Վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականը վերջերս տպագրած մի հոդվածում Ադրբեջանի նախագահից պահանջում է Վրաստանի սահմաններից դուրս հանել ադրբեջանցի սահմանապահներին: Ըստ վրացական պարբերականի, Ադրբեջանի ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակիցները մինչ այսօր խախտում են Ադրբեջանի կազմի մեջ մտած տարածքներում բնակվող վրացիների տարրական իրավունքները:

Համակարգային փոփոխություններն այլընտրանք չունեն

Ի հեճուկս ամառային տոթի, նախընտրական գործընթացներն, այնուամենայնիվ, արդեն սկսել են իրենց մասին հիշեցնել` ակնարկելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են և հետաքրքիր ընթացք ունենալ: Ու դա բոլորովին էլ չի պայմանավորվում համապետական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին ՀԱԿ-ի չդադարող բարձրաձայնումներով:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԵԾԻՐԸ

Ան¬կա¬խութ¬յան հռչա¬կու¬մից ի վեր, ի տար¬բե¬րութ¬յուն մեր հարևան¬ներ Վրաս¬տա¬նի և Ադրբեջանի, Հայաստանը որդեգրեց եվրոպական ինտեգրման քաղաքականությունը` հստակորեն գիտակցելով, որ լինելով եվրոպական արժեքների կրողն ու արտահայտողը` Հայաստանը չի կարող պարփակված մնալ աշխարհաքաղաքական այն շրջանակի մեջ, որում գերակայողը միշտ էլ արևելյան կողմնորոշումն է եղել:

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՏՐՎԵԼ

Հայրենի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ նախարարները կարող են երկու շաբաթով արձակուրդ մեկնել: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ պահանջ էր դրված հանգստի ընթացքում չհեռանալ հանրապետությունից, այժմ նրանց արտոնվում է ցանկացած երկրում հանգստանալ և վերականգնել իրենց ուժերը:

Ադրբեջանական բացատրական բառարանից

ԶՈՐԱՀԱՆԴԵՍ ¬ ԶՈՐԱ(պատրանքային)ՀԱՆԴԵՍ: :

Սևանը «փակվեց», ճակատը «բացվեց»

Կարապետիչի ստեղծած «Ազգային ՃԱԿԱՏԸ» հերթական պնդաՃԱԿԱՏամարտից խայտառակ ձախողման ՃԱԿԱՏագրական հետևանքն էր: Հետնապահի կարգավիճա կով հնարավո՞ր է դուրս գալ «ՃԱԿԱՏային գիծ»:

Բանակցություններից Կազանն էլ տուժեց

Բանակցություններից հետո Կազանի ջրհեղեղն ակամա հիշեցրեց Լյուդովիկոսի ասույթը` մասնակի ձևափոխմամբ. - Ձախողված բանակցություններից հետո` թեկուզ ջրհեղեղ: :

ՀՀ ժամանեցին «ժիվոյ» մասոններ

Եվ այսպես մասոնները ժամանեցին Երևան: Երկար սպասված հանդիպում:

Արջաորս` մկան թակարդո՞վ

Անհասկանալի շտապողականությունը և աժիոտաժը ԼՂ հարցի շուրջ, որ հանկարծակի դրսևորեցին Արևմուտքն ու Ռուսաստանը միաժամանակ, ենթադրում է «մկան թակարդի» առկայություն: Պարզ չէ սակայն, թե ով է թակարդ տեղադրողը, և ով պետք է հայտնվեր մկան կարգավիճակում:

Անսպասելի բռնկում` բենդերյան ոճով

Կազանյան հանդիպումից հետո, մի փոքր ժամանակաընթացք հանդարտություն պահպանելով` ՌԴ նախագահը հանկարծ մտածեց. «չբռնե՞մ ու կատաղեմ»: Ըստ իրազեկ աղբյուրների` իր մոտ կանչելով Լավրովին, նա ասել է. «Վերջ... բայց սա վերջն է միայն առաջին սերիայի:

Մինչև կոկորդը կուշտ է

Իշխանությունները` ձմռանը ժողովրդին «կերակրում» են գարնանային գնանկումների խոստումներով, գարնանը` ամառային, ամռանը` աշնանային: Աշնանն ընդհանրապես չեն «կերակրում»` հաշվի առնելով, որ ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է:

Հորոսկոպային պատրանքներ

2011¬ը ճագարի տարի է: Ամենաբոլ ու էժան սննդամթերքը կաղամբն է:

Մեդվեդև. «Զորահանդեսի հրամանատարը ես եմ»

Մեդվեդևի ցուցումով «Մոսֆիլմը» Մինսկի խմբի համանախագահներին, ՀՀ և Ադրբեջանի նախագահներին, ինչպես նաև անձամբ Օբամային հրավիրել է նկարահան վելու «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմի նոր` քաղաքական տարբերակում: :

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

Հուլիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը:

ԱՅՍՏԵՂ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ԱՐԺԵՔՆԵՐ

20-րդ դարավերջը նշանավորվեց լինելիության ու գոյատևման պայքարով: Ի՞նչ գնով ձեռք բերվեց հաղթանակը և ի՞նչ տվեց գոյապայքարը:

Հուշակոթող Թալինում

Թալինում շարունակվում են Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ոգեկոչման միջոցառումները: Երկու ամիս առաջ Թալին քաղաքում Փառքի սրահի բացումից հետո Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում տեղի է ունեցել զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը:

Հյուրասրահ - Համախմբող ուժի անհրաժեշտությունը մեծ է

Թե´ մեծ, թե´ փոքր` բոլորը սիրում ու ճանաչում են նրան` Արցախյան ազատամարտի լեգենդին... Այնքան շատ են լույսն ու ազնվությունը նրա մեջ: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի` նշանավոր Կոմանդոսի անունն անխզելիորեն միահյուսված է գոյապայքարի ամենափառահեղ հաղթանակի` Շուշիի ազատագրման հետ:

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՀ ժողովրդական արտիստուհի, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցը ծնունդով երևանցի է: Ծնվել է ստալինյան սարսափներով լեցուն 1937 թվականին:

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԸ

Օրերս վանաձորյան մի քանի հասարակական կազմակերպություններ բողոքի ալիք էին բարձրացրել: Ըստ նրանց` քաղաքապետ Սամվել Դարբինյանը «այլանդակում է քաղաքի դեմքը, աղավաղում է քաղաքի գլխավոր հրապարակը», ինչի արդյունքում քաղաքը կորցնում է իր ճարտարապետական առանձնահատկությունը:

Գյումրիում զբոսաշրջությունն անկենդան է

Գյումրիի տուրիզմի ոլորտի հիմնախնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին է խոսում «Շիրակ-տուր» զբոսաշրջային գործակալության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը: - Որպես զբոսաշրջության ոլորտի մասնագետ, ինչպե՞ս կգնահատեիք տուրիզմի զարգացման մակարդակը Հայաստանում ու մասնավորապես` Գյումրիում:

Ռուսաստանի, Սերբիայի, Անգլիայի և Իտալիայի կողոպտիչը

Ամերիկյան The Wall Street Journal¬ը հենց այսպես է որակել Ջորջ Սորոսին. նրան, ով շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում ճանաչված է հատկապես դրամաշնորհային իր ներդրումներով:

Կարող էին որդեգրման հանձնել

Ճակատագիրը պատահականություններ չի հանդուրժում: Պարզապես մեկընդմերթ կատակում է մարդկանց հետ` նրանց տագնապներ պատճառելով, մեղավոր մտքեր հուշելով:

Արքայազնից պրծում չի գտե՞լ

Շարլեն Ուիտստոկին շատերը երջանիկ են համարում. նա գտել է իր արքայազնին: Ամուսնական արարողության ժամանակ նա չէր զսպում արցունքները, ու ոմանք չեն հասկացել` երջանկությա՞ն արցունքներ էին դրանք, թե՞ տրտմության:

Անձնական կյանքն` ասեկոսեների ծխածածկույթում

Քաղաքական վառ անհատականություն, Միացյալ Նահանգների հասցեին ահարկու խոսքեր հնչեցնող, սեփական հեռուստաալիքը ստեղծած գործիչը, ով նաև երգելու հրաշալի ձայն ու լսողություն ունի… Շատերի համար առեղծվածային, շատերի համար` պարզապես հմայիչ այդ մարդը, ով երբեք փողկապ չի կրում և առանց ձևականութ յունների հարաբերվում է հասարակ մարդկանց հետ… միայնակ է:

Տվենն ու Գալիլեյի գիսաստղը

Նշանավոր գրող Մարկ Տվենը ծնվել է 1835 թ., նույն օրը, երբ Երկիր մոլորակի կողքով թռչում է Գալլեյի գիսաստղը: Տվենը մահացել է 1910 թվականին` Երկրի ուղեծրում նույն գիսաստղի հաջորդ հայտնվելու օրը:

2 Բրիսոն` 1 համարում

Անցյալ դարի 50¬ականներին գործարար Ջորջ Դ. Բրիսոնը օթևանեց Կենտուկի նահանգի Brown Hotel հյուրանոցում: Փաստաթղթերի ձևակերպումից հետո նրան հանձնեցին 307 սենյակի բանալին և իրեն հասցեագրված մի նամակ, որի վրա նշված էր թե´ իր անուն¬ազգանունը ու թե´ սենյակի համարը:

Կորած գրքի վերադարձը

Ամերիկուհի գրող Էնն Պերիշը հանգստանում էր Փարիզում: Հնագրավաճառի խանութում նա հանկարծ տեսնում է իր մանկության ամենասիրելի գիրքը` «Ջեկ Ֆրոստ և ուրիշ պատմություններ»:

Լյուդովիկոսի համար դժբախտ 21 թիվը

Ֆրանսիայի ապագա արքա Լյուդովիկոս XVI¬ին, դեռ մանուկ հասակում, նրա անձնական աստղագուշակը նախազգուշացրել էր, որ ամեն ամսի 21¬ը դժբախտ օր է նրա համար: Թագավորն այնքան էր զգուշանում, որ 21¬ին որևէ կարևոր գործ չէր ծրագրում:

Ինքնասպանության 3 փորձ և վանականը

19¬րդ դարի ավստրիացի նշանավոր դիմանկարիչ Ջոզեֆ Էյգները մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: Առաջին անգամ` 18 տարեկանում, նա որոշել է կախվել, սակայն անսպասելիորեն նրա կողքին հայտնվել է կաթոլիկ մի վանական, ում Ջոզեֆը երբևէ չէր տեսել, չէր ճանաչում:

Երեք անծանոթ` գնացքում

1920 թ. երեք անգլիացի ճանապարհորդում էին գնացքի նույն վագոնախցում: Ծանոթության ժամանակ նրանք ապշել են` հայտնաբերելով, որ իրենցից մեկի անունը Բինկհեմ է, երկրորդինը` Պաուել, երրորդինը` Բինկհեմ¬Պաուել:

Որդին հաղթեց` հոր փոխարեն

1858 թ. պոկերի խաղամոլ Ռոբերտ Ֆոլլոնին սպանեց նրա կողմից պարտված խաղընկերը` հայտարարելով, որ Ռոբերտը խարդախությամբ է խաղում իրենից տարել 600 դոլար: Խաղասեղանի շուրջ Ֆոլլոնի «դժբախտ տեղը» ոչ մեկը չի ցանկացել զբաղեցնել, և մահից առաջ նրա շահած 600 դոլարը մնում էր սեղանին:

23 ձու` մեկ ափի մեջ

Ոչ թե ձվերն են մանր, այլ սարատովցի մի պահակ որոշել է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այսպես կոչված ձվակրության համաշխարհային ռեկորդը մինչ այդ 19 հատն էր եղել, որի հեղինակը չեխ Զդենեկ Բրադակն էր:

300 սեռափոխվածներ

Հայերի նման` հնդիկներն էլ տղա երեխաների առանձնակի երկրպագուներ են: Եվ այդ իրողությունը խաթարել է սեռային հավասարակշռությունը` հատկապես չծնված աղջիկ երեխաներին աբորտ անելով: